«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Աշոտ Բլեյան

Բարո՛վ եկար, սիրո՛ւն Մեդիա
(«Թվային ուսուցման միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային ստուգատեսի բացման խոսք)

Մեդիան ամենաթափանց է, որքան էլ ջանաք դռները ամուր փակել կամ եթե բոլոր ճեղքերը դարձնեք խուլ պատեր: Լա´վ լսեք, Մեդիայի ժամանակն է վաղուց: Յուրաքանչյուրի` սովորողի ու նրա ուսուցչի, դպրոցի երեխայի ու նրա ծնողի, ընտանիքի քաղաքացու ու միով բանիվ` անհատի ու հասարակության, ով հաստատակամ է կատարելագործման, առաջադիմության ու անվերջ ճանապարհից  չշեղվելու, ում շահն է` այս հնչեղ, գրավիչ, համապարփակ Մեդիան: Ամենադեմոկրատական աշխարհն է այս Մեդիան.

ա) առանց տարիքի ու  որևէ այլ սահմանափակման. տեսե՛ք, մեր ստուգատեսին մասնակցում են հինգ տարեկաններն ու նրանց տատիկ -պապիկները, սկսնակ ուսուցիչն ու  նրա տարիքից ավելի մանկավարժական փորձառություն ունեցողները,

բ) չկա ոչ մի խտրություն` տեսե՛ք, ինչ հեշտ հարաբերվում են ու համագործակցում ամենատարբեր խմբերն ու անհատները,

գ) ամեն օր էժանանում է ու մատչելի դառնում յուրաքանչյուրին, ունևորին ու չունևորին:

Ստեղծագործի՛ր, զբաղվի՛ր ստեղծական աշխատանքով` ամենուր, անընդհատ, անհապաղ` ահա այսպիսի արարչագործ հնարավորություն է ընձեռում մեդիան` իր տեխնոլոգիաներով և թվային սարքերով:

Այս ստուգատեսով մենք` որպես հավաքանի, կրկին հաստատում ենք մեր հավատարմությունը Մեդիային ու մեր բռնած ճանապարհին. կրթահամալիրը` Մեդիա աշխարհ: Անելիքը  պարզ է` վերացնելով  ուսումնառության գործի անջրպետները, հաստատելով նոր կամուրջներ ուսումնառության բոլոր սուբյեկտների միջև և գործածելով ազատ արտահայտվելու այսօր հայտնի միջոցները` կհայտնվենք Մեդիա աշխարհում:
Մեր ստուգատեսը բաց ու  ամենամյա  հենց այդպիսի կարևոր հանգրվան է:

  • Մենք բացում ենք Մեդիայի դռները հանրակրթական դասարանի առաջ ու սկսում մի նախագիծ, որ կոչվում է «Խելատախտակը դասարանում»: Ահա մեր Լուսինե Փաշայանի երկրորդ դասարանը դարձավ էլեկտրոնային գրատախտակով առաջին դասարանը: Այդպիսի դասարանների թիվն անընդհատ կավելանա: Մեր սովորողների ծնողները սրանով շարունակում են հադես գալ որպես իրենց երեխայի արդյունավետ կրթության ներդրողներ:
  • Մենք սկսում ենք մեր «Ուսումնական ռադիոթատրոնի» գործունեությունը և ստուգատեսին ներկայացնում առաջին ռադիոբեմականացումները: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա ռադիոեթերում ակտիվացնելու շարունակ պասիվացող գրական ստեղծագործությունը:
  • Մենք սկսում ենք իրականացնել «Ուսումնական ինտերնետ TV նախագիծը», և Ձեր ուշադրությունը հրավիրում մեր  սովորող Սարգիս Մարկոսյանի նորացրած կրթահամալիրի կայքին ` որպես կարևոր քայլ կրթության ճանապարհին:

Սոսկ թվերով ներկայացված են ստուգատեսի պահանջներին բավարարող անհատական ու խմբերով կատարված մրցութային էլեկտրոնային աշխատանքները` բոլոր հայտարարված անվանակարգերով: Ի դեպ` բոլորը նոր աշխատանքներ են, որ չեն ներկայացվել ո՛չ  2008թ հունիսին` «Ժանգոտ դդում» ամենամյա Մեդիափառատոնին, ո՛չ  2009թ. մայիսին` «Հեղինակային մանկավարժության հեղինակների բաց ու ամենամյա հավաքին»,  ո՛չ 2009թ. հոկտեմբերին` «Կրթահամալիրում  իրականացվող մանկավարժության բաց փորձաքննությանը»: Ստուգատեսի կատալոգը հրապարակված է  ի տես, մնացածը` կտեսնեք երեք  օրերի ընթացքում:  Ստուգատեսի հետաքրքրության մասին է խոսում ոչ միայն մասնակիցների այսպիսի աննախադեպ աշխարհագրությունը,  քանակն ու կազմը, այլև մեր կայք այցելողների օրական թվի կրկնապատկումը: Ներկայացված են նաև աշխատանքներ, որոնք  ոչ  մրցութային են: Ոչի՛նչ, որ այս անգամ չհասցրիք: Մենք կհանդիպենք մայիսին, հունիսին, հոկտմեբերին, 2011-ի հունվարին: Չե´ք փախչի: Կարևորը հանդիպեցինք: Բարով եք եկել:

Ստուգատեսի փակումը, մրցանակային ֆիլմերի դիտումը և մրցանակների հանձնումը հունվարի 23-ին, այստեղ և` ոչ պակաս հանդիսավոր: Նրանք, ովքեր չեն հասցրել դառնալ ստուգատեսի հովանավորը, մրցանակաբաշխություն սահմանել կամ մուծումներ կատարել մրցանակային ֆոնդին, ժամանակ ունեն:

Ուռա՜, Մեդիակրթությունը կարևորում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Մեջ եմ բերում հանրակրթության մասին  ՀՀ  օրենքից. «Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում  է. 4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը»:

Բարով եք եկել բոլորդ` անցել դաշտ ու սար: Ճանապարհ եք անցել: Ահա Մայր դպրոցում հանդիպեցինք, որ միասին շարունակենք ճանապարհը Գրավիչ Մեդիա Աշխարհով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.