Հանրակրթական TV-ն երրորդ դասարանում

«Գնացք TV»․ Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3-րդ դասարան
2017-2018ուստարում աշխատում եմ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանում, որպես դասվար: Ուսումնական տարվա հոկտեմբեր ամսվանից սկսեցինք իրագործել մի նախագիծ՝ «Հեռուստահաղորդումներ»: Նախագծի մասին իմ պատկերացումները իրագործելու համար նախապես սովորողների հետ քննարկեցի։ Ոգևորությունը մեծ էր, և միանգամից սկսեցինք պլանավորել իրականացման ընթացքը:

Հեռուստահաղորդումներից առաջ սովորողները նախագծին անուն էին ընտրում: Կարծիքները շատ տարբեր էին, խմբային քննարկման արդյունքում ընտրվեց ամենահամապատասխան անունը` Գնացք TV:

Որպես ուսուցիչ` ինձ համար կարևոր էր, որ հաղորդումը լիներ հեղինակային, և սովորողն ինքը մասնակցեր նախագծի իրականացման ողջ գործընթացին:

Նախագծի ընթացքը:

Նախագծի իրականացման առաջին փուլում սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ նախասիրությունների և նախընտրած թեմաների: Յուրաքանչյուր խումբ իր թեմայով տեղեկություններ հավաքեց, մշակեց և պատրաստվեց նկարահանմանը: Երբ ամեն ինչ պատրաստ էր, իրականացրեցինք նկարահանումը: Հաջորդ փուլն արդեն նկարահանման տաղավարում էր, երբ ընթացքն ավելի հետաքրքիր էր ընթանում, քան բուն հաղորդումը:

Ինչ է տալիս նախագիծը սովորողին:

Սովորողները կարողացան խմբային աշխատանքների համար կարևոր մի շարք հմտություններ ձեռք բերել: Կարողացան ընտրված թեմաներով եղած հսկայական և ծավալուն տեքստերից առանձնացնել ամենակարևորը, առանձնացնել միտքը, հիմնական ասելիքը, կարողացան նաև ներկայացնել իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները:

Նախագիծը սովորողին հնարավորություն տվեց ինքնաարտահայտվելու, ինքնուրույնություն ձեռք բերելու և ինքնադրսևորվելու:

Նախագիծը նպաստում է նաև ճիշտ, գրագետ խոսք կազմելու հմտությունների ձեռքբերմանը:

Այսպիսով նախագծի իրականացման ընթացքում իրականացվեց ուսումնական ամենակարևորը մասը, որն է խոսքի զարգացումը, մշակույթը` թե բանավոր, և’ թե գրավոր տարբերակներով:

Համար: 
Տեսանյութի հեղինակ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский