«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Ալեքսանյան Անուշ

Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Որքան էլ, որ հաճելի, հետաքրքիր ու բազմաֆունկցիոնալ լինեն երեխայի խաղալիքները, միևնույն է, երեխան դրանցից շատ շուտ ձանձրանում ու հոգնում է , և շատ հաճախ նա ավելի մեծ սիրով ու հետաքրքրությամբ կարող է ժամերով խաղալ ու հրճվել մի փայտի վրա փաթաթած` տիկնիկ հիշեցնող լաթի կտորով կամ ձողի վրա ամրացրած ` ավտոմեքենա հիշեցնող, ակերով:
 
Այո՛, մեզանից յուրաքանչյուրի համար էլ սիրելի ու հարազատ է իր ստեղծագործությունը, և երեխան բացառություն չէ: Բավական է մի փոքր զարգացնել նրա ստեղծական միտքը, և նրա անսպառ երևակայությունը մեզ համար կստեղծի մի նոր, աներևակայելի իրականություն:

Տեխնոլոգիական գործունեությունը, ստեղծական միջավայրի առկայության դեպքում, սովորողի ստեղծագործական երևակայությունը զարգացնելու լավագույն միջոցներից մեկն է: Այն, ապահովելով միջառարկայական կապերը, լուծում է կրթական մի շարք կարևորագույն խնդիրներ` լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, աշխարհաճանաչողական և այն: Այն, իր մեջ ներառելով նաև կենդանիների, բույսերի խնամք, հասարակական նախագծերի իրականացում, (տարածքի բարելավում, մաքրում և այլն) ուսումնական ճամփորդություններ, սովորողի մեջ ձևավորում է հոգատար վերաբերմունք ազգային արժեքների, բնության, կենդանական աշխարհի հանդեպ, հնարավոր է դարձնում վեր հանելու սովորողի նախասիրությունները:

Այս ամենից բացի ուզում եմ հատուկ առանձնացնել տոխնոլոգիական հնարքների օգնությամբ ուսումնական նյութը գրավիչ, հետաքրքիր ու մատչելի դարձնելու հանգամանքը:
 
Այսպես, օրինակ հեքիաթի ընթերցումը կամ պատմումը հաճելի ու հետաքրքիր դարձնելու համար կարելի է վաղուց անհետաքրքիր դարձած, ոչինչ չասող փափուկ խաղալիքներից երեխաների հետ հեշտությամբ պատրաստել տիկնիկներ, դրանցով անցկացնել դերային ընթերցում, բեմադրել հեքիաթը, հորինել նոր ավարտ, ստեղծել հեքիաթների շիլափլավ և այլն , արդյունքում կարելի է ստեղծել էլեկտրոնային տեսանյութ, որը շատ հետաքրքիր ուսումնական նյութ կարող է հանդիսանալ սովորողների համար:

 Նյութը հասկանալու բարդությունը իսկույն վերանում է, երբ այն ուղեկցվում է համապատասխան բնագիտական տեղեկություններով: Այն ավելի լավ է յուրացվում, երբ հատկապես այդ տեղեկությունները սովորողները ինքնուրույն են հավաքում, որի ընթացքում կատարում են մի շարք հետևություններ, հայտնաբերում պատճառահետևանքային կապեր: Օրինակ` առաջին դասարանի սովորող աշակերտի համար ընկալման տեսակետից բավականին խրթին թվացող Ղ. Աղայանի «Ծառերի գանգատը» կարող է դառնալ շատ հետաքրքիր հետազոտական նյութ:Կարող են միասին այցելել փայտամշակման արհեստանոց, թոնրատուն, տպարան, շուկա և գրի առնել ծառերի գանգատը և իհարկե կատարել ծառերի պատգամն ու անպայման կազմակերպել ծառատունկ: Արդյունքը կարելի է ներկայացնել էլեկտրոնային տեսանյութով և օգտագործել որպես ուսումնական նյութ:

