«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 30

Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 5-րդ հավաք

Աշոտ Բլեյան
«Ողջույն, ստեղծողների միասնության և ստեղծական աշխատանքի տոնական օրեր»

Հակոբ Հակոբյան, Թամար Սահակյան
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ հարցաշար»

Կոնստանտին Նալբանդյան «Էլեկտրոնիկա և ծրագրավորում»

Հակոբ Հակոբյան «Համակարգիչը որպես չափիչ գործիք»

Էդգար Ղարիբյան, Էմիլ Սահակյան, Նարեկ Հարությունյան
«Tir Demo»

Թադևոս Մարկոսյան
«Way ծրագիր RoboLAB ծրագրային միջավայրում»

Արտավազդ Փիլոսյան, Շահեն Պետրոսյան
«PushPull_սխեմաներ»

Քրիստինե Ասատրյան
«Աշխարհագրության ուսումնական նյութեր էլեկտրոնային գրատախտակի համար»

Նաիրա Դալուզյան «Էլեկտրոնային գրատախտակը դասարանում»

Նաիրա Դալուզյան «Բնագիտությունը սկսվում է հետաքրքրությունից»

Սոնա Թորոսյան «Ցանկացած դասապրոցես արդյունավետ է, եթե…»

Կարինե Մացակյան ««Գծագրություն» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների
անհրաժեշտությունը»

Նաիրա Նիկողոսյան
«Տեխնոլոգիայի կազմակերպումը 1-6-րդ դասարաններում»

Լուսինե Փաշայան
«Մի դասարանի օրինակ»

Անահիտ Ավագյան
«Տեխնոլոգիան կրտսեր դպրոցում»

Ալեքսանյան Անուշ
Տեխնոլոգիան որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի կարևոր բաղկացուցիչ

Արուսյակ Վարդանյան
«Տեխնոլոգիան որպես ուսումնական գործունեության բաղկացուցիչ»

Հայարփի Տոնոյան
«Տեխնոլոգիա. բույսերի և կենդանիների խնամք»

Լուսինե Սարգսյան
«Կրթությունը գիտելիքների քանակը չէ»

Տաթև Թամազյան
«Տեխնոլոգիան կրթահամալիրի կյանքի հայելի»

Մարիամ Թորոսյան
«Տեխնոլոգիան` ուշադրություն շրջապատի նկատմամբ»

Գրիգոր Խաչատրյան
«Հեռուստատեսություն – խոսքը արժևորելու միջոց»

Նունե Մովսիսյան
«Ուսումնական ֆիլմը` ուսուցման նոր և արդյունավետ միջոց»

Մարգարիտ Սարգսյան
«Ուսումնական լրատվական գործակալություն mskh.am»

Նանե Ասատրյան
«Ռադիոլուրը ուսումնական գործունեության արդյունք»

Սոնա Աբգարյան
«Կրթահամալիրում իսկական ստեղծագործական համաճարակ է»

Ժաննա  Հակոբյան
«Մեդիամիջոցների կիրառումը ռուսերենի ուսուցման մեջ»

Հասմիկ Ղազարյան, Մանուշակ Չորեկյան, Նանե Ասատրյան
«Օտար լեզու-թարգմանություն. հաշվետվություն կամ խոհեր»

Աշոտ Տիգրանյան «Սովորողների ստեղծական ներուժի իրացման տեխնոլոգիա.տեսություն և պրակտիկա»

Արթուր Բլեյան,
Սոֆյա Այվազյան
«Մեդիակրթության դերը արհեստագործական դպրոցում»

Նաիրա Հարությունյան «Մեդիատեխնոլոգիաները Գանյան դպրոցում»

Մարի Գաբանյան
«Էլեկտրոնային բացատրական բառարան»

Լուսինե Մանուկյան
«Մեդիամիջոցները` մայրենիի ուսուցման գործիքներ»

Լուսինե Բուշ «Մեդիամիջոցներ և խոսակցական անգլերեն»

Ստելլա Երիցյան
«Երեք խոզուկները»

Մերի Առաքելյան
Արմինե Աբրահամյան
«
Մեդիայի կիրառումը երաժշտական գործունեության մեջ»

Ռուզաննա Պետրոսյան «Միջառարկայական կապերը որպես բնագիտական
ինտեգրացված դասընթացների ուսուցման
արդյունավետության միջոց»


