ՏՏ ենթկառուցվածք. հետագա զարգացումը
Primary tabs
ՏՏ ենթակառուցվածքի նպատակը, խնդիրները
ՏՏ-միջոցները ներառված են կրթության մեջ ոչ թե որպես ուսումնական առարկա, այլ կրթական հիմնական գործիք և միջավայր, որը թույլ է տալիս ունենալ ավելի ճշգրիտ և կոռեկտ ուսումնական նյութեր, սովորողների ավելի լայն լսարան։
Ավելի ճշգրիտ և կոռեկտ ուսումնական նյութեր։ Թվային առցանց ուսումնական միջոցները անընդհատ թարմացվում և խմբագրվում են, և սովորողը ամեն անգամ դիմելով ռեսուրսին ստանում է ամենաթարմ տարբերակը և կարիք չկա անընդհատ նոր հրատարակություններ ձեռք բերելու, նոր ճշգրտումներն ու հավելումները անմիջապես առցանց հասանելի են բոլոր սովորողներին։
Սովորողների ավելի լայն լսարան։ Ցանցերի, համացանցի և թվային միջոցների օգնությամբ կրթությունը դառնում է հասանելի յուրաքանչյուր պահին, յուրաքանչյուր վայրից։ Սովորողների աուդիտորիան կախված չէ լսարանի չափսերից, սովորողի տեղաշարժման հնարավորություններից և գտնվելու վայրից։
Ավելի հաստատուն և օբյեկտիվ կրթության որակ։ Երբ կրթության հիմնական աղբյուրները և ծրագրային բազան առցանց հասանելի են բոլորին, ապա կրթության որակը շատ ավելի քիչ է կախված տվյալ պահին դասավանդողից։
Կրթության մատչելիություն և ծախսերի կրճատում։ Ամենուր և ամեն պահի հասանելի կրթական ռեսուրսները կրճատում են կրթության ծախսերը հեռավար-առցանց ուսուցման միջոցով (տեղափոխման ծախսերի և ժամանակի տնտեսում), բազմահազար տիրաժով տպագիր ռեսուրսների խնայում և այլն։
Այս նպատակով, կրթահամալիրում ստեղծվել և անընդհատ զարգացվում և արդիականացվում է ՏՏ ենթակառուցվածքը, որը անընդհատ պետք է բավարարի կրթահամալիրի կրթական պահանջներին, առավելագույնս համապատասխանի կրթահամալիրի ծրագրերին, ուսուցման մեթոդներին, ֆիզիկական միջավայրին և զարգացնի դրանք։
ՏՏ ենթակառուցվածքը՝ որպես մանկավարժական գործիք և միջավայր, իր առջև միշտ պիտի ունենա հետևյալ խնդիրները.
- ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ միջավայրը դարձնել ավելի գրավիչ ու հասանելի որպես կրթական և զարգացման միջավայր`խաղային և զվարճանքի միջավայրից այն վերածելով կրթականի.
- Սովորողին պահել ավելի տեսանելի և հասանելի վիրտուալ միջավայրում։
- ՏՏ ենթակառուցվածքի միջոցով կրթությունը դարձնել ավելի դյուրին, հասանելի, էժան, հետաքրքիր, արդյունավետ, անընդհատ և ամենուր։
Մանկավարժական մոտեցում
Վիրտուալ միջավայրն արդեն անհերքելի լիարժեք ուսումնական միջավայր է` իր բոլոր ազդեցություններով, փոխազդեցություններով, այն ձևավորում ու թելադրում է իր կանոնները։ Հետևաբար պետք է լուրջ մոտեցում ցուցաբերվի նեթիկետին և մանկավարժությանը վիրտուալ միջավայրում, դրա յուրացմանը, մշակմանը, փոխանցմանը։ Առողջապահական խնդիրներին։ Անընդհատ լինել սովորողի կողքին վիրտուալ միջավայրում։ Թվային գործիքների և ՏՏ ենթակառուցվածքի հնարավորությունները անընդհատ ուղղել սովորողի ստեղծականության զարգացմանը։
ՏՏ ենթակառուցվածքը, հատկապես ցանցային մասով, ապահովում է հետևյալ հիմնական գործառույթները՝
- Corsware ծրագրային ուսումնական նյութեր
- Collaboration Խմբային համատեղ աշխատանք, համագործակցություն
- Refrence, հղումներ, օգնություն, աջակցություն
- Administration ադմինիստրացիա, մատենավարություն
Կրթահամալիրին անհրաժեշտ այս չորս գործառույթներն ակտիվորեն իրականացվում են ՏՏ ենթակառուցվածքի միջոցով։
Միջավայր
ՏՏ ենթակառուցվածքի հիմնական տարրերը հետևյալ բաղկացուցիչներն են.
- թվային գործիքներ, (էլ գրատախտակ, գրիչներ, նոթբուք, նեթբուք, հենդհելդ և այլն)
- կրթական ցանցը (Կրթահամալիրի ներքին ցանցը ելքով համացանց, դրա կազմակերպման սարքավորումները և քաղաքականությունը)
- ինֆորմացիոն բազաները և մեդիանյութերը (Կրթական գործընթացում ստեղծված ուսումնական էլեկտրոնային նյութերը, գրքերը, մատյանները և այլ ինֆորմացիոն ֆայլեր ու արխիվներ)
- վիրտուալ միջավայրերն ու գործիքները (ենթակայքեր, սքայդրայվ, ֆայլային արխիվներ, ֆորումներ, չաթեր և այլն)
- ծրագրային գործիքներ։
Սրանք բոլորը փոխկապակցված են, բայց յուրաքանչյուրը բավական ինքնուրույն կառուցվածք է և ենթադրում է անընդհատ մշակում, բարելավում, սպասարկում և համալրում։
1. Թվային գործիքներով կրթահամալիրը լավ սպառազինված է և թարմացվում ու սպառազինվում է անընդհատ։
Պահանջվում է անընդհատ սպասարկում՝ ծրագրային և ֆիզիկական խնդիրների լուծում:
Սպասարկման համար ստեղծված է էլեկտրոնային անկետաների բազա՝ itlab.mskh.am/support հասցեով։ Այն ոչ միայն թույլ է տալիս սպասարկումը դարձնել օպերատիվ և պատվիրատուի կողմից վերահսկելի, այլև տարբեր «ռեփորթների» միջոցով անընդհատ անհրաժեշտ հետևություններ անել։ Կարևոր խնդիր է թվային միջոցների անվտանգ գործածման ձեռնարկների էլեկտրոնային արխիվ ստեղծելը։
2. Կրթական ցանցն ապահովում է կրթական արխիվների հասանելիություն, հեռավար դասընթացների կազմակերպում և հեռավար խմբային աշխատանքներ։ Ցանցի համար ստեղծված է վերահսկման, հասանելիության քաղականության կազմակերպման համար համակարգեր։ Ինչպես նաև թրաֆիկի օգտագործման հաշվետվական բաց համակարգ: Ցանցի սպասարկումը նույնպես իրականացվում է էլեկտրոնային անկետաների համակարգի միջոցով։ Կրթական ցանցը ունի կարգավորման ճկուն համակարգ, որը թույլ է տալիս կրթական պահանջների փոփոխմանը զուգընթաց օպերատիվ կերպով փոփոխել սահմանափակումների և կազմակերպման քաղաքականությունը, սովորողների հոսքի հետ համաչափ և ռացիոնալ վերաուղորդել ինտերնետ թրաֆիկը։ Կրթահամալիրի թվային ներքին ռեսուրսների հասանելիությունը կախված չէ համացանցի առկայությունից։ Ցանցը անլար երթուղիչների միջոցով հասանելի է կրթահամալիրի դպրոցների ողջ տարածքում։
Հետագա զարգացումը
Դպրոցների ներքին բակերն անլար կապով ապահովել առանձին հատուկ երթուղիչներով, որպեսզի բակերում կազմակերպվող պարապմունքներին համացանցի օգտագործումը չծանրաբեռնի շենքի ներսում գտնվող երթուղիչների աշխատանքը, վերահսկվի առանձին։ Դա նաև կուժեղացնի բակերում անլար կապի ծածկույթը։
Այս երթուղիչներով (բակերում փորձարկումից հետո) փուլ առ փուլ փոխարինել շենքերի ներսում այժմ գործող երթուղիչները, նրանց վերաուղղորդման հնարավորության շնորհիվ մաքսիմալ ազատվել շենքերում առկա մալուխային տնտեսությունից։ Սա կազատի շենքերը ավելորդ մալուխներից, կհեշտացնի սպասարկումն ու կնվազեցնի կապի խափանումները մալուխների վնասման կամ սխալ միացումների, սվիչների վնասման պատճառով։
ԿՏԱԿ-ի կողմից տրամադրվող համացանցի մաքսիմալ ինտեգրում կրթահամալիրի ցանցին։
3. Ինֆորմացիոն բազաների և մեդիանյութերի հասանելիությունն ապահովում է մեդիագրադարանի և տարատեսակ ամսագրերի միջոցով։ Այս բազաների սպասարկման մասնակից է կրթահամալիրում յուրաքանչյուր ոք։ Այս գործընթացում կարևորագույն պրոցես է էլեկտրոնային նյութերի ստեղծումը և գրքերի թվայնացումը, քանի որ նմանատիպ հայկական պաշարներով համացանցը առանձնապես չի փայլում։ Այն իրականացվում է մեդիագրադարանի ղեկավարի համակարգմամբ սովորողների և ուսուցիչների միջոցով։
4. Գլխավոր կրթական վիրտուալ միջավայրը կրթահամալիրում mskh.am կայքն է, իր բոլոր ենթակայքերով։ Քանի որ այն հանդիսանում է ներկայանալու միջոց նաև կրթահամալիրից դուրս աշխարհի համար, ապա կարևոր պայման է, որ այն առավելագույն կերպով համապատասխանի կրթահամալիրի ֆիզիկական և մտավոր միջավայրին, հնարավորինս լայն պատկերացում տա կրթահամալիրի մասին։ Այստեղ կարևորը կայքի կանոնակարգի և էթիկետի հաջող ձևակերպումն է։ Այլ միջավայրերը առայժմ կրթահամալիրից դուրս գործիքներ են՝ սքայդրայվ, գուգլե դիսք, ֆորումներ, բլոկներ և այլն։ Ռեսուրսների լոկալացման անհրաժեշտությունը պարզապես պարտադրում է հետագայում այս համակարգերն ունենալ զետեղված կրթահամալիրյան սերվերում։ Կայքի մուտքերի մանրամասն անալիզը կատարվում է Յանդեքս մեթրիկա համակարգի միջոցով։
Հետագա զարգացում՝
Կայքը և ենթակայքերը հիմնականում նորությունների և տեղեկությունների բազաներ են։ Այսինքն՝ այն ամբողջվին կատարում է վերը շարադրված 4 գործառույթներից միայն առաջինը։ Կրթահամալիրի վիրտուալ միջավայրում պետք է ստեղծել համակարգ, որը հաջողությամբ կիրականացնի մնացած երեք գործառույթները։ Այս դեպքում արտաքին ռեսուրսների կիրառումը և հետևաբար համացանցի օգտագործումը կնվազեցվի մինիմալի։
5. Ծրագրային գործիքները ամենաարագ փոփոխվող ու համալրվող տարրերն են թվային միջոցներով կրթության կազմակերպան գործում։ Այդ պատճառով նոր ծրագրերի հայտնաբերումը, ուսումնասիրումն ու փորձարկումը յուրաքանչյուր դասավանդողի գործն է։ Itlab.mskh.am ենթակայքում ստեղծված է արագ փնտրման հնարավորությամբ, ինչպես նաև պանակային ծառի կառուցվածքով «Ծրագրերի արխիվ» էջը, որտեղ հավաքվում են առօրյա անհրաժեշտ և կրթական գործընթացում անհրաժեշտ ծրագրերի տեղադրման փաթեթները։ Այստեղ կարծիքի տեսքով կարելի է առաջարկել կամ պատվիրել այն ծրագրային ապահովումը, որն ուսումնասիրելուց հետո գտնում են օգտակար կրթական գործընթացում։ Այս էջից ներբեռնումները բաց են կրթահամալիրի ներսից ներբեռնումներ անելու համար (այլ սերվերներից ներբեռնումները կրթահամալիրի ներսում խիստ սահմանափակված են)։ Այսպիսի կազմակերպումը բացառում է այլ սերվերներից ծրագրի փոխարեն վիրուսներ ներբեռնելը և կարևորում առարկայական մասնագետի կարծիքը։
- Բացվել է 1911 անգամ