«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Մարի Գաբանյան

Էլեկտրոնային բացատրական բառարան

Նորություն  չեմ ասի, որ կրթահամալիրում պատմության,աշխարհագրության, հասարակագիտության դասեըը անցկացվում են էլեկտրոնային գրատախտակը` կիրառելով ՏՀՏ- որպես ուսումական ամենաժամանակակից թվային միջոց:

Մինչև հիմա ինչքան էլ ինտերնետում փնտրել եմ որևէ բառի  կամ պատմական և աշխարհագրական անունի բացատրություն, չեմ գտել, կամ արդյունքը ինձ չի գոհացրել կամ էլ ինֆորմացիան չի բավարարել, քանի որ այդ էլեկտրոնային բառարանը չկա:

Դասապրոցեսում, երբ սովորողի համար չհասկացված հապավում, բառ, աշխարհագրական կամ պատմական անունի բացատրություն էր պետք լինում, փնտրտուքը արդյունավետ չէր լինում կամ էլ  արդյունքը չէր բավարարում:
Ես էլ իմ կոլեգաների և սովորողների հետ  որոշեցի ստեղծել  «Էլեկտրոնային քաղաքական տերմինների բացատրական բառարան՚»՚ և  «Էլեկտրոնային աշխարհագրական և պատմական անունների բացատրական բառարան»՚. ստեղծել և տեղադրել գրադարանի կայքում` որպես ուսունական ձեռնարկ:

Սկսվեց երկար ու հետաքրքրի մի աշխատանքային շրջան. նյութերը բաժանվեցին տարբեր դասարաններում: Սկզբում սովորողները կարծում էին` հեշտ գործ է, բայց ամեն մի դասից հետո, երբ նոր բառի բացատրություն էր պահանջվում, հասկանալի դարձավ, որ աշխատանքը լուրջ է և պատասխանատու: Word ծրագրով աշխատելու ժամանակ անվանումը փնտրելու համար պետք է ամբողջ էջը նայեինք: Հետո մեր գրադարանի բարեկամ և  ընկեր՝11-րդ դասարանցի Սարգիսը մեզ խորհուրդ տրվեց օգտագործել Exel ծրագիրը: Փնտրվող բառը  գտնելու համար սեղմում ենք Փնտրում, և բառի բացատրությունը գալիս է. դա շատ արագ է լինում և արդյունավետ:

Էլեկտրոնային բացատրական բառարանի խնդիրն է տալ հասարակական-քաղաքական, աշխարհագրական, պատմական բառերի, տերմինների համառոտ բացատրությունը: Այստեղ զետեղված են այնպիսի բառեր, որոնք հաճախ են հանդիպում թե դասագրքերում, թե հեռուստատեսային հաղորդումներում և թե ընդհանրապես:

Այս աշխատանքը շարունակական է, քանի որ ուսումնառության ընթացքում անընդհատ հանդիպում ենք և հանդիպելու ենք նորանոր բառերի:

Սովորողների համար դյուրին և պատկերավոր էր «Էլեկտրոնային աշխարհագրական և պատմական անունների բացատրական բառարանը»՚ ներկայացնել Power point  ծրագրով. նրանց կարծիքով պատկերը ավելի հետաքրքիր է դարձնում բառի բացատրությունը:
Ասեմ նաև, որ հրատարակած գրքեր կան՝  Կամսար Ավետիսյան`
«Աշխարհագրական անունների բացատրական բառարան»: Եր.: -Լույս,1969:«Քաղաքական համառոտ բառարան» Եր.Հայստան.-1968թ

Նոր հրատարակված բացատրական բառարաններ առայժմ չկան, բայց նոր անուններ, նոր տերմիններ  անընդհատ առաջանում  և գործածվում են: Այնպես որ կարծում եմ` այսպիսի բառարանի կազմումն ու կիրառումը օգտակար կլինի կրթական համակարգում:

Կարծիք էլեկտրոնային բառարանի մասին

Անցած ուսումնական տարում մենք ցանկանում էինք ուսումնական նյութ պատրաստել,  որը նորություն կլիներ, նաև օգտակար: Մեր աշխարհագրության և պատմության ուսուցչուհիների հետ խորհրդակցելուց հետո  որոշեցինք ստեղծել աշխարհագրական և պատմական անունների բացատրական էլեկտրոնային բառարան: Աշխատանքը կատարեցինք, բայց այն  թերի  մնաց: Այս ուսումնական տարում տիկին Մարիի խորհրդով  որոշեցինք այն շարունակել, որովհետև ոչ մի կայքում նման բառարան չգտա: Իմ կարծիքով սա ավելի ծավալուն ու ամբողջական  աշխատանք եղավՙ քան նախորդը:
Այս կերպ ավելի հեշտ է սովորել անունների բացատրությունը, հատկապես, երբ այն պատկերազարդ է: Մենք ապրում ենք տեխնիկայի դարում և մեզ համար ավելի հեշտ է համակարգչով աշխատել: Բացի այդ այս բացատրական բառարանը համահավաք բառարան է լինելու և մեզ անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու համար մի քանի գիրք գտնելու փոխարեն ավելի հեշտ կլինի գտնել այս բառարանը:
Այս ուսումնական նյութը ես պատրաստել եմ Microsoft Office PowerPoint ծրագրով, տեղադրել եմ նկարներ, որով կարծում եմ ավելի  հետաքրքիր, պատկերավոր և հասկանալի կլինի այն: Այս ուսումնական նյութը քննարկվելուց  հետո եթե հավանության արժանանա, և առաջարկվի մեկ այլ ծրագրով պատրաստել, ես պատրաստ եմ: Նյութը շարունակական է: 
Սողոմոնյան Արտավազդ, 8-1 դասարան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.