Լուսինե Փաշայան

Մեկ դասարանի օրինակ

Կրտսեր դպրոցի տարրական դասարաններում «Տեխնոլոգիա» առարկան «Իմացումի հրճվանք» ծրագրի բաղկացուցիչնէ, որի կազմակերպողն ու իրագործողն է դասվարը:
Կրթահամալիրում «Տեխնոլոգիա» առարկայի կազմակերպումը կտրուկ փոխվեց և ավելի արդյունավետ դարձավ, երբ որպես ուսուցման գործիքներ սկսվեցին կիրառվել մեդիատեխնոլոգիաները` թվային տեխնիկական միջոցները`տեսախցիկը, ֆոտոխցիկը, ձայնագրիչը,սկաները, համակարգիչը, ինտերակտիվ գրատախտակը և ինտերնետը:

«Տեխնոլոգիա» առարկան և «Մեդիատեխնոլոգիան»
 Ձեռարվեստի կազմակերպման ժամանակ սովորողները բազմազան նյութերով հետաքրքիր ստեղծագործական աշխատանքներ են կատարում` թղթի, կտորի թափոններով, ամենանահավանական և անպիտան թվացող իրերով: Այսպիսով, արդեն հնացած շապիկի կտորով ու թելով, կոճակով ու ուլունքերով, խցաններով, գուլպաներով, գլխարկներով ու գործածությունից դուրս մնացած շատ նյութերով երեխաները ստեղծում են հետաքրքիր ու զվարճալի տիկնիկներ, դիմակներ, խաղալիքներ, ծիսական ատրիբուտներ և այլն:

Խեցեգործության
պարապմունքերը բացի ուսուցողական լինելուց, ունեն թերապևտիկ նշանակություն, քանի որ խեցեգործության արվեստանոցում երեխաները սովորականից հանգիստ, լուռ ու հետաքրքրված են աշխատում:
Խեցեգործարանում պատրաստած նյութերը ամենաթանկ ու հետաքրքիր նվերն են, որոնցով երեխաները զարմացնում և ուրախացնում են մեծահասկաներին, մանավանդ` ծնողներին:

Բույսերի և ծաղիկներ խնամքը
դառնում է երեխաների առօրյայի մի մաս: Առավոտյան դասասենյակ մտնելով` երեխաները ջրում են իրենց տանից բերած ծաղիկները, զբաղվում են նրանց խնամքով, փորձում են տեղեկություններ իմանալ իրենց ծաղիկների մասին, տարբեր բնագիտական դիտարկումներ են անում, որոնց արդյունքում իրենց կատարած եզրահանգումները հիմք են դառնում ավելի բարձր դասարաններում բնագիտակա առարկաների յուրացման համար:

Այս ամենին լրացնում և թարմ ու հետաքիքիր շունչ են հաղորդում մեդիատեխնոլոգիաները։

Թվային ֆոտոխցիկ

Առաջին դասարանից սկսած` սովորողները կարողանում են օգտվել թվային ֆոտոխցիկից և վերը նշված բոլոր աշխատանքները նկարելով ու նկարահանելով, զարգացնում են իրենց տեխնիկական կարողությունները, միաժամանակ ստեղծում իրենց ֆոտոալբոմները:

Համակարգիչ, սկաներ, ձայնագրիչ

Համակարգիչը բացի մուտքագրման կարևոր գործից, սովորողներին ավելի հետաքրքիր է իր մյուս ծրագրերով, որոնց օգնությամբ նրանք իրենց նկարած նկարներով ֆոտոֆիլմեր ու տեսաֆիլմեր են պատրաստում իրենց առօրյայի, կարդացած կամ հորինած հեքիաթի, կազմած խնդիրների, իրենց հետաքրքրող նյութերի մասին: Սրանք այն գործիքերն են, որոնցով սովորողները ստեղծում են բազմաթիվ և բազմանույթ ուսումնական նյութեր` իրագործելով կրթահամալիրի զարգացման ծրագրի առանձնահատկությունն ընդգծող կետերից մեկը, համաձայն որի սովորողների ստեղծագործական-հետազոտական աշխատանքները պիտի նաև արտադրողական լինեն, այսինքն` պետք է գործածեն մյուս սովորողները:

Գեղեցիկ սովորույթի է վերածվել տարբեր առիթների ժամանակ թե’ էլեկտրոնային, թե ‘ արդեն տպված հրավիրատոմսեր ու բացիկներ նվիրելը:
Շուտով ավելի հետաքիքիր գործիք կդառնա ձայնագրիչը, որի օգնությամբ երեխաները կարող են փոքրիկ լրագրողական նյութեր /ռեպորտաժներ/պատրաստել և տրամադրել կրթահամալիրի ինտերնետ TV-ին և MSKH ռադիոլուրին:

 
Ինտերակտիվ գրատախտակը
Ինտերակտիվ գրատախտակը նույնպես լրացնում և ավելի հետաքիքիր է դարձնում ուսումնական գործընթացը: Այն և’ մեծ էկրան է, և’ մեծ համակարգիչ: Շնորհիվ իր բազմաթիվ ֆունկցիաների նա սովորելու, սովորեցնելու մեծ հնարավորություններ է տալիս:
Տարրական դասարաններում ուսուցման կազմակերպման հիմնական դրույթներից մեկը բանավոր խոսքի զարգացումն ու հղկումն է, ազատ, անկաշկանդ խոսելու, արտահայտվելու կարողության ձևավորումը: Սովորողների, սովորողների ու իրենց ծնողների համատեղ կատարած հետազոտական, ստեղծագործական աշխատանքերը ինտերակտիվ գրատախտակի օգնությամբ դասարանին, հետո ավելի մեծ լսարանին ներկայացնելը սովորողների աշխատանքային նոր որակներ է ձևավորում` սեփական մտքերը ձևակերպելու, գեղեցիկ և հասկանալի ներկայացնելու կարողությունները մեդիատեխնոլոգիաների շնորհիվ բնական, կենդանի, առանց պարտադրանքի, կարծես աննկատ են զարգանում և հետզհետե վերածվում հմտությունների: Ինտերակտիվ գրատախտակի միջոցով սովորողները կարողանում են իրենց աշխատանքը ցուցադրել մյուսերին` կարևորելով մյուսների կարծիքը և կարևորված զգալով իրենց:

Ինտերնետ – Ուսումնական կայքեր

Որոնողական լայն հնարավորությունը և էլեկտրոնային հաղորդակցությունը դարձել են ինչպես դասավանողների, այնպես էլ կրտսեր դպրոցի սովորողների առօրյայի անբաժանալի մասը, իսկ ավելի փոքր սովորողների համար ինտերնետային հետաքրքրաշարժ կայքերը դարձել են ուսումնական նյութ, որոնք ավելի հետաքրքիր ու արդյունավետ են դարձնում ուսուցումը:
Ինտերակտիվ գրատախտակն իր հնարավորույթուններով մեծացնում է այսպիսի հետաքրքրաշարժ կայքերի շարքը: Արդյունքում նպաստում է օտար լեզուների արդյունավետ ուսուցմանը և հատկապես գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը:
www.mskh.am Կրթահամալիրի կայքի հետ աշխատել սովորողները սկսում են առաջին դասարանից: Երեխաների հորինած հեքիաթները, ուսումնական ճամփորդությունների մասին իրենց տպավորությունները, իրենց առօրյայի մասին պատմությունները տեղ են գտնում կրթահամալիր կայքում: Այդ իրադարձություններին երեխաները շատ են սիրում հետևել, հատկապես դուր է գալիս կարդալ ընկերների պատրաստած նյութերը: Այսպիսով` երեխաների կարդալու կարողությունները բավականին արագ են զարգանում` առանց կրկնության, երեխաների համար հետաքրքիր ու սպասված ընթերցանության նյութ դարձած սեփական, ինչպես նաև ընկերների ստեղծագործությունների շնորհիվ:
Մեդիատեխնոլոգիաների արդյունավետ գործածությունն ակնհայտ երևաց կրթահամալիրում կազմակերպված մի շարք ստուգատեսերի ժամանակ:

2009-2010 թթ. ստեղծված ուսումնական նյութերի ցանկ

Թվային տեխնիկական միջոցները`արդյունավետ կրթության գործիքներ

  1. Էլեկտրոնային այբբենարաններ
  2. Իմ խաղալիքները
  3. Շնորհավորական բացիկներ
  4. Պատրաստել ենք մենք
  5. Պատկերասրահ
  6. Իմ ընտանիքը

Թումանյանական օրեր

  1. «Փիսոն» Հ. Թումանյան
  2. «Շունը» Հ. Թումանյան
  3. «Փիսիկի գանգատը» Հ. Թումանյան
  4. «Ուլիկը» Հ. Թումանյան
  5. «Ամպն ու սարը» Հ. Թումանյան
  6. «Էս էն է» Հ. Թումանյան

Այլ նյութեր

  1. «Ատամներ»
  2. «Արևն ու մոլորակները»
  3. «Օ տառի աշխարհում»
  4. «և տառի աշխարհում»
  5. «Հանելուկ-հանմանելուկ»
  6. «Ընտանի կենդանիներ»
???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.