«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Ողջո՛ւյն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր

Հավաքի մասնակիցներից քանի՞սն են հենց այսպես` որպես տոնական նվեր ընդունում կամ կընդունեն մայիսի 4-ի, 5-ի, 6-ի այս եռուզեռը. թող մեր սոցիոլոգի ծառայութունն արձանագրի: Այս հինգ տարեկան դարձած հավաքն իր բովանդակությամբ ու ձևով` որպես փաստ  արձանագրենք։ Ինձ գոհացնում է այն բարեխիղճ հետևողականությունը, որով մենք` հեղինակային մանկավարժության հեղինակներս` կրթահամալիրի հետազոտող ուսուցիչներ ու սովորողներ, հեղինակային մանկավարժության պատվիրատուները` սովորողների ծնողներ, իշխանության ներկայացուցիչներ, և հեղինակային մանկավարժության ամենատարբեր շահառուները` կրթական համակարգի աշխատողներ, դպրոցների ուսուցիչ տնօրեններ, լրագրողներ, մանկավարժությամբ հետաքրքրվածներ, համատեղ ստեղծեցինք այս նոր ավանդույթը: Ուռա՜,  ավանդույթի ուժ ստացած ստեղծագործական հավաքի առաջին հոբելյանին:

Մայիսյան այս հավաքների բովանդակությունը որոշվել և որոշվում է կրթահամալիրի զարգացման ծրագրով: Հինգերորդ հավաքի թեման հանրակրթության մեջ տեխնոլոգիական հմտությունների ուսուցման արդյունավետությունն է: Մենք հիմնական դպրոցը դիտում ենք որպես տեխնոլոգիայի դպրոց (սովորողի ու ուսուցիչների կարողությունների զարգացման ու կիրառման դպրոց): Տեխնոլոգիական հմտությունները բաժանել ենք  երեք մեծ խմբի` տեխնիկական, բնագիտական, ընդհանուր տեխնոլոգիական և մեդիա հմտություններ: Բնագիտությունը` փորձի միջոցով և փորձի հիման վրա, բնագիտական, տեխնիկապես – մանկավարժորեն խելամիտ կազմակերպված ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում: Սա փաստ է, որ սիրով արձանագրում եմ: Ընդհանուր տեխնոլոգիաները (դիզայներական, անհատական խնամքի, ընդհանուր խնամքի, կենդանիների, բույսերի խնամքի, նյութական միջավայրի բարելավման) մեր հանրակրթությանը տալիս են մարդկային տեսք, սովորողին և ուսուցչին դարձնում ունակ` իր ու իր միջավայրի վրա ազդելու, փոխելու, խնամելու: Սրանով կրթական ծրագրի բովանդակությունն  ու  արդյունքները դառնում են ակնհայտ` տեսանելի ու շոշափելի յուրաքանչյուրին: Մենք ավարտում ենք յուրաքանչյուր կրթական օբյեկտքում ջերմոց լաբորատորիայի, տնկարանի, սերմնարանի, պարտեզապուրակային տնտեսության, անձանական հիգիենայի և խնամքի կաբինետների նախագծման ու նախապատրաստական աշխատանքները, սրանց կառուցման ու ձևավորման աշխատանքները կդառնան 2010-2011 ուսումնական տարվա մեր կրթական աշխատանքի բովանդակությունը: Ծով, ստեղծական աշխատանք, որի համար ես ձեզ շնորհավորում եմ:

Իմ սիրելի «Դպիր» ամսագրի հատուկ` թվով երեսուներորդ համարին հուզմունքով եմ սպասում: Անակնկալների ընդունված վարպետ եմ ես, բայց այս ամսագրում այնքա´ն անակնկալ կա հենց ինձ համար: Շնորհակալ եմ: Ու մեր կրթական առօրյան չի կորցնում իր գրավչությունը շնորհիվ առօրյա դարձող անակնկալների, որ աջ ու ձախ մատուցում են իրենց ոգևորված, ստեղծագործական աշխատանքով մեր տարատարիք սովորողներն ու ուսուցիչները: Խոստովանեմ, ավելի ու ավելի դժվար եմ պարտադրանքով, որևէ պարտավորվածությամբ թողնում կրթահամալիրը, գնում ուրախ անակնկալները կորցրած քաղաք, ինչ-որ հարցով: Ես ինտերնետին, մեդիային, սրանց շնորհիվ մեր ինտերնետ կայքին, որ ինձ սիրելի անուն ունի mskh.am, շատ եմ պարտական: Ի՞նչ պիտի լիներ իմ հալը առանց քեզ, օրեցօր ինձնից ավելի հայտնի դարձող իմ հարազատ mskh.am: Ու հիմա էլ mskh.am-ի բերած TV-ն` իր ոգևորված Գրիգոր Խաչատրյանով, ռադիոլուրը` իր շատացող սովորող ռադիոլրագրողներով, իր բազմալեզու թարգմանական տեղեկատվական ծառայություններով… Սրանք, փա´ստ է, չկային անցած հավաքին: Այնքան եմ պարտական այս ամենաթափանց մեդիային` իր ինքնուրույն կրթական աշխարհ դարձած mskh.am-ին, որ ուզում եմ ինտերնետի որակը լավացնել, մեդիան ավելի մատչելի ու առօրեական դարձնել յուրաքանչյուրի համար: Հիմա, երբ տեխնոլոգիապես այնքան հմուտ ենք, ավելի ու ավելի հմուտ, մեդիայով այսպես զինված` էլեկտրոնային գրատախտակով դասարան, անհապաղ ինտերնետ, նոթբուկով սովորող և ուսուցիչ, և կրթահամալիրը TV տաղավարի է վերածվում և կրթահամալիրը որպես TV տաղավար է գործում, ի՞նչ օյին պիտի ձեզ մատուցի կրթահամալիրի Տիարը: Չհարցնեք դուք, ինձս ինձ հո՞ կհարցնեմ:

ՕՊԵՐԱՏԻՎ ՄԵԴԻԱ. կա՞ այս հասկացությունը: Ինչպե՞ս եմ ես այն հասկանում: Այն այսօր էլ կա: Ամեն օր, օրինակ` մեր առավոտյան բարի լույսի ծեսերում: Սովորողի-ուսուցչի ստեղծագործական աշխատանքի արդյունքը, երբ անհապաղ նյութականանում է, իր է դառնում տպագիր թղթի, էլեկտրոնային կրիչի թե ինտերնետային տեղեկատվության տեսքով: Երբ քո ձեռք բերած (ստեղծած) տեղեկատվությունն անմիջապես հասնում է շահառուին` որպես անակնկալ: Նրան, ով սպասում է կամ շնորհակալ է: Սա ենթադրում է տեխնոլոգիական նոր ենթակառուցվածքի ձևավորում (սկսած ցիկլի ավարտ) և տեխնոլոգիական- մեդիահմտությունների նոր որակ ու տեսականի: Հենց դրանով էլ, այս հավաքը վկա, մեծով ու պստիկով զբաղված ենք: Ահա ինչու` բռա՜վո, կրթահամալի´ր:

Միշտ ձեր` Ա. Բլեյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.