«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Սելեստեն Ֆրենե

Մանկավարժական ինվարիանտներ

21-25-րդ ինվարիանտներ

Իվարիանտ 26. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին:

Եթե մարդկանց մի մեծ խումբ այնպես է կազմակերպված, որ հաշվի չեն առնվում այդ խմբի մաս կազմող առանձին անհատների հետաքրքրությունները, և այն ոգով և հոգեբանորեն իրար հետ կապ չունեցող անհատների բազմություն է, ապա այդպիսի հասարակական կառույցը անխուսափելիորեն կհանգեցնի անհատականության կործանմանը: Որպես այդ դրույթի ապացույց՝ միշտ բերում են բանակի օրինակը, որը բթացնում է մարդուն:

Դպրոցները, որտեղ 5-6-ից ավելի դասարան չկա, էլի գրավիչ գյուղակի նման են, որտեղ բոլորը` և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները իրար գիտեն և փոխադարձորեն կապված են:

Հսկա զորանոցներ հիշեցնող մեծ դպրոցներում թագավորում է անանությունը. ուսուցիչները միշտ չէ, որ իրար գիտեն, ոչ մի ընդհանուր գաղափար ու աշխատանք չունեն, որ կմիավորեին և կհամախմբեին իրենց: Իսկ երեխաների համար դա միշտ զորանոց է: Ինչպիսին էլ լինի այդ դպրոցը, նրանից հնարավոր չէ հեռացնել զորանոցային ոգին:

Դպրոցի արդիականացման և հաջող գործունեության համար անհրաժեշտ է այդ խոշոր դպրոցական կոմբինատները տրոհել ուսումնական փոքր հաստատությունների, իսկ հետագայում կառուցել 5-6ից ոչ ավելի դասարաններ ունեցող դպրոցներ:

Թեստ
Ձեր դպրոցն ունի 5-6 դասարան, և ձեզ համար հեշտ է հաջողության հասնելը: Կանաչ

Դուք աշխատում եք մեծ դպրոցում, սակայն բացառիկ բարեհաջող պայմանների շնորհիվ (օրինակ՝ առանձին շենքերի առկայություն, կիսված խմբերով դասեր անցկացնելու հնարավորություն, շտկողական դասարանների գոյություն) ձեր աշխատանքը համեմատաբար հաջող է: Դեղին

Դուք աշխատում եք դիմազրկված զորանոցի  նմանվող մեծ դպրոցում: Կարմիր

Իվարիանտ 27. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել:

Հայրը, անշուշտ, արհմիության անդամ է, այս կամ այն առաջադեմ քաղաքական կուսակցությանն է հարում, իսկ գուցե նույնիսկ նրա ակտիվ անդամն է: Բայց երեկոյան տուն վերադառնալով` նա վերածվում է միջնադարյան մի տիրակալի , ով չի հանդուրժում ոչ մի աննշան անհնազանդություն:
Նույնն էլ ուսուցչին է վերաբերում, որը հասարակությանը, արհմիություններին կամ քաղաքականությանը  վերաբերող հարցերում շատ ժողովրդավար է, սակայն իր դասարանում իր իշխանության նկատմամբ ամենափոքր դիմադրություն չի հանդուրժում: Ամեն ինչ եթե ոչ մահակին, խստագույն կանոններին պետք է ենթարկվի:

Եվ հետո զարմանում ենք, որ այդ իշխանության տակից վերջապես դուրս պրծած երեխաները չեն կարողանում իրենց կառավարել և կշռադատել իրենց գործողությունները, անընդունակ են ինքնակազմակերպման, և միակ բանը, որին ձգտում են, իր վրա իշխանության յուրաքանչյուր դրսևորումից խույս տալն է:

Ժողովրդավարության դարաշրջանում, երբ մեկը մյուսի ետևից բոլոր երկրները ձգտում են անկախության, դպրոցն ինքը պետք է դառնա ժողովրդավարական դպրոց, որն իր գործունեությամբ, իր օրինակով իսկական ժողովրդավարների կձևավորի:

Թեստ
Ջանում եք դպրոցում ժողովրդավարություն հաստատել: Կանաչ

Ժողովրդավարացման վեհերոտ փորձեր եք ձեռնարկում, որոնք դեռ ուսումնա-դաստիարակչական ողջ գործընթացը չեն շոշափում: Դեղին

Ձեր դպրոցն ավտորիտար է մնում: Կարմիր

Իվարիանտ 28. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է: Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից  մեկն է:

Սա այնքան բնական է, որ թվում է` յուրաքանչյուր ողջամիտ մարդ ամբողջովին կհամաձայնի այս ինվարիանտին: Սակայն ցավոք, ուսուցիչների և ծնողների վարքում իշխանականությունն այնքան ամուր է հաստատվել, որ համարյա բոլոր ընտանիքներում և դպրոցներում երեխաներին ճնշում է մեծերի անառարկելի իշխանությունը:

Հատկապես նման վերջնական արդյունքի է հանգեցնում մեր կողմից ուրվագծված ճանապարհը, որը խորհրդանշում է միայն կանաչ և դեղին լույսը: Իսկական առաջընթացը, որը  ձեռք ենք բերում, որոշվում է դասարանում ուսուցիչների և աշակերտների միջև նոր, փոխադարձ հարգանքի հարաբերություններով, որոնք հաստատվում են  դասարանում: «Ուրիշներին մի արա այն, ինչ որ քեզ չէիր ցանկանա, այլ արա այն, ինչ քեզ համար լավ կլիներ» հայտնի կանոնը առանձնապես կարևոր է դպրոցի համար:

Թեստ
Դուք հասել եք այդ կանոնի իրագործմանը: Կանաչ

Դուք աշխատում եք այդպես վարվել, բայց դա միշտ չէ, որ հաջողվում է: Դեղին

Դպրոցը դեռ մարդասիրական  չեք դարձրել: Կարմիր

Իվարիանտ 29. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին: Սա ևս մի ինվարիանտ է, որի հետ, ցավոք, պետք է հաշվի նստենք, քանի որ միշտ չէ, որ ի վիճակի ենք հաղթահարելու այն:

Դուք այդ նույն իրավիճակում կհայտնվեք, եթե մեր ինվարիատները որպես ճշմարտություն ընդունելով՝ ցանկանաք դրանց համապատասխան վերաձևել ձեր դասարանի ողջ աշխատանքը և կազմակերպումը: Այնուամենայնիվ ձեր օրինակը, մանավանդ եթե հաջողությամբ է պսակվում, մյուս մանկավարժներին և ծնողներին կստիպի վերանայել իրենց հայացքներն ու գործողությունները: Դա դանդաղ ու դժվարին ճանապարհ է, որտեղ ձեզ դիմադրություն, մեղադրանքներ, նույնիսկ վիրավորանքներ են սպասվում, բայց դրա հաղթահարումը ձեր աներկբայելի վաստակը կլինի:

Մեր քանի-քանի՛ համախոհներ են ենթարկվել քննադատության, անարգանքի և զրպարտության, ինչքան հաճախ են պահպանողական և լճացած ուժերը միավորվել նրանց դեմ: Բայց թող դա ձեզ չզարմացնի: Հիշեք, որ դժվարությունները և չարչարանքները միշտ ընկած են նրա ճանապարհին, ով առաջ է գնում, ով ձգտում է դառնալու աճող սերունդը ձևավորող իսկական դաստիարակ:

Թեստ
Ձեզ հաջողվել է հաղթահարել այդ դիմադրությունը: Կանաչ

Դուք պայքարում եք դրա դեմ և հույս ունեք հաղթելու: Դեղին

Դիմադրությունը դեռ շատ ուժեղ է, և դա խանգարում է ձեր առաջ ընթանալուն: Կարմիր

Իվարիանտ 30. Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, լավատեսական հավատն է կյանքի հանդեպ:

Որքան երիտասարդ և ակտիվ  է մարդը, այնքան ավելի է զգում խիզախորեն առաջ նետվելու պահանջը:

Եվ երբ կոպիտ իշխանությունը կարծումէ, թե  ինքը խեղդել է նրա համարձակ պոռթկումը, նա զարտուղի ճանապարհներ է փնտրում, որպեսզի հաղթահարի խոչընդոտները և չշեղվի ընտրած ուղուց: Եվ միայն երբ հիվանդության, ծերության, քաղքենիացման պատճառով կյանքի նկատմամբ նրա հավատը խախտվում է, այդ ժամանակ պարտությունը կարող է վերջնական լինել: Այս ինվարիանտները փորձարկելիս հենց կենսական լավատեսությունը Ձեզ համար կդառնա Արիադնայի կծիկը, որը կհասցնի մեր ընդհանուր նպատակին՝ ապագայի մարդկանց ձևավորմանը:

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.