Առաջին հայացքից անհասկահալի թվացող այս կամ այն երևույթը, պարզից էլ պարզ է դառնում, երբ դրանց բացատրությունները ուղեկցվում են համապատասխան բնագիտական փորձերով: Օրինակ` գոլորշու փորձը` անձրևի, ձյան առաջացման պատճառները հասկանալու, կամ ձվի, շաքարավազի, աղի փորձը` քաղցրահամ և աղի ջրերի հատկությունները հասկահալու համար:

Երկրաչափական և տարածաչափական պատկերների հետ ծանոթացումը ավելի պատկերավոր է տեխնոլոգիայի միջոցով. հին օրացույցից, կամ գովազդային պաստառից կարելի է կտրել շրջան և ընդամենը մի կտրվածքի և սոսնձի օգնությամբ նրան մի նոր` կոնի տեսք հաղորդել, հետո դարձյալ դիմելով սոսնձի օգնությանը և դրանց ամրացնելով կապիչներ, ստանալ շատ հետաքրքիր, ավանգարդ ոճի գլխարկ, հաշվել նրա ինքնարժեքը (հաշվի առնելով օգտագործված նյութերը և այլն), հորինել և գրառել այդ գլխարկի կյանքի պատմությունը այս կամ այն կրողի դեպքում և այլն:

Մաթեմատիկան ակնհայտորեն դառնում է կիրառական, երբ նրա խնդիրները սկսում են ենթարկվել տեխնոլոգիական փորձությունների: Օրինակ, քանի՞ թխվածքաբլիթ կստացվի 4 ձվի, 1 բաժակ շաքարավազի, 1շիշ մածունի և 2 բաժակ ալյուրի խառնուրդից: Մի քիչ խոհարարություն, և խնդիրը կհայտնվի ջեռուցում:

 Հարկ է նշել, որ կիրառություն են գտնում նաև խնդիրների լուծման արդյունքները: Այս հանգամանքն առանձնապես կարևորում են սովորողները  (բա սա ինչո՞ւ ենք սովորում, սա մեր ինչի՞ն է պետք և այլն): Լուծի՛ր խնդիրը, որի արդյունքում կոճակների, տաք սոսնձի, ծաղկեփնջերի փաթեթավորան թղթերի (կտորատիպ) միջոցով կարող ես պատրաստել մի շատ հետաքրքիր պաստառ, որը կարող է տիկնիկային ներկայացումների ժամանակ ծառայել որպես շիրմա (ստացի՛ր ծաղիկ 5 կոճակից, մյուս ծաղկի թերթիկների թիվը պետք է 2–ով ավելի լինի նախորդից և այլն):
 
Զատկական ծեսը լավ պատկերացնելու, նրա խորհուրդը հասկանալու համար կարելի է ծլած սոխի, կոճգամների, ատամի չոփիկների օգնությամբ պատրաստել ակլատիզ: Ծառի էտած չոր ճյուղերով կարելի է ձևավորել զատկական պատուհան` հում ձուն դատարկելուց հետո ձևավորել կեղևը ջրաներկով, թելերերով, ուլունքներով և կախել նախապես պատուհանին ցանցաձև ամրացված ճյուղերին, իսկ պատուհանագոգը կարելի է ձևավորել երեխաների ծլեցրած ածիկներով:

Հոգեվերլուծության լավագույն միջոց կարող է հանդիսանալ դիմակների պատրաստումը: Երեխայի պատրաստած դիմակի ձևի, գույնի ընտրությունից և ձևավորման մի շարք մանրամասնություններից կարելի է մանրամասնել սովորողի հոգեբանական առանձնահատկությունները:

Գրուսուցման մի շարք դժվարություններ կարելի է հաղթահարել խոհանոցային գործի շնորհիվ: Այսպես օրինակ սովորողին կարելի է առաջարկել ստեղծել «Անուշ լինի» էլեկտրոնային հավաքածու, որի համար նա պետք է հնարավորինս գեղեցիկ, մաքուր (առանց ջնջումների), բոլորի համար հասկանալի (ընթեռնելի) ձեռագրով գրառի տվյալ ուտեստի բաղադրությունը, փակցնի համապատասխան լուսանկարը և սկաների օգնությամբ բերի այն էլեկտրոնային տեսքի:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.