«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Լուսինե Փաշայան

ԻՆՉՊԵՍ ԴԻԱԳՐԱՄՆԵՐ ԿԱՌՈՒՑԵՑԻՆՔ

1-4-րդ դասարաններում իմ փորձը և դիտարկումները ցույց են տվել, որ երեխաներն ավելի հեշտ են ընկալում որևէ թեմա, եթե այն մատուցվում է որքան հնարավոր է համառոտ` դատողություներն ու հետևությունները թողնելով  աշակերտին: Այդպիսի դասեր անցկացնելու համար շատ օգտակար են դիագրամները (ինչպես ուսուցչի կողմից կազմված, այնպես էլ` երեխաների):

Այդպիսի մի դասի օրինակ։  

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր, երրորդ դասարան։ Դասի թեման` աղյուսակներ, դիագրամներ։  Նպատակը` երեխաներին սովորեցնել դիագրամներ կազմել  և դրանցից օգտվել։

Ուսումնական շաբաթը սկսվել էր անունների հետ կապված աշխատանքով: Երեխաների հետ զրուցում էինք նրանց անունների մասին. արդյո՞ք գիտեն, թե ինչու են իրենց այդպես անվանել, ինչ է նշանակում իրենց անունը: Այդ քննարկման ժամանակ առաջարկեցի, որ պարզենք, թե մեր դասարանում քանի տառանի անուններն են շատ: Գրատախտակին երեխաները հերթով գրեցին իրենց անունները։ Կան այնպիսի անուններ, որոնք երեխաները սխալ են գրում։ Մեկ անգամ էլ Գրիգորը հիշեցրեց ընկերներին իր անվան ճիշտ գրությունը, այդպես վարվեցին նաև Վիկտորյան,Մարիան, Միխայիլը, Արիանան։ Այնուհետև հաշվեցինք։ Այսպես ստացվեց։

Մեր դասարանում սովորում է 4 տառանի անունով 4 հոգի, 5 տառանի անունով` 7 հոգի, 6 տառանի անունով` 4, 7 տառանի անունով` 1, 8 տառանի անունով` 2 հոգի: Ապա միասին կազմեցինք այսպիսի աղյուսակ.

անունների քանակը

 

 

 

 

 

7

 

+

 

 

 

6

 

+

 

 

 

5

 

+

 

 

 

4

+

+

+

 

 

3

+

+

+

 

 

2

+

+

+

 

+

1

+

+

+

+

+

տառերի քանակը

4
տառանի

5
տառանի

6
տառանի

7
տառանի

8
տառանի


Այս աշխատանքից հետո առաջարկեցի կազմել նմանատիպ աղյուսակ և ցույց տալ, թե դասարանում քանի աղջիկ և քանի տղա է սովորում: Երեխաները բաժանվեցին 3 հոգիանոց խմբերի և արագ կատարեցին առաջադրանքը:

Հաջորդ դասի խնդիրն էր պարզել, թե մեր շրջապատում որոնք են աղջիկների և տղաների ամենատարածված անունները: Դրա համար հանձնարարեցի, որ երեխաներից յուրաքանչյուրը իրեն ծանոթ մարդկանց անուններից աղջկա և տղայի 20-ական անուն գրի առնի: Մինչև աշխատանքը սկսելը պայմանավորվեցինք, որ ընդհանուր ծանոթների անունները չգրենք, որպեսզի մեր ուսումնասիրությունը ճշգրիտ լինի: Այնուհետև Շուշանը գրատախտակին գրեց իր գրանցած աղջիկների անունները, իսկ մյուսները գումարման նշան դրեցին այն անունների դիմաց, որ իրենք էլ ունեին։

Ստացվեց.
Աննա + + + + + + + + + + +  - ընդամենը` 12
Լիանա ++  - ընդամենը` 3
Անի + + + + - .5
Նաիրա +   - 2
Գայանե + + + + + +  - 7
Լուսինե  + + + + + + + + + + + + + +  - 15
Գոհար + + + + + +   - 7
Լիլիթ + + + + + +   - 7
Տաթև + + + + + - 6
Էմմա  - 1
և այլն։
Անուններն հաշվելուց առաջ գրանցեցինք նաև ընդհանուր ծանոթների անունները, ապա որոշեցինք աղյուսակ կազմել և գրանցել ավելի շատ հանդիպած անունների առաջին վեցյակը։

Ստացվեց այսպիսի աղյուսակ.

15

 

 

 

+

 

 

 

14

 

 

 

+

 

 

 

13

 

 

 

+

 

 

 

12

+

 

 

+

 

 

 

11

+

 

 

+

 

 

 

10

+

 

 

+

 

 

 

9

+

 

 

+

 

 

 

8

+

 

 

+

 

 

 

7

+

+

 

+

+

+

 

6

+

+

+

+

+

+

 

5

+

+

+

+

+

+

+

4

+

+

+

+

+

+

+

3

+

+

+

+

+

+

+

2

+

+

+

+

+

+

+

1

+

+

+

+

+

+

+

 

Աննա

Գայանե

Տաթև

Լուսինե

Լիլիթ

Գոհար

Անի


Երեխաների կատարած ուսումնասիրություներից պարզ դարձավ, որ աղջիկների անուններից ավելի քիչ են հանդիպում հետևյալ անունները՝ Վիկտորյա, Էմիլիա, Անժելա, Մարիա, Մերի, Սոնա, Լենա:

Այս սկզբունքով դիագրամ կազմեցին նաև տղաների անունների վերաբերյալ:

Աշխատանքն ավարտելուց հետո երեխաներից մի քանիսը PowerPoint ծրագրով պատրաստեցին արդեն ավարտված աշխատանքի էլեկտրոնային տարբերակը և ներկայացնելով դասարանին, ամփոփեցին թեման:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.