Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կրտսեր դպրոցում

Ա.Վ. Ալխուտովա, Ի. Յու. Օրեշկինա

Կրտսեր դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Սա  տարրական դպրոցի ուսուցչի համար հատուկ պատասխանատվություն է սահմանում: Նրա խնդիրն է ոչ միայն կարդալ ու գրել սովորեցնել, այլ նաև երեխայի հոգևոր հիմքը հաստատել, բացահայտել նրա լավագույն որակները,  ուսումնական գործունեության ուղիները ցույց տալ: Հենց վերջինն էլ հատկապես կարևոր է այժմյան  արագ փոփոխվող, տեղեկատվությամբ հեղեղված աշխարհում: Պետք է սովորեցնել երեխային աշխատել տեղեկատվության հետ, սովորեցնել սովորել:

 Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի  յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:

Այդ նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության  մեջ  ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:

Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ների օգտագործման նպատակահարմարության մասին են խոսում նրանց տարիքային այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են տեսողական - պատկերավոր մտածողության զարգացումը՝  բանավոր և տրամաբանական մտածողության համեմատ, ինչպես նաև անալիզատորների անհավասար եւ ոչ բավարար զարգացումը, որոնց շնորհիվ են երեխաները ընկալում  ինֆորմացիան՝ դրա հետագա մշակման համար: Եթե տեղեկատվությունը չի ընկալվել, ապա այն չի կարող հասկանալի, յուրացված լինել, չի կարող դառնալ անհատի սեփականությունը, նրա մշակույթի տարրը:

  Այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները.

  • բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
  • մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
  • նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
  • բարելավել դասի անցկացման մեթոդները
  • ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
  • պլանավորել և համակարգել սեփական  աշխատանքը
  • օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
  • արագ և որակյալ պատրաստվել դասին:

Տարրական կրթության ինֆորմատիզացիայի հիմնական ուղղությունները.

Տարրական կրթության ինֆորմատիզացիան ընթանում է հետևյալ ուղղություններով.

  • ՏՀՏ-ների օգտագործումը որպես ուսուցման դիդակտիկ միջոցներ /դիդակտիկ միջոցների ստեղծում, տարբեր առարկաների համար պատրաստի համակարգչային ծրագրերի մշակում և օգտագործում, աշխատանքի մեջ ինտերնետ-ռեսուրսների օգտագործում և այլն/:
  • Դասի կազմակերպում ՏՀՏ-ների օգտագործմամբ / ՏՀՏ-ի օգտագործում դասի տարբեր փուլերում, գիտելիքների  ամրապնդման և ստուգման համար, խմբային և անհատական աշխատանքի կազմակերպում, աշխատանք ծնողների հետ/։
  • Կրտսեր դպրոցականների նախագծային աշխատանքների  իրականացում  ՏՀՏ-ների  օգտագործմամբ:

ՏՀՏ-ների օգտագործման հնարավորությունների շառավիղը բավականին լայն է: Իհարկե,  աշխատելով կրտսեր դպրոցականների հետ, անհրաժեշտ է հիշել պատվիրանը՝ «Մի վնասիր»:

Ուսումնական գործընթացի կազմակերպումը  տարրական դպրոցում առաջին հերթին  պետք է խթան հանդիսանա սովորողների ճանաչողական կարողությունների ակտիվացման,  ուսումնական նյութի հաջող յուրացման համար  և  նպաստի սովորողի  հոգևոր զարգացմանը:

Հետևաբար, ՏՀՏ-ն պետք է կատարի որոշակի կրթական գործառույթ, օգնի երեխային կողմնորոշվել տեղեկատվության հեղեղի մեջ, ընկալել այն, հիշել, և ոչ մի դեպքում չվնասել առողջությունը: ՏՀՏ միջոցները պետք է գործեն որպես ուսումնական գործընթացի օժանդակ տարր, այլ ոչ հիմնական:

Հաշվի առնելով կրտսեր դպրոցականի հոգեբանական առանձնահատկությունները, ՏՀՏ-ների հետ աշխատանքը պետք է հստակ մտածված և չափավորված լինի: Այդպիսով, ՏՀՏ-ի օգտագործումը դասին պետք է կրի նուրբ բնույթ: Ուսուցիչը, դասին նախապատրաստվելիս պետք է հանգամանորեն մտածի ՏՀՏ-ի օգտագործման նպատակի, տեղի և ձևի մասին:

ՏՀՏ-ների օգտագործման հիմնական առանձնահատկությունները, որոնք կօգնեն ուսուցչին դասի ժամանակ ստեղծել բարենպաստ պայմաններ և հասնել նյութի յուրացման բարձր մակարդակի.

  • դիդակտիկ նյութերի ստեղծում և նախապատրաստում /առաջադրանքների տարբերակներ, աղյուսակներ, սխեմաներ, գծագրեր, ցուցապաստառներ և այլն/
  • ուսումնական նյութի վերաբերյալ պրեզենտացիայի /շնորհանդես/ ստեղծում
  • պատրաստի ծրագրային արտադրանքի օգտագործում
  • դասին նախապատրաստվելու, արտադասարանական միջոցառումների, ինքնակրթության համար ինտերնետ ռեսուրսների փնտրում և օգտագործում
  • կրթության և դաստիարակության արդյունքներին հետևելու համար մոնիթորինգի ստեղծում
  • տեքստային աշխատանքների ստեղծում
  • մեթոդական փորձի ընդհանրացում էլեկտրոնային տեսքով:

ՏՀՏ-ների օգտագործմամբ ուղեկցվող  դասերը  իրենց պարզության, գեղեցկության և տեսանելիության շնորհիվ ուսումնական նյութի ընկալման ընթացքում առավել մեծ տպավորություն  են թողնում սովորողների հոգեբանա-հուզական ֆոնի վրա:

Մուլտիմեդիան նյութի և գործընթացների ներկայացումն է ոչ թե ավանդական տեքստային նկարագրությամբ, այլ ֆոտոնկարների, տեսանյութերի, գծագրերի, շարժանկարների, ձայնի օգնությամբ: Դասի անցկացումը մեդիայի շնորհիվ գրավում է կրտսեր դպրոցականներին: Այդ տիպի դասերի ընթացքում դասարանում ստեղծվում  է իրական շփման իրավիճակ, որի ժամանակ երեխաները ձգտում են իրենց մտքերն արտահայտել սեփական բառերով, հաճույքով են կատարում առաջադրանքները, ուսումնական նյութի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

Մենք ունենք երկու հիմնական առավելություն՝ որակական և քանակական: Որակական առումով նոր հնարավորությունները ակնհայտ են, եթե ուղղակի համեմատենք  բանավոր նկարագրությունները տեսաձայնային  ներկայացման հետ: Քանակական առավելությունները արտահայտվում են նրանով, որ մեդիամիջավայրը անհամեմատելի մեծ է տեղեկության խտությամբ: Իսկապես, տեքստի 1 էջը դասավանդողը արտաբերում է 1-2 րոպեի ընթացքում: Այդ նույն րոպեի ընթացքում լայնէկրան տեսանյութը բերում է ինֆորմացիայի ավելի մեծ ծավալ:

Հաստատված է, որ նյութի բանավոր մատուցման ժամանակ սովորողը րոպեում ընկալում է և ընդունակ է վերլուծելու մինչև հազար պայմանական միավոր տեղեկություն, իսկ տեսողական օրգանների «միացման» դեպքում՝ մինչև 100 հազար այդպիսի միավոր:

Կրտսեր դպրոցականի մոտ ավելի զարգացած է կամային  ուշադրությունը, որը հատկապես կենտրոնանում է, երբ նրան հետաքրքիր է, երբ ուսումնական նյութը տարբերվում է պարզությամբ, պայծառությամբ, երբ սովորողի մոտ դրական հույզեր է առաջացնում:

Տարրական դպրոցի ևս մեկ առանձնահատկություն. տեքստ / նկար հարաբերակցության մեջ վերջինս գերիշխում է: Տեքստը եզրակացություններ են, ժամկետներ, հիմնաբառեր: Ամենագլխավորն այն է, որ կարող են կարդալ բոլորը: Եվ ահա այստեղ՝ շարժանկար է, որտեղ տառերը գրավում են  ուշադրությունը և, նույնիսկ ամենափոքրերը ամեն ինչ կցանկանան կարդալ:

ՏՀՏ-ի օգտագործումը դասի տարբեր փուլերում.

  • սովորողների նախապատրաստում նոր նյութի յուրացմանը
  • նոր նյութի յուրացում
  • նոր նյութի ամրապնդում
  • դասի ամփոփում
  • տնային առաջադրանք։

Մեդիադասերը օգնում են լուծել հետևյալ դիդակտիկ խնդիրները.

  • յուրացնել թեմայի վերաբերյալ հիմնական գիտելիքները
  • համակարգել ձեռք բերած  գիտելիքները
  • ձևավորել ինքնակառավարման հմտություններ
  • ամբողջությամբ ձևավորել սովորելու շարժառիթ
  • ուսումնամեթոդական օգնություն ցուցաբերել սովորողներին՝ ուսումնական նյութի ստեղծման ինքնուրույն աշխատանքում։

Այս տեխնոլոգիան կարելի է դիտել որպես ուսուցման բացատրական-զննական մեթոդ, որի հիմնական նպատակը ուսումնական նյութի հաղորդման ճանապարհով սովորողների՝   տեղեկատվության յուրացման  կազմակերպումն է և դրա հաջող ընկալման ապահովումը, որը ընդլայնվում է, երբ զուգահեռ միանում է նաև տեսողական հիշողությունը:

Հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը  մտապահում է լսածի 5% և տեսածի 20%-ը: Ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու  ունակությունը մինչև 40-50 %: Մեդիածրագրերը ինֆորմացիան մատուցում են զանազան ձևերով և հենց դրանով ուսումնական պրոցեսն ավելի արդյունավետ են դարձնում:

Ժամանակի խնայողությունը անհրաժեշտ նյութի ուսումնասիրման համար միջինում կազմում է 30%,  իսկ ձեռք բերած գիտելիքները պահպանվում են հիշողության մեջ ավելի երկար: Կրտսեր դպրոցում մեդիատեխնոլոգիաների օգտագործումը դասի ընթացքում սկզբունքորեն չի փոխում դասի կառուցվածքը: Նրա մեջ նախկինի պես պահպանվում են բոլոր հիմնական փուլերը, փոխվում են միայն դրանց ժամանակավոր բնութագրերը:

Մեդիաներկայացման /պրեզենտացիա/ կառուցվածքային դասավորությունը զարգացնում է համակարգված, վերլուծական մտածողությունը: Բացի դրանից, պրեզենտացիայի օգնությամբ կարելի է օգտագործել ճանաչողական գործունեության կազմակերպման զանազան ձևեր՝ ֆրոնտալ, խմբային և անհատական:

Մուլտիմեդիա շնորհանդեսը,  այդպիսով, ավելի օպտիմալ և արդյունավետ է համապատասխանում դասի երեք միասնական դիդակտիկ նպատակներին.

-կրթական առումով՝ սովորողների կողմից ուսումնական նյութի ընկալումը, ուսումնասիրության օբյեկտների կապերի և հարաբերությունների ըմբռնումը

-զարգացման առումով՝ սովորողների ճանաչողական հետաքրքրությունների զարգացումը, ընդհանրացնելու, վերլուծելու, համեմատելու հմտությունները, սովորողների ստեղծագործական  գործունեության ինտենսիվացումը

-դաստիարակչական առումով՝ գիտական աշխարհայացքի ձևավորում, ինքնուրույն և խմբային աշխատանքների հստակ կազմակերպման հմտություններ, ընկերության, փոխադարձ օգնության զգացումների դաստիարակում

Մեդիատեխնոլոգիաները կարող են օգտագործվել՝

1.      Թեմայի նշման համար

  • դասի թեման ներկայացված է սլայդների միջոցով, որտեղ համառոտ շարադրված են ուսումնասիրվող հարցի հիմնական կետերը:

2. Որպես ուսուցչի բացատրությունների ուղեկից

  • կարող են օգտագործվել կոնկրետ դասերի համար ստեղծված մեդիա կոնսպեկտ-շնորհանդեսներ, ստեղծելով համառոտ տեքստ, հիմնական բանաձևեր, գծագրեր, նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ:

3. Որպես տեղեկատու-ուսուցողական ձեռնարկ

  • ուսուցման մեջ այսօր հատուկ շեշտադրում է դրվում սովորողի ինքնուրույն գործունեության վրա: Ուսուցիչն այս դեպքում հանդես է գալիս որպես ուսուցման պրոցեսի կազմակերպիչ, սովորողների ինքնուրույն գործունեության ղեկավար, ով անհրաժեշտ օգնություն և աջակցություն է ցույց տալիս:

4. գիտելիքների ստուգման համար

  • համակարգչային թեսթավորման օգտագործումը բարձրացնում է ուսումնական պրոցեսի արդյունավետությունը, ակտիվացնում է դպրոցականների ճանաչողական գործունեությունը: Թեսթերը կարող են լինել հարցաշարերի տարբերակով, որոնց պատասխանները սովորողը գրառում է տետրում կամ հատուկ բլանկի վրա:

    Կարելի է տարբերակել այս տեխնոլոգիայի հետևյալ առանձնահատկությունները.

1. Կավիճով գրված պատկերի որակը չի կարող համեմատվել   էկրանի վրայի կոկիկ, պայծառ, հստակ և գունավոր պատկերի հետ

2.գրատախտակի և կավճի օգնությամբ դժվար է և անհարմար տարբեր գործիքների օգնությամբ բացատրել աշխատանքը

3.շնորհանդեսի ներկայացման ժամանակ , նույնիսկ պրոյեկտորի օգտագործման դեպքում, սովորողի աշխատանքային տարածքը  բավականին լավ լուսավորված է

4.   տեսանելի մակարդակի բարձրացում դասի ժամանակ

5.դասի արդյունավետության բարձրացում

6.միջառարկայական կապերի հաստատում

7.Ստեղծող և ՏՀՏ օգտագործող դասավանդողը ստիպված է մեծ ուշադրություն հատկացնել ուսումնական նյութի մատուցման տրամաբանությանը, որը դրական է անդրադառնում սովորողների գիտելիքների մակարդակի վրա:

8.փոխվում է վերաբերմունքը ԱՀ-ի (անհատական համակարգիչ) նկատմամբ: Երեխաները սկսում են ընկալել այն որպես ունիվերսալ գործիք մարդկային գործունեության ցանկացած բնագավառի աշխատանքի համար, այլ ոչ թե որպես գործիք՝ խաղալու համար:

Կրտսեր դպրոցում ուսումնական պրոցեսի կազմակերպման փորձը ՏՀՏ-ների օգտագործմամբ նկարագրված մոդելով թույլ է տալիս խոսել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և  ուսուցման այլ միջոցների  համադրման արդյունավետության բարձր մակարդակի մասին, որը ենթադրում է  իմացություն գործունեության միջոցով: Այն սովորողների ուսուցման կազմակերպական ձևերի, բովանդակության,մեթոդների փոփոխման  երկար և շարունակական պրոցես է, ա՛յն սովորողների, ովքեր ապրելու և աշխատելու են անսահմանափակ ինֆորմացիայի մուտքի պայմաններում:

Այսպիսով, մեդիատեխնոլոգիաները հարստացնում են ուսուցման պրոցեսը, թույլ են տալիս ուսուցումը դարձնել ավելի արդյունավետ, նաև նպաստում են սովորողի ստեղծագործական զարգացմանը:

Շնորհանդեսը հնարավորություն է տալիս ուսուցչին՝

  • պատկերավոր ներկայացնել
  • ամրապնդել նոր նյութի հաղորդման ընթացքը
  • կարգավորել ներկայացվող տեղեկատվության ծավալն ու արագությունը անիմացիայի շնորհիվ
  • մեծացնել սովորողների  ճանաչողական ակտիվությունը:

Շնորհանդեսը հնարավորություն է տալիս սովորողներին՝

  • պատկերավոր ներկայացնել ուսումնական նյութը /նշել է սովորողների 75%-ը/
  • դարձնել դասը առավել հետաքրքիր /նշել է սովորողների 63%-ը/
  • նոր նյութի հաղորդման պրոցեսի ինտենսիվացումը / նշել է սովորողների 35%-ը/:

ՏՀՏ-ի օգտագործման արդյունավետությունը.

«Հետաքրքի՛ր է: Ամեն ինչ հասկանալի՛ է: Հրաշալի՛ է..Ես տեսա այն, ինչ երբեք չէի տեսել… Լավ կլիներ ավելի հաճախ անցկացվեին մեդիադասեր….»:

Գոյություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ աշխատանքների բազմազան ձևեր կրտսեր դպրոցում անցկացնելու համար: Համակարգիչը դասի բոլոր փուլերում և բոլոր առարկաների ժամանակ առկա է , իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր տարիքի սանիտարա-հիգիենիկ նորմերը: Փորձի փոխանակման նպատակով կոլեգաների հետ միասին անցկացնում ենք բաց դասեր, արտադասարանային միջոցառումներ ՏՀՏ-ների օգտագործմամբ:

Թարգմանություն ռուսերենից 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский