«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Աշոտ Բլեյան
ՙԱնհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց՚

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Մարիետ Սիմոնյան
ՙԲանավոր խոսքի զարգացումը նախակրթարանում՚

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
ՙՖիզիկայի դասավանդման ընթացքում կիրառվող ինֆորմացիոն բլոկները՚

Ուսումնական նյութեր
Գևորգ Հակոբյան
ՙՄաթեմատիկա. դասի պլաններ՚

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՍովորում եմ անգլիական դպրոցում՚

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
ՙԴպրոցը և հասարակությունը՚ (3-րդ գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Սեմյոն Սոլովեյչիկ
ՙՀոգատար երեխաներ՚

Համընդհանուր հռչակագիր մշակութային բազմազանության մասին

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Արձագանք

Ավետարան ծնողների համար ըստ Բիլ Գեյթսի

Բիլ Գեյթսին կարելի է աստվածացնել կամ ատել, բայց չի կարելի հերքել, որ նա յուրահատուկ և պարզ մտածող մարդ է: Այդ պատճառով էլ բոլոր նրանց համար, ովքեր ունեն տարբեր տարիքի երեխաներ, կամ ովքեր դեռ ինչ-որ չափով երեխա են, օգտակար է իմանալ միստր Գեյթսի պատկերացումներն այն մասին, որ ԱՄՆ-ի կիրթ քաղաքականությամբ, զգուշավոր (որ Աստված չանի` որևէ մեկի նուրբ զգացմունքները չվիրավորի), հավասարեցնող կրթական համակարգը ստեղծել է երեխաների մի ամբողջ սերունդ, որը մի փոքր պատկերացում անգամ չունի իրական կյանքի մասին: Նա իր մտքերը ներկայացրել է մի դպրոցում, ուր նրան հրավիրել էին` ելույթ ունենալու:

Այսպիսով` ՙ11 բան, որ մոռացել են քեզ սովորեցնել դպրոցում՚` ըստ Բիլ Գեյթսի:
1. Կյանքն արդարացի չէ. համակերպվի'ր այդ փաստի հետ:
2. Աշխարհը թքած ունի քո ինքնազգացողության և ինքնահարգանքի վրա: Աշխարհը քեզանից ինչ-որ նվաճումներ է սպասում նախքան քո սեփական արժանապատվության զգացմանն ուշադրություն դարձնելը:
3. Շատ քիչ հավանական է, որ դպրոցն ավարտելուց հետո քեզ միանգամից կսկսեն վճարել տարին 40 հազար: Դու չես դառնա ընկերության փոխ-նախագահ` լիմուզինով ու անձնական վարորդով, մինչ չարժանանաս դրան:
4. Եթե դու մտածում ես, որ քո ուսուցիչը խիստ է և պահանջկոտ, սպասի'ր պետիդ հետ ծանոթանալուն: Ի տարբերություն ուսուցչի, պետի կարիերան կախված է նրանից, թե ինչպես ես գլուխ հանելու քո հանձնարարություններից:
5. Մակեդոնալդսում համբուրգեր սարքելը քո արժանապատվությունից ցածր չէ: Քո նախապապերը ցանկացած աշխատանքը, նույնիսկ այդպիսին, կանվանեին ՙլավ հնարավորություն՚:
6. Մի' շտապիր քո յուրաքանչյուր անհաջողության համար մեղադրել քո ծնողներին: Մի' փնթփնթա և մի' շարժվիր ըստ քո անհաջողությունների. սովորի'ր դրանցից:
7. Մինչև քո ծնվելը քո ծնողներն այդքան մռայլ և անհետաքրքիր չեն եղել, ինչպիսին քեզ հիմա են թվում: Նրանք այդպիսին են դարձել` քո անհոգ մանկության համար փող աշխատելով, լվանալով քո շորերը և լսելով քո անվերջանալի դատարկ խոսակցություններն այն մասին, թե ինչքան լավն ես: Նախքան քո ծնողների ագահ սերնդի ավերածություններից Ամազոնյան անտառները փրկելու գնալը սկզբի համար կարգի' բեր քո սենյակը:
8. Քո դպրոցը վերացրել է բաժանումը` հաղթողների և պարտվողների, կյանքը` ոչ: Որոշ դպրոցներում վատ գնահատական դնելը վերացրել են, թույլ են տվել թեսթը հանձնելու կամ հարցին պատասխանելու փորձ անել, ինչքան ուզում ես… Դա մի փոքր նմանություն անգամ չունի նրան, ինչ կատարվում է կյանքում:
9. Կյանքը բաժանված չէ կիսամյակների, ամառային արձակուրդներ չկան, և շատ քիչ գործատուների է հետաքրքրում քո ՙեսը՚ գտնելուն օգնելը: Դա դու անձամբ պետք է անես:
10. Մի' շփոթիր իրական կյանքը այն բանի հետ, ինչ ցույց են տալիս հեռուստացույցով: Կյանքում մարդիկ ավելի շատ ժամանակ ստիպված են անցկացնել ոչ թե սրճարանում, այլ աշխատանքի վայրում:
11. ՙԱկնոցավոր բուսաբանների՚ հետ լավ հարաբերություններ ունեցի'ր: Նրանցից մեկը երբևէ կդառնա քո պետը:

Ռուսերենից թարգմանեցին
Շուշանիկ Սողոմոնյանը,
Արփինե Սահակյանը (6-րդ դասարան)

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.