Ամենօրյա դիտարկումների գրանցումը` գնահատում

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ սկսել է քննարկում` կրտսեր դպրոցում սովորողի, մասնավորապես կրթական ծրագրում ներառվելու խնդիր ունեցողի գնահատման մեջ ամենօրյա դիտարկումը ընդգրկելու մասին։ Առաջարկում ենք միանալ խոսակցությանը։ Կցվում են.

Խնդրում ենք Ձեր արձագանքը, հարցադրումները, Ձեր նկատառումները գրանցել քննարկման էջում կամ գրել կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի էլ. հասցեին` [email protected]։  

Հարգելիներ, առաջարկում եմ, որ առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ում գնահատման այլընտրանք  լինեն ամենօրյա դիտարկումները, որոնք կներկայացնեն դասվարները և դասավանդողները:  Ունենալով նման դիտարկման փորձ` կարող եմ պնդել, որ մեզ և՛ ավելի տեսանելի էր դառնում սովորողի առանձնահատկությունը, և՛ ավելի պարզ, թե  ինչպես պետք է գործել: Խորհրդակցելով նաև Գնահատման ծառայության մասնագետ Լուսինե Ալեքսանյանի հետ` համարում եմ, որ այս տարբերակը ավելի իրական և արդյունավետ է: Դիտարկումները իրական կդարձնեն ներառական ուսուցումը, ավելի արդյունավետ, և սովորողի զարգացման մեջ խնամակալ-ուղեկցորդի անհրաժեշտությունը կբացառվի: 

Քնարիկ Ներսիսյան

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский