Կրթահամալիրի պատանեկան նոր ակումբների առաջարկություն
Կրթահամալիրի ավագ դպրոցի ուսումնական պլանով որոշված են սովորողների ընտրությամբ՝ նախասիրությունների զարգացման պատանեկան բաց ակումբները՝ «Լեզվաբանի», «Ընթերցողի», «Աշխարհագետի», «Անգլիախոսի», «Վրացախոսի», «Խաղարկային դատարան», «Ազատ խոսքի», «Հայրենագետի», «Էկոլոգի», «Գիտակների», «Տիեզերք», «TV mskh», «Ռոբոտիքս», «Գյուտարարի», «Հոգեբանի», «Ծրագրավորողի», «Արշավականների», «Տնտեսագետի», «Երգչախումբ», «Երաժշտական լաբորատորիա», «Թատրոն», «Արվեստագետի», «Արհեստավորի»։
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները առաջարկում են նոր ակումբներ՝
- Լանդշաֆտային դիզայն. Արա Թարզյան
- Ինտելեկտուալ ընթերցանություն և թարգմանություն. Հասմիկ Ղազարյան
- Քերականությունն ու կյանքը. Հասմիկ Ղազարյան
Եվս մեկ ակումբ՝ «Անիմացիոն լաբորատորիա», առաջարկում է մուլտիպլիկատոր Լևոն Աբրահամյանը։
Կրթահամալիրի ավագ դպրոցների հարգելի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հրավիրում ենք Ձեր ուշադրությունը, խնդրում ենք Ձեր կարծիքը, վերաբերմունքը։
- 5042 reads