«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 27

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Ա. Խինչին
«Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին»

Մեթոդական մշակումներ

Դավիթ Մինասյան
«Տեքստային փոփոխականներ: Տեքստերի հետ աշխատանքի ֆունկցիաներ և պրոցեդուրաներ»

Լուսինե Մանուկյան
«Լաո Ցզի: Դաոսիզմ. փիլիսոփայությո՞ւն, թե՞ …»

Ուսումնական նյութեր

Վոլտեր
«Բաբելոնի արքայադուստրը»

Ռիչարդ Բախ
«Ողջույն»

Սեյմուր Բայջան
«Ովքե՞ր են ադրբեջանցիները և ի՞նչ են ուզում մարդկությունից»

Լաո Ցզի
«Դաո Դե Ցզին»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
«Բարով եկար, սիրուն մեդիա»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

Սելեստեն Ֆրենե
«Մանկավարժական ինվարիանտներ»

Հեգել
«Գիմնազիայի տնօրենի ճառեր»


ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

ԱՐՁԱԳԱՆՔ


Հեգել

Գիմնազիայի տնօրենի ճառերը
(հատվածներ)

Սկիզբը

Ազատությունը, որ հատուկ էր հին աշխարհի պետություններին, հասարակական և մասնավոր կյանքերի, հասարակական հայացքների և անհատականության մտածելակերպի ներքին կապը իրենց ետևից բերում են այն, որ անհատական հումանիզմի վեհ շահերը հասարակական և մասնավոր գործունեության կարևորագույն հենարանները, ժողովուրդներ գահավիժեցնող և բարձրացնող ուժերը ներկայանում են որպես առտնին կյանքի մտքեր (մեր կրթության մեջ այդպիսի մտքերը չեն մտնում կյանքի ու գործունեության շրջանակը), պարզ, բնական հայացքներ սովորական կյանքի առօրյա առարկաներին, այդ իսկ պատճառով հների օրենքները և պարտականությունները պատկերանում են մեզ կենդանի կերպարներով, բարքերի և սխրագործությունների ձևով, այլ ոչ թե որպես խոհածություն և հիմնադրութայնություն, որոնց նկատմամբ կողմնորոշվում ենք որպես հեռավոր և մեզ վրա դրված կարգադրագրեր: Համալսարանում սկսվում է հետագա առանձնացումը, ավելի մեծ ուղղվածությունը դեպի առանձին մասնագիտություն: Դե, մի´ մոռացեք, պարոնայք, գիմնազիայում ստացած գիտելիքները, մասամբ հանուն նրանց օգտակարության` որպես միջոց, իսկ մասամբ էլ այն բանի համար, որպեսզի մշտապես պահպանեք ձեզնում հիմնական պատկերացումը ազնվաբարո կյանքի մասին և ամնարպնդեք ձեր գիտակցության մեջ մի հիասքանչ անկյուն, ուր Դուք հաճույքով կվերադառնաք իրական կյանքի խզվածությունից, բայց որտեղից Դուք դուրս կգաք առանց հյուծող թախծի, առանց երազկոտության կրավորական անզորության, այլ, ընդհակառակը, ամրացած և թարմ` ձեր կոչման իրագործման և ընտրած գործունեության կատարման համար:

Վերջապես մոտենում ենք այս հավաքի հատուկ նպատակին`պարգևների (որչափ որ մեզ թույլ է տալիս նրանց նախապես հաստատված թիվը) բաշխում նրանց, ովքեր առանձնապես աչքի են ընկել անցած տարում: Այս պարգևներում և հանձնման հանդիսավորության մեջ մենք միաժամանակ տեսնում ենք թագավորական կառավարության հոգատարությունն ու ուշադրությունը, որոնցով նրանք վերաբերվում են պատանեկության ուսուցմանը, բոլոր միջոցներով աջակցում նրան և խրախուսում հաջողությունները: Լավ դաստիարակության կարևորությունը երբեք այդքան ուժեղ չի զգացվել, ինչքան մեր ժամանակների պայմաններում, երբ հարկ է լինում ցանկացած արտաքին սեփականություն (թեկուզ և լավ գործով ձեռքբերված ու օրինական) համարել անկայուն, իսկ ամենակայունը`կասկածելի, սակայն ներքին գանձերը, որ ծնողները լավ դաստիարակության և ուսումնական հաստատությունների օգտագործման ճանապարհով տալիս են երեխաներին, անանց են և բոլոր հանգամանքներում պահպանում են իրենց արժեքը: Դա ամենալավ և հուսալի բարիքն է, որը ծնողները կարող են ձեռք բերել իրենց երեխաների համար և թողնել նրսնց որպես ժառանգություն:

Հանձնվող պարգևները և այս հանդիսավոր ակտը թող ծառայեն այս պատանիների ջանասիրության խրախուսմանը, պատանիներ, որոնք դեռ ընդունակ չեն ստույգ չափով գնահատելու կարևորությունն այն գործի, որով զբաղվում են, և կարևորությունը ձեռք բերած գիտելիքների և կրթության: Ուսուցիչների և ուսումնական խորհուրդների բավարարվածության այս նշաններով, որոնք նրանք երջանկություն ունեն ստանալու Թագավորական պարոն գլխավոր կոմիսարի բարեգութ ձեռքից, արդեն սկսվում է վարձահատուցումը` ի բարո օգտագործված թանկ պատանեկան տարիների համար, հավասարապես և վարձահատուցում նրանց ծնողներին` թափած ջանքերի և հոգացողության համար. սա առաջին պարգևն է, և կյանքի ընթացքում թող այն ավելի մեծ և ավելի հարուստ արգասիք բերի:

Ռուսերենից թարգմանեց Աշոտ Տիգրանյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.