Սովորել կատարելով
Primary tabs
Մասնագիտական արհեստագործական կրթության արդյունավետության գլխավոր երաշխիքը գործնական, արտադրությամբ ուսուցումն է։ Երբ ոչ թե «արտադրություն» ես խաղում սովորողների հետ, այլ իսկապես սովորելուն զուգընթաց նաև արտադրում ես, դա դառնում է ոչ թե «կյանքին մոտեցված», այլ իրական, գործնական ուսուցում։
Հենց այդ սկզբունքն էլ օգտագործում ենք կրթահամալիրի արհեստների ավագ դպրոց-քոլեջում մեր աշխատանքի ընթացքում։ Այս տեսանկյունից Կրթահամալիրը՝ իր տարբեր օղակներով (մանկապարտեզ, դպրոցներ, լաբորատորիաներ, արհեստանող-արվեստանոցներ) լայն հնարավորություններ է տալիս դա իրականացնելու համար:
Ունենք արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչները. արտադրության միջոցներ, նյութեր, պատվիրատու և գնորդ.
- մեծ, լուսավոր լաբորատորիա, որը հագեցած է համպատասխան կարի մեքենաներով, գորգ-գոբելենի հաստոցներով, ձևարարի սեղանով, տարբեր անհրաժեշտ գործիքներով և այլն,
- մեր հիմնական պատվիրատուն կրթահամալիրն է, որն էլ մեզ ապահովում է համապատասխան նյութերով։
Սովորողները տեսական մասնագիտական գիտելիքներն ամրապնդում են գործնական, արտադրական աշխատանքում՝ «անելով սովորել» սկզբունքով: Դա ոչ միայն ավելի արդյունավետ է և նպաստում սովորողի մասնագիտական զարգացմանը, այլ նաև մասնագիտական փորձ ու հմտություն է տալիս սովորողին հենց ուսումնառության ընթացքում։ Սա դառնում է նաև աշխատանքային փորձ, ինչը կօգնի նրան հետագայում դիմակայել գործունեության ընթացքում առաջացած մասնագիտական դժվարություններին:
Այս ուսումնական տարում հագուստի մոդելավորման և գորգ-գոբելենի արհեստանոցում իրականացրել ենք նախագծային ուսուցում՝ հիմք ընդունելով մոդուլային ծրագրերը և Կրթահամալիրի տոնական օրացույցը: Նախագծերը իրականացրել ենք խմբերով, անդամների միջև աշխատանքի բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը:
Նախագիծը իրականացնելու ընթացքում կատարվել են նաև հետազոտական աշխատանքներ:
2013-2014 ուս. Տարում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
- Ամանորյա աքսեսուարների ձևավորում
- Սեբաստացու օրերին տարբեր աքսեսուարների պատրաստում, Ցուցահանդես-վաճառք
- Մասնակցություն Դիջիթեքին
- Արտադրական ուսուցում
- Երգչախմբի հագուստի պատրաստում
- Ներքնակներ՝ կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցների համար
- Մարզաթունելներ կրտսեր դպրոցների և Նախակրթարանների համար
- Բարձունքների հաղթահարում
- Վարագույրներ՝ կրթահամալիրի դպրոցների համար
- Լրացուցիչ հմտություններ
Այս ուսումնական տարում Նախնական մասնագիտական կրթության հագուստի մոդելավորման խումբը ընտրությամբ դասաժամերի ընթացքում հմտացել է նաև զարդակիրառական արվեստի տարբեր ճյուղերի մեջ. սովորել են գորգ, գոբելեն, կարպետ գործել, ուլունքագործություն: Արդյունքում ստեղծվել են ավելի բազմազան աշխատանքներ: Ուսանողները ունեն իրենց բլոգները, որտեղ տեղադրված են իրենց կատարած աշխատանքները:
- Բացվել է 2525 անգամ