Անհատական ուսումնական թվային գործիքը՝ ժամանակի հրամայական

Վերջին երկու տասնամյակի ընթացքում աշխարհի տարբեր երկրների լավագույն դպրոցներում ներդրվել է «մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագիրը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, լինելով հեղինակային մանկավարժություն իրականցնող հաստատություն, որի ուսուցման հիմքում դրված է անհատականցված ուսուցումը, լիարժեքորեն անցել է այդ ծրագրի իրականացմանը:

Համակարգիչները, տեխնոլոգիաներն ու համացանցը շատ արագ ներխուժեցին ժամանակակից կյանքի բոլոր ոլորտները՝ կրթությունից մինչև աշխատաշուկա,  և «մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագիրը դարձավ անխուսափելի:  Այս ծրագրի անհրաժեշտությունը ունի հետևյալ հիմնավորումը.

  • այսօրվա սովորողները ուսումնական լիարժեք գործունեության համար օրվա ցանկացած պահին  համացանցի, հետևապես՝ թվային գործիքի  պահանջ ունեն,  
  • ուսուցիչները հնարավորություն ունեն լիարժեք օգտագործել նոր ուսումնական տեխնոլոգիաները և առցանց կրթական ռեսուրսները միայն այն դեպքում, երբ բոլոր սովորողներն ապահովված են անհատական թվային սարքերով՝ նեթբուք, նոթբուք, պլանշետ, խելացի հեռախոս,
  • մեր ժամանակի հրամայականին համապատասխան՝ դպրոցներում տեխնոլոգիական գրագիտությունն ու համակարգչային հմտությունները պետք է լինեն առաջնահերթ,
  • անհատական թվային գործիքներով բոլոր սովորողների վերազինումը և յուրաքանչյուր դասարանում տեխնոլոգիաների ներդնումը ամենակարճ ճանապարհն են հասարակության մեջ ունենալու տեխնոլոգիապես հմուտ և գրագետ քաղաքացիներ,

Հավելում այս ամենին,  «մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագիրը կարող է դասավանդողներին տալ ուսումնական գործունեության ավելի մեծ ճկունություն: Օրինակ՝

  • հնարավորություն տալ բոլոր սովորողներին դասարանում միաժամանակ աշխատել առցանց կամ կատարել համագործակցային, նախագծային աշխատանք,
  • թույլ տալ դասավանդողին կիրառել ինտերակտիվ, տեխնոլոգիական օժանդակությամբ ռազմավարություն: Օրինակ՝ դասավանդողը դասարանում կատարում է հարցադրում, և բոլոր սովորողները կարող են արձագանքել՝ օգտագործելով առցանց տարբեր համակարգեր: Նախկինում դասավանդողն առաջադրված հարցի պատասխանը ստանում էր միայն մեկ ակտիվ, արագ մտածող սովորողից, իսկ մյուս սովորողները զրկվում էին ինքնուրույն մտածելու, սեփական կարծիքն արտահայտելու իրավունքից: Այսպիսով, «մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագիրը պարզապես անհատականացված ուսուցման հիմնասյունն է:
  • սովորողների համար ավելի հեշտ է պահել իրենց աշխատանքները սեփական համակարգիչներում կամ հրապարակել բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում՝ հասանելի դարձնելով բոլորին:
  • կրթությունը դառնում է ավելի էժան: Թե՛ սովորողը, թե՛ դասավանդողն այլևս կարիք չունեն գնելու տարբեր արժողությամբ գրքեր, տետրեր, այլ անհրաժեշտ ուսումնական պարագաներ:

Որպես կրթահամալիրի դասավանդող, «մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագրի իրականացնող՝ ներկայացնեմ էլէկտրոնային կրթությունը կրթահամալիրում, ձեռքբերումներն ու թերացումները, դրական և բացասական կողմերը:

Միանշանակ, կրթության պատմության մեջ երբևէ ուսուցումն այսքան անհատականացված չի եղել, ինչպես այսօր: Սովորողն իր համակարգչի մեջ ունի ներբեռնած աշխատանքային համապատասխան ծրագրեր, գրքեր, ուսումնական տարբեր նյութեր, անհրաժեշտ ուսումնական գործիքներ և առցանց հարթակներով՝ ինչպիսիք են բլոգը, կայքը, ամպային տարածքները, կարողանում է ժամանակի ցանկացած պահի, առանց որևէ սահմանափակման ներկայացնել իր ուսումնական պլանին համապատասխան աշխատանքները:

Սովորողը լսող, միայն մեկ ուսուցչից վերցնող օբյեկտից դառնում է հետազոտող, վերլուծող, սեփականը ստեղծող սուբյեկտ: Դրանով նաև պարտադրանքից անցում է կատարվում պատասխանատվության:

Արտակարգ եղանակային պայմանները, բացակայությունները, հիվանդությունները այլևս խնդիր չեն և չեն խաթարում ուսումնական բնականոն ընթացքը: Դպրոց, դասարան, դասաժամ հասկացությունները թերևս դառնում են վերացական:

Համակարգի բացասական կողմերից կարելի է նշել ինֆորմացիայի անվերահասկելի ծավալը: Սովորողը կարող է կորչել այդ անսահմանության մեջ, և այստեղ ուսուցչի դերը կարևորվում է այնքանով, որ նա պետք է լինի կրթության կառավարման հմուտ մենեջեր, փորձի ճիշտ ուղղորդել սովորողներին ու անընդհատ վերահսկել:

Այսպիսով՝ ցանկացած կրթական նախաձեռնության ուժը ժամանակին համահունչ փոփոխվելու նրա կարողության մեջ է: Սա հատկապես ճշմարիտ է տեխնոլոգիաների դարաշրջանում, որտեղ փոփոխությունները տեղի են ունենում շատ արագ: Սիստեմատիկ և անընդհատ գնահատականները երաշխավորում են, որ «մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագիրն աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ այն լիարժեք և ամբողջական ծառայում է ժամանակի պահանջներին և սովորողների կրթական նպատակներին:

Ներկայացնեմ մեր ուսումնական նախագծերը.

 Միջին դպրոցում

 Ավագ դպրոցում

Ուսումնական գործի կազմակերպումը անհատական համակարգիչների կիրառմամբ:

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский