«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն
2007-2008 ուստարի, նոյեմբեր
Հակոբյան Հակոբ
Ուսուցողական ծրագիրը – Վարժարանային ուսուցման 7-10-րդ դասարաններ
Դասավանդած առարկան – ֆիզիկա (16 ժամ)։
Էլեկտրոնային հասցեն - [email protected]
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը, բացակայության պատճառը - Դասաժամեր բաց չեմ թողել:
I. Հանրակրթություն
1. Դասավանդելիս օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին - 9-րդ դասարանում անցկացրել եմ «Հավասարաչափ արագացող շարժում» և «Հավասարաչափ շրջանագծային շարժում» թեմաների ընթացիկ ստուգում` համակարգչի և ինտերնետի կիրառմամբ (ստուգման թեստը կցված է հաշվետվությանը):
2. Դասավանդման ժամանակ առաջացած դժվարությունների մասին -
7-րդ և 8-րդ դասարաններում դանդաղ է ընթանում ծրագրային նյութի յուրացումը:
3.Դասավանդման ժամանակ ունեցած հաջողությունների մասին –
- Սովորողներին սրտամոտ է դասապրոցեսի կազմակերպման լաբորատոր-խմբային ձևը, և նրանց մեծ մասը հաճույքով աշխատում է:
- Աստիճանաբար նրանք սովորում են ինֆորմացիա մշակել, սեփական ուժերով նոր գիտելիքներ «արտադրել»:
II. Սովորողի ընտրությամբ գործունեություն
1. 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ շարունակել եմ ֆիզիկայի խորացված ուսուցման դասընթացը`ըստ ներկայացված ծրագրի:
III. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
1. Հաշվի առնելով նախորդ տարվա փորձարկման արդյունքը՝ վերամշակել և նոր տեսքի եմ բերել «Մակերեսների չափումը» գործնական առաջադրանքը և կազմել եմ նոր տարբերակին համապատասխան թեստային առաջադրանք:
2. Կազմել եմ ընթացիկ ստուգման առաջադրանք` «Հավասարաչափ արագացող շարժում» և «Հավասարաչափ շրջանագծային շարժում» թեմաների վերաբերյալ:
3. 10-րդ դասարանում «Ջերմային երևույթներ: Ներքին էներգիա» թեմայի ուսումնասիրության ընթացքում ունենք ևս մեկ կարևոր ուսումնական խնդիր` աշակերտներին սովորեցնել կառուցվածքային սխեմաների օգնությամբ խտացնել ինֆորմացիան (այն մոդելավորել) և կարողանալ տրված մոդելով խտացված ինֆորմացիան բացել: Այդ նպատակով կազմել եմ համապատասխան առաջադրանք:
IV. Առաջարկություններ
1. Առաջարկում եմ ստուգումների պահանջներին չբավարարած աշակերտների հետ խզել ուսումնական պայմանագրերը:
2. Խստացնել հաճախումների նկատմամբ վերահսկողությունը:
Ուսուցողական ծրագրի ղեկավար՝ Ժ. Հակոբյան
Արևիկ Ներսիսյան
Ուսուցողական ծրագիրը – Երեխայի զարգացումը դպրոց-պարտեզում
Դասավանդած առարկան – մայրենի լեզու 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարաններում (20 ժամ)։
Էլեկտրոնային հասցեն - [email protected]
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը, բացակայության պատճառը - Չեմ բացակայել ընդհանրապես:
I. Հանրակրթություն
1. Դասավանդելիս օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին - Բոլոր դասարանները շաբաթական մեկ օր մայրենիի դասն անում են Մեդիա կենտրոնում:
2. Դասավանդման ժամանակ առաջացած դժվարությունների մասին -
Դժվարություն չեմ ունեցել:
3. Դասավանդման ժամանակ ունեցած հաջողությունների մասին –
Խմբային աշխատանքները հաջողությամբ են անցնում։
II. Սովորողի ընտրությամբ գործունեություն – (լրագրություն)
1. Սովորողի ընտրած գործունեությունը ղեկավարելիս համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին - Լրագրության ժամանակ օգտագործում ենք համակարգիչը, թվային ֆոտոխցիկը և թվային ձայնագրիչը։
2. Սովորողի ընտրած գործունեությունը ղեկավարելիս ունեցած հաջողությունների մասին - Երեխաները սիրով են հաճախում լրագրության դասերին, նրանց աշխատանքի արդյունքը «Կարդա ինձ» թերթի նոյեմբերի համարն է։
IV. Դաստիարակչական աշխատանք
1. Կատարած հանրօգուտ աշխատանքը - Մաքրել ենք դպրոց-պարտեզի շրջապատը, դասասենյակը ջերմամեկուսացրել ենք։
2. Սովորողների հանրօգուտ աշխատանքի ղեկավարման մասին - Երեխաների հետ մաքրել ենք դասարանի պատերը, սահմանել ենք հերթապահություն. ամեն օր 2 հոգի դասերից հետո մաքրում են դասարանը, դասավորում աթոռները։
3. Ուսումնական ճամփորդությունների մասին - Պետք է գնայինք Դիլիջան, անբարենպաստ եղանակի պատճառով չգնացինք։ Այս շաբաթ թատրոն ենք գնալու։
4. Երկարացված օրվա ծառայության մեջ ընդգրկվածության մասին - Այս ամիս մեկ օր եմ ամբողջությամբ հերթապահել, իսկ ամեն օր անց եմ կացնում մայրենիի դասապատրաստում։
5. Ծնողների հետ կատարած աշխատանքի մասին - Ծնողների հետ քննարկել եմ կազմակերպական տարբեր հարցեր, նրանց հետ ջերմամեկուսացրել ենք դասարանը։
6. Սովորողների հիգիենայի հետ կապված խնդիրների և դրանց լուծման մասին - Յուրաքանչյուր երեխա ամեն օր իր հետ բերում է թաց անձեռոցիկ, շշով ջուր, ուտելուց առաջ լվանում է ձեռքերը, միասին մաքրել ենք նաև դասարանի սեղանները:
7. Ուսումնական միջավայրի բարելավման խնդիրների և դրանց լուծման աշխատանքների մասին - Ջրում և խնամում ենք ծաղիկները և մեր տնկած ծառերը։
V. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
«Դպիր» ամսագրի համար 2 նյութ եմ ռուսերենից թարգմանել։
Ուսուցողական ծրագրի ղեկավար՝ Մարետ Սիմոնյան
Լիանա Հակոբյան
Ուսուցողական ծրագիրը – «Նոր դպրոց», Վարժարանային ուսուցման 7-10-րդ դասարաններ
Դասավանդած առարկան – մաթեմատիկա (22 ժամ)։
Էլեկտրոնային հասցեն - [email protected]
Ամսվա ընթացքում բաց թողած ժամերը, բացակայության պատճառը - Չեմ բացակայել:
I. Հանրակրթություն
1. Դասավանդելիս օտար լեզուների, համակարգչի և թվային այլ միջոցների գործածության մասին - Դասավանդելիս գործածել եմ համակարգիչ և թվային ֆոտոխցիկ, օգտվել եմ խոհանոց-լաբորատորիայից:
2. Դասավանդման ժամանակ առաջացած դժվարությունների մասին -
Մեծություններ թեման անցնելու ժամանակ չեմ գտել «գալոն», «դյույմ», «ռուսական ոտք», «անգլիական ոտք» արժեքները:
3. Դասավանդման ժամանակ ունեցած հաջողությունների մասին –
4-րդ դասարանցիների հետ մետրով չափել ենք մեր քայլերը, ժամանակր ֆիքսելով՝ ստացել ենք հեռավորության, արագության և ժամանակի միջև եղած կապը:
6-րդցիների հետ մասշտաբը անցնելու ժամանակ գծել ենք դասասենյակների հատակագծերը, ընտրելով մասշտաբ՝ գծել ենք Երևանի քարտեզը: Սովորողները չափումներ անելուց շատ էին ոգևորվել:
IV. Դաստիարակչական աշխատանք
4-րդ դասարանցիների հետ բակն ենք մաքրել:
5-րդ, 6-րդ դասարանների հետ գնացել եմ Բուժական, «Էրեբունի» թանգարան:
Մասնակցել եմ 4-րդ, 5-րդ դասարանի ծնողական սեմինարներին:
V. Մասնագիտական զարգացման և հետազոտական աշխատանք
Սովորողների հետ ուսումնասիրում ենք թվերի պատմությունը:
Ուսուցողական ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան
|