«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Ա. Խինչին

Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին

Վերջաբան

Սկիզբը

 Ես գիտակցաբար չշոշափեցի այս հոդվածի թեմային վերաբերող մի կարևոր հարց` սովորողների աշխարհայացքի ձևավորման վրա մաթեմատիկայի դասերի ազդեցությունը:  Դա արեցի նույն պատճառով, որով ժամանակին (առաջին գլխում) չդիտարկեցի սովորողների դիալեկտիկական մտածողության դաստիարակման գործում մաթեմատիկայի դասերի օգտագործման հարցը. մաթեմատիկական գիտության գաղափարների և մեթոդների հետ ծանոթացումն ունի հիմնարար աշխարհայացքային նշանակություն, բայց այս ուղղությամբ դաստիարակչական ազդեցության առյուծի բաժինը պատկանում է փոփոխական մեծությունների մաթեմատիկային, այսպես կոչված բարձրագույն մաթեմատիկային, որի միջոցով, ինչպես Էնգելսն էր արտահայտվում, մաթեմատիկա է ներմուծվում դիալեկտիկան, և որը, ցավոք, առայժմ համարյա ամբողջությամբ դուրս է մնում դպրոցական ծրագրերից:   Այս պայմաններում չարժե խոսել աշխարհայցքի ձևավորման վրա մաթեմատիկայի` դիալեկտիկայից աղքատ այն մասի ազդեցության մասին, որը ներկայումս իր տեղը գտել է մեր դպրոցական ուսուցման մեջ:  Իսկ աշխարհայացքն ուղղորդող և ձևավորող այն հզոր փոփոխությունների մասին, որոնք կարող է առաջացնել և հաճախ առաջացնում է բարձրագույն մաթեմատիկայի ուսումնասիրությունը, կարելի է շատ բան ասել, և ես դրանց մասին պատրաստվում եմ խոսել իմ հաջորդ հոդվածում, որի մասին արդեն նշել եմ:

Այս հոդվածում չեմ շոշոփել նաև մեթոդական հարցեր: Խոսել եմ միայն այն մասին, թե մաթեմատիկայի որ առանձնահատկությունները կարող են և պետք է օգտագործվեն, և անձի մտավոր ու բարոյական հատկապես ո՛ր որակների դաստիարակման համար, բայց ոչ մի տեղ չեմ խոսել, թե ինչպես դա կարելի է անել: Իմ փորձը հուշում է, որ այս հանգամանքը կարող է ընթերցողների որոշակի շերտի դժգոհություն առաջացնել. հավանաբար ես երաշխավորված չեմ այնպիսի հանդիմանություններից, որ իմ հոդվածը «ոչինչ չի տալիս ուսուցիչներին» և «երես դարձնելու»  խորհուրդներից և այլն:  Այդ պատճառով անհրաժեշտ եմ համարում հետևյալ կարճ բացատրությունը:

1) Համարում եմ, որ այս հոդվածում դիտարկված հարցերի մասին ինչ-որ մանրամասն մեթոդական ուղեցույց կազմելն իսկապես ավելորդ է: Մաթեմատիկայի (ինչպես և ցանկացած այլ գիտության) դասերը զգալի դաստիարակչական ազդեցություն կարող են ունենալ, եթե ուսուցիչը՝ նախ` լավ գիտի իր գիտությունը, դրա մեթոդոլոգիան և պատմությունը, երկրորդ` բավարար մանկավարժական փորձ և տակտ ունի, երրորդ` բավարար չափով տիրապետում է այն որակներին, որոնք ցանկանում է դաստիարակել իր աշակերտների մոտ:  Ուսուցչին, ով չի կարողանում բացարձակ հստակ մտածել, աշակերտների մտքի հստակության դաստիարակման գործում չի օգնի ոչ մի հուշաթերթ. և էլի, ի՞նչ մեթոդիկա կօգնի ուսուցչին իր սաների մեջ հայրենասիրույթուն դաստիարակելու գործում, եթե նա Հայրենիքի նկատմամբ սառն է:

Եվ հակառակը, եթե ուսուցիչն իր խնդրի բարձունքում է, եթե նա ամբողջությամբ տիրապետում է վերը թվարկված որակներին, ապա այդ հարցում նրան ոչ մի մեթոդական ուղեցույց պետք չէ. յուրաքանչյուր առանձին դեպքում նա ինքը կգտնի նպատակին հասնելու համար ամենաարդյունավետ ճանապարհը: Այդպիսի ուսուցչի համար որոշակի մեթոդիկայի պարտադրումը նրան միայն կխանգարի իր աշխատանքում:

2) Չնայած, այսպիսով, իմ կողմից քննարկված հարցերի մասին մանրամասն մեթոդական ցուցումների կազմումը ես համարում եմ գործնականում անիմաստ, բայց այդ հարցերի վերաբերյալ ընդհանուր մեթոդական ցուցումները գուցե և օգտակար լինեն. կարծում եմ, որ լավ կլիներ, եթե իմ հոդվածը մեր լավագույն ուսուցիչներից մեկին մղեր այս հարցի մասին արտահայտվելու և իր փորձն ու եզրակացությունները փոխանցելու իր կրտսեր ընկերներին: Այստեղ նրանք ինձանից ավելի գիտակ են, և ես առանց համեստության պետք է խոսքը նրանց փոխանցեմ:

Վերջապես, ցանկանում եմ ինձ նախօրոք պաշտպանել հանդիմանությունների մի տեսակից էլ, որոնք նախազգում եմ, և որոնք սովորաբար առաջ են գալիս թյուրիմացությունից: Քանի որ ես խոսեցի մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին, ստիպված էի մեկը մյուսի ետևից թվարկել մաթեմատիկայի այն գծերը, որոնք նրան առավելություն են տալիս մյուս առարկաների նկատմամաբ: Հենց դա էլ իմ խնդիրն էր: Բայց այդպես վարվելու դեպքում ոչ ուշադիր ընթերցողն այնպիսի տպավորություն է ունենում, թե ես նպատակ եմ դրել ցույց տալու մաթեմատիկայի գերազանցությունը մյուս գիտությունների նկատմամբ, և հոդվածն ամբողջությամբ պնդում է, որ միակ իսկական գիտությունը մաթեմատիկան է, և մյուս առարկաները այս կամ այն թերություններն ունեն և որոշակի վերապահումներով կարող են գիտություն համարվել: Հարգելի գործընկերները` այլ գիտությունների ներկայացուցիչները, սկսում են իրենց անարդարացիորեն վիրավորված զգալ և քո աշխատանքը ենթարկում են խիստ քննադատության, ապացուցելով, որ մյուս գիտություններն էլ ոչնչով վատը չեն, և այն առավելություններով, որոնցով իմ կարծիքով միայն մաթեմատիկան է օժտված, նույն չափով օժտված են նաև մյուս առարկաները:

Այս հայտարարության առաջին մասի հետ լիովին համաձայն եմ. մյուս գիտություններն իսկապես ավելի վատը չեն մաթեմատիկայից, ավելին, այդ գիտությունների ներկայացուցիչները իմ մեջ խոր հարգանք են առաջացնում նրանով, որ մեծ արժեքներ են ստեղծում այն բնագավառներում, որոնցում ստեղծագործելը, իմ կարծիքով, ավելի , շատ ավելի դժվար է քան մաթեմատիկայում: Բայց իմ հոդվածում ես ոչ մի տեղ, ոչ մի անգամ մաթեմատիկան գիտություններից լավագույնը չեմ անվանում: Հակառակը, մի քանի անգամ համեստորեն ընդգծում եմ, որ որպես դաստիարակման գործիք` մաթեմատիկան այնպիսի առանձնահատկություն ունի, որը այդ խնդրի համար բացասական է. այն վերացական է, դրա առարկան ոչ թե իրական կյանքի առարկաներն ու երևույթներն են, այլ դրանց վերացարկված քանակական հարաբերությունները և տարածական ձևերը: Այս հանգամանքը, ինչպես հոդվածում նշում եմ մի քանի անգամ, մաթեմատիկայի համար դաստիարակչական խնդիրը մյուս առարկաների համեմատ ավելի դժվարեցնում է: Բայց դրա փոխարեն մաթեմատիկան ուրիշ հարաբերություններում օժտված է այնպիսի գծերով, որոնք նրան զգալի դաստիարակչական հնարավորություններ են տալիս, որը չունեն մյուս առարկաները: Եվ այն, որ իմ հոդվածում իմ խնդրին համապատասխան, կենտրոնանում եմ հատկապես այդ գծերի վրա, ոչ մի կերպ չի նշանակում, որ մաթեմատիկան գերազանցում է մյուս բոլոր գիտություններին:

Ես մաթեմատիկական գիտությանն եմ տալիս միայն այն, ինչը նրան իսկապես պատկանում է` ամենայն ազնվությամբ խոստովանելով այն գծերը, որոնք այդ նպատակների դեպքում մաթեմատիկայի թուլությունն են: Բայց պատրաստ եմ մինչև վերջ կռվելու այն առավելությունների համար, որոնք վերագրում եմ մաթեմատիկային։ Եվ եթե հարգելի գործընկերները ցանկանան պնդել, որ այս կամ այն որոշակի գիծը, որը իմ պնդմամբ հատուկ է միայն մաթեմատիկային, իրականում նույն հաջողությամբ նաև մյուս առարկաներին է հատուկ, ապա այստեղ պատրաստ եմ որտեղ որ պետք է և երբ պետք է պատասխանել այն վստահությամբ, որ կարող եմ իմ պնդման ճշմարտացիությունը հիմնավորել և պաշտպանել ցանկացած հեղինակավոր և անաչառ դատարանի առաջ:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.