Անգլերենի ընդհանուր դասընթաց
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններ
2014-2015 ուսումնական տարի
Առարկայական ծրագիր
Նպատակը
Ավագ դպրոցում անգլերենի դասավանդումը նպատակաուղղված է սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը, միջմշակույթային փոխըմբռնմանը, այլ մշակույթների ու արժեքների ընկալմանն ու գնահատմանը, ոչ հայախոս անձանց հետ շփվելու, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը այլ ժողովուրդներին մատչելի դարձնելուն:
Խնդիրները
Հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ անգլերենի իմացության համաեվրոպական մակարդակների խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը՝ ավագ դպրոցի 10-րդ դասարանի վերջում` B1.2, 11-րդ դասարանի վերջում`B2.2 մակարդակ։
Մանկավարժական մոտեցումներ
- Օտար լեզվի ուսուցումն իրականացվում է նախագծային աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով:
- Դասավանդող-սովորող, սովորող-սովորող իրավիճակային երկխոսությունների ստեղծում, իմաստի որոնում. (իմաստը չի տրվում պատրաստի ձևավորված վիճակում: Դրան աշակերտը հասնում է որոնելով, կշռադատելով):
- Սովորողներն իրենք են եզրահանգում անում, դասավանդողը տալիս է առաջնային գաղափարներ, որից հետո կազմակերպվում են քննարկումներ:
- Հաշվի է առնվում սովորողի կարծիքը։
- Լեզվամտածողության զարգացումը կազմակերպելու համար դասավանդողն աշխատում է հետևյալ համագործակցային և խմբային հետազոտական մեթոդով.
- Նախագծերի թեմաները համապատասխանում են օտար լեզուների առարկայական ծրագրերի թեմաներին` հաշվի առնելով նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի այն կետերը, որոնցով հնարավոր կլինի համալրել ու հարստացնել անգլերենի առարկայական ծրագիրը:
Ուսումնական միջավայր
Նյութական միջավայր
- թափանցիկ, ինքնասպասարկվող, ներառող
- 1-1 պլանշետ/նոթբուք/նեթբուքներով ուսուցմամբ դասարաններ,
Կրթահամալիրի բոլոր կաբինետները, ընթերցասրահները, լաբորատորիաները, արհեստանոց-արվեստանոցները աշխատում են անլար ինտերնետային WIFI ծածկույթով:
Անգլերենի դասավանդման նյութական միջավայր են նաև բակը, դաշտային պայմանները, բնության և պատմության հուշարձանները, թանգարանները, ցուցահանդեսները, ուսումնական ճամբարները, ստեղծագործական հավաքները:
Մեդիա միջավայր
mskh.am կայք, մեդիա գրադարան, TV
Դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներ, մանկավարժական/պատանեկան/մանկական էլեկտրոնային ամսագրեր
Սոցկայքեր՝ Facebook, YouTube
Տանը նույնպես, սովորողը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ և այլ միջոցներ, որոնք կարող են նպաստել հանձնարարությունն ավելի արդյունավետ կատարելուն:
Օգտագործվող գրականություն
- ”English in mind” book 3, student’s book, Destination B1 և B2 Malcolm Mann, Steve Taylore-Knowles
- First Certificate Passkey , Nick Kenny 1996.
Գրքերի թվային տարբերակներն առկա են գրադարանի կայքում http://gradaran.mskh.am/sites/default/files/Passkey.pdf - էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն լրատվական կայքեր
tolearnenglish.com
longman.com
courses.britishcouncil.com
english-test.net
englishtopics.net
Ուսումնական աշխատանքի կազմակերպում
Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.
- Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
- Ուսուցում ըստ նախասիրությունների (ակումբային գործունեություն և ընտրությամբ դասընթացներ) և անհատական ուսումնական պլանների
- Ուսումնական ճամփորդություն
- Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին
- Բլոգավարություն
- Էլ.նամակագրութուն
- Թարգմանություններ, օտարալեզու հրապարակումներ կայքում
- Ուսումնական այլ նախագծերի իրականացում
Կապը այլ բնագավառների հետ
- Բազմագործառնության իրականացում
Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու: - Միջառարկայական ինտեգրում
Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:
10-րդ դասարան
Լեզվական նյութը
Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։
Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին:
Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները
Առաջին կիսամյակ
- Անհատ և ընկերություն, խառնվածք, նորաձևություն
- Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները
- Մասնագիտությունների ընտրություն
- Հաղորդակցություն
- Ինտերնետ և բլոգ
- Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ
Երկրորդ կիսամյակ
- Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ
- Շրջակա միջավայրը և նրա պահպանումը
- Հայաստանի ներկան, անցյալը և ապագան
- Մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ
- Անգլերենը` որպես միջազգային լեզու
- Երիտասարդներ և մեծահասակներ
- Միջազգային կապեր
Քերականություն (Grammar)
Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։
Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։
Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։
Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։
Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)
Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։
Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։
Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։
Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։
Շարահյուսություն – նախադասություն
Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ
Շարադասություն (word order), շրջադասություն
Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։
Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։
11-րդ դասարան
Լեզվական նյութը
Բառապաշար, բառակազմություն։ Հաղորդակցության համար անհրաժեշտ բառապաշար (1500 (1150+350) բառապաշարային միավոր):
Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները
Առաջին Կիսամյակ
- Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։ Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ
- Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ, ինտերնետ
- Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը
Երկրորդ կիսամյակ
- Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է
- Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ
- Առողջություն և սպորտ
- Մեր ազգային և կրթահամալիրային տոները
- Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ
- Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը
Քերականություն (Grammar)
Ձևաբանություն
Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն
Հոդ (The Article ) կրկնություն
Past conditionals and Wish
Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)
Բայական դարձվածքներ
Շարահյուսություն
Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)
Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)
Հարցական նախադասություններ
Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )
Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that
It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that
Սովորողների ուսումնական գործունեության ձևերը
Անհատական աշխատանք
- Ինտերնետային կայքերից նյութերի հայթայթում տարբեր նախագծերի համար
- Մասնակցություն առցանց քննարկումներին
Հետազոտական աշխատանք.
- Տարբեր աղբյուրներից տղեկատվության որոնում
- Համեմատում, զուգադրում, վերլուծում
- Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում
Գործունեություն ըստ կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա օրացույցի
- Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)
- Մխիթար Սեբաստացու օրեր – նոյեմբեր 2014 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)
- Մասնակցություն ձմեռային և ամառային ուսումնական ճամբարներին
- Մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)
- Մասնակցություն թարգմանական ստուգատեսին
Գնահատման կարգը
Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.
Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր
Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր
Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր
Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝
- ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,
- ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,
- ստուգատեսներին և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,
Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները
2014-2015 ուստարում 10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:
Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.
1.Նախագծի անունը
2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):
3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցով http://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):
4.Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):
- Բացվել է 5268 անգամ