«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան

Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ

Կրտսեր դպրոցում երաժշտություն առարկան գործունեության մի ձև է, որի նպատակը սովորողի երաժշտական ունակությունների բացահայտումն ու գեղագիտական ճաշակի ձևավորումն է: Այն «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչն է և իրականացվում է դասավանդողների` երաժշտության մասնագետի և դասվարի համագործակցության արդյունքում: Երաժշտություն առարկան ներառում է գործունեության մի քանի ձևեր, որոնցից մեկն էլ երաժշտության ունկնդրումն է: Ճանաչողական նպատակ ունենալուց բացի, երաժշտության ունկնդրումը սովորողի հոգևոր դաստիարակության և ճաշակի զարգացման լավագույն միջոցներից մեկն է: Ունկնդրումն առավել արդյունավետ և գրավիչ դարձնելու համար այն կարելի է համադրել ստեղծագործական մեկ այլ պրոցեսի հետ (նկարչություն, ծեփագործություն, պար և այլն): Ժամանակակից մեդիամիջոցների ամենօրյա գործածությունը    երաժշտության ունկնդրումից բացի, հնարավորություն է ընձեռում լսողությամբ ընկալված երաժշտական նյութը վերածել տեսապատկերի (ֆոտոնկարաշարեր, համակարգչային նկարներ, կոմպոզիցիաներ), ինչն ավելի ընկալելի և պատկերավոր է դարձնում նյութը` գրավիչ դարձնելով ունկնդրման ընթացքը:   Սակայն երաժշտության ունկնդրումն ինքնանպատակ չէ: Այն չի սահմանափակվում զուտ  լսողական ընկալմամբ, այլ  լողությամբ ընկալված նյութը  մշակվում է` նպաստելով սովորողի ստեղծագործական ունակությունների դրսևորմանը և ինչո՞ւ չէ նաև ինքնաարտահայտմանը:

Սովորողն աշխատանքի ընթացքում հնարավորություն է ունենում կիրառել ձեռք բերած մեդիահմտությունները և միևնույն ժամանակ կատարել ստեղծագործական աշխատանք, որը կարող է ուսումնական նյութ դառնալ ուրիշների համար: Ի վերջո չհեռանալով իրեն այդքան հետաքրքրող զբաղմունքից` համակարգչով աշխատելուց, նա միաժամանակ կատարում է իրեն հետաքրքիր և օգտակար աշխատանք : Չէ ո՞ր աշխատանքի ընթացքն  է նպաստում նյութի բովանդակության  լիարժեք ընկալմանը: Թեպետ տվյալ դեպքում կարևորը բուն ընթացքն է և այն բերկրանքը, որը մարդ ստանում է միայն ստեղծագործելիս:

Աշխատանքի թեման`
 Անտոնիո Վիվալդի,  «Տարվա եղանակները» 
Աշխատանքի ընթացքը`

  • ծանոթացում ունկնդրվող նյութին
  • երաժշտության ունկնդրում
  • վերլուծություն
  • համեմատում, դիտարկում
  • զգացողությունների վերարտադրություն պատկերի միջոցով
  • պատկերների դասավորություն` երաժշտության ընթացքին և բնույթին համապատասխան
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.