Արդյունքներն ամփոփելով

Յուրաքանչյուր առարկայական դասընթաց, որի դասավանդումն իրականացվում է ամբողջ տարի ամենատարբեր ուսումնական նախագծերի միջոցով, վերջնական փուլում ենթադրում է նաև վերջնական արդյունքի ամփոփում: Ընդհանրապես ուսումնական նախագծերն իրենց բովանդակությամբ, իրականացման ժամանակահատվածով և բնույթով կարող են խիստ տարբեր լինել: Ուսումնական նախագծեր կազմելիս յուրաքանչյուր առարկան անշուշտ ունի իր առաջնայնությունները: Սույն հոդվածով կփորձեմ ներկայացնել «Էկոլոգիա» առարկայի առաջնայնությունները և դրանց հասնելու մեթոդները:

Կապը առօրյա կյանքի հետ

Գոյություն ունի ձևավորված կարծրատիպ, թե մարդիկ դպրոցում ստանում են գիտելիքներ, որոնք առօրյա կյանքում երբեք չեն օգտագորգծում: Ուսումնական նախագծի ամենակարևոր առաջնայնությունը հենց ուսումնական պրոցեսը սովորողի կյանքի ու առօրյայի հետ կապելն է: Այսինքն` ուսուցման պրոցեսը զուգակցվում է հասարակական կյանքի հետ՝ կազմելով առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Իսկ ուսուցման միջավայրը նույնացվում է սովորողի կյանքի միջավայրի հետ: Այս առումով առավել հաջողված են համարվում այն նախագծերը(1 2), որոնք հենց արտացոլում են սովորողի կարծիքն ու պատկերացումները իրեն շրջապատող միջավարի վերաբերյալ(1 2 3 4): Մի շարք ուսումնական նախագծերի շրջանակներում սովորողներն իրենք են փորձում գնահատել շրջակա միջավայրի որակը, անմիջապես կապ տեսնել իրենց գործունեության ու շրջակա միջավայրի միջև: Կապը առօրյա կյանքի հետ ավելի լավ է արտահայտվում, երբ ուսումնական նախագծերը ստանում են գործնական բնույթ: Գործնական նախագծերը ոչ միայն հնարավորություն են տալիս ուսուցումը սերտորեն  կապելու մարդու գործունեության հետ, այլև կիրառելու ստացած գիտելիքները: Էկոլոգիա առարակայի ուսուցման պրոցեսում անբաժան մասն են կազմում գործնական նախագծերը: Այս առումով շատ կարևոր է շուրջ տարի իրականացվող «Մեր բակը` պարտեզ» ուսումնական նախագիծը, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված այլ ուսումնական նախագծեր ու կազմակերպվող միջոցառումներ (ծառի օրը, շաբաթօրյակ, հիշատակի ծառատունկ և ծաղկատունկ) :

Գիտելիքների ու հմտությունների ստացման պրոցեսը

Յուրաքանչյուր առարկայի կարևորագույն  նպատակներից  է  սովորողին գիտելիքների պաշար ստեղծելուն հակելն ու հմտություններ մշակելը: Տվյալ դեպքում նախագծեր կազմելիս պետք է սովորողին մղել ինքնակրթության ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն: Ուսումնական նախագիծը իր մեջ պետք է կրի նաև ուսումանահետազոտական բաղադրիչ: Երբ կոնկրետ նշված հարցադրումների պատասխանները սովորողները փորձում են գտնել՝ ուսումնասիրելով ոչ միայն հատուկ գրականություն այլ նաև դրա հիման վրա կատարելով որոշակի վերլուծական ու հետազոտական աշխատանք:  Նախագծային ուսուցման կարևորագույն հաջողություններից պետք է համարել այն, որ դա հնարավորություն է տալիս սովորողին ձևավորելու սեփական տեսակետ, որը կարող է և նաև չհամընկնել գերիշխող կարծիքի հետ: Ուսումնական նախագիծ կազմելու դպրոցեսում պետք է պարտադիր հաշվի առնել, թե սովորողը ինչ բնույթի տեքստերի հետ է առնչվելու, ու ինչ է սովորելու տվյալ տեքստերից:  
Ելնելով նախագծերի առջև դրված խնդիրներից՝ ամբողջ նախագիծը կարելի է ուղղել կոնկրետ որևէ տեքստ կամ նյութ յուրացնելուն: Այս առումով էլ շատ նպատակահարմար է կազմել կարճաժամկետ նախագծեր: Այսպիսի նախագծերը շատ նպատակահարմար է օգտագործել հատկապես 12-րդ դասարանում դասավանդելու համար, երբ գոյություն ունի կոնկրետ նպատակ` սովորողներին նախապատրաստել ավարտական քննություններին:

Հասարակական արժեք

Ուսումնական նախագիծը համարվում է հաջողված և ծառայած իր նպատակին, եթե իրենից նաև հասարակական արժեք է ներկայացնում: Իրենից հասարակական արժեք կարող է ներկայացնել նաև այն աշխատանքը, որը կարող է որպես ուսումնական նյութ(1 2) ծառայել այլ սովորողների համար: Մի շարք նախագծերի համար վերջնական արդյունքը մարդկանց վրա ազդեցություն թողնելն ու բնության նկատմաբ վերաբերմունքի փոփոխություն արձանագրելն է:
Վերջում ներկայացնում եմ սովորողների կողմից կազմված այն նախագծերը, որոնք պետք է ազդեցություն գործեն մարդկանց վրա: Եթե Ձեզ վրա ազդեցություն թողեց, ուրեմն ստացվել է (1 2 3):

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский