Նախադպրոցական կրթություն. ծրագիր
Նախադպրոցական կրթության առարկան նախադպրոցականի (այսուհետ՝ սան) խնամքի, զարգացման կազմակերպումն է, նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի իրականացումը:
Նախակրթարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով նախակրթարանների գործունեության կարգով:
Նախակրթարանը ապահովում է սաների կրթության բնականոն ընթացքը, շարունակականությունը, համապատասխանությունը սանի անհատական զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:
Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:
Նախակրթարանն իրականացնում է հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում, ուսուցողական նոր միջավայրի զարգացում:
Նախակրթարանն mskh.am-ում ունի իր «Պարտեզ» ենթակայք – ամսագիրը:
Նախակրթարանային խմբերի գործունեությունն իրականացվում է ըստ կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցի և դաստիարակի գործունեության նախագծերով:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ պատվերով, պետական աջակցությամբ: Կրթության պատվիրատուն նաև ծնողն է. նա որպես պատվիրատու-գործընկեր՝ մասնակցում է կրթության կազմակերպմանը:
Ծրագրի խնդիրների իրագործման, սովորողների ուսումնական գործունեության կազմակերպման համար ձևակերպվում և ապահովվում են.
- Ծրագրի իրականացման միջավայրը.
- Ծրագրի իրականացման սկզբունքները.
- Ծրագրի իրականացման ձևերն և միջոցները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես ուսումնական հաստատության նոր տիպ և ուսուցման կազմակերպման նոր ձև` գործում է կրտսեր դպրոց-պարտեզ (այսուհետ՝ Դպրոց):
Նախադպրոցական կրթության նպատակը
Նախադպրոցականների խնամքի և զարգացման կազմակերպում նրանց տարիքային, անձնային, անհատական և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան զարգացնող միջավայրում:
Նախադպրոցական կրթության խնդիրները
- Սանի ֆիզիկական, մտավոր, հոգևոր զարգացում, ազատ, ինքնաբուխ, ստեղծական գործունեության միջոցով
- առողջ կենսագործունեության կազմակերպում ինքնուրույնության, ինքնասպասարկաման, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորում և զարգացում սոցիալական և նյութական համապատասխան միջավայրում.
- գործունեության միջոցով աշխարհաճանաչողության, կենսափորձի ձևավորում և զարգացում.
- խոսքային կարողությունների, հաղորդակցական ունակությունների զարգացում.
- ՏՏ միջոցների ամենօրա գործածման արդյունքում սաների ՏՏ անհրաժեշտ հմտությունների ձևավորում.
- սոցիալական միջավայրի, ինքնակազմակերպվող հավաքանու ձևավորում, որը գործում է համատեղ՝ նույն սկզբունքներով և նպատակներով սոցիալական միջավայրում սաների շփվելու, համագործակցելու ունակությունների ձևավորում և զարգացում:
- 6374 reads