«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 10

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Անահիտ Արնաուդյան
«Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա»

Աշոտ Տիգրանյան
«Նոր դասագիրք՝ հին արատներով և բարելավման հեռանկարով»

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
«Ինչպես դիագրամներ կառուցեցինք»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Գևորգ Հակոբյան
«Բերիի կանոնը»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սոլովեյչիկյան XI ընթերցումներից
«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական կրտսեր աստիճանի կառուցման փորձ»


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դասավանդողի ամսական հաշվետվություն

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Սելեստեն Ֆրենե
«Նոր ֆրանսիական դպրոց»
(ներածություն)


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Գևորգ Հակոբյան

«Գնդիկներ և տուփերը» դասարանում

(Սկիզբը)

Եվ այսպես, գտանք` եթե սկզբում ունենայինք 255 գնդիկ, ապա վերջնական պատկերում բոլոր ութ տուփերում գնդիկներ կլինեին: Դրանից հետո հետևյալ հարցն առաջացավ. գնդիկների սկզբնական քանակի 255-ից մեծ ցանկացած թվի դեպքում նորից բոլոր ութ տուփերում գնդիկներ կլինե՞ն: Սովորողները տարբեր թվեր փորձեցին և բացասական պատասխան ստացան: Քննարկման արդյունքում եկանք եզրակացության, որ ինչ-որ պնդում ապացուցելու համար դրական ելքերով օրինակները դեռ ապացույց չեն, անկախ օրինակների քանակից, իսկ պնդումը ժխտելու համար մեկ օրինակն էլ բավական է:

Հետո նոր հարց առաջացավ՝ գնդիկների սկզբնական 255-ից ավելի ո՞ր քանակի դեպքում նորից բոլոր ութ տուփերում գնդիկներ կլինեն։ Այս հարցի պատասխանն ակնկալում ենք ընթերցողից, մինչև ամսագրի հաջորդ համարը:

Աշխատանքները շարունակեցինք հետևյալ խնդրով. ունենալով վերջնական պատկերը՝ ինչպե՞ս գտնենք գնդիկների սկզբնական քանակը: Սովորողները կոնկրետ օրինակների համար վերջից լուծելով գտան գնդիկների սկզբնական քանակը: Հարց առաջացավ՝ կարո՞ղ ենք ավելի հարմար եղանակ գտնել: Քննարկման արդյունքում որոշեցինք կիրառել արդեն մեզ ծանոթ հնարքը` խնդիրը փորձենք պրազեցնել: Որոշեցինք, որ որպես կարելի է որպես պարզ՝ քննարկել այն դեպքերը, երբ վերջնական պատկերում ընդամենը մի գնդիկ կա: Միայն առաջին տուփում գնդիկ կլինի, եթե սկզբում ունենանք 1 գնդիկ: Միայն երկրորդ տուփում գնդիկ կլինի, եթե սկզբում ունենանք 2 գնդիկ: Վերջնական պատկերում մի գնդիկ լինելու պայմանով կազմեցինք հետևյալ աղյուսակը։

տուփի համարը, որտեղ
միակ գնդիկն է

գնդիկների սկզբնական
 քանակը

1

1

2

2

3

4

4

8

5

16

6

32

7

64

8

128


Աջ կողմի սյունակում` երկրորդ տողից սկսած սովորողները նորից նկատեցին 2-ի աստիճանները. երկրորդ տեղում գրված է 2-ի առաջին աստիճանը, երրոդ տողում` 2-ի երկրորդ աստիճանը, չորրորդ տողում` 2-ի երրորդ աստիճանը և այլն: Հիշեցինք, որ կարող ենք գրել : Հանգեցինք եզրակացության՝ եթե միակ գնդիկը n-րդ տուփում է, ուրեմն սկզբում եղել էգնդիկ: Հետո խնդիրը մի քիչ բարդեցրինք։ Ենթադրենք վերջնական պատկերում ընդամենը երկու գնդիկ կա: Օրինակ` դիտարկենք նկարում բերված վերջնական պատկերը:

Եթե միայն երրորդ տուփում գնդիկ լիներ, ուրեմն սկզբումգնդիկ կլիներ, եթե միայն հինգերորդ տուփում գնդիկ լիներ, ուրեմն սկզբում գնդիկ կլիներ: Իսկ եթե գնդիկ կա և՛ երրորդ տուփում, և՛ հինգերորդ տուփում, բնական է ենթադրել, որ սկզբում եղել է 4+16=20 գնդիկ: Ուղղակի ստուգումը ցույց տվեց, որ 20 գնդիկի դեպքում ստացվում է նկարում բերված պատկերը: Կազմեցինք տրված պատկերով գնդիկների սկզբնական քանակը հաշվելու ալգորիթմը։ Յուրաքանչյուր տուփի տակ գրում ենք 2-ի տվյալ տուփի համարից 1-ով փոքր աստիճանը, իսկ դատարկ տուփերի տակ գրում ենք 0, ստացված թվերը գումարում ենք, հենց այդ գումարն էլ կլինի գնդիկների սկզբնական քանակը:
Օրինակ`

+ + 0+ +0++0 + = 128 + 64 + 0 + 16 + 0 + 4 + 0 + 1 = 213։

Այս խնդրի հետ աշխատանքի հաջորդ քայլը խնդրի մոդելավորումն էր: Պայմանավորվեցինք, որ այն տուփերում, որտեղ գնդիկ կար գրենք 1, իսկ այն տուփերում, որտեղ գնդիկ չկար`0: Օրինակ` վերևում բերված պատկերին կհամապատասխանի՝

Կարծում ենք, որ ստացված մոդելը մեր ընթերցողին կհիշեցնի թվարկության երկուական համակարգը: Խնդրում ենք, գրել շարունակության մասին:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.