«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Գլխավոր համադաշնակցությունը (կոնֆերենցիա),
մարդու իրավունքների մասին Համընդհանուր հռչակագրով և բոլորի կողմից ընդունված իրավական այլ ակտերով (ինչպիսիք են 1966թ. երկու Միջազգային համաձայնագրերը, որոնցից մեկը մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին էր, իսկ մյուսը` տնտեսական, սոցիալական և մշակութային)` մարդու իրավունքներն ու հիմնական ազատություններն ամբողջությամբ ապահովելու նպատակին հետևելով.
հիշեցնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության ներածությունը, որն ազդարարում է, թե ՙմարդկային արժանապատվությանը սատար կանգնելու համար անհրաժեշտ է հավասարության, արդարության, ազատության և խաղաղության հիման վրա մշակույթն ու կրթությունը տարածել բոլոր մարդկանց մեջ. ուստի բոլոր ժողովուրդների վրա դրվում է այս սուրբ պարտականությունը, որը պետք է կատարել փոխըմբռնման և համագործակցության ոգով՚.

հիշեցնելով նաև կանոնադրության առաջին հոդվածը, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առջև, ի թիվս այլ խնդիրների, դրվում է ՙգաղափարները խոսքային և պատկերային արտահայտչամիջոցներով ազատ տարածելուն իր կարծիքով օգտակար միջազգային համաձայնագրերի վերաբերյալ՚ եզրակացություն ներկայացնելու խնդիրը.
վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած միջազգային իրավական ակտերի դրույթները, որոնք վերաբերում են մշակութային բազմազանությանը և մշակութային իրավունքների իրականացմանը .
կրկին պնդելով, որ մշակույթը պետք է դիտվի որպես հասարակության` հոգևոր կամ նյութական, ինտելեկտուալ կամ հուզական բնույթով առանձնացող տարբեր խմբերի միաձուլման միջոց, և որ այն, արվեստի և գրականության հետ, ընդգրկում է անգամ կենսակերպը, ՙմիասին ապրելու կարողությունը՚, արժեքները, ավանդույթները և հավատքը ,

հավաստելով, որ մշակույթն է միասնական հասարակության ձևավորման և գիտության հիմքի վրա տնտեսության զարգացման շուրջ ծավալվող արդի վիճաբանությունների և երկխոսությունների կենտրոնում,

պնդելով, որ հարգանքը մշակույթների բազմազանության հանդեպ, համբերատարությունը, վստահության և փոխըմբռնման մթնոլորտում երկխոսությունն ու համագործակցությունը խաղաղության և միջազգային անվտանգության ամենալավ երաշխիքն ու գրավականն են,

ձգտելով մշակութային բազմազանությունն ընդունելու, մարդկության միասնականության գիտակցման և միջմշակութային փոխանակումների զարգացման վրա հիմնված ավելի լայն համերաշխության ամրապնդմանը,

համարելով, որ գլոբալիզացիայի գործընթացը, հաղորդակցման և ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաների արագ զարգացմամբ խթանվելով, թեև մշակութային բազմազանությանն ուղղված մարտահրավեր է պարունակում, բայց և միաժամանակ քաղաքակրթության և մշակույթների միջև նոր երկխոսությունների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում,

գիտակցելով, որ ՄԱԿ-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա դրվել է մշակույթների բազմազանության պահպանումն ու արդյունավետ համագործակցությունն ապահովելու հստակ պարտականություն`
առաջարկում է հետևյալ սկզբունքները և ընդունում է սույն Հռչակագիրը:

ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ և ՊԼՅՈՒՐԱԼԻԶՄ (ՀՈԳՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)

Հոդված 1. Մշակութային բազմազանությունը` որպես մարդկության ընդհանուր ձեռքբերում
Մշակույթի ձևերը ժամանակի և տարածության մեջ փոփոխվում են: Մշակութային տարբերությունը դրսևորվում է մարդկությունը ներկայացնող խմբերին և հանրույթներին առանձնահատուկ անկրկնելի բազմատեսակությամբ: Լինելով փոխանակումների նորարության և ստեղծագործական աշխատանքի սկզբնաղբյուր` մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է մարդկությանն այնպես, ինչպես կենսաբանական բազմատեսակությունը` կենդանի բնությանը: Այդ իմաստով նա մարդկության ընդհանուր ունեցվածքն է և պետք է ընդունվի և ամրապնդվի` ի շահ ներկա և ապագա սերունդների:

Հոդված 2. Մշակութային բազմազանությունից դեպի մշակութային բազմաքանակությունը
Մեր հասարակության մեջ, որն ավելի ու ավելի ավելի բազմատեսակ է դառնում, պետք է ապահովել ներդաշնակ փոխահարաբերություններ և բազմաթիվ, բազմատեսակ և զարգացող մշակութային ինքնուրույնությամբ մարդկանց ու հանրույթների համատեղ գոյատևման ձգտում: Բոլոր քաղաքացիների ինտեգրմանը և մասնակցությանը նպաստող քաղաքականությունը սոցիալական համախմբման, քաղաքացիական հասարակության կենսունակության և խաղաղության գրավական է: Այս իմաստով մշակութային պլյուրալիզմը տարբեր մշակույթների զարգացման քաղաքական պատասխանն է: Մշակութային պլյուրալիզմը, անքակտելիորեն կապված լինելով ժողովրդավարության հետ, հասարակության կենսական ուժերը սնող մշակութային փոխհարաբերությունների և ստեղծագործական հնարավորությունների ծաղկման բարենպաստ պայմաններ է ստեղծում:

Հոդված 3. Մշակութային բազմանությունը` որպես զարգացման գործոն
Մշակութային բազմազանությունն ընդլայնում է մարդու ընտրության հնարավորությունը, այն զարգացման սկզբնաղբյուրներից մեկն է, որ դիտարկվում է ոչ միայն տնտեսական աճի տեսանկյունից, այլ նաև որպես լիարժեք մտավոր, հուզական, բարոյական և հոգևոր կյանքը սնող միջոց:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4. Մարդու իրավունքները` որպես մշակութային բազմազանության պաշտպանության երաշխիք

Մշակութային բազմազանության պաշտպանությունը բարոյական հրամայական է, այն անբաժանելի է մարդկային անձի արժանապատվության հանդեպ տածած հարգանքից: Այն ենթադրում է պարտադիր հարգանք մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ, մանավանդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և հնագույն ժողովուրդների: Անթույլատրելի է մշակութային բազմազանությանը հղում անելով` ոտնահարել կամ սահմանափակել մարդու` միջազգային օրենքներով երաշխավորված իրավունքները:

Հոդված 5. Մշակութային իրավունքները` որպես մշակութային բազմազանությանը նպաստող գործոն
Մշակութային իրավունքները անքակտելի մասն են կազմում մարդու իրավունքների, որոնք ունիվերսալ են, անբաժանելի և փոխկապակցված: Ստեղծագործական բազմազանության զարգացման անհրաժեշտ պայմանը մշակութային իրավունքների ամբողջական իրացումն է այնպես, ինչպես որ նշված է Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածում և տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին Միջազգային պայմանագրի 13-րդ և 15-րդ հոդվածներում: Համատասխանաբար, յուրաքանչյուր մարդ ինքնարտահայտվելու, ստեղծագործելու և իր ստեղծագործությունները սեփական ընտրությամբ ցանկացած լեզվով, մասնավորապես մայրենի լեզվով տարածելու հնարավորություն պետք է ունենա. ամեն ոք որակյալ կրթության և մասնագիտական պատրաստության իրավունք ունի` իր մշակութային ինքնատիպության լիակատար հարգանքի պայմաններում. յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա մշակութային կյանքին սեփական ընտրությամբ մասնակցելու և իր մշակութային ավանդույթներին հավատարիմ մնալու` մարդու իրավունքների և հիմնական ազատությունների սահմաններում:

Հոդված 6. Դեպի բոլորին հասանելի մշակութային բազմազանությունը
Ապահովելով գաղափարների ազատ տարածումը խոսքային և պատկերային արտահայտչամիջոցներով` պետք է հասնել այն բանին, որ բոլոր մշակույթները դառնան ինքնաարտահայտման և տարածման առարկա: Մշակութային բազմազանության գրավական են մտքերն արտահայտելու ազատությունը, տեղեկատվության միջոցների բազմազանությունը, բազմալեզվությունը, գիտա-տեխնիկական, այդ թվում` թվային, գիտելիքների, գեղարվեստական ստեղծագործության հնարավորությունների մատչելիությունը և բոլոր մշակույթների համար գաղափարների ազատ արտահայտման և տարածման հանարավորության ընձեռումը:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Հոդված 7. Մշակութային ժառանգությունը` որպես ստեղծագործելու աղբյուր
Յուրաքանչյուր ստեղծագործություն իր ուժերը քաղում է մշակութային ավանդույթներից, բայց ծաղկունքի հասնում է միայն այլոց հետ շփվելու միջոցով: Ահա թե ինչու է անհրաժեշտ պահպանել, հանրաճանաչ դարձնել և անփոփոխ ապագա սերունդներին փոխանցել մշակութային հարուստ ժառանգությունն իր բոլոր ձևերով, որոնք արտացոլում են մարդկության կենսափորձը և իղձերը` դրանով իսկ արգասաբեր միջավայր ստեղծելով ստեղծագործության (նրա բազմազան ձևերի) և տարբեր մշակույթների միջև իրական երկխոսության կազմակերպման համար:

Հոդված 8. Մշակութային նշանակությամբ առարկաները և ծառայությունները` առանձնահատուկ արտադրանք
Արդի տնտեսական և տեխնիկական փոփոխությունների պայմաններում, որոնք ստեղծագործական կյանքի և նորամուծությունների լայն հնարավորություններ են բերում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել ստեղծագործական առաջարկների բազմազանությանը, հեղինակների և ստեղծագործ աշխատանքով զբաղվողների իրավունքների արդարացի պահպանմանը, դրանց հետ հաշվի նստելուն, ինչպես նաև ստեղծագործական նշանակություն ունեցող առարկաների և ծառայությունների առանձնահատկությանը, որոնք, ինքնատիպության, արժևորման և մտավոր իմաստակիրները լինելով հանդերձ, չպետք է ընկալվեն որպես հասարակ իրեր կամ սպառման ապրանքներ:

Հոդված 9. Քաղաքականությունը մշակույթի ոլորտում` որպես ստեղծագործական կյանքի կատալիզատոր
Մշակույթի ոլորտում քաղաքականությունը, ապահովելով գաղափարների և ստեղծագործությունների ազատ տարածումը, պետք է ապահովի նաև պայմաններ, որոնք կնպաստեն բազմատեսակ մշակութային նշանակությամբ ապրանքների և ծառայությունների արտադրմանն ու տարածմանը մշակութային արդյունաբերության օգնությամբ, որն ունի տեղական և գլոբալ մակարդակներով դրանք հաստատելու միջոցներ: Յուրաքանչյուր պետություն միջազգային պարտականություններին հետևելիս մշակույթի ասպարեզում ինքն է մշակում իր քաղաքականությունը և դրանք կյանքի կոչում այն մեթոդներով, որոնք ինքը համարում է ավելի համապատասխան, այդ թվում` օպերատիվ աջակցման ճանապարհով և համապատասխան նորմատիվ-իրավական հիմքի ստեղծումով:

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հոդված 10. Ստեղծագործական ներուժի և գլոբալ մասշտաբով նյութերի տարածման ներուժի ամրապնդում
Մշակութային արժեքների և դրանց փոխանակումների ներկայում տիրող գլոբալ հարահոսի անհավասարակշռության պայմաններում պետք է ամրապնդել միջազգային համագործակցությունը և համերաշխությունը, ինչին հենվելով` բոլոր ազգերը, այդ թվում նաև զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրները, կկարողանան ստեղծել մշակութային հիմնավոր արդյունաբերություն և ի վիճակի կլինեն մրցակցելու և' ներազգային, և' միջազգային մակարդակներում:

Հոդված 11. Պետական սեկտորի, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության կակազմակերպում

Միայն շուկայական հարաբերություններով հնարավոր չէ ապահովել մշակութային բազմազանության պահպանումն ու խրախուսումը, ինչը մարդկության զարգացման կարևոր գործոնն է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կրկին ընդգծել մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ իրականացվող պետական քաղաքականության կարևորագույն դերը:

Հոդված 12. ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը
Իր մանդատից և գործառույթներից ելնելով` ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում հետևյալի համար`
ա) աջակցում սույն Հռչակագրում թվարկված զարգացման ռազմավարության սկզբունքներին, որոնք փորձարկվել են տարբեր միջպետական կազմակերպությունների կողմից.
բ) տեղեկատվական գործառույթների իրականացում և պետությունների, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի` մշակութային բազմազանությանն ուղղված հայեցակարգի, խնդիրների և քաղաքական որոշումների համատեղ մշակման ջանքերի կոորդինացում.
գ) հետագա նորատիվային-ստեղծական աշխատանքների և հասարակայնության ուշադրությունը գրավվելուն և սույն Հռչակագրում շոշափված` իրեն վերաբերող ոլորտներում ներուժն ամրապնդելուն ուղղված գործունեության անցկացում.
դ) Գործողությունների պլանի, որի հիմնական ուղղությունները նշված են սույն Հռչակագրի ներդիրում, իրականացման աջակցում:

Ռուսերենից թարգմանեց
Լուսինե Մանուկյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.