Այլընտրանքային պատմության ուսուցումը

Մաս առաջին

1.  Այլընտրանքն ընտրության արարչատուր իրավունքի անհրաժեշտ բաղկացուցիչն է:

2.  Այլըտրանքային պատմությունն անցյալի իրականության վարկածային պատկերն է, որը ձևավորվում է «Բոլոր փաստերը պետք է ուսումնասիրվեն, բոլոր տեսակետները պետք է քննարկվեն» սկզբունքի համաձայն, և ունի սահմանային գիտության կարգավիճակ:

3.  Այլընտրանքային պատմությունն ունի երկու մակարդակ՝

3.1. դասագրքերում ներկայացվող պատմական իրականության մեկնաբանման այլ տեսանկյուն, նաև՝ կանխամտածված կերպով չներկայացվող փաստերի հավելումով,
3.2. անցյալի իրականության այն էջերի ներկայացում և վերլուծություն, որոնք մերժվում կամ անտեսվում են ակադեմիական գիտության ներկայացուցիչների կողմից:

4.  Անցյալի այլընտրանքային ներկայացումը (բնականաբար, ակադեմիականին զուգահեռ) նպաստում է՝

4.1. սովորողի մտավոր կարողությունների զարգացմանը,
4.2. գիտությամբ զբաղվելու ցանկության խթանմանը,
4.3. քաղաքացու արժեքային համակարգի ձևավորմանը:

5.   Ինձ վստահված դասարաններում մեր նախագծի կենսագործման արդյունքում ակնկալում եմ՝

5.1. սեփական տեսակետը ձևակերպելու և պաշտպանելու, ինչպես նաև՝ ընդդիմախոսի փաստարկներն ընկալելու, հմտության ձևավորում,
5.2. օտար լեզուների իմացության կատարելագործում,
5.3. ուսումնասիրվող կամ հետազոտվող թեմայի աղբյուրների ընտրության և օգտագործման հմտության ամրակայում,
5.4. գրավոր և բանավոր խոսքի զարգացում,
5.5. սովորողի սոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացում:

6. Պատմությանն այլընտրանքային մոտեցումը նաև մեթոդ է, որի կիրառումը հարստացնում է ուսուցչի գործունեության բովանդակությունը:

Մաս երկրորդ

1. Իմ խոսքի առաջին մասում ես կարևորեցի այլընտրանքը, սահմանեցի «Այլընտրանքային պատմություն» հասկացությունը, այլընտրանքային պատմության երկու մակարդակները, ներկայացրեցի այլընտրանքային պատմության ուսուցման որոշ նպատակներ և արդյունքներ, կարծիք հայտնեցի, որ պատմությանն այլընտրանքային մոտեցումը նաև ուսուցչի գործունեության բովանդակությունը հարստացնող մեթոդ է:

2. Այսօրվա իմ խոսքն առավելապես փորձի ներկայացում է:

3. Ներկայացնում եմ ընտրելու իրավունքի դրսևորումներ՝

4.  Այլընտրանքային պատմության Ա մակարդակն ապահովվում է և՛ թեմայի բացատրության, և՛ առաջադրանքների ձևակերպման (օր.՝ 1. Սահմանել «Դպրոց» և «Քննություն» հասկացությունները։ 2. Թվարկել նախնադարում երեխաներին ուսուցանվող գիտելիքները։ 3. Նկարագրել նախնադարյան քննության որևէ օրինակ։ 4. Համեմատել նախնադարի և ժամանակակից դպրոցները), և՛ սովորողի փաստարկված անհամաձայնության խրախուսման մեթոդներով, ինչպես նաև վերը շարադրված գործունեության ձևերով: Բ մակարդակը հիմնականում ապահովվում է նախագծային գործունեության, հատկապես՝ «Այլընտրանքային պատմություն» և «Միասնական Տիեզերք» նախագծերի իրականացման ժամանակ: Թարգմանական գործունեություն և ուսումնահետազոտական աշխատանք կատարելիս ևս սովորողները երբեմն ընտրում են Բ մակարդակի այլընտրանքային պատմության թեմաներ:

5.  Այլընտրանքային պատմության ուսուցման երկու գլխավոր նպատակներն են՝

1.  սովորողների կարողությունների (սահմանել, համեմատել, նկարագրել, բնութագրել, ապացուցել և այլն) զարգացումը և հմտությունների (այսինքն՝ կարողությունների բարձրագույն աստիճանի) ձևավորումը,
2.  ազգային-պետական հիմնախնդիրներին համարժեք անհատական և խմբային արժեհամակարգերի ամրակայմանը նպաստելը:

6.  Այլընտրանքային մոտեցումը (հատկապես Ա մակարդակը) կիրառելի է ոչ միայն պատմության դասավանդման ժամանակ: 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский