Բնապահպանական մի նախագիծ հեղինակային կրթական ցանցում

«Բլեյան» կրթական ցանցը (այսուհետ՝ կրթական ցանց)  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և կրթահամալիրի հետ համագործակցող կրթական հաստատությունների ուսումնական կապերն ու համագործակցությունը կազմակերպող կրթական հարթակ է, որի գործունեությունը համակարգվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների կողմից:

Ցանցի գործունեության նպատակներն են տարածել կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը, կազմակերպել տարբնույթ ուսումնական ճամբարներ, իրականցնել կրթամշակութային արշավներ, կազմակերպել համատեղ ուսումնական նախագծեր:

Կրթական ցանցի գործունեության հիմնական ուղղություններ են.

  • Հեղինակային կրթական ծրագրերի տարածում և փորձի փոխանակում
  • Ամենամյա բաց ստուգատեսների կազմակերպում
  • Ռազմամարզական-հայրենագիտական ճամբարների կազմակերպում   
  • Համատեղ ուսումնական նախագծերի իրականացում
  • Երաժշտական հանրակրթության տարածում կրթահամալիրում գործող համույթների համերգներով
  • Բնապահպանական գործունեությունը՝ հանրակրթական ծրագիր։

Ի մի բերելով էկոլոգիական կրթության անհրաժեշտությունն ու իրականացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև վերհաստատելով բնության գրկում բաց դասերի գրավչությունն ու արդյունավետությունը՝ կրթական ցանցի կայացման ու զարգացման գործընթացում առավել կարևորվում են համատեղ իրականացվող էկոլոգիական նախագծերը, ընդհանուր բնապահպանական գործունեությունը:

Այս առումով, որպես շարունակական ու զարգացող նախագիծ, կարելի է դիտարկել «Գետը համայքում» ուսումնական լայնածավալ նախագիծը՝ Հրազդան գետի օրինակով: Ամփոփելով նախորդ տարիների կուտակած փորձը, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաև համատարիմ մնալով ցանցային կրթության սկզբունքներին՝ ներկայացնում ենք «Գետը համայքում» ուսումնական նախագծի նոր ուղղություն, որն այս անգամ ներառելու է Ամբերդ գետն ու այդ գետի  ափին գտնվող գյուղերը:

Ամբերդը Հայաստանի գետերի մեծամասնության նման տիպիկ լեռնային գետ է՝ ոչ մեծ երկարությամբ, կտրուկ անկումով ու մեծ թեքությամբ, բարձրադիր լեռնային գետերին բնորոշ խառը՝ մեծամասամբ ձնահալոցաանձրևային սնուցմամբ: Գետն անցնում է հետևյալ բնակավայրերով՝ Արագածոտնի մարզի Անտառուտ, Օրգով, Բյուրական Աղձք, Ագարակ, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերի տարածքով, ինչպես նաև Արմավիրի մարզի Լեռնամերձ և համանուն Ամբերդ գյուղերի տարածքներով՝ ամբողջ հոսքի ընթացքում անցնելով շուրջ 36 կմ ճանապարհ և գրանցելով շուրջ 2700 մ անկում:

Չնայած այն հանգամանքին, որ գետը բավականին հեռու է խոշոր արդյունաբերական կենտրոններից ու բազմամարդ բնակավայրերից,  միևույն է, գետի էկոհամակարգում առկա են մի շարք էկոլոգիական խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Այս խնդիրների ուսումնասիրման, դրանց լուծուման ուղիների որոմանը, ինչպես նաև գետի ավազանում տարածվող կրթական հաստատությունների հետ կապերի հաստատման ու համատեղ ուսումնական նախագծերի իրականացմանն է ուղղված սույն ուսումնական նախագիծը:

Նախագծի նպատակը։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել գետի էկոլոգիական խնդիրը՝ առանձնացնելով դրանց բնույթը, ծագումն ու հաղթահարման ուղիները, հասարակության ու պատկան մարմինների ուշադրության սևեռումը տվյալ խնդրին, կրթության կազմակերպումը համատեղ իրականացվող ուսումնական նախագծերի միջոցով:

Նախագծի ընթացքը։ Նախագծի ընթացքը կազամերպվում է մի քանի փուլով՝ յուրաքանչյուր փուլի համար նշելով կոնկերտ ժամկետներն ու տվյալ ժամանակահատվածում ստացված արդյունքները:

Փուլ 1. ընդհանուր խնդրի ուսումանսիրություն։ Այս փուլը նախատեսվում է իրականցնել մարտ ամսի երկրոդ մասում, քանի որ այս ժամանակահատվածը համարվում է գետի ամենավարար ժամանակահատվածը: Գետի էկոլոգիական խնդիրներին մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է քայլարշավով անցնել գետի հոսքին հակառակ ուղղությամբ մի քանի հատվածներով: Քայլարշավի ընթացքում ընտրվում են գետի հունի այնպիսի տեղանքներ, որոնք ընդգրկում են բնակավայրերին հարող տարածքներ:

Քայլարշավ 1՝ Ամբերդ և Քասախ գետերի միախառնման հատվածից մինչև Լեռնամերձ գյուղի տարածքով մինչև Ոսկեհատ գյուղի հատված: Ընդհանուր այս հատվածի երկարությունը շուրջ 2.7 կիլոմետր է, տեղանքը հետաքրիր է այն հանգամանքից ելնելով, որ գետաբերանի հատվածում է սովորաբար գետը լինում ամենաաղտոտվածը՝ իր մեջ կուտակելով հունի ողջ երկայքով առաջացրած խնդիրները: Այս հատվածում գետը դառնում է ավելի շատ հարթավայրային, քանի որ կտրուկ նվազում է գետի թեքությունը, իսկ գետի ջրերի ոռոգչական նշանակությունը կտրուկ բարձրանում է տեղանքի համեմատաբար ավելի չոր կլիմայի պատճառով:

Քայլարշավ 2՝ Ոսկեհատից գյուղի՝ դեպի Ագարակ գյուղ տանող հատված, այս հատվածի երկարությունը ևս մոտ 2,7 կիլոմետր է, սակայն թեքությունը մոտ կրկնակի անգամ ավելի մեծ է, այս հատվածի խնդիրը կայանում է նրանում, որ հանդիպում ենք գետի աղտոտման հիմնական հատվածին:

Քայլարշավ 3՝ Ագարակ և Աղձք գյուղերի միջև ընկած հատված, այս հատված ի տարբերություն նախորդների բավականին կարճ  է, մոտ 2.3 կիլոմետր, սակայն տվյալ հատվածում գետի թեքությունը առավել կտրուկ է, այս տեղանքի կարևորությունը կայանում է նրանում, որ հնարավորություն կա տեսնելու հիմնական աղտոտման աղբյուրից առաջ և հետո եղած իրավիճակն ու գնահատել փոփոխությունը:

Քայլարշավ 4՝ Օրգով և Անտառուտ գյուղերի հատված, քանի որ Աղձքից հետո դեպի հաջորդ բնակավայրերը տարածությունը բավականին երկար է, իսկ թեքությունը բավականին կտրուկ, ուստի ավելի նպատակահարմար է վերջին տեղանքը, որը հնարավորություն կտա գետի էկոլոգիական վիճակի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար  ընդգրկել հենց այս հատվածը: Այս քայլարշավի ընթացում կարևոր է արձանագրել  գետի էկոլոգիական վիճակի փոփոխությունը  յուրաքանչյուր բնակավայրով անցնելուց հետո:

Փուլ 2։ Ընդհանուր առմամբ ծանոթանալով գետի էկոլոգիական վիճակին՝ այս փուլում պետք է կենտրոնանալ գետի էկոլոգիական խնդիրների տեղայնացմամբ: Յուրաքանչյուր տեղանքում ընդգծելով տեղանքին բնորոշ էկոլոգիական խնդիրները՝ անհրաժեշտ է դրանց վրա տեղի բնակիչների ու հասարակության ուշադրության սևեռումը ու կենտրոնացումը՝ անկնալելով էկոլոգիական խնդիրների լուծում:

Փուլ 3։ Հստակեցնելով տեղանքի էկոլոգիական խնդիրները՝ առաջին հերթին անհրաժեշտ է գտնել դրանց լուծման օպտիմալ ուղիները, ներգրավելով տեղի բնակիչներին, համայնքում գործող կրթական հաստատություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և պատկան այլ մարմինների:

Փուլ 4։ Նախագծի իրականացման վերջնական փուլում, երբ արդեն տեսանելի են ամբողջ նախագծի արդյունքները, անհրաժեշտ է կատարել արդյունքների ափոփում, մասնակիցների հետ կազմակերպել կլոր սեղան քննարկում: Կլոր սեղանի արդյունքում կհստակեցվեն ձեռբերումներն ու բացթողումները, կընդգծվեն հետագա անելիքներ: Այս փուլը կարևոր է նաև արդեն իսկ ձեռք բերված փորձի փոխանակման ու հետագա համագործակցության համար:

Նախագծի արդյունքերը։ Անկախ նախագծի իրականացման ժամանակացույցից ու վերջնական արդյունքները գրացելու պահից (նախագծի շարունական լինելու դեպքում այս հասկացությունները ավելի քան պայմանական են), յուրաքանչյուր փուլի սկիզբ, ընթացք ու ավարտ ունի իր հստակ արդյունքերը: Այդ արդյունքները ամբողջացնելու համար այն պետք է ամփոփովի հետևյալ բաղադրիչներով.

  • Նախագծի ուսումնական բաղադրիչը
  • Նախագծի հասարակական բաղադրիչը
  • Նախագծի բնապահպանական բաղադրիչը
  • Նախագծի ցանցային կազմակերպման բաղադրիչ

Ուսումնական բաղադրիչ։ Նախագիծն ամբողջությամբ, նախագծման փուլից մինչև արդյունքների ամփոփումը ուսումնական է, քանի որ իրականացնող խմբին՝ սովորողներ, դասավանդողներ, շահագրգիռ կողմեր, հնարավորություն է տալիս առաջին հերթին հմտություններ ձեռքբերել տեղանքի քարտեզների ուսումնասիրության ժամանակ, քայլարշավի ժամանակ մասնակցել հայրենագիտական դասընթացների, արձանագրել, սահմանել ու սեփական աչքերով տեսնել էկոլոգիական խնդիրներն, անմիջապես առնչվել բնական միջավայրի հետ, որոնել և գտնել էկոլոգիական խնդիրների լուծման ուղղություններ, դառնալ էկոլոգիական խնդիրների լուծման անմիջական մասնակից:

Հասարական բաղադրիչ։ Վերոշարադրյալ նախագիծը, բացի կրթական կարևոր նշանակությունից,  ունի նաև շատ մեծ հասարակական նշանակություն, քանի որ այն միտված է հասարակություն-բնություն փոխհարաբերություններին նոր որակ հաղորդելուն՝ հասարակության վերաբերունքի փոփոխություն ակնկալելով: Անշուշտ, հասարակության ավելի լայն շերտերի ներգրավումը կմեծացնի նախագծի հասարակական արժեքը, իսկ հասարակության վերբերմունքի հարցում կմեծացնի ազդեցությունը:

Բնապահպանական բաղադրիչ։ Նախագծի կարևոր ձեռքբերումներից մեկը պետք է լինի բնապահպանական արդյունքը, քանի որ ամբողջ նախագիծը կառուցված է առաջացած բնապահպանական խնդրի շուրջ և ակնկալում է իրավիճակի տեսանելի փոփոխություն:

Ցանցային համագործակցություն։ Նման լայնածավալ նախագիծն անհնար է իրականացնել առանց գործուն ցանցի: Ընդ որում, ցանցային համագործակցությունը պետք է ներառի նախագծի իրականացման յուաքանչյուր փուլ: Ցանցային համագործակցության հիմքում պետք է դրված լինի նախագծի համատեղ կազմումը, փորձի փոխանակումը, խնդրի լուծմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը: Որպես արդյունք պետք նաև ընդգծել ձեռքբերված փորձը և այն հանգամանքը, որ  նախագծի արդյունքում կունենանք մոդել, որը կիրառելի կլինի նաև բնակավայրերում իրականացնելու համար՝ ընդլայնելով բնապահպանական ցանցը:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский