Հանրակրթական Դիջիթեք 2015-ի ծրագիրն ու կազմակերպումը ուսումնական նախագիծ

Հանրակրթական դիջիթեք 2015՝ թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      digitech.mskh.am

Նպատակը՝                 

Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփումը, խրախուսումը, տարածումը:  

Անվանակարգերը [1]՝

  1. Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ
  2. Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով
  3. Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  4. Մանկավարժական հոդված
  5. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  6. Ուսումնական բլոգ, կայք, էջ
  7. TV,  Radio and Video Art
  8. Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
  9. Ուսումնական նախագծերի ամփոփում-ներկայացում. արդյունքներ
  10. Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
  11. Դիջիթեքը հիմնական դպրոցի շրջանավարտի գործիք
  12. Դիջիթեքը ընտանիքում
  13. Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  14. Հեքիաթասաց Դիջիթեք
  15. Ամանորի, Սուրբ Ծննդյան Դիջիթեք
  16. Դիջի-համերգ, Դիջի-ծես
  17. Աշխատողի, սովորողի, ծնողի ուսումնական գործունեության դիջիպատում 2014-2015
  18. Հանրակրթության մեդիասպասարկում
  19. Դիջի գովազդ

Հունվարի 14-ից փետրվարի 1-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Ընդունվում են Հանրակրթական դիջիթեք 6-րդ ստուգատեսից՝ 2014թ. փետրվարի 8-ից հետո ստեղծված նյութերը, որոնք բավարարում են ստուգատեսի՝ ըստ անվանկարգերի ներկայացված պահանջներին։ Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:

Փետրվարի 2-ին՝ ստուգատեսի պաշտոնական բացումը, փետրվարի 6-ին՝ պաշտոնական փակում, մրցույթի ամփոփում, մրցանակների հանձնում։ Փետրվարի 3-5-ը՝ դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ, մրցութային հանձնաժողովի աշխատանք։

Փետրվարի  5-ին՝ տոնական մեդիաուրբաթ, մրցանակների հանձնում։

Փետրվարի  6-ին՝ դիջի-ղափամայի ծես։

Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։

Հանրակրթական Դիջիթեք 2015-ի կազմակերպումը պատասխանատուների ուսումնական նախագիծն է։ Կրթահամալիրի դպրոցներից ընտրվում են պատասխանատուներ, որոնցից ստեղծվում է ստեղծագործական խումբ։ Խմբում իրենց առաջադրմամբ կարող են աշխատել հանրապետության, Արցախի հանրակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք նախապատաստում են իրենց դպրոցի սովորողների մասնակցությունը Հանրակրթական դիջիթեք 2015-ին։ Խումբն աշխատում է հիմնականում առցանց, ունենում է պարբերական քննարկումներ։ Ստեղծագործական խմբի աշխատանքը.
  1. Հանրակրթական Դիջիթեքի տարածում համացանցում, սոցցանցերում
  2. Դիջիթեքի կայքի ակտիվացում
  3. 2014թ. հունիսին՝ Դիջիթեք բիզնես ֆորումում և հոկտեմբերին՝ Դիջիթեք 2014 10-րդ մասնագիտացված ցուցահանդեսում Հանրակրթական Դիջիթեք 2015-ի ներկայացում, հնարավոր գործընկերների ներգրավվում (սովորողների միջոցով բաժանվում են բուկլետներ, ներկայացվում են promo տեսահոլովակներ)
  4. ստուգատեսին պատրաստվող մասնակիցների համար ՏՀՏ մասնագետների մասնագիտական խորհրդատվության կազմակերպում (սեմինար, վերապատրաստումներ, հարցերի պատասխանում ITLab-ում աշխատանքային կարգով)
  5. կրթության մեջ գործածվող նոր գործիքների և ծրագրերի ներկայացում ITLab-ում
  6. ամենամսյա դիջիմրցույթների անցկացում, որոնց հաղթողնեը կստանան խրախուսական մրցանակներ
  7. անվանակարգերի նախագծում, հաստատում
  8. անվանակարգերին ներկայացվող պահանջների մշակում, լրամշակում
  9. անվանակարգերի պատասխանատուների, ժյուրիի կազմի ընտրություն
  10. ամենշաբաթյա վարպետության դասերի կազմակերպում անվանակարգերի պատասխանատուների, ժյուրիի անդամների, այլ մասնագետների ղեկավարությամբ
  11. ստուգատեսին ուղղված բոլոր տեսակի առաջարկների քննարկում
  12. նոր գործընկերների ներգրավվում
  13. Դիջիթեքի տարածման, ստուգատեսի նախապատրաստական կլոր սեղաններ Հայաստանում, Արցախում և Վրաստանում
  14. Հանրակրթական Դիջիթեք 2015-ին ներկայացվող նախագծերի մշակում հեղինակային մանկավարժության ամենամյա աշնանային հավաքում և ստուգատեսի արդյունքների ներկայացում մայիսյան 10-րդ հավաքում
  15. դիջիթեքյան տեղեկատվական թերթիկների ստեղծում, տարածում
  16. դեկտեմբերի 19-ին դիջիթեքյան մեդիաուրբաթ համերգի կազմակերպում՝ որպես նախապատրաստական աշխատանքների ամփոփում. դիջիթեքյան գովազդների, երգերի ֆլեշմոբ

[1] Ստուգատեսի ծրագիրը և անվանակարգերը որոշելիս հաշվի է առնիվել Հանրակրթական դիջիթեք ամենամյա 6-րդ ստուգատեսի փորձը, կազմակերպիչների, մրցութային հանձնաժողովի առաջարկությունները։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский