«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա

Ծրագիրը նախատեսված է մանկավարժական քոլեջի երրորդ կուրսում (136 ժամ) դասավանդելու համար:

Ուսումնարանում գործող սկզբունքային մոտեցման համաձայն, այն է ուսանողներին առարկան դասավանդել այնպես, ինչպես հետագայում իրենք պետք է դասավանդեն և հարաբերվեն երեխաների հետ, մեթոդական բոլոր ցուցումները տրվում են բուն ուսումնական գործընթացի մեջ: Սա ենթադրում է նաև այն, որ ուսանողների՝ որպես ապագա ուսուցիչների, և աշակերտների կրթական խնդիրները գրեթե համընկնում են մի բացառությամբ միայն, որ ապագա ուսուցիչները յուրացնում են նաև՝

  1. դասավանդման մեթոդներ, ձևեր, եղանակներ,
  2. մեթոդը վերլուծելու, զարգացնելու, կիրառելու հմտություններ,
  3. դասավանդման ընթացքում կողմնորոշվելու, մեթոդական ձևերն ու եղանակները ճկուն կերպով փոխելու կարողություններ:

Այսօր աշակերտներին ավելի խոր մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ են անհրաժեշտ՝ բարձրագույն կրթություն ստանալու, տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող աշխատանքի շուկայում մրցակցելու և քաջատեղյակ քաղաքացիներ լինելու համար: Աշակերտները պետք է ընկալեն թվաբանության, չափումների, երկրաչափության, հավանականությունների տեսության, տվյալների վերլուծության և վիճակագրության, հանրահաշվի և ֆունկցիաների հիմնարար գաղափարները և զարգացնեն իրենց մաթեմատիկական հմտությունները: Բացի դրանից՝ աշակերտները պետք է սովորեն օգտագործել համրանք կատարելու համար անհրաժեշտ տարբեր մեթոդներ և գործիքներ, ներառյալ՝ թուղթ ու գրիչը, մտքում մաթեմատիկական գործողություններ կատարելն ու հաշվիչները: Գրաֆիկական միջոցները, հաշվարկներ կատարող համակարգչային ծրագրերը, հաշվիչները, համակարգիչները և էլեկտրոնային տեղեկատվական այլ տեխնիկական ձևերն այժմ ամենալայն տարածումն են գտել գիտության, ինժեներատեխնիկական գործունեության, բիզնեսի և արդյունաբերության, կառավարման աշխատանքների և պրակտիկ գործունեության բնագավառում: Այդ պատճառով տեխնոլոգիաների օգտագործումը պետք է սովորելու և սովորեցնելու անբաժանելի մասը դառնա: Այդուհանդերձ, աշակերտների կողմից քանակական գաղափարների և կապերի ըմբռնումը կամ հիմնական հաշվարկներ կատարելու հմտությունները չպետք է փոխարինվեն տեխնոլոգիաներ օգտագործելու հնարավորությամբ: Խնդրում ենք ուշադրություն դարձնել  համակարգչային/ տեխնոլոգիական չափորոշիչների վրա, որոնք հաջորդում են համապատասխանաբար հինգերորդ և ութերորդ դասարանների չափորոշիչներին: Այս հմտությունները զարգացնելու պատասխանատվությունը պետք է բաժանվի բոլոր առարկաների ուսուցիչների միջև:

Մաթեմատիկայի չափորոշիչների բովանդակությունը պետք է նպաստի հետևյալ չորս նպատակների իրագործմանը՝ աշակերտները պետք է կարողանան խնդիրներ լուծել, մաթեմատիկորեն հաղորդակցվել, մաթեմատիկորեն մտածել, մաթեմատիկական կապեր հայտնագործել:

Մաթեմատիկական կապեր
Աշակերտները պետք է կապ հաստատեն մաթեմատիկայի տարբեր թեմաներում ընդգրկված գաղափարների և գործողությունների միջև՝ օգտագործելով զանազան միջոցներ՝ գրաֆիկական, թվային, հանրահաշվական, բանավոր և ֆիզիկական: Յուրացնելով առարկայի բովանդակությունը՝ աշակերտները պետք  է  ի  վիճակի լինեն կապ հաստատելու թե´ մաթեմատիկայի տարբեր բնագավառների և թե´ մաթեմատիկայի ու այլ առարկաների, մանավանդ՝ բնական գիտությունների միջև:
           
Խնդիրների լուծում
Աշակերտները պետք է կիրառեն մաթեմատիկական գաղափարներն ու հմտությունները և դրանց միջև եղած կապերը՝ տարբեր բարդության խնդիրներ լուծելու նպատակով: Բացի դրանից՝ աշակերտներն իրական կյանքի տվյալների և իրավիճակների հիման վրա պետք է ընտրեն ու կազմեն մաթեմատիկական ու ոչ մաթեմատիկական խնդիրներ, ապա համապատասխան եղանակներ կիրառեն՝ ընդունելի լուծումներ գտնելու համար: Այս նպատակին հասնելու համար, աշակերտները պետք է զարգացնեն տարբեր տեսակի խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ հմտությունների և մեթոդների ամբողջությունը:  Մաթեմատիկայի ծրագրի կարևոր նպատակներից մեկը աշակերտներին օգնելն է, որ նրանք վարժ կարողանան մաթեմատիկական խնդիրներ լուծել:

Մաթեմատիկական հաղորդակցում
Աշակերտները մաթեմատիկական գաղափարներ, ընդհանրացումներ ու կապեր ներկայացնելու և նկարագրելու համար պետք է կարողանան օգտագործել մաթեմատիկայի լեզուն՝ ներառյալ մասնագիտական բառապաշարը և նշանները:

Մաթեմատիկորեն ներկայացնելը, քննարկելը, կարդալը, գրելը և լսելը կօգնեն աշակերտներին՝ հստակեցնելու իրենց մտածողությունը, խորացնելու ուսումնասիրվող առարկայի ըմբռնումը:

Մաթեմատիկական մտածողություն
Աշակերտները կսովորեն կիրառել ինդուկտիվ և դեդուկտիվ տրամաբանություն՝ մաթեմատիկական եզրահանգումներ կատարելու, ստուգելու և գնահատելու, ինչպես նաև մաթեմատիկական գործողությունների քայլերը հիմնավորելու համար: Աշակերտները կօգտագործեն տրամաբանական մտածողությունը՝ փաստարկներ վերլուծելու և եզրակացությունների ճշտությունը որոշելու համար: Բացի դրանից՝ աշակերտները կսովորեն համաչափական և տարածական մտածողություն կիրառել ու դիագրամների հիման վրա դատողություններ անել:

Ծրագրի բովանդակությունը բաժանվում է վեց հիմնական թեմաների՝ համաձայն տարրական դպրոցի ներկայիս պահանջների.

  1. թիվը և թվի նշանակությունը
  2. համրանք և թվագրություն
  3. չափումներ
  4. երկրաչափություն
  5. հավանականություն և վիճակագրություն
  6. մոդելներ
  7. ֆունկցիաներ
  8. հանրահաշիվ:

Ուսանողներին տրվում են կրթական չափորոշիչների, դրանց հիման վրա կազմված ծրագրերի և դասագրքերի ուսումնասիրման, վերլուծություններ կատարելու առաջադրանքներ:

Անահիտ Արնաուդյան

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.