«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

Կոնստանտին Նալբանդյան

Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում

Սկզբում այն մասին, թե որտեղից է «Էլեկտրոնիկա և ծրագրավորում» անվանումը:
Էլեկտրոնիկան` որպես ինքնուրույն առարկա, կար այն ժամանակ, երբ ծրագրավորման մասին դեռ ոչ ոք չէր լսել: Ինչպես հայտնի է, էլեկտրոնիկայի կուրսը բաղկացած է շղթաների  և ազդանշանների տեսությունից: Ցանկացած էլեկտրոնային սարք ազդանշանների հետ գործ ունի (ուժեղացնում է դրանք, մոդուլացնում, դեմոդուլացնում, ձևափոխում նրանց սպեկտրը, ֆիլտրում կամ թուլացնում ոչ ցանկալի ազդանշանները և այլն)։

Այսպիսով, էլեկտրոնային սարքի առաջին բնութագրիչն այն է, թե ինչ է անում (ինչ նպատակով են դրսից ընդունվում կամ ստեղծվում ազդանշաններ, ինչու և ինչի են վերածվում): Այդ բնութագրիչը բխում է նրանից, թե սարքը ինչ  նպատակի է  ծառայելու. այն ձևավորվում է ազդանշանների տեսությունը կիրառելով (օրինակ` բոլոր տեսակի հեռուստացույցները նախատեսված են եթերային հաղորդումները ընդունելու և էկրանի վրա արտածելու համար։ Հայտնի են արձակած ազդանշանների ստանդարտը և այն, թե նրա ո´ր բաղադրիչները պետք է օգտագործել, որպեսզի ստացվեն պատկերը և ձայնը։ Այդ իմաստով  բոլոր հեռուստացույցները կատարում էն ազդանշանի նույնատիպ մշակում):

Էլեկտրոնային սարքի երկրորդ բնութագրիչն այն է, թե ազդանշանի մտածված մշակումը ինչ միջոցներով է նրա մեջ իրականացվում:
Մինչև վերջերս այդ իրականացումը հնարավոր էր միայն սարքային մեթոդներով, այսինքն` ռադիոդետալներ պարունակող էլեկտրական սարքերի օգնությամբ, որոնց սխեմաները մշակված էին շղթաների տեսության համաձայն: Ազդանշանի միևնույն ձևափոխությունները հնարավոր է իրագործել տարբեր սխեմային լուծումներով (դրանով է պայմանավորված հեռուստացույցների տեսակների բազմազանությունը. նրանք բոլորը լուծում են մեկ տեխնիկական խնդիր, բայց նրանց սխեմաները զգալիորեն տարբերվում են իրարից):

Էլեկտրոնիկայի զարգացման և համակարգիչների ու համակարգչային տեխնիկայի տարածման արդյունքում հնարավոր դարձավ համակարգիչների, միաբյուրեղ հաշվիչ մեքենաների և հատուկ ստեղծված  ծրագրավորվող սալիկների ծրագրավորումը, որի շնորհիվ նրանք փաստորեն «վերածվում» են այս կամ այն էլեկտրոնային սարքին:
Այդպիսի գործունեությունը ենթադրում է ազդանշանների տեսության և որևէ հարմար ծրագրավորման լեզվի իմացությունը (շղթաների տեսության փոխարեն)։ Այդպիսով էլեկտրական սխեմայի կազմելը և պատրաստելը ծրագիր կազմելով փոխարինելու հնարավորություն ստեղծվեց։

Էլեկտրոնային սարքերը նոր մեթոդով ստեղծելու ժամանակ նախկինի նման հարկավոր է ստույգ պատկերացնել, թե նրանք ինչ պետք է կատարեն (ազդանշանների մշակման առումով), իսկ այն, թե նրանք ինչպես են դա կատարելու, այժմ իրագործվում է ծրագրով: Նման մոտեցումը զգալիորեն լայնացնում է էլեկտրոնային սարքավորումներ ստեղծողի հնարավորությունը, նվազեցնում ստեղծման ժամանակը և ավելի հեռանկարային է թվում:
Հենց այդ նպատակով «Էլեկտրոնիկայի» դասընթացը փոխարինվել է «Էլեկտրոնիկայի և ծրագրավորման» դասավանդումով:

Բայց դա չի նշանակում, որ մենք լրիվ հրաժարվում ենք շղթաները ուսումնասիրելուց: Ուսուցման առաջին փուլում ազդանշանների ուսումնասիրությունը կատարվում է շղթաների օրինակով: Բայց անգամ այդ փուլում օգտագործվում են տեխնիկայի նորագույն նվաճումները. սխեմաները «հավաքվում են» համակարգչի մոնիտորի վրա Multisim սիմուլյացիոն ծրագրի օգնությամբ: Այլևս զանազան դետալներ, սալիկներ և չափիչ գործիքներ առնելու անհրաժեշտություն չկա: Կազմած սխեմաները կարելի է «աշխատեցնել» և բազմաթիվ վիրտուալ չափիչ սարքավորումների օգնությամբ սխեմայի աշխատանքի մասին լիարժեք տեղեկություն ստանալ:

Սխեմաների մեջ ցանկացած փոփոխություն կատարելու և հետևանքները դիտելու հնարավորություն կա: Մեր գործունեության այս տեսակը ստուգատեսում ներկայացված է PushPul_1 և PushPul_1 սխեմաներով: Զուգահեռաբար, ուսուցման արաջին փուլում աշակերտները, աշխատելով  RoboLAB և MicroWorlds ծրագրային միջավայրներում, սովորում են ծրագրավորման հիմունքները: Ծրագրավորման այդ լեզուներն անմիջական կապ չունեն էլեկտրոնիկայի հետ և օգտագործվում են քանի դեռ աշակերտները բավարար պատկերացում չունեն ազդանշանների մշակման մասին և հետևաբար պատրաստ չեն սկսելու էլեկտրոնիկայի հետ կապված ծրագրավորման լեզվի (LabVIEW) ուսուցումը:

Սակայն ծրագրավորումն անհրաժեշտ է ապագա մասնագետի հետագա գործունեության համար. RoboLAB գրաֆիկական միջավայրը հնարավորություն է տալիս ծրագրավորելու Mindstorms ֆիրմայի ռոբոտի վարքը, իսկ  MicroWorlds միջավայրը` վիրտուալ կրիա-օբյեկտների վարքը: Երկու միջավայրերն էլ գրավիչ են նրանով, որ թույլ են տալիս անմիջապես դիտելու, թե ծրագրի փոփոխություններն ինչպես են անդրադարնում շարժվող առարկաների վարքի վրա:

Փորձը ցույց է տալիս, որ շարժվող առարկաների ծրագրավորումը սովորողների համար անհամեմատ ավելի հետաքրքիր է, քան ծրագրավորումը թվաբանական խնդիրների օրինակների վրա:Ստուգատեսում աշխատանքի այդ ուղղությունները ներկայացված են Way (ռոբոտը շարժվում է ճանապարհով` ձգտելով առավելագույնս արագ գտնել այն կորցնելու դեպքում) և Tir (խաղացողին հնարավորություն է տրամադրվում կրակելու շարժվող թիրախի վրա) ծրագրերով:

Ուսուցման երկրորդ փուլում նախատեսված է սովորեցնել աշակերտին աշխատել LabVIEW ծրագրային միջավայրում: Այդ միջավայրի գրաֆիկական լեզուն հնարավորություն է տալիս աշխատելու «մաքուր» ազդանշանների հետ, չհոգալով, թե դրանք ինչ սխեմաների օգնությամբ են ստացվել և մշակվում, այսինքն` շարունակել ազդանշանների տեսության ուսուցումը փորձերի հիման վրա:

LabVIEW միջավայրի օգնությամբ կարելի է նաև համակարգիչը «դարձնել» այս կամ այն գործառույթը կատարող էլեկտրոնային սարքավորում: Ձայնային  հաճախականության ազդանշանների դեպքում հնարավոր է ազդանշանի մուտքը և ելքը (ծրագրով ձևափոխելուց հետո) կատարել համակարգչի ձայնային սալիկի օգնությամբ:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.