Ամենօրյա դիտարկումների գրանցումը` գնահատում
Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ սկսել է քննարկում` կրտսեր դպրոցում սովորողի, մասնավորապես կրթական ծրագրում ներառվելու խնդիր ունեցողի գնահատման մեջ ամենօրյա դիտարկումը ընդգրկելու մասին։ Առաջարկում ենք միանալ խոսակցությանը։ Կցվում են.
- ՀՀ օրենքը Հանրակրթության մասին
- ՀՀ ԿԳ նախարարի հրամանով որոշված` ներառական կրթություն իրականացնելու կարգ (չի գործում)
- Ներառական կրթությունը կրթահամալիրում
Խնդրում ենք Ձեր արձագանքը, հարցադրումները, Ձեր նկատառումները գրանցել քննարկման էջում կամ գրել կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի էլ. հասցեին` [email protected]։
Հարգելիներ, առաջարկում եմ, որ առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ում գնահատման այլընտրանք լինեն ամենօրյա դիտարկումները, որոնք կներկայացնեն դասվարները և դասավանդողները: Ունենալով նման դիտարկման փորձ` կարող եմ պնդել, որ մեզ և՛ ավելի տեսանելի էր դառնում սովորողի առանձնահատկությունը, և՛ ավելի պարզ, թե ինչպես պետք է գործել: Խորհրդակցելով նաև Գնահատման ծառայության մասնագետ Լուսինե Ալեքսանյանի հետ` համարում եմ, որ այս տարբերակը ավելի իրական և արդյունավետ է: Դիտարկումները իրական կդարձնեն ներառական ուսուցումը, ավելի արդյունավետ, և սովորողի զարգացման մեջ խնամակալ-ուղեկցորդի անհրաժեշտությունը կբացառվի:
Քնարիկ Ներսիսյան
- 8355 reads