Քայլ արա՛ ու միացի՛ր ցանցին․․․
Primary tabs
Կրթահամալիրի տնօրենի մանկավարժական օրագրից
Օրացույց, շուրջտարյա դարձած «Բարեկամություն» ճամբարը, որ մի տեսակ աննկատ-անաղմուկ ըստ մանկավարժական գործունեության բնագավառների՝ մեր փորձառության փոխանցման իր եռօրյա-հնգօրյա ամենամսյա դասընթացներով մտնում է յուրաքանչյուր քաղաք, գյուղ ու շեն, դպրոց հանրակրթական ու մանկապարտեզ՝ հարազատության, անմիջականության, իմացության ամուր թելերով կամրջելով մինչ այս անծանոթ-մեկուսի ապրողների, ստեղծելով հեղինակային մանկավարժության ցանցի ձևավորման հաստատուն հենք… Սկսում ենք, իհարկե, նախակրթարաններից, և ավելի իրական-մոտ է դառնում դպրոց-պարտեզների ստեղծումը, իսկ Վրաստանի Բոլնիսի փոխանակման նախագծի այսպիսի զարգացումը ջնջում է սահման պետական ու լեզվական անջրպետ. հայ-վրացական հանրակրթական նախագծով Վրաստանում առաջին ակումբի ստեղծումը մանկավարժական նորարության փոխանակման բանուկ կամուրջ է դառնալու…
Պատրաստվում եմ, ակտիվ մասնակից եմ… 2-ից 6 տարեկանների զարգացման-ուսուցման-խնամքի հարցերը իմ նախապատվությունն են… կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս՝ հանրապետությունով մեկ, դուրս՝ առանց սահմանների հեղինակային նախակրթարանային ցանցի ստեղծումից, Նիկոլ ջան, ինձ չեք կտրի…
Այո, բայց կրթահամալիրի Բանգլադեշում, այս ուսումնական-տարատարիք պատանիների աշխույժի ստեղծական աշխարհում մենք, որպես ուսուցիչ-դաստիարակ-մանկավարժի պաշտպանիչ-բուժիչ, մեր մանկավարժության զարգացման, երեխաների լիարժեք-ամբողջական դրսևորման խթան-միջոց-պայման՝ հե՛նց անխոս-մունջ ավագի կարիքն ունենք։ Հաշվիր խոսքիդ բառերը՝ Մարիա Մոնտեսորի մեր ուսուցչի պահանջն էլ այսպիսին է։
Ոչ մի գործ, փոփոխություն, կիսատ-պռատ չի վրիպում։ Գիտեք, Քոլեջում մեր կրթական փոխանակումների նոր կացարանի ձևավորումը հեղինակային մանկավարժության բաց ցանցի սպասարկումով է թելադրված․ նայեք մայիս ամսվա մանկավարժական վերապատրաստումների, հեղինակային մանկավարժության ամենամյա հավաքի հայտարարված ծրագրերը... բոլորին պիտի տեղավորել, ուսուցանել, գործընկերոջ մշտական կարգավիճակում պահել... Միաժամանակ բոլոր դպրոց-պարտեզներում՝ Արևելք-Արևմուտքում, Հյուսիս-Հարավում, Քոլեջի նախակրթարանում շարունակվում են մեր բաց-նորացված-ընդարձակված, առավել հետաքրքիր-գրավիչ-հիգիենիկ դարձած ուսումնական լողափերի պատրաստության աշխատանքները... Մայիսի 14-19-ին, Համբարձման տոնի օրերին, մեր երեխաներն առաջին անգամ ծեսով կտկլորանան, ու այդպես՝ ողջ ամառ կազդուրիչ ուսուցում․․․
Մեր մայիսին ոչ միայն վարդն է բացվում, այլև հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան, թվով 13-րդ հավաքն է ծաղկում-կանչում, մյուս ամիսների նման մեր սովորածն ի մի բերենք, որպես մեր գործի հեղինակներ, հանրայնացնենք, մանկավարժական մեր հարթակում ներկայացնենք, հանրապետության ուսուցիչների՝ մեծացող ծավալով տարբեր դասընթացներով փոխանցենք…
Ու կրթահամալիրի օրացույցով մայիսյան այդպիսի կարևոր մի շրջանում ենք, սովորող-ուսուցիչ սեբաստացիներ, կրթական համակարգի փոփոխության՝ 2017-2018-ի շրջանի մեր հարթակում ստեղծագործական բաց հավաքի-նախագծային ուսուցման շաբաթի ձևով ներկայացնելու, 2018-2019-ի ուսումնական հարթակում սկսելու, որ կամրջվեն իրար անցնողն ու եկողը, որ անընդհատ լինի փոփոխությունների մեր կրթությունը, ժողովո՜ւրդ… ձայնեմ Աստղիկի նման:
Բոլոր կարգերի սեբաստացիներ՝ տարատարիք սովորող, ծնող, ուսուցիչ, շրջանավարտ, մենք ապրում ենք 2017-2018 ուստարվա ավարտի, արդյունքների ի մի բերման, 2018-2019-ի անցման պատրաստության, հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ձևավորման այսպիսի մի շրջանում, երբ մայիսյան հավաքը սկսվել ու մոբիլ մի իրականություն է յուրաքանչյուրի համար՝ հավաքի ողջ ծավալով ամենօրյա, ոտքի վրա-ինքնաբուխ առաջացող քննարկումներով, հավաքի ծրագիրը մանրամասնելով-կոնկրետացնելով… Շաբաթ օրը ես այդպիսի քննարկումների շարանով անցա, ու հիմա, էլ ե՞րբ, իմ գրում, բա որտե՞ղ, ձեզ հաղորդում եմ…
Իսկ մեդիակենտրոնում քննարկումն իմ նախաձեռնությամբ ուսումնական բնագավառների նոր՝ օտար լեզուների և հասարակագիտության միավորմամբ ստացվող կազմակերպման, ֆրանսերենի, իսպաներենի, գերմաներենի, վրացերենի, թուրքերենի, պարսկերենի լեզվակիր հասարակագետի աշխատանքի մասին է… Օտար լեզուն այսպիսով անհատների համար կլինի, բայց լեզվի-ինտերնետի միջոցով բաց աշխարհի ճանաչումը՝ յուրաքանչյուրի համար, որպես հանրակրթություն։
Լսեցեք իմ գիրը՝ որպես նոր մի հայտարարություն, պատասխան, եթե հարցում արել եք որևէ ձևով, որևէ տեղում. ինչո՞ւ մեր մանկավարժությունը կրթահամալիրի Բանգլանդեշից չի մոտենում ձեր բնակավայրին… 2018-ի մեր անելիքում կա, ու մենք պատրաստված ենք հեղինակային մանկավարժության բաց ցանց ստեղծելուն հանրապետությունով մեկ, կրթության բովանդակության ու ձևի՝ ծնողի-ընտանիքի ընտրությամբ կազմակերպումը մոտեցնելով մարդու բնակավայրին, մատչելի-հավասար դարձնելով այն Հայաստանով մեկ, որպես ՀՀ օրենքով սահմանված պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված, ՀՀ ԿԳՆ պայմանագրով պատվիրված աշխատանք: Ծափահարեք մեզ մեր ստեղծած մանկավարժության ու նրա ցանցային կազմակերպման համար, որպես տարածում, և ինքնակազմակերպվեք՝ որպես համայնք, խումբ-նախաձեռնություն-պատվիրատու-կազմակերպիչ, ու մենք գալիս ենք: Սկսել ենք նախադպրոցական կրթությունից, սկզբնական կրթությունից, որտեղ էլ այն լինի՝ որպես ինքնուրույն գործող նախադպրոցական հաստատությունում, հիմնական դպրոց-պարտեզում, կրտսեր դպրոցում՝ իր նախակրթարանով, ինչպես կրթահամալիրում է մեր… Երբ ասում եմ բաց ցանց, նկատի չունեմ հաստատության (շենքի, գույքի) մեզ՝ կրթահամալիրին պատկանելը, այլ ուսուցման միասնական կազմակերպումը, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ցանցի և նրանով տարածվող մանկավարժության համակարգող և կազմակերպիչ։ Սրանից էլ պարզ ձև՞… Ձեզ ի՞նչ է մնում՝ ողջունելը մեզ, ինչպես ողջունում էին մեր Նիկոլին պարմանիները, ա՛յ մեծահասակներ, որ բախտավոր մարդիկ եք, որ երեխաներ ունեք՝ երկու տարեկանից սկսած, ու մեր կրթական աշխարհում այսպիսի մի հեշտ ներկայություն ունեք… ողջունեք մեզ, ինչպես հրապարակում, երկու ձեռքը վեր… Դուք ընտրության առաջ եք՝ հակաբռնի, սիրո և համերաշխության հայաստանյան միջավայրում…
Հարգելի Տիգրան Պետրոսյանը Գյումրիից հարցնում է․«Որպես ծնող ուզում էի ձեզանից ճշտել, արդյո՞ք հավանական է, որ սեպտեմբեր ամսին ձեր կրթահամալիրը Գյումրիում կբացի իր մասնաճյուղի դռները, և եթե՝ այո, ապա սկսած ո՞ր դասարանի աշակերտների դիմաց»։
Կկայանա՞ հունիսի 18- 22-ի՝ «Բարեկամություն» անունով մանկավարժական նորարարության ճամբարի շրջանակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և իր աշխատակազմի նախատեսված այցը կրթահամալիր, շրջայցը, կլոր սեղանը․․․ Օրակարգում, Տիգրա՛ն Պետրոսյան և հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված պատվիրատու-գործըկերներ հանրապետությունով մեկ, ձեր այս մտահոգությունն է։ Հարգելի նախարարը՝ իր աշխատանքային հասարակական-քաղաքական գործունեությամբ հուսալի աջակիցն է մեր մանկավարժության տարածման։ Ահավասիկ․ անցյալ տարի ճամբարային այս շրջանում Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահը, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը նորից կրթահամալիրում էր։ Շատագիր-շատախոս չլինելու համար ընթերցողի մեդիափաթեթ ենք պատրաստել։ Ի՞նչն է խանգարում մեզ, ԿԳՆ նախարարությանը, կրթահամալիրին և կրթության ընտրության իրավունքը իրացնող քաղաքացիներին, նրանց նախաձեռնող խմբերին ու համայնքներին՝ գյուղերում, քաղաքներում, որ հեղինակային կրթական ծրագրերի բաց ցանցի հանգույցների ստեղծման, ծավալման գործը անդադրում-կոնկրետ առաջ մղեն․․․ Թվում է՝ ոչինչ։ Ես որպես կրթահամալիրի-կրթական բաց ցանցի հիմնադիր-հեղինակային խմբի ղեկավար, ամբողջությամբ այս ծառայության մեջ եմ։ Որտե՛ղ և երբ կառաջանա-կմիանա մեր կրթական ցանցային առաջին արտաբանգլադեշյան (արտակրթահամալիրային) կրթական հանգույցը, ինչպիսի տեսքով՝ նախակրթարան, դպրոց-պարտեզ, թե՞… կիմացվի։ Ձեր քայլն արեք, լսո՞ւմ եք, մենք իրական ինքնակազմակերպում ենք առաջարկում ձեր հանրային-կրթական պահանջի։
Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ-բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց (բաց ենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում, մենք բաց համակարգ ենք), ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, մանկավարժությամբ զբաղվող յուրաքանչյուրի համար, ստուգատեսային-ճամփորդությամբ ուսուցմամբ… Հունիսին մեր մանկավարժությունը՝ իր բոլոր դրսևորումներով, տարերքի մեջ է, մեր բոլոր կրթական ծրագրերով մեր մանկավարժության փոխանակման բոլոր միջոցները գործի են դրվում, սրանով մատչելի դառնում հետաքրքրվող յուրաքանչյուրի համար՝ սովորող, ծնող, մանկավարժ, թե հեղինակային մանկավարժությամբ, մանկավարժական նորարությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք՝ Երևանից, Հայաստանից, Վրաստանից, Արցախից, արդեն հայտնի «Բարեկամություն» ճամբարով, թե նոր նախաձեռնությամբ… Ո՛չ մի խտրություն… Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ միասին սովորենք, միասին գործենք, միասին քայլ անենք մանկավարժական նորարարության մեր ցանցով, նրա մի հանգույցը դարձեք… Հունիսը այդպիսի հնարավորություն տալիս է…
Մենք վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց՝ պահպանելով դրանց ինքնուրույնությունը... Մենք այսպիսի ուղերձով ենք շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝ արձանագրելով մեր ռազմավարական գործընկերությունը փոփոխությունների ճանապարհին։
Ինչպե՞ս կրթության մեջ ցնցումայինը դարձնել ցանցային։ Մանկավարժական նորարարության խթանումը, հանրապետությունով մեկ ազատության ծավալումը, քաղաքացու նախաձեռնողականության միջոցով նրա իշխանության հաստատումը մանկավարժական ներուժի իրացման՝ մարդուն հասանելի ճանապարհ է Հայաստանով մեկ։ Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա՝ կրթական ծրագրի ազատ ընտրության հնարավորությամբ. սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։
Մյուս կարգախոսը՝ «Մանկավարժության մեջ Բաստիլը պիտի գրավվի»։ Անգիրի դպրոցը իսկական ռեժիմ է հաստատել գործող հանրակրթական համակարգում. ինչո՞վ քաղբանտարկյալ չեն փակ կրթության, պետական համարվող, որպես «խմբի կալվածք» գործող դպրոցի սովորողները, որոնք պարտադրված են «Հանուն Հայաստանի Հանրապետության» որքան հնարավոր է երկար՝ 12 տարի նստել։ Եվ լավ է, որ այլընտրանքային հանրակրթության ջատագովներով այս միությամբ հայտարարում ենք, որ միասին ենք հանդես գալու ընդդեմ անշարժության, հանուն քաղաքացի սովորողի և ուսուցչի, կրթության ազատ ընտրության իրավունքի։
Մենք սեբաստացիներով, միության մեջ, միությունից դուրս, վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, հեղինակային դպրոցների բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, Հայաստանից դուրս կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց…
Հավանեցի՞ք. ուղարկե՞մ։ Ո՞վ բան ունի ավելացնելու սրան. չէ՞ որ միության անդամ ենք դառնում կազմակերպությամբ։
Դուք եք հեղինակը ձեր գործի․ հունիս ենք նախագծում, հեղինակային դպրոցների բաց ցանցով, կրթահամալիրի՝ ցանցում գործող հանրակրակրթական դպրոցների, նախակրթարանների, քոլեջի, ուսումնական կենտրոնների սովորողներ-սաներ-մանկավարժական աշխատողներ, ցանցի նկատմամբ իրենց կարգավիճակը որոշող այլ ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, սովորողներն ու տարբեր կարգի մանկավարժական աշխատողներ, այդ թվում՝ ո՛չ հայաստանյան... Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա, թվով 13-րդ մայիսյան հավաքի հինգ օրերին մասնակից ոչ սեբաստացիների գրոհը, մայիս ամսվա համար արդեն հերթագրված հանրապետության դաստիարակների ու աշխատանքի համար դիմած քառօրյա վերապատրաստման մասնագետների ցուցակները հաստատում են գործնական հետաքրքրությունը, որ կա կրթահամալիրում մշակվող, կազմակերպվող ու ցանցով տարածվող մանկավարժության, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ընդգրկվելու նկատմամբ... Հուզելու աստիճանի ազդեցիկ էին այն ոգևորվածությունը, որ արտահայտեցին Վրաստանի Բոլնիսի «Դավիդիանի» և Թբիլիսիի «Իվերիա» միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները ցանցում շուտափույթ ընդգրկվելու մասին, այն նշանակությունը, որ նրանք տալիս են իրենց ներկայացրած համաձայնագիրը օր առաջ ու հանդիսավոր հաստատելուն... և այդ առաքելությամբ հունիսին իմ Թբիլիսի-Բոլնիս այցելելու հրավերը-պարտադրանքը՝ ցանցին իրենց դպրոցների մասնակցությունը հաստատելու համար։
Ահա ինչու, սեբաստացինե՛ր բոլոր կարգերի, որպես ցանցի նախաձեռնող-երաշխավորներ, այս օրերին մեր խնդիրն է ամենասեբաստացիական հունիսյան շրջանի նախագծումը, դա նաև ցանցինը դարձնելը՝ իրենց մանկավարժության հեղինակների որոշման ճանապարհին, որպես հնարավորություն-միջոց… մեր միջև հաստատված հարազատությունը տեսանելի քայլ դարձնելը։ Ասել եմ, ասում եմ, հաստատում եմ՝ կրթահամալիրի բոլոր ծառայությունները, օղակները ցանցին են սպասարկում. կրթահամալիրի մանկավարժական աշխատողները՝ ցանցի որևէ դպրոցում աշխատելու որոշումը, վճռականությունը, կարողությունը հայտ դարձրած, պիտի իրենց անհատական պլաններում իրական-օգտակար, բաց դարձնեն օրացուցային հունիսը։
Սրանցից ամեն մեկը ուղիղ հեռարձակման արժանի է, որպես ինքնակազմակերպմամբ, Հանրապետության հրապարակի սիրո և համերաշխության արձագանքով թափով հառնող, հպարտ, արժանապատիվ քաղաքացիների համախմբում, երկրագործությամբ իր կյանքը փոխելու հաջողված, երկարատև նախագիծ․․․
Այս տեսանյութի հեղինակ Քնարիկ Ներսիսյանը մանկավարժ հեղինակ-պարտիզպանն է նաև մեր կրթական խոշորացված համայնք-բաց ցանցի Գեղարվեստ բնակավայրի։ Հիմա բաց ցանցի զարգացումն այն փուլում է, որ ամեն մի բնակավայր, կրթական համայնքի ղեկավար պիտի շարունակի այս պատումը, իրենը բերի։
Եվ հունիսի 5-ի օրացույցային հավաքին՝ շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրով, հեղինակային կրթական ծրագրի դպրոցների բաց ցանցը այդ ցանցի հեղինակ կրթահամալիրի Բանգլադեշում հունիսյան ուսումնական ճամբարների բացօթյա պարապմունք-ներկայացումներով պաշտոնապես հասարակությանը ներկայացնելու որոշումն էլ ինքնաբուխ, առցանց ծնվեց․․․ Ավելացնելու բան ունե՞ս, ընթերցող սեբաստացի, կրթական բաց ցանցի պատվիրատու-մասնակից, համեցի՛ր․․․
Կրթահամալիրում վերապատրաստվող՝ հանրապետության տեխնոլոգներին ներկայացվող՝ Միջին դպրոցի 6-7-րդցիների ցուցադրություն-հանդես-համբարձան այս տեսաֆիլմն էլ նայեք. մի մասով՝ իմ ելույթով, իմ գրի շարունակությունն է, որպես մեր մանկավարժության ներկայացում ցանցով հետաքրքվածների համար… մյուս մասով էլ 2017-2018-ի՝ «Ծեսը համայնքում» նախագծով մեր մանկավարժության հանրայնացումը, ինչպես է մեր բաց ուսումնական միջավայրն առաջացնում կյանքի ծիսականացումը, ինչպես ենք ստեղծում-խաղում ծես… թանապուրով, որ մեր սննդակարգում կհաստատվի գետում աղջիկների առավոտյան լողալու հեռանկարով, է՜յ գիտի, Զանգու, Երևանյան լիճ, այնպես մաքրենք, որ առավոտ շուտ ծեսը սկսենք քեզանով մաքրվելով… Եվ իրական-տղամարդու ցանկությամբ, որ ասում եմ Արեգի Սերոբյան, Դավթի, Նարեկի, Հայկի… անունից, ու նրանց կատարումով, պաչիկներով Կարինե Գոմցյանի, Նիկոլի աղջիկ Շուշանի…
Երեկվա ընդհանուր մանկավարժական հավաքից հետո, դրա ազդեցությամբ ես օրն իմ սկսում եմ՝ թերթելով գործողությունների (աշխատանքների) պլանը, որ հավելվածն է կրթության և գիտության նախարարության հետ հեղինակային կրթական ծրագրի իրականացման (մշակման, կազմակերպման տարածման) պետական աջակցություն 2018թ-ի պայմանագրի: Համեցեք, միացեք. ՀՀ կառավարությունն այսպիսով, իր լիազոր պետական մարմին կրթության նախարարությամբ, ոչ միայն մեր փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի հիմնադիրն է… Լսեցեք, Բլեյանի մանկավարժությունը ստեղծվել, կա պետական կազմակերպությունում և զարգանում-տարածում է որպես կրթական ցանց: Սա պատվեր է մեր հեղինակած մանկավարժության պատվիրատուներից, իսկ մենք խորքից եկող հարգանքով ենք վերաբերվում պատվիրատուին, որ մանկավարժության դեպքում նաև մասնակից-գործընկեր է, ինչպես ընտանիքը-սովորողը, որ ազատ-տեղեկացված ընտրում է մեր կրթական ծրագրերից, կրթահամալիրի մասնաճյուղ դպրոց-քոլեջ-ուսումնական կենտրոններից մեկը…
– Ինչի՞ կբերի ցանցայինը կրթական, դուք պատրա՞ստ եք դրան,- հարցնում է երեկ, այ քեզ կլոր սեղան-ասուլիս, կրթական պարտեզի Մայր դպրոցի մեծ պուրակի հարավային բնում, ութերորդցի Գոհարը Արղության…
Ա՜խ, այդքան ուշադիր կարդացել ես, հետևում ես… Պատրաստ ենք, միշտ պատրաստ. այսօրվանից (երեկվանից), ինչ խումբ կլինի, թեկուզ միայնակ, բայց իր ինքնուրույն որոշումը կայացրած, քայլ անի, անարձագանք չի մնա, Բլեյան կրթական բաց ցանցի ինքնուրույն հանգույցը, իր մանկավարժական նախաձեռնության հեղինակը դառնալու համար…
– Ինչ կարող ենք անել մենք կրթական ցանցի հաջողության (առաջացման-ծավալման համար),-շարունակում է իր ընկերուհուն անբաժան Նանե Այնթաբյանը…
Շարունակեք կրթական փոխանակումներով սովորող-ուսուցիչ նախագծային խմբերով տարածել այն հանրապետությունով մեկ ու դուրս… Ինչը ձերն է, հեղինակային-արժեքավոր փոխանցելու համար, անհոգնել, ողջ ամառ, կրթահամալիրի բոլոր հարթակները դարձրեք մեր մանկավարժությամբ ձեռք բերված փորձի փոխանցման, միասին ապրելու-սովորելու միջոցներ…
– Քանի՞ անգամ կարող եք օրվա մեջ անցնել կրթահամալիրի Բանգլադեշի ուղիներով դյութական…
Փորձենք, երեկ ես հեծանվով առավոտյան դեպի արևմուտք գնացի, հետո՝ ոտքով, հյուսիս-արևելք, մինչև ասուլիսը, հետո՝ մեծ խմբով դեպի կրթական կասկադ, ասուլիսից հետ, հետո՝ Բնապահպանական ստուգատեսի ամփոփիչ հավաքից հետո, արևելքով մինչև ծայր հյուսիս-Կենտրոն… Օրվա վերջը գիտեք՝ տարափի տակ անձրևի, հեծանվով…
– Տեսե՛ք, ո՜նց եք ցնցվում,-գտավ-ոնց առաջացավ Արևելքի դպրոց-պարտեզի ճամբարական սեբաստացիների խմբից, մեծ բաց լողավազանում, տպավորիչ լողափում, երբ մոտեցանք ցայվելու…
Ցնցումով ձեր, այսպիսի, սկսվում է ամառը ձեր, որ այն լինի շարունակական-ցանցային… Ո՜նց չպայթես ծիծաղից…
Այսքան ուրախություն մեր հեղինակած մանկավարժության բերած, այսքան խինդ-զվարթ-ճաշակ-երգեցիկ-գույներ Բանգլադեշի մեր անկյուններում, որ իսկական լողափեր են դարձել ծովերով նորացած, զուլալ ջրով, փայտե միջնորմերի փռած լողային հանդերձանքով, արևային բաժիններ ընդունող գունեղ սրբիչներին խմբված տկլոր ընկերներով, ուսուցչի օբյեկտիվում… Առջևում՝ հունիսի 8-ին, ուսումնական ճամբարների ուսումնական պլանով պարտադիր ամփոփիչ օրն է, որ երեկվա մեր վարչական հավաքի առանցքում էր… Սյուզին, Սվետան, դպրոցների ղեկավարները, երաժիշտները մեր առտու իննից երեկոյան ինը, Բանգլադեշում մեր, թե ֆիզիկական կենտրոնում, այս անգամ՝ Սուրբ Աննա եկեղեցին ու հրապարակը, կրթական-ուրախության ցնցումայինով-ցանցայինի կենտրոնի են վերածում… Սոցցանցերում մեր ամենահուզիչը ազգագրական երաժշտական փառատոնի հրավերն է, Բարեկամություն մանկավարժության նորարարության օրացույցի շարունակությամբ… Ցանցը կրթական հենց այսպիսին է մտածված՝ անդրադրում գործող…
– Ի՞նչ կլինի կրթահամալիրը, երբ Ցանցը ծավալվի այնպես, որ մենք չհասնենք Բանգլադեշ քաղաքի ծայրերից…- հարցնում է երեկվա նշանավոր տիտիկին կրտսեր մասնակիցներից մեկը Հարավից մեր, ով իր նման հարցասերրների հետ, երեսուն մշակված երթուղիներով հասնում է Ցանցայինը ստեղծած ու ծավալման Ցանցայինի պատասխանատվությունը վերցրած կրթահամալիրի Բանգլադեշի կրթական հանգույցներից մեկը Երևանի այլ ծայրերից…
– Ինչպես մեր ավազաններում,- ձայնում եմ ես,- ջուրը երբեք չի պակասում… շարունակ լցվում է… Մենք հասուն ենք-պատրաստ Բլեյան կրթական Ցանցի բոլոր զարգացումներին…
– Իսկ օգնո՞ւմ են ձեզ նոր իշխանությունները Ցանցի ծավալման ձեր ջանքերում,- հարցնում է լրագրողի դիրքում հայտնված Շուշան Փաշինյանը՝ այս վարչապետ Նիկոլի հմայիչ սեբաստացին, 6-րդ դասարանցի հայտնի Չաչանակներով շրջապատված… Ծիծաղում ենք սրտանց. ինչ մաքուր է մեր Շուշոն, աղբրի ջրով լեցուն մեր ավազանների պես…
– Մենք մեր ներքին, հոգու խորքից առաջացող կենսական ցնցումներով-ցանցային տարածմանբ կօգնենք մեր իշխանություններին, որ յուրաքանչյուրը իր ընտրած բնագավառում, շենում, գտնվելու վայրում դառնա իր գործի հեղինակը ու տարածի…
– Ինչի՞ կբերի ցանցայինը կրթական, դուք պատրա՞ստ եք դրան,- հարցնում է երեկ, այ քեզ կլոր սեղան-ասուլիս, կրթական պարտեզի Մայր դպրոցի մեծ պուրակի հարավային բնում, ութերորդցի Գոհարը Արղության…
Ա՜խ, այդքան ուշադիր կարդացել ես, հետևում ես… Պատրաստ ենք, միշտ պատրաստ. այսօրվանից (երեկվանից), ինչ խումբ կլինի, թեկուզ միայնակ, բայց իր ինքնուրույն որոշումը կայացրած, քայլ անի, անարձագանք չի մնա, Բլեյան կրթական բաց ցանցի ինքնուրույն հանգույցը, իր մանկավարժական նախաձեռնության հեղինակը դառնալու համար…
– Ինչ կարող ենք անել մենք կրթական ցանցի հաջողության (առաջացման-ծավալման համար),-շարունակում է իր ընկերուհուն անբաժան Նանե Այնթաբյանը…
Շարունակեք կրթական փոխանակումներով սովորող-ուսուցիչ նախագծային խմբերով տարածել այն հանրապետությունով մեկ ու դուրս… Ինչը ձերն է, հեղինակային-արժեքավոր փոխանցելու համար, անհոգնել, ողջ ամառ, կրթահամալիրի բոլոր հարթակները դարձրեք մեր մանկավարժությամբ ձեռք բերված փորձի փոխանցման, միասին ապրելու-սովորելու միջոցներ…
– Քանի՞ անգամ կարող եք օրվա մեջ անցնել կրթահամալիրի Բանգլադեշի ուղիներով դյութական…
Փորձենք, երեկ ես հեծանվով առավոտյան դեպի արևմուտք գնացի, հետո՝ ոտքով, հյուսիս-արևելք, մինչև ասուլիսը, հետո՝ մեծ խմբով դեպի կրթական կասկադ, ասուլիսից հետ, հետո՝ Բնապահպանական ստուգատեսի ամփոփիչ հավաքից հետո, արևելքով մինչև ծայր հյուսիս-Կենտրոն… Օրվա վերջը գիտեք՝ տարափի տակ անձրևի, հեծանվով…
– Տեսե՛ք, ո՜նց եք ցնցվում,-գտավ-ոնց առաջացավ Արևելքի դպրոց-պարտեզի ճամբարական սեբաստացիների խմբից, մեծ բաց լողավազանում, տպավորիչ լողափում, երբ մոտեցանք ցայվելու…
Ցնցումով ձեր, այսպիսի, սկսվում է ամառը ձեր, որ այն լինի շարունակական-ցանցային… Ո՜նց չպայթես ծիծաղից…
Այսքան ուրախություն մեր հեղինակած մանկավարժության բերած, այսքան խինդ-զվարթ-ճաշակ-երգեցիկ-գույներ Բանգլադեշի մեր անկյուններում, որ իսկական լողափեր են դարձել ծովերով նորացած, զուլալ ջրով, փայտե միջնորմերի փռած լողային հանդերձանքով, արևային բաժիններ ընդունող գունեղ սրբիչներին խմբված տկլոր ընկերներով, ուսուցչի օբյեկտիվում… Առջևում՝ հունիսի 8-ին, ուսումնական ճամբարների ուսումնական պլանով պարտադիր ամփոփիչ օրն է, որ երեկվա մեր վարչական հավաքի առանցքում էր… Սյուզին, Սվետան, դպրոցների ղեկավարները, երաժիշտները մեր առտու իննից երեկոյան ինը, Բանգլադեշում մեր, թե ֆիզիկական կենտրոնում, այս անգամ՝ Սուրբ Աննա եկեղեցին ու հրապարակը, կրթական-ուրախության ցնցումայինով-ցանցայինի կենտրոնի են վերածում… Սոցցանցերում մեր ամենահուզիչը ազգագրական երաժշտական փառատոնի հրավերն է, Բարեկամություն մանկավարժության նորարարության օրացույցի շարունակությամբ… Ցանցը կրթական հենց այսպիսին է մտածված՝ անդրադրում գործող…
– Ի՞նչ կլինի կրթահամալիրը, երբ Ցանցը ծավալվի այնպես, որ մենք չհասնենք Բանգլադեշ քաղաքի ծայրերից…- հարցնում է երեկվա նշանավոր տիտիկին կրտսեր մասնակիցներից մեկը Հարավից մեր, ով իր նման հարցասերրների հետ, երեսուն մշակված երթուղիներով հասնում է Ցանցայինը ստեղծած ու ծավալման Ցանցայինի պատասխանատվությունը վերցրած կրթահամալիրի Բանգլադեշի կրթական հանգույցներից մեկը Երևանի այլ ծայրերից…
– Ինչպես մեր ավազաններում,- ձայնում եմ ես,- ջուրը երբեք չի պակասում… շարունակ լցվում է… Մենք հասուն ենք-պատրաստ Բլեյան կրթական Ցանցի բոլոր զարգացումներին…
– Իսկ օգնո՞ւմ են ձեզ նոր իշխանությունները Ցանցի ծավալման ձեր ջանքերում,- հարցնում է լրագրողի դիրքում հայտնված Շուշան Փաշինյանը՝ այս վարչապետ Նիկոլի հմայիչ սեբաստացին, 6-րդ դասարանցի հայտնի Չաչանակներով շրջապատված… Ծիծաղում ենք սրտանց. ինչ մաքուր է մեր Շուշոն, աղբի ջրով լեցուն մեր ավազանների պես…
– Մենք մեր ներքին, հոգու խորքից առաջացող կենսական ցնցումներով-ցանցային տարածմանբ կօգնենք մեր իշխանություններին, որ յուրաքանչյուրը իր ընտրած բնագավառում, շենում, գտնվելու վայրում դառնա իր գործի հեղինակը ու տարածի…
Այսքան համերաշխություն, հարազատություն, ինքնուրույնություն, գործունեություն-անցումների ընտրություն, այսպիսի ազատություն՝ անհատի-խմբի, կարգի ու ազատի այսպիսի ներդաշնակություն՝ ճամբար անունով, ու ամեն մի ճամբարը՝ մեր Բլեյան կրթական բաց ցանցի դինամիկ, իր առանձնահատկությամբ զարգացող հանգույց․․․ Ինչո՞ւ այսպիսի բաց ճամբար-լողափերը մանկական Երևանում, Արարատյան դաշտում, շոգից թմրած Հայաստանում չեն առաջանում-տարածվում, ինչպես սունկեր անձրևից հետո…
Ինչո՞ւ չի կարող «Ալեքսանյան ընտանիք» բարեգործականը խրոխտ լուծումով, որ մենք ենք առաջարկում, «Երևան 2800»-ով երևանցիներին նոր կերպարով վերադարձնել Վերոնիկայի «Սեբաստիա» պարտեզը, որպես մեր կրթական ցանցի Երևանում տարածման առաջին կրթական հանգույց Բանգլադեշից դուրս․․․ Կարդացեք կրկին այս հրապարակումը «Արմենպրեսի». հայտնի անունով պարտեզի մասին հիշողությունները թարմացնենք։ Ինչ եղել է 2007-2008-ի որոշումով-պայմանագրով, դիտենք որպես հնարավորություն, որ չի օգտագործվել։ Կարևորը, որ կան Լենինգրադյան 33 հասցեով ընդարձակ կանաչ տարածքը, շինությունները մանկական․․․ Մենք լուծում ենք առաջարկում․ համատեղ հանրային մի նախագիծ իրականացնել, հանրային ամենաթափանց հսկողությամբ, բոլոր փողերի հետևողական ներկայացմամբ ստեղծել հեղինակային դպրոց-պարտեզ երևանցիների համար։ Սրանով հանրակրթությունը համագործակցության դաշտի լավ օրինակ կդառնա․․․
Սասունիկից մանկապարտեզի տնօրեն Ռուզան Հարությունյանը շարունակում է իմ գիրը-պատմությունը: Տեսեք մեսենջերում իմ. «Տիար Բլեյան, խնդրում ենք Ձեզ, որ Վարդավառի ծեսն անցկացնենք Արևելյան դպրոցի դաստիարակների հետ, հուլիսի ցանկացած օր, քանի որ մենք «Բլեյան» ցանցում ենք։ Նախապես շնորհակալ ենք»։ Ահա այսպիսի իսկական գործող կրթական ցանց. ձեր ծեսը բերեք ձեր կրթություն, համայնք դարձեք, փաստեք կյանքի փոփոխությունը՝ նոր գինին նոր տիկերի մեջ, ցանցի ակունքում՝ Բանգլադեշում, որպես կրթական ցանցի հանգույց, մտեք իսկական հաղորդակցության մեջ…
Ցանցի մասին խոսակցությունը, որպես Ցանցի՝ հեղինակային կրթական բաց ցանցի զարգացում, առօրյա է… Օրեր առաջ մեր գրական ակումբի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, պայմանավորված 1990-ականներին Աշտարակի Բլեյանի հայտնի դպրոցի, Աշտարակ-Արագածոտնի բազմաթիվ ընթերցող-ուսուցիչների հետ, հավաքեց իր ակումբը, ու պարապմունքը ընթերցողական կայացավ Աշտարակի Բլեյանի դպրոցի խնամված այգում… Մասնակիցները չեն լռում. այնքա՜ն բան ունեն պատմելու, ներկայացնելու… Հիմա մեր գրական ակումբը ոչ թե կրթահամալիրի, այլ բաց ցանցի հանգույց է՝ ինքնավար-ինքնագլոր-ինքնագործ… Մարիետին ճանաչողը վստահ է, որ ընթերցողության էսպիսի կազմակերպման դեմը ոչ մի քննություն-արձակուրդ, ոչ մի սպանողական ծրագիր չի առնի…
Բլեյան կրթական բաց ցանցի մի հանգույց է դառնում «Ստամբուլ-Երևան» հանրակրթական փոխանակումը՝ շուրջտարյա կազմակերպումով, իր բանգլադեշյան-ստամբուլյան ճամբարներով, մանկավարժական գործողումներով… Երեկ Հյուսիսի հարավային պուրակի փշատենու հայտնի ծառի վրայից երևանյան անդրանիկ ճամբարի՝ Կարագյոզյան վարժարանի և կրթահամալիրի միջին դպրոցի սովորողներին-ուսուցիչներին այս մասին էինք ապրսպրում-խաբար ուղարկում աշխարհի չորս կողմ ես ու սքանչելի Արուսյակ տնօրինուհին հայկական Ստամբուլի… Թուրք մասնագետի անիմացիան, Կարագյոզյանի սովորողների-ուսուցիչների արևմտահայերենը, պոլսահայոց ազգագրությունը՝ իր աշխարհիկ-եկեղեցական թևերով մեր 2018-2019-ի պատվերն են բաց ցանցով… Իսկ Ստամբուլ կհասնի՞ մեր տեխնոլոգիական հանրակրթությունը՝ որպես տոն-համերգ-ցնծություն…
Երկարօրյա ուսուցման կազմակերպիչների լողուսուցման ստուգատեսին ծածկած լողավազանում, պաղպաղակ ուտելով, ես ազդարարեցի բաց ցանցի նոր հանգույցի՝ 2018-2019 ուստարում շուրջտարյա ուսումնական բաց տարատարիք ճամբարի գոյության մասին… ոչ միայն կրթահամալիրի 1-7-րդ դասարանցիները, այլև հարավարևմտյան զանգվածի՝ երկարօրյա խնամքը մեզ վստահած սովորողներ այլ դպրոցներից… Կարևորը որ բաց են, ու որևէ խտրություն կրթական ցանցը մեր չի հանդուրժում…
Երեկվա իմ հեծանվային շրջայցը կրթահամալիրի դպրոց-պարտեզների, քոլեջի լողափնյա ճամբարով էր, ամառային պարտեզներով 2-6 տարեկանների… Երբ դու շենք-շինություն-կրթահամալիրի դպրոց չես մտնում շքամուտքից քեզ ծանոթ, բոլորին սպասելի, այլ Ջանի Ռոդարին կասեր՝ օդանցքից… բաց աշխարհ, մանուկների ուսումնական լողափ… կրթական ցանցի փաստացի գործող հանգույցներ մի-մի… Այլ պատում է…