Հասարակագիտական նախագծերը Ավագ դպրոցի հեղինակային կրթական ծրագրում
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այլընտրանքային հեղինակային կրթական ծրագիրն իրականացվում է նախագծային ուսուցման ձևով, որն ունի անընդհատ զարգացման միտումներ:
Հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում նաև հասարակագիտական նախագծերը, որոնց արդյունքում սովորողները ձեռք են բերում մի շարք հմտություններ՝ սեփական խոսքի և մտքի զարգացում, հիմնավոր կարծիք և տեսակետ արտահայտելու հմտություն, կայացած փաստերին գնահատականներ տալու կարողություն և այլն:
Մարտի 4-ից ապրիլի 5-ը կրթահամալիրում հասարակագիտական ստուգատեսի շրջան էր, որի ընթացքում սովորողների հետ իրականացրինք մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, հանդիպումներ քաղաքական և հասարակական գործիչների հետ, այցելություններ ՀՀ պետական իշխանության բարձրագույն մարմիններ, ճամփորդություններ և այլն:
Սակայն ես կուզեմ դրանցից առանձնացնել սովորողների՝ ՀՀ պետական իշխանության բարձրագույն մարմիններ կատարած այցելությունները և հասարակական-քաղաքական գործիչների հետ ունեցած հանդիպումներն ու դրանց արդյունքները:
Այցելություն ՀՀ իշխանության բարձրագույն մարմիններ
«Իշխանության տարանջատումը ՀՀ-ում» նախագծի շրջանակում Ավագ դպրոցի սովորողները ստուգատեսի օրերին այցելեցին ՀՀ իշխանության բարձրագույն Դատական, Օրենսդիր և Գործադիր մարմիններ՝ դատարաններ, Ազգային ժողով և կառավարություն, տեղում ծանոթանալու իշխանության երեք ճյուղերի կառուցվածքին և գործունեությանը:
Այցելելով Երևանի «Կենտրոն» և «Նորք Մարաշ» ընդհանուր իրավասության դատարաններ՝ սովորողները ներկա գտնվեցին դատական նիստերին, որի արդյունքում ավելի առարկայական և փորձնական դառձան նրանց գիտելիքներն ու պատկերացումները դատական համակարգի և դատավարական գործընթացի վերաբերյալ:
Դատարաններ կատարած այցին հաջորդեցին սովորողների այցելությունները ՀՀ բարձրագույն Օրենսդիր և Գործադիր իշխանության մարմիններ՝ Ազգային ժողով և կառավարություն, որտեղ սովորողները տեղում ծանոթացան խորհրդարանի և կառավարության կառուցվածքին ու գործառույթներին, հանդիպեցին ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների հետ, ունեցան մի շարք հարցերի քննարկում և խոսեցին իրենց մտահոգություններից:
Այսպիսի այցերը կարևոր են սովորողների համար, որոնք զարգացնում են ինքնուրույն փնտրելու-գտնելու, հետազոտելու-ուսումնասիրելու, դրանք միասին քննարկելու հմտություններ: Յուրաքանչյուր այցից առաջ սովորողները կատարել են նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ դատական համակարգը, Օրենսդիր և Գործադիր իշխանությունները, համապատասխան օրենսգրքերը, պատրաստել են հարցեր, որոնք հրապարակվել են սովորողների, ինչպես նաև դասավանդողների բլոգներում:
Ստորև ներկայացնում եմ որոշ սովորողների նախապատրաստական աշխատանքներ դատարաններ, Ազգային ժողով և կառավարություն այցից առաջ՝
Կառավարություն այցից առաջ-քննարկում
Եվնիկե Պարճամյան-Դատական իշխանություն, Օրենսդիր իշխանություն,
Դոնարա Թովմասյան- Դատական իշխանություն, Օրենսդիր իշխանություն
Ինա Միրզոյան- Դատական իշխանություն, Գործադիր իշխանություն
Արամայիս Գրիգորյան- Դատական իշխանություն, Գործադիր իշխանություն
Միլենա Մկրտչյան- Դատական իշխանություն, Գործադիր իշխանություն
Հայկուհի Բարսեղյան- Դատական իշխանություն, Գործադիր իշխանություն
Ռիմա Սիմոնյան- Դատական իշխանություն, Գործադիր իշխանություն
Լուսինե Խաչատրյան- Օրենսդիր իշխանություն, Գործադիր իշխանություն
Սէրլի ՏԷր Սարգիսեան- Օրենսդիր իշխանություն, Գործադիր իշխանություն
Զակերի Ռաշիդ- Գործադիր իշխանություն
Յուրաքանչյուր այցելությունից հետո ևս սովորողները կատարել են աշխատանքներ՝ այս դեպքում բլոգներում ներկայացնելով իրենց տպավորություններն ու մտորումները դատավարական գործընթացի, Ազգային ժողովի և կառավարության աշխատանքների մասին: Այցելությունների արդյունքում սովորողների մոտ արդեն ձևավորվել է կարծիք և վերաբերմունք պետական իշխանության նկատմամբ, որն էլ սովորողներն ազատ արտահայտել են իրենց պատումներում:
Ստորև ներկայացնում եմ հասարակագետ-դասավանդողների և որոշ սովորողների ամփոփիչ աշխատանքները այցելություններից հետո՝
Հայկ Մահտեսյան՝ հասարակագետ-դասավանդող- Այցելություն դատարաններ, Այցելություն Ազգային ժողով
Վարդան Կարապետյան՝ հասարակագետ-դասավանդող- Այցելություն Ազգային ժողով, Այցելություն կառավարություն
Զակերի Ռաշիդ- Դատարաններ, Ազգային ժողով,Կառավարություն
Եվնիկե Պարճամյան- Դատարաններ, Ազգային ժողով
Սէրլի Տէր Սարգիսեան- Դատարաններ, Ազգային ժողով, Կառավարություն
Արամայիս Գրիգորյան- Դատարաններ, Ազգային ժողով, Քննարկում ԱԺ այցից հետո, Կառավարություն
Միլենա Մկրտչյան- Դատարաններ,
Լուսինե Խաչատրյան- Ազգային ժողով,
Լիանա Վահանյան- Ազգային ժողով
Աստղիկ Մանուկյան- Ազգային ժողով
Արտյոմ Վառլամով- Ազգային ժողով
Էլեն Կարապետյան- Ազգային ժողով,Կառավարություն
Գոհար Սմբաթյան- Ազգային ժողով
Նարե Մամիկոնյան- Ազգային ժողով
Էլիզա Աբրահամյան- Ազգային ժողով
Ռիմա Սիմոնյան- Կառավարություն
Հանդիպում-պարապմունքներ հասարակական-քաղաքական գործիչների հետ
Հասարակագիտական ստուգատեսի օրերին կրթահամալիրում հյուրընկալեցինք նաև հասարակական-քաղաքական գործիչների, որոնք հետաքրքիր և արդյունավետ դաս-պարապմունք անցկացրին Միջին և Ավագ դպրոցի սովորողների շրջանում: Այսպիսի հանդիպումները ևս նպաստում են սովորողների մտքի, ազատ կարծիքի, հարցեր ձևակերպելու, չհամաձայնելու, բանավիճելու և նման այլ հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
Մարդու իրավունքների լուսաբանումը մշտապես գտնվել և այժմ էլ գտնվում է ԶԼՄ-ների հետաքրքրությունների շրջանակում, իսկ դրանք ճիշտ լուսաբանելու համար գոյություն ունեն մի շարք նորմեր, առանձնահատկություններ: Ահա այդ առանձնահատկությունների և լրագրողական էթիկայի շուրջ էլ տեղի ունեցավ լրագրողական պարապմունք-քննարկում՝ կազմակերպված «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ-լրագրողներ Արփինե Արզումանյանի և Սոնա Մկրտչյանի կողմից: Պարապմունքի թեման էր՝ «Լրագրողի աշխատանքը և մարդու իրավունքների լուսաբանման առանձնահատկությունները», որին մասնակցում էին Միջին և Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ: Այս հանդիպումը սովորողների համար եղավ լրագրողական էթիկայի և լրագրողի աշխատանքի հետ կապված այլ մանրամասներին ծանոթանալու հնարավորություն: Մասնակից սովորողների շարքում կային ապագա լրագրողներ, որոնք իրենց համար կարևոր և օգտակար համարեցին լրագրողների հետ ունեցած պարապմունք-քննարկումը:
Պատմում են սովորողները՝
-Տիգրան Արամյան-Սեբաստացի TV-ֆոտոշարք
-Արմիգ Քեշիշյան-ռադիոհաղորդում-Խորհրդատու՝ Հասմիկ Ղազարյան
-Լիանա Վահանյան
-Ռուզան Մինասյան
-Անի Արղության
-Յանա Նահապետյան
-Լիա Հարությունյան- ռադիոնյութ
-Դանիել Քալաշյան
Հաջորդ հյուրը, որին հյուրընկալեցինք կրթահամալիրում Հասարակագիտական ստուգատեսի օրերին, ազգագրագետ Լուսինե Խառատյանն էր, ում իրականացրած պարապմունքը բավականին հետաքրքրեց Միջին և Ավագ դպրոցի սովորողներին: Պարապմունքի թեման էր՝ «Ազգագրությունը Հայաստանում», որի ընթացքում սովորողներն ակտիվ քննարկում ծավալեցին հայաստանյան ազգագրության շուրջ:
Սովորողների լուսաբանումները՝
-Շուշան Ադամյան-ռադիոհաղորդում-Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
-Տիգրան Արամյան-Սեբաստացի TV-ֆոտոշարք
Լրագրողական և ազգագրական պարապմունք-քննարկմանը հաջորդեց ևս մի կարևոր հանդիպում-պարապմունք, որի թեման իրավական էր: Ավագ դպրոցի սովորողները մասնակցեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի պարապմունքին: Քննարկման թեման էր «Երեխայի կարծիքի և արտահայտման իրավունքը կրթական համակարգում»։ Սովորողները ներկայացրին իրենց կարծիքն ու տեսակետները երեխայի ազատ արտահայտման իրավունքի շուրջ, որ պետք է ունենան երեխաները դպրոցում և, առհասարակ, կրթական համակարգում: Արթուր Սաքունցի այն հարցին, թե կրթահամալիրի սովորողների որ իրավունքներն են հաշվի առնվում կրթահամալիրում, Ավագ դպրոցի սովորողները պատասխանեցին օրինակներով՝ ուսուցիչ ընտրելու իրավունք, լրացուցիչ կրթության հնարավորություն, կրթահամալիրի Կառավարման խորհրդում սովորող-անդամ ընտրելու և ունենալու իրավունք, ընտրությամբ գործունեություն իրականացնելու հնարավորություն և այլն: Բերված օրինակները լսելուց և քննարկելուց հետո պարոն Սաքունցը զուգահեռներ անցկացրեց կրթահամալիրի և հանրակրթական դպրոցների միջև, որտեղ սովորողները «զուրկ» են այն հնարավորություններից, որոնք ունեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները:
Սովորողների լուսաբանումները՝
-Անգելինա Արզումանյան- ռադիոհաղորդում– Խորհրդատու՝ Հասմիկ Ղազարյան
-Եվա Բերբերյան-Սեբաստացի TV-ֆոտոշարք
Լիանա Վահանյան
-Ավետիս Տետեյան- Հեռավար սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին
Բավականին հետաքրքիր և արդյունավետ անցավ Ավագ դպրոցի սովորողների մասնակցությամբ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ կազմակերպած հանդիպումը: Հանդիպման թեման էր «Քաղաքացիական պայքարից մինչև Ագային ժողով», որի ընթացքում երիտասարդ պատգամավորը ներկայացրեց իր և իր ընկերների անցած քաղաքացիական պայքարի ճանապարհը, որի վերջնակետը եղավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և նոր իշխանության ձևավորումը: Քննարկման ընթացքում սովորողները ներկայացրին նաև իրենց՝ հեղափոխության օրերին դրսևորած քաղաքացիական ակտիվ մասնակցությունը՝ կարևորելով յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատու վերաբերմունքն ու մասնակցությունը իր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:
Սովորողների լուսաբանումները՝
-Տիգրան Արամյան-Սեբաստացի TV-ֆոտոշարք
-Միլենա Մարկոսյան
-Ռիմա Սիմոնյան
-Արտյոմ Վառլամով
-Լիանա Վահանյան
Կարևորելով այսպիսի այցելություններն ու հանդիպումները՝ ուզում եմ ընդգծել այն ձեռքբերումները, որ ունենում են սովորողները դրանց արդյունքում՝
-սեփական գրագետ խոսքի զարգացում
-հարցեր ձևակերպելու կարողություն
-ինքնուրույն մտքի զարգացում
-հիմնավոր կարծիք և տեսակետ արտահայտելու կարողություն
-տրամաբանելու և վերլուծելու կարողություն
-գաղափարական հասունություն
-ակտիվ և հասարակական կյանքով ապրող, հանրային խնդիրներին հաղորդակից քաղաքացու ձևավորում:
- Բացվել է 1190 անգամ