«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Մաթեմատիկա
(Դասի պլաններ)

5-րդ դասարան

Տվյալների հավաքումը փորձի միջոցով, դրանց ներկայացումը դիագրամի տեսքով

Խնդիրները
Սովորողները հնարավորություն կունենան`
-փորձի միջոցով տվյալներ հավաքելու,
-դրանք դիագրամի տեսքով ներկայացնելու,
-տարբեր խմբերում ստացված արդյունքները համատեղելու,
-փորձերի քանակից կախված դիագրամների տեսքերը համեմատելու:
Անհրաժեշտ նյութեր`
զառեր, վանդակավոր թղթեր, տարբեր գույնի մատիտներ:
Ներածություն (5 րոպե)
Կրկնում են, թե ինչպես են կառուցում տրված աղյուսակին համապատասխանող շերտային դիագրամը:
Ուսուցչի գործողությունները (10 րոպե)
-Սովորողներին բաժանում է երկու հոգիանոց խմբերի (եթե սովորողների թիվը կենտ է, մի խումբը լինում է երեք հոգիանոց):
-Յուրաքանչյուր խմբին տալիս է մեկ զառ:
- Խնդրում է զառը հիսուն անգամ գլորել և գրանցել վերևի նիստի թիվը:
-Խնդրում է ստացված արդյունքները ներկայացնել շերտային դիագրամի տեսքով` որպես միավոր ընդունելով մեկ վանդակը:
-Խմբերին միավորում է երկուական (եթե խմբերի թիվը կենտ է, մի խմբում միավորվում է երեք ենթախումբ):
-Խմբերին առաջարկում է իրենց ստացած արդյունքները միավորել և կառուցել նոր դիագրամ:
-Առաջարկում է բոլոր խմբերի արդյունքները միավորել և կառուցել ամփոփիչ դիագրամ:
-Խնդրում է համեմատել տարբեր փուլերում կառուցած դիագրամները:
Սովորողների գործողությունները (20 րոպե)
-Խմբի անդամներից մեկը գլորում է զառը, իսկ մյուսը գրանցում է արդյունքը:
-Արդյունքները լրացնում են աղյուսակում:
թիվը
ելքերի քանակը
1
.
2
.
3
.
4
.
5
.
6
.

-Կառուցում են այդ աղյուսակին համապատասխան դիագրամը:
-Միավորվում են հարևան խմբի հետ և կառուցում են նոր դիագրամ:
-Միավորում են բոլոր խմբերի արդյունքները, ընտրում են հարմար միավոր և կառուցում են դիագրամը:
-Փորձում են համեմատել իրենց մոտ եղած երեք դիագրամները:
Ամփոփում (5 րոպե)

-Ի՞նչ դժվարության հանդիպեցին աշխատելիս:
-Դիագրամի տեսքը ինչպե՞ս կփոխվեր, եթե փորձերի քանակն ավելի մեծացնեինք:

Գնահատում (5 րոպե)
Սովորողները պատասխանում են ՙԻ՞նչ տվեց մեզ խմբերի արդյունքների միավորումը՚ հարցին:

Հեռավորության զգացողության, համատեղ աշխատանքի կարողության զարգացումը

Խնդիրները
Սովորողները հնարավորություն կունենան`
- առանց քանոնի ցույց տալու տրված հեռավորությունը,
- չափելու,
- զույգերով աշխատելու,
- եռյակներով կամ քառյակներով աշխատելու,
- ամբողջ դասարանով աշխատելու:
Անհրաժեշտ նյութեր`
չափաերիզներ, թուղթ, գրիչ:
Ներածություն (5 րոպե)
Հարցերի միջոցով կրկնում են հեռավորության չափման միավորները և չափելու ձևը:
Ուսուցչի գործողությունները (5 րոպե)
- Առաջարկում է սովորողներին ձեռքերն այնպես պահել, որ ցուցամատերի հեռավորությունը լինի 60սմ:
- Օգնականներին հանձնարարում է շրջել և չափել:
- Սովորողներին առաջարկում է կանգնել զույգերով և ձեռքերը պահել այնպես, որ հեռավորությունը լինի 85սմ:
- Օգնականներին հանձնարարում է շրջել և չափել:
- Սովորողներին բաժանում է եռյակների (կարելի է նաև քառյակներ), որ առաջարկում կանգնել հավասարակողմ եռանկյան (քառակուսու) տեսքով:
- Օգնականներին հանձնարարում է շրջել և չափել:
- Դասարանի բոլոր սովորողներին առաջարկում է այնպես շարվել, որ երկու հարևանների հեռավորությունը լինի 30սմ:
Սովորողների գործողությունները (20 րոպե)
- Ձեռքերը պահում են մոտավորապես 60սմ հեռավորությամբ:
- Գրանցում են չափման արդյունքը:
- Զույգերով խորհրդակցելով կանգնում են այնպես, որ ձեռքերի հեռավորությունը լինի 85սմ:
- Չափման արդյունքը գրանցում են:
- Իրար օգնելով` եռյակը կանգնում է այնպես, որ ստացվի հավասարակողմ եռանկյուն:
- Չափման արդյունքը գրանցում են:
- Իրար օգնելով` շարվում են այնպես, որ երկու հարևանների հեռավորությունը լինի 30սմ:
- Չափումների արդյունքները գրանցում են:
Ամփոփում (5 րոպե)

Յուրաքանչյուրը համեմատւմ է մենակ, երկուսով, երեքով և ամբողջ դասարանով աշխատելիս թույլ տրված սխալները:

Գնահատում (10 րոպե)
Երկու րոպեի ընթացքում սովորողներից յուրաքանչյուրը մտքում կրկնում է դասի ընթացքը: Հետո այն աշակերտը, որը կարծում է, որ երկուսով ավելի լավ են աշխատել, քան մենակ, ներկայացնում է իր աշխատանքը: Հետո սովորողներից մեկը ներկայացնում է եռյակներով աշխատանքը: Վերջում սովորողներից մեկը` ամբողջ դասարանով աշխատանքը: Վերջում բոլորն իրար շնորհակալություն են հայտնում միասին աշխատանքի համար:

7-րդ դասարան

Տարածական պատկերների մոդելների կառուցումը և դրանց պատկերումը հարթության վրա

Խնդիրները
Սովորողները հնարավորություն կունենան`
- կառուցելու խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի մոդելներ,
- դրանք պատկերելու թղթի վրա,
- զույգերով աշխատելու,
- գնահատելու իրենց կատարած աշխատանքը:
Անհրաժեշտ նյութեր`
ձողիկներ, պլաստիլին, թել:
Ներածություն (10րոպե)
Հարցերի միջոցով հիշում են խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի պատկերները, բերում են կյանքում հանդիպող օրինակներ:
Ուսուցչի գործողությունները (ընթացքում)
- Սովորողներին բաժանում է զույգերի:
- Առաջարկում է սովորողներին պատրաստել խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի մեկական մոդել:
- Հանձնարարում է տետրում գծել դրանց համապատասխան պատկերները:
- Ընթացքում և աշխատանքի վերջում յուրաքանչյուր զույգի հետ քննարկում է կատարված աշխատանքը:
Սովորողների գործողությունները (30 րոպե)
- Զույգերը պատրաստում են խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի մեկական մոդել:
- Տետրում գծում են դրանց համապատասխան գծագրերը:
- Ստուգում են` արդյո±ք բոլոր հատվածներն են պատկերված գծագրի վրա:
Ամփոփում (5 րոպե)

Խմբերը ներկայացնում են, թե ինչպես են գծել համապատասխան գծագրերը:

Գնահատում (ընթացքում)
Եթե խումբը բոլոր մոդելները կառուցել է և գծագրել բոլորը ճիշտ, խմբի անդամներն ստանում են ՙգերազանց՚, եթե մոդելները կառուցել են, բայց գծագրերում ունեն մինչև երեք բացթողում, ստանում են ՙլավ՚, եթե մոդելները կառուցել են , բայց գծագրերում ունեն երեքից ավելի բացթողում` ՙբավարար՚, եթե ոչ բոլոր մոդելներն են կառուցել` ՙանբավարար՚:

8-րդ դասարան
Շրջանագծի երկարությունը

Խնդիրները
Սովորողները հնարավորություն կունենան`
- չափելու տարբեր շրջանագծերի երկարություններ և տրամագծեր,
- չափման արդյունքները աղյուսակի ձևով ներկայացնելու,
- խմբով աշխատելու,
- շրջանագծի երկարության համար բանաձև ստանալու և այն կիրառելու:
Անհրաժեշտ նյութեր`
շրջանաձև տարբեր առարկաներ և ստվարաթղթից կտրված տարբեր տրամագծերով շրջաններ, թել, քանոն:
Ներածություն (10 րոպե)
Հարցերի միջոցով կրկնում են` ինչ են շրջանը, շրջանագիծը, տրամագիծը, շառավիղը, տրամագծի և շառավղի կապը:
Առաջարկում են շրջանագծի տրամագիծը և երկարությունը չափելու եղանակներ:
Բաժանվում են երկու հոգիանոց խմբերի:
Ուսուցչի գործողությունները (10 րոպե)
- Խմբերին բաժանում է երեքական շրջանաձև առարկա:
- Առաջարկում է չափել դրանց տրամագծերը և շրջանագծերի երկարությունները:
- Խնդրում է չափումները խնամքով կատարել և արդյունքները լրացնել տետրում` աղյուսակում:
- Հետևում է խմբերի աշխատանքին:
- Հանձնարարում է յուրաքանչյուր շրջանագծի համար հաշվել C : D հարաբերությունը:
- Բացատրում է, որ եթե չափումների ճշտությունը մեծացնեին, այդ հարաբերության արժեքը մոտ կլիներ 3,14 թվին:
- Խոսում է ՙպի՚ թվի մասին:
Սովորողների գործողությունները (10 րոպե)
- Իրար օգնելով` չափում են շրջանագծերի տրամագծերը և երկարությունները:
- Չափման արդյունքները լրացնում են աղյուսակում.

շրջանը
տրամագիծը
երկարությունը
1
. .
2
. .
3
. .

- Յուրաքանչյուր շրջանագծի համար հաշվում են շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը, արդյունքները գրանցում:

Եզրակացություն (5 րոպե)
Ուսուցիչը ներկայացնում է շրջանագծի երկարությունը և տրամագիծը կապող բանաձևը:
C : D = , որտեղ -ն մոտավորապես 3,14 է:

Այնպես, որ C = 3,14 x D

կամ C = 3,14 x 2 R

Կիրառություն (5 րոպե)

Սովորողները, չափելով որևէ շրջանաձև առարկայի տրամագիծ, հաշվում են շրջանագծի երկարությունը:

Գնահատում (5 րոպե)
Սովորողը լրացնում է հետևյալ աղյուսակը:

.
1
2
3
4
5
Մասնակցությունը ընդհանուր քննարկմանը
.
.
.
.
.
Մասնակցությունը խմբի աշխատանքին
.
.
.
.
.
Չափման արդյունքների ճշգրտությունը
.
.
.
.
.
Շրջանագծի երկարության հաշվումը
.
.
.
.
.

Մասնակցությունը ընդհանուր քննարկմանը
1 միավոր, եթե սովորողը չի մասնակցել, քանի որ չի հիշել անցած նյութը, 2 միավոր, եթե չի մասնակցել և անցած նյութն ամբողջությամբ չի հիշել, 3 միավոր, եթե չի մասնակցել. թեև անցած նյութը հիշել է, բայց չափման առաջարկված մեթոդներն անծանոթ են եղել, 4 միավոր, եթե անցած նյութը հիշել է, քննարկմանը մասնակցել է, բայց չափման մեթոդների առաջարկմանը չի մասնակցել, 5 միավոր, եթե անցած նյութը հիշել է, քննարկմանն ակտիվ մասնակցել է, չափման եղանակների մասին առաջարկություն է արել:

Մասնակցությունը խմբի աշխատանքին
1 միավոր, եթե չի հասկացել, թե ինչպես պետք է չափել, և չի մասնակցել չափումներին, 2 միավոր, եթե չի հասկացել, թե ինչպես պետք է չափել, բայց օգնել է ընկերոջը, 3 միավոր, եթե լավ չի հասկացել, բայց առաջին չափումից հետո հասկացել է և օգնել է ընկերոջը, 4 միավոր, եթե հասկացել է և ընկերոջ հետ կատարել է չափումները, 5 միավոր, եթե բացատրել է ընկերոջը, և միասին կատարել են չափումները:

Չափման արդյունքների ճշգրտությունը
1 միավոր, եթե շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը երեք դեպքում էլ 3,14-ից տարբերվում է 0,5-ի չափով, 2 միավոր, եթե դեպքերից գոնե մեկում տարբերվում է ավելի քիչ, քան 0,5, 3 միավոր, եթե երեք դեպքերից գոնե երկուսում տարբերվում է ավելի քիչ, քան 0,5, 4 միավոր, եթե երեք դեպքում էլ տարբերվում է ավելի քիչ, քան 0,5, 5 միավոր, եթե երեք դեպքում էլ տարբերվում է ավելի քիչ, քան 0,3:

Շրջանագծի երկարության հաշվումը
1 միավոր, եթե չի հասցրել չափել տրամագծի երկարությունը, 2 միավոր, եթե հասցրել է չափել տրամագծի երկարությունը, բայց չի հասցրել հաշվել շրջանագծի երկարությունը, 3 միավոր, եթե հասցրել է հաշվել շրջանագծի երկարությունը, բայց այն ստուգողական թվից տարբերվում է ավելի քան 30%-ով, 4 միավոր եթե հասցրել է հաշվել, բայց այն ստուգողական թվից տարբերվում է ավելի քիչ, քան 20%-ով, 5 միավոր, եթե հասցրել է հաշվել, և այն ստոգողական թվից տարբերվում է ավելի քիչ, քան 10%-ով:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.