Երևան-Փարիզ. համագործակցության սկիզբ

Հայաստանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը քչերից մեկն է, որ հնարավորություն է տալիս սովորողին ընտրելու առարկաները, այդ թվում նաև օտար լեզուները։ Առաջարկվող օտար լեզուներից է նաև ֆրանսերենը։ Ֆրանսերենի ուսուցումը միջին և ավագ դպրոցներում իրականