Երաժշտական խաղը, խաղերգերը նախակրթարանում

Երաժշտական խաղը, խաղերգերը նախակրթարանում

    Յուրաքնչյուր ազգի լեզվի խոսակցական գույն և էջը բոլորովին այլ է և այլ կերպ է լինում, ուրեմն և, անշուշտ, երգն էլ զանազան պետք է լինի, և կամ ընդհակառակը` երգը ճիշտ նույն պատկերն է տալու երգական գույներով, ինչ որ խոսակցական գույներով լեզուն է արտահայտում: 

     Յուրաքնաչյուր երաժշտություն իր ազգի հնչական ելևէջները կծնի և կծավալի, հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխան երաժշտություն՚:
Կոմիտաս

Մեծ հայտնագործություն արած չեմ լինի,  եթե ասեմ, որ խաղն ու երաժշտությունը երեխայի առավել հետաքրիր ու սիրելի զբաղմունքներից են : Իմ կարծիքով,  եթե երեխան շատ ժամանակ է տրամադրում խաղին, ուրեմն մեծանում է ճիշտ ճանապարհով: Խաղալիս նրանք դառնում են ազատ ու անկաշկանդ,   խաղի արդյունքում զարգանում են  հիշողությունը, ուշադրությունը, երևակայությունը,  ինչպես նաև խոսքն ու ստեղծագործական միտքը:  
Մարդը մշակույթը չի սովորում, այն յուրացնում է դիտելով-լսելով-մասնակցելով: Այս շղթայի մասերը կապողը խաղն է, որը հասու է բոլորին, սիրելի է բոլորին ու հասկանալի: Մանուկների կրթության, զարգացման, մշակույթի փոխանցման գործում երգն անփոխարինելի է: Այդ երգին հասնելու, երգը ընկալելու, յուրացնելու բանալին մայրենի լեզուն է, խոսքը: Ասել է թե` երգին հասնում են մայրենի խոսքով, որը երեխան լսում է ծնված օրվանից: Ուրեմն այդ խոսքը պիտի ամենապարզ, ամենառիթմիկ, ճիշտ շեշտադրված, երգեցիկ լինի:
Քանի որ չկան նախկին մամիկները, նոր սերունդը ոչ միայն երգերն է աղավաղել, այլև խոսքը, մաքուր երաժշտություն, մշակույթ փոխանցելու պարտականությունը մնացել է դպրոցի, ճիշտ կլինի ասել՝ կրթահամալիրի վրա: Մամիկն էլ դաստիարակն է, օգնականը, երաժշտության դաստիարակը: Սաների հետ խաղալով, ծափ զարկելով, դոփելով, բռունցք գոմփելով,   հաշվելով, քայլելով ու կքանստելով, թռչկոտելով… և ամբողջ ընթացքում ասերգելով, երգելով, պարելով՝  սաներին են փոխանցում այն, ինչ յուրացրել են սեմինար պարապմունքներից, իրարից, երաժշտության դաստիարակից, համացանցից:    

Ձայնը երաժշտության սկիզբն է

Սկսում ենք ձայներից, բացականչություններից, որ հատուկ են հայերենին՝ ըստ Արթուր Շահնազարյանի ծրագրի, որ մշակել է մեծն Կոմիտասի երաժշտական հիմնադրույթների հիման վրա:

  Կոմիտասն է ասում՝ մարդ որքան խորհի, այնքան լավ կխոսի ու կերգի, քանի որ երգն ու լեզուն նույնն են, և տարբերությունը չափի մեջ է. լեզվի չափը արագէ, երգինը` դանդաղ, ուրեմն երեխան միայն և միայն իր մայրենի ժողովրդական լեզվով կարող է համաչափ և բնական զարգանալ:
Առավոտյան ծեսին սաները նմանակում-կերպավորում են բնության երևույթները, կենդանիներին, անգամ՝ քաղաքի ձայները: Հատկապես ուրախ մարմնամարզության ժամանակ, որոնք հիմնականում իրականացվում են պարային խրոխտ երաժշտության կամ ուրախ, թեթեև երաժշտության ներքո: Առավոտյան պարապմունքի ժամանակ երեխաների սիրած խաղերից է՝ աղմուկից ձայն խաղը, որի ընթացքում սկսում ենք անկազմակերպ աղմուկից, կամաց-կամաց կառավարելովընթացքը՝ հասնում ենք ձայնի: Հիմա արդեն ձայնը դառնում է ձայնային վարժություն, երաժշտություն:

Լավ խոսքն աստիճանաբար երաժշտություն է դառնում

Սկսում ենք փոքրիկ հաշվերգերից, ճվիկներից, ծափերգերից, որոնք խաղային են, նախակրթարանի սաների ականջին լսելի, որոնց մեջ  այնքան ջերմություն,    հոգատարություն ու սեր  է ամբարված:  Դրանք վաղուց մոռացված կամ ձևափոխված խաղեր են, որոնք հաց ու ջրի նման պետք են փոքրերին:

Նստում ենք գորգին, դուրս ենք գալիս բակ, ճոճվում ենք ճոճանակին, կարևոր չէ, կարևորը ճիշտ կազմակերպումն է: 
Էկե դուկե
Մանկական խաղ, ,,Ճվիկ,ճվիկ,,
 Երբեմն  այդ խաղերգերի բառերը երբեմն աղավաղված են կամ հասկանալի չեն փոքրիկներին, մեկ-մեկ անգամ սխալ են արտասանում, բայց ռիթմը, ժանրի առանձնահատկությունը պահպանվում է:   Բառը, արտահայտությունը, խոսքը գույն ունի, ձայն: Կարևորն այդ ձայնը լսելն է, կարևորը այդ ձայնը երեխայի  մտքում դնելն է, որ մտածողություն դառնա: Դրանք այն հանճարեղ բանաստեղծությունների նման են, որ իրենց ռիթմն ու  երաժշտությունն իրենց մեջ են պահում, արտասանելիս, խաղալիս այն դուրս է գալիս: 

,,Մանկական խաղեր, հաշվերգ,,

Փոքրածավալ այս խաղիկները հիշողության մեջ նոր գույն են ավելացնում, որը միշտ արթնանանում է երբ պետք է:  Խոսքը դրանցում աստիճանաբար, կամաց-կամաց երգ է դառնում, անկախ սաներից: Կոմիտասն էր ասում՝ երեխան չի էլ զգա, թե ինչպես խոսքից անցավ երաժշտության:
Հետո անցնում ենք փոքրիկ ոտանավորների, ասերգերի, որոնք արտասանում ենք տարբեր ռիթմերով՝ «Կըռ-կըռ»:
Ասերգից հետո սովորում ենք երգը կամ ինքներս ենք հորինում: Սովորաբար սաների հնարած մեղեդիների մեջ   լինում է հայկական երաժշտության շեշտադրությունը, չափը, որովհետև հիմքում հայերենն է:

Սյսպես ներկայացումից գնում ենք դեպի պար 
Երգը սովորելուց հետո կամ սովորելիս սաներին առաջարկվում է ընթացքում խաղալ, շարժումներ մշակել՝ ոչ միայն կերպարային, այլև՝ մարզական, այլ խաղային, նմանակումներ:
Սաները այս դեպքում վերարտադրում են նաև բնության երևույթներ  ներկայացնող շարժումներ, իրենց զգացողություններից, ռիթմից ծնված ավելի հաճախ՝ ինքնաբուխ շարժումներ: Նրանք դա վարպետորեն են անում, որովհետև ներքին զգացողությամբ  միացնում են ձայնն ու շարժումը:                    
Ներկայացնում եմ խաղերգերից մեկի՝ «Ջաղացս մանի, մանի»  խաղերգի իրագործման ընթացքը: Տարբեր աղբյուրներից (շեշտը դնելով հատկապես ազգայինի երաժշտության հնչերանգի վրա) դաստիարակի հետ գտանք  համապատասխան նյութեր՝ ասիկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ, օրհնանքներ: Հատկապես ուզում եմ նշել Արթուր Շահնազարյանի «Երգ ու հաց» և «Երգ ու բան» «Կաքավիկ» գրքերը, որտեղ իսկապես հիանալի նյութեր կան մանկանց հետ աշխատողների, ինչպես նաև այլ անձանց համար:  Նյութերը ուսուցանեցինք՝ խաղալով ու բեմականացնելով: Ցուցադրեցինք ինչպես մեր, այնպես էլ այլոց կողմից ստեղծված համապատասխան տեսանյութեր, որոնք օգնեցին թեման ամբողջական, հիմնովին  յուրացնելու: Խաղացինք ջրաղացի խաղը, որը շատ սիրվեց սաների կողմից և ոգևորությամբ կատարվեց: 

Ուսճամփորդության գնաացինք Աշտարակ, եղանք գյուղերից մեկի ջրախացում, դիտեցինք, լսեցինք ջրաղացի ձայները: 

Երգի ուսուցումը կատարվեց ջրաղացին հատուկ չխկչխկոցին նմանակող հարվածային նվագարանների, ինչպես նաև ծափերի ու դոփյունների ուղեկցությամբ:

Այսպես, համագործակցելով դաստիարակի, դասվարի հետ, ստեղծվում և  մշակվում է յուրաքանչյուր նյութ.

Կոմիտաս, ,,Փայտե ձիուկ,, ,
,,Մամի, մամի, կրակ կտա՞ս,, ,

,,Հարի, հարի, խնոցի,, ,

,,Զատկածես,,

,,Էկեք ծեծենք սոխ ու սխտոր,,
,,Դան, դան, դանեդան,,
,,Մանկական խաղեր, հաշվերգ,,
Մանկական խաղ, ,,Ճվիկ,ճվիկ,,
 Քուրիկ Զիզի
Ծընգըլը - մընգըլը, ծիվ-ծիվճվիկ

և այլն:

http://www.youtube.com/watch?v=G3h2zKTwIt0

Խաղն ինքնուրույն հորինելով՝ սաները երգը յուրացնում են՝ պատկերով, մեղեդիով, հարմոնիայով, բովանդակությամբ, որովհետև խաղալիս նրանք հենվում են իրենց զգացողությունների և պատկերացումների վրա, աշխատում են զգալ, հասկանալ և վերարտադրել ամեն ինչ: Միաժամանակ օգտագործում են իրենց ունեցած տեղեկությունները, ինֆորմացիան:

Հաճախ խաղը ոչ թե փոքր ներկայացում է ստացվում, ինչպես «Դան-դանը», «Ջաղացը», այլ բակային շարժուն խաղ է դառնում, որն ավելի յուրօրինակ է, ազատ շարժումներով: Այդիպիսին է «Գնացեք տեսեք», «Այ իմ գնդակ», «Կոտ ու կես կորեկ ունեմ» երգ-խաղերը: 

Dan dan
xaxikner
http://partez.mskh.am/?p=1354
  5 էծ ունեմ
Ձայն, խոսք, ասմունք, երաժշտություն-երգ, շարժում-պար՝ երաժշտական խաղի այս բաղադրիչները սաների բնական զարգացման անփոխարինելի միջոցներ են: Դրա շնորհիվ երգի ուսուցում կոչվածը հետաքրքիր, գրավիչ, սիրելի ընթացք է ունենում:

Սոֆյա Գրիգորյան

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский