Անգլախոսների ակումբ. 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային ծրագիր

2014-2015 ուսումնական տարվա ընթացքում անգլախոսների ակումբի աշխատանքը ընթանալու է երկու ուղղությամբ` բանավոր քննարկումներ (2 ժամ) և թարգմանչական աշխատանք (2 ժամ):

Բանավոր քննարկումների համար առաջարկվում են հետևյալ թեմաները`

  • Ես եմ կերտում իմ ապագան
  • Զանգվածային լրատվական միջոցները Հայաստանում
  • Սոցցանցերի առավելությունները և թերությունները
  • Սերունդները տարբեր են
  • Հեռուստասերիալների վնասակար ազդեցությունը
  • Ինչ եմ ընթերցում
  • Գրագողություն
  • Հայկական կարծրատիպեր
  • Անընդհատ կրթություն

Ուսումնական տարվա ընթացքում սովորողները կարող են առաջարկել քննարկումներ իրենց հուզող թեմաներով: Քննարկման թեմաները նախապես են հայտարարվում, որպեսզի սովորողները կարողանան պատրաստվել ավելի բովանդակալից փաստարկներ և մտքեր արտահայտելու համար: Բանավոր քննարկումներից հետո սովորողներին առաջարկվում է գրավոր շարադրել տեսակետները: Գրավոր շարադրանքները սովորողները տեղադրում են իրենց բլոգներում: Լավագույնները հրապարակվում ենmskh.am-ի անգլերեն էջում:

Կրթահամալիրի, կրթահամալիրի տնօրենի կամ առանձին դպրոցի անգլիախոս հյուրերի ընդունումը,  կամավոր թարգմանչական աշխատանքը բանավոր քննարկում և զրույց կազմակերպելու շատ հարմար առիթներ են։

Ակումբի թարգմանչական նախագծային աշխատանքը այս տարի նույնպես նպաստելու է mskh.am-ի անգլերեն էջը հարստացնելուն, որը էապես օգնելու է «Բազմալեզու mskh.am» նախագծի իրականացմանը:

Նախագծի ուսումնական նպատակը։ Սովորողները ձեռք են բերում հայերենից անգլերեն տարատեսակ տեքստեր թարգմանելու ունակություններ։

Նախագծի գործնական նպատակը։ Կրթահամալիրի mskh.am-ն ունենում է իր ամենօրյա թարմացվող անգլերեն էջը։

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ

 Սովորողներին են ներկայացվում հետևյալ էլեկտրոնային բառարաններից ճիշտ  օգտվելու ձևերը. 

Ընթացիկ աշխատանքի կազմակերպումը

  • Նախքան նյութերի ընտրություն կատարելը տեղի է ունենալու վերջին երեք օրերի ընթացքում կրթահամալիրի առաջին էջում հրապարակված ամենահետաքրքիր ու կարևոր նյութերի անգլերեն բանավոր քննարկումներ: Այսպիսով, լինելու են սովորող-սովորող, սովորող-դասավանդող երկխոսություններ, կարծիքների փոխանակումներ: Քննարկումներից հետո սովորողներին 5-10 րոպե ժամանակ է տրվելու, որպեսզի նրանք գրեն իրենց կարծիքները հայերեն նյութերի «կարծիքներ» բաժնում: Այդպիսով կակտիվանա հոդվածագիր-ընթերցող հետադարձ կապը:
  • Նյութերի ընտրության հարցում հաշվի է առնվելու սովորողի կարծիքը: Յուրաքանչյուր սովորող կամ սովորողների աշխատանքային խումբ ինքն է  ընտրելու թարգմանության համար նյութը` հիմնավորելով ընտրությունը: Հիմնավորումը լինելու է անգլերեն:
  • Նախքան բուն թարգմանչական աշխատանքին անցնելը սովորողներին`  աշխատանքային խմբերին, տրվելու է այն առաջնային գիտելիքը, որն անհրաժեշտ կլինի տվյալ հոդվածի թարգմանության համար: Առաջնային գիտելիքը կարող է լինել քերականական երևույթ, լեզվական կառուցվածք, բառակապակցություն, դարձվածք, որոնք դժվար է գտնել բառարաններում: Հիմնվելով առաջնային գիտելիքների վրա և բառարանների օգտագործմամբ՝ սովորողները իմաստի որոնում են կատարելու: Իմաստի որոնումը տվյալ դեպքում հանգեցնելու է անգլերենի այն լեզվական կառուցվածքի հայտնաբերմանը, որը կհամապատասխանի հայերեն նախադասության իմաստին ու ոգուն:
  • Յուրաքանչյուր հոդվածի հրապարակումից հետո սովորողներին տրվելու է 5-10 րոպե ժամանակ, որպեսզի անգլերեն էջում գրեն իրենց կարծիքը անգլերենով: Դրանով կվերանա անգլերեն էջի ամենամեծ բացթողումը` կարծիքների բացակայությունը:
  • Սովորողներն իրենց թարգմանությունները տեղադրելու են իրենց ուսումնական բլոգերում, որով էլ կարժևորեն իրենց կատարած աշխատանքը:
Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский