Մոդուլային բնագիտությունը և ճամփորդությամբ ուսուցումը կրտսեր դպրոցում

Մասնագիտությամբ լինելով երկրաբան-երկրաշարժագետ` արդյունավետ եմ համարում բնագիտություն և հայրենագիտություն առարկաների դասավանդումը կրտսեր դպրոցներում: Այս ուսումնական տարում նորամուծությունն էր բնագիտության առարկայի նորովի կազմակերպումը:

Բնագիտություն առարկան դասավանդվել է մոդուլներով՝ պարտիզապուրակային, ջերմոց- լաբորատորիա, աստղացուցարան, ուսումնական ագարակ: 

Բնագիտության դասաժամին հատկացված երկու ժամը դասացուցակում դրվում է իրար հաջորդելով (այսպես ավելի նպատակահարմար է դառնում մոդուլներով դասավանդումը՝ ջերմոց- լաբորատորիա, ուսումնական ագարակ, աստղացուցարան, պարտիզպանական աշխատանքներ և այլն):

Յուրաքանչյուր դասարան կիսվում է երեք խմբի՝

Պարտիզպաններ՝ սովորողներն աշխատում են հատուկ արտահագուստով , սովորողները հաճույքով են աշխատում բակում, դրսում աշխատելը դարձել է խրախուսման միջոց: Պարտիզպանական աշխատանքներն այնքան են ներառվել ուսումնական պրոցեսին, որ դարձել են սովորող և ուսուցչի կենսակերպ, առօրյա:

Ջերմոց-լաբորատորիա՝  սովորողների խումբն այցելելով ջերմոց-լաբորատորիա՝ իրենց անհատական ուսումնական բլոգներում գիր-պատում-հաշվետվություն են ներկայացնում՝

Երկու դասաժամի ընթացքում յուրաքանչյուր սովորող հերթափոխելով  հասցնում է լինել երեք խմբերում:

Կիսամյակը մեկ անգամ այցելում ենք աստղացուցարան (4-5-րդ դասարանցիները աստղացուցարան այցելելու համար բաժանվում են 8 խմբի): Աստղացուցարան այցելելու օրերին սովորողների մի խումբը պարտիզպանի հետ է աշխատում, մյուս խումբը՝ ջերմոց-լաբորատորիայում: Աստղացուցարան այցելում ենք 12-15 սովորողով:

Սովորողների պարտիզպանական աշխատանքներն ու ջերմոց-լաբորատորիայի գործունեությունը գրանցվում են Արևելյան դպրոցի համապատասխան դասարանի բնագիտության առարկայի գնահատման էջում:

Բնագիտության և հայրենագիտության դասաժամերի անբաժան մասն են կազմում ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները և ճամբարները, ինչպես նաև յուրաքանչյուր ուսումնական նախագծի շրջանակում այցելություն նախագծին համապատասխան թանգարան կամ գիտական կենտրոն:

Ցանկացած ուսումնական ճամփորդությունից առաջ՝ ճամբար, այցելություն թանգարան կամ գիտական կենտրոն, սովորողներն իրենց անհատական բլոգներում ունենում են հետազոտական նախնական աշխատանքներ, քարտեզագրված ուղի, իսկ այցից կամ արշավից հետո հաշվետու-պատումներ կամ ռադիո-տեսանյութեր:

2018-2019թթ. ուսումնական տարվա ձեռքբերումներից եմ համարում Բնագետիկ ռադիոն և Բնագետիկ ակումբը:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский