«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Նաիրա Հարությունյան

Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում

Ամփոփելով այս ուսումնական տարվա ընթացքում «Գանյան» դպրոցում կատարված աշխատանքները` պետք է արձանագրել,  որ մեդիահմտությունների յուրացման առումով մենք մեծ քայլերով տարեցտարի առաջ ենք գնում: Եվ հիմնականում դա արտացոլվում է նաև սովորողի և դասավանդողի հետաքրքրությամբ դեպի թվային տեխնոլոգիաները: Իհարկե, մարդը միշտ պետք է անի  այն, ինչ սիրում է: Սակայն կարող եմ ասել, որ եթե կարողանում ես ինչ-որ բան լավ անել, ապա սկսում ես սիրել այն: Դրանով է պայմանավորված նաև մեր սովորողների հետաքրքրությունը դեպի համակարգիչը: Պետք է փաստենք, որ համակարգիչն արդեն դիտում ենք որպես զուտ գործիք մեր մտքի և մտահղացումների իրականացման ճանապարհին: Վերանում է այն լարվածությունն ու ենթագիտակցական վախը, որով առաջ նստում էինք համակարգչի դիմաց: Այսինքն` սովորողն արդեն տիրապետում է և գիտի վերաբերվել թվային միջոցներին: Դա երևում է նաև նրանից, որ մենք, ավելի ու ավելի շատ օգտագործելով համակարգիչն ու թվային միջոցները, ավելի քիչ ենք փչացնում ու վնասում այն: Եթե մինչ այդ երեխաները ձգտում էին դեպի համակարգիչը` ժամանցային ծրագրերով աշխատելու համար, ապա այժմ առաջինը, ինչ նրանք անում են, ինտերնետից նյութեր ներբեռնելն ու իրենց հետաքրքրող ինֆորմացիան ստանալն է: Եթե մինչ այդ նրանք սովորում էին ինչ-որ համակարգչային կիրառական ծրագրեր` պարզապես դրանք սովորելու համար, ապա հիմա այդ ծրագրերը օգտագործում են` իրենց մտահղացումները ներկայացնելու համար: Հիմնականում մեր նպատակն այն է, որ օգտագործելով թվային տեխնոլոգիաները` սովորենք, թե ինչպես կարելի է սովորել, քանի որ այսօրվա առաջավոր ծրագիրը կարող է արդեն վաղը պետքական չլինել: Եվ կարծես թե այս առումով էլ մենք ունենք որոշակի հաջողություններ:  

Մի փոքր, բնականաբար, ավելի դանդաղ, բայց հաստատուն  է ընթանում նաև դասավանդողների կողմից թվային միջոցների յուրացումը: Նրանք ևս ակտիվորեն օգտագործում են ինտերնետն ու մեր կամ այլոց կողմից ստեղծված շատ ծրագրեր` ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում եզակի երևույթ է նաև այն, որ մեր սովորողները, սկսած 2-րդ դասարանից, կարողանում են օգտվել էլեկտրոնային փոստից, ինտերնետում նկարներ դիտել, տեքստեր մուտքագրել և այլն: Կարծում եմ, որ կրթահամալիրում անընդհատ նորացվող թվային տեխնիկան և վերապատրաստումները հնարավորություն են տալիս մեզ անընդհատ ձեռք բերելու նոր հմտություններ, փոխանցելու դրանք մեր սովորողներին, որի արդյունքում նրանք արդեն կյանք կմտնեն այսօր արդեն  անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով:

Նաիրա Հարությունյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.