Հեղինակային կրթական ծրագիր. օտար լեզուն կրտսեր դպրոցում
Primary tabs
Օտար լեզվի ուսուցումը չնայած բարդ ու աշխատատար, բայց և հաճելի գործընթաց է: Ուսումնական պրոցեսում կիրառվող տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի շնորհիվ ուսուցումը դառնում է առավել արդյունավետ: Դրանք խթանում են սովորողների սերը օտար լեզվի նկատմամբ: Լինելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժության հեղինակ՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի: Նախագծային աշխատանքը նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր: Հեղինակային այլընտրանքային կրթության ծրագիրը հնարավորություն է տալիս ինչպես դասավանդողի, այնպես էլ սովորողի ազատ գործունեությանը։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում հիմնվելով պետական չափորոշիչների և մեր այլընտրանքային կրթական ծրագրի վրա` աշխատում եմ իմ կազմած թեմաներով՝ հաշվի առնելով սովորողների հնարավորությունը, և կարևորում եմ անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ինչպես ասում էր Անատոլի Գին ՝«Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը»: Ուսումնական նյութը նախօրոք տեղադրում եմ իմ բլոգում. յուրաքանչյուր դասարան ունի իր բաժինը: 1-3- րդ դասարանների առաջադրանքները ուղարկում եմ իրենց էլ․ հասցեներին, իսկ 4-5-րդ դասարանցիները ազատ օգտվում են բլոգից։ Մի փոքր մանրամասնեմ իմ աշխատանքային գործունեության ընթացքը և ներկայացնեմ արդյունքները։
1-ին դասարան
Յուրաքանչյուր շաբաթ ընտրում եմ մի թեմա և այդ թեմայի շուրջ սովորում ենք բառեր, բառակապակցություններ, կազմում ենք երկխոսություններ (բանավոր), խոսում ենք, հարցեր ենք տալիս և պատասխանում այդ հարցերին։
1-դասարանի համար նախատեսված նյութերը, թեմաները ըստ ամիսների՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս:
2-րդ դասարանի համար նախատեսված նյութերը, թեմաները ըստ ամիսների՝ սեպտեմբեր, հոկտեմբեր,նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս:
Երկրորդ դասարանի առաջին կիսամյակում առաջին դասարանում սովորած թեմաների կրկնության հետ զուգահեռ անցնում ենք նոր թեմաներ և տառաճանաչություն։ Տառերին ծանոթանում ենք երգերի, ֆիլմերի միջոցով։ Օգտվում եմ հետևյալ on-line կայքերից՝angles 365, genkienglish, anglomaniacy, dreamenglish, kizphonics և այլն: Երկրորդ կիսամյակում սկսում ենք տառուսուցումը։ Տառուսուցումը կազմակերպում եմ իմ հեղինակած գիրք-տետրով՝ ABC ։
Սովորողներն աշխատում են paint ծրագրով (նկարում են տառերը), այնուհետ այդ տառ նկարները դառնում են էլ․ այբբենարանի նյութ, նաև ձայնային այբբենարան։
Աշխատում ենք նաև թերթիկներով՝ activity-workbook, activity-book-2։
Ուսումնասիրել ենք արևային համակարգը և փորձել անգլերենով պատմել այդ մասին։
Ձայնագրել ենք «The Turnip» հեքիաթը։
3-րդ դասարանում քիչ-քիչ զարգանում է սովորողի և՛ կարդալու, և՛ գրելու, և՛ խոսելու, և՛ հասկանալու կարողությունը։ Այս դասարանում, ինչպես նաև մյուս բոլոր դասարաններում օգտվում ենք տարբեր ուսումնական կայքերից։ Որպես ուսումնական ձեռնարկ՝ օգտվում եմ Վերիշագինա 2 գրքից՝ մաս 1, մաս 2 , և Round up starter գիրք տետրից (կա նաև On-line տարբերակը)։
3-րդ դասարանից սովորողները սկսում են գրել փոքրիկ թեմատիկ շարադրությունններ` նախապես ծանոթանալով թեմային, սովորելով բառեր և բառակապակցություններ՝ Letter to Santa, Mothers Day:
Թումանյանական օրերին ընդառաջ ձայնագրեցինք «The Travelers» հեքիաթը։
4-րդ դասարանում շարունակվում է փոքրիկ պատումներ գրելը՝ ըստ տվյալ նախագծի թեմայի, որը օգնում է գրավոր խոսքի զարգացմանը, սակայն ես շատ կարևորում եմ բանավոր խոսքը և սկսեցի մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է երկխոսությունների շարք։ Մանրամասնեմ՝ ընտրում եմ թեմատիկ երկխոսություն, կարդում ենք, դուրս ենք գրում անծանոթ բառերը, սովորում, այնուհետև սովորողները զույգերով կազմում են իրենց երկխոսությունները։ Հետո դասարանում յուրաքանչյուր զույգ ներկայացնում է իր երկխոսությունը։ Այս մեթոդը խթանում է բանավոր խոսքի զարգացումը, բնական է, որ սկզբում արդյունքը գերազանց չի լինում, դա փորձի և շատ աշխատելու արդյունքում է ստացվում։ Նույն սկզբունքով կարևորում եմ աուդիո հեքիաթների ստեղծումը։ Սովորողները կարդում, ծանոթանում են հեքիաթին, ապա ձայնագրվում։ Աուդիո հեքիաթները ստիպում են սովորողներին էլ ավելի շատ աշխատել, քանի որ իրենք իրենց լսելուց հետո ասում են, որ այստեղ լավ չեն խոսում, այստեղ սխալվել են և այլն։ Եվ արդեն հաջորդ հեքիաթը ավելի լավն է լինում։ 4-րդ դասարանում կարևորել եմ հետևյալ թեմաները, նախագծերը՝ My pet, Autumn, My favorite holiday, My birthday party, Letter to Santa, The Dog, The Little Kittens, The Little Dog Wolf, Spring, At the shop, Mothers Day:
5-րդ դասարանում ավելի շատ հնարավորություն ունես ստեղծագործելու և ամենաարդյունավետ մեթոդը համագործակցությունն է ավագ ընկերների հետ՝ «Let’s Speak English» նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է ստեղծել պայմաններ և իրավիճակներ սովորող-սովորեցնող համագործակցության համար, որի ընթացքում սովորողներն անկաշկանդ շփվում են՝ չվախենալով սխալվելուց։ Նախագիծը օգնում է զարգացնել բանավոր խոսքը։ Ակամա հիշում եմ Ֆրիման Ա. Հրաբովսկի III-ի խոսքերը՝ Կրթության աշխատանքի մի մասը աշակերտների հետ անկախ հարաբերություններ ունենալն է։ Այս նախագիծը նպաստում է նշված հարաբերություններ ունենալուն։ Այս նախագծի շրջանակներում նկարահանեցինք տեսադաս, որն էլ տեղադրվեց mskh-ի անգլերեն կայքում։
5-րդ դասարանում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ Yerevan 2800, Teachers Day, Անգլերեն-Հայրենագիտություն, Let’s Speak English, My dreaming World, My Favorite holiday, The city, the country I want to go, Audio tales , Mothers Day և այլն։
5-րդ դասարանում հիմնականում օգտվում ենք British Council, English4you, Learnenglish և այլ կայքերից։
5-րդ դասարանում ուսումնական նախագծերը և առաջադրանքները ըստ ամիսների՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս:
Օտար լեզու սովորելուն և յուրացնելուն օգնում են նաև երգերը։ Այս տարի Ամանորին տեղի ունեցավ օտարալեզու համերգ, իսկ Արևելյան դպրոցի «Գարունը պատշգամբից» համերգ-ներկայացմանը անգլերենով երգեցինք երկու երգ՝ If you are happy, Butterfly, butterfly.
Ներկայացնեմ նաև ուսումնական ճամբարի արդյունքերը, գարնանային արձակուրդների առաջադրանքերի փաթեթը։
Յուրաքանչյուր ամիս ներկայացնում եմ արված աշխատանքները, իրականացրած նախագծերը՝ Հաշվետվություն 2018-2019:
Այս տարի կազմել եմ նաև հետևյալ ամիսների անգլերենի ֆլեշմոբերը՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, մարտ, ապրիլ։
Շատ կարևոր է նաև անգլերեն ռադիոյի դերը ուսումնական պրոցեսում, որն էլ փորձում ենք սովորողների հետ իրականացնել։ Մենք ներկայանում ենք New Radio անվամբ։
Ներկայացնում եմ բոլոր այն աշխատանքները և նախագծերը, որոնք իրականացրեմ եմ այս տարի՝ սովորողների նյութեր 2018-2019, Projects 2018-2019:
- Բացվել է 1106 անգամ