Ուսումնական օրացույցը` ուսումնական գործընթացի կազմակերպիչ

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրում ուսումնական գործընթացն արդեն որերոդ տարին է կազմակերպվում է ուսումնական օրացույցով: Ուսումնական օրացույցն իր մեջ ներառում է ազգային տոներ, ծեսեր, ստուգատեսներ, հայտնի մարդկանց ծննդյան օրեր, կրթահամալիրի պատմության ընթացքում նշանավոր դարձած օրեր: Օրացույցն իր մեջ ներառում է նաև կրթահամալիրի ամենօրյա գործունեության աշխատակարգը` ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներ, ամառային, ձմեռային, աշնանային և գարնանային դպրոցներ, ֆլեշմոբեր, մեդիաուրբաթներ…

Ուսումնական օրացույցի գործառույթներն են.

  • Ուսուցման կազմակերպում
  • Ուղղորդում դասավանդողին
  • Ուսուցման գործընթացին սովորողի ինքնուրույն նախապատրաստում
  • Ճանաչողական նշանակություն
  • Հայրենագիտական նշանակություն

Ուսումնական օրացույցի նախագծերը պարտադիր չեն բոլորի համար: Քանի որ կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, և յուրաքանչյուր դասավանդող ինքն է իր ծրագրի հեղինակն ու կազմողը, հետևաբար` կարող է  օրացույցից ընտրել այն նախագծերը, որոնք համապատասխանում են իր սովորողների տարիքային խմբին: Ուսումնական օրացույցը քարացած և անփոփոխ չէ. յուրաքանչյուր տարի այն քննարկվում է դասավանդողների, սովորողների և ծնողների հետ: Անհրաժեշտության դեպքում օրացույցում կատարվում են փոփոխություններ` դուրս են գալիս որոշ նախագծեր, ավելանում են նորերը…

Յուրաքանչյուր տարվա սկզբին կազմում եմ իմ ուսումնական օրացույցը, որի հիման վրա գրում եմ ուսումնական նախագծեր: 

Ուսումնական նախագիծը ուսումնաճանաչողական, ստեղծագործական, խաղային համատեղ գործունեության մի ձև է նախագիծն իրականացնողների միջև, որոնք ունեն ընդհանուր նպատակ և խնդիրներ:

Նախագծային ուսուցումը սովորողի համար լավագույն միջոցն է ներկայանալու՝ ինչպես խմբային աշխատանքներում, այնպես էլ՝ անհատական: Այն հնարավորություն է տալիս սովորողին ինքնաարտահայտվելու, իր կարողություններն ամբողջ ուժով ներկայացնելու, ստեղծելու: Խմբային աշխատանքը նախագծերի իրականացման լավագույն ձևն է, այն առաջարկում է մի շարք խնդիրների լուծումներ, զարգացնում է սովորողների թիմային, համագործակցային հմտությունները:

Յուրաքանչյուր նախագիծ ունի իր արդյունքների բաժինը, որտեղ երևում է, թե սովորողը նախագծի ընթացքում ինչ է սովորել, ինչ հմտություններ է ձեռք բերել: Յուրաքանչյուր նախագիծ ներառում է «Իմացումի հրճվանք» ուսումնական փաթեթի բոլոր բաղադրիչները: Անդրադառնամ դրանցից մեկին:

Երկրորդ դասարանի սկզբին, երբ արդեն գրավոր խոսքը քիչ թե շատ յուրացվել էր, առաջ եկավ անհրաժեշտություն աշխատել նաև բանավոր խոսքի կատարելագործման ուղղությամբ: Նախագծերը մշակելիս կարևորեցի բանավոր խոսքը զարգացնող առաջադրանքների փաթեթի կազմումը: Նախագծերի համար ընտրեցի ընթերցանության փաթեթներ՝ Հ. Թումանյանի հեքիաթներն ու բանաստեղծությունները, Աղայանի, Խնկոյանի առակները, Ռոդարի, Բիսեթ, Աստրիդ Լինդգրեն… Սովորողներն ընթերցում էին հանձնարարված փաթեթները, անծանոթ բառերը դուրս գրում, զրուցում, պատմում, նոր սկիզբ և ավարտ հորինում, իրենք էին ստեղծագործում, խաղում, վերլուծում, նկարում դրանք: Նյութերը յուրացնելուց հետո անպայման ձայնագրում էինք դրանք և միասին լսում: Սովորողները, լսելով իրենց խոսքը, շտկումներ էին անում, փորձում ավելի լավ աշխատել:

Այս նախագծերը նաև դարձան ընտանեկան: Շատ դրական արձագանքեցին ծնողները. պատմում էին երեխաների ոգևորվածության, մտածելու կարողության, ներկայանալու ձևեր փնտրելու, առաջարկելու, շատ ընթերցելու մասին: Ընտանեկան նախագծերի օրինակներ.

«Շունն ու կատուն», դերերում՝ Աստղիկ և Կորյուն Գաբոյաններ

Կարդում է նրանց մայրիկը՝ Վերոնիկա Բուռնուչյանը

«Չարի վերջը» կարդում են Արեն Համբարձումյանը, մայրիկը և մայրիկի ընկերուհին

«Կիկոսի մահը» կարդում և խաղում է Անի Հարությունյանը

Մյուս նյութերը` իմ բլոգում:

Սովորողները բերանացի գիտեն բոլոր այն ստեղծագործությունները, որոնք ընթերցում ենք նախագծերի ընթացքում: Դա նրանց ինքնավստահություն է հաղորդում, նրանք առանց կաշկանդվելու կարողանում են ներկայացնել իրենց իմացածը:

Այս ուսումնական տարվա մեր ձեռքբերումներն եմ համարում.

Նախագծային ուսուցման ընթացքում յուրացվում են «Իմացումի հրճվանք» ծրագրի բոլոր բաղադրիչներըը, որոնք համապատասխանում են պետական չափորոշիչներին: Փորձեցի հակիրճ ներկայացնել իմ ուսումնական օրացույցի և նախագծային ուսուցման առավելությունները մեկ բաղադրիչի օրինակով, բայց նույն կերպ է կազմակերպվում նաև մնացած բոլոր բաղադրիչների ուսուցումը. ահա դրանք` մաթեմատիկական  գործունեությունտեխնոլոգիական, մեդիա գործունեություն, մարմնակրթություն`հեծանիվլողխոհանոցային գործունեություն, ինքնասպասարկում և այլն…

Արդյունքները կարող եք տեսնել նաև իմ բլոգի համապատասխան բաժիններում, Հավաքից հավաք` 2016-2017 ենթաբաժնում:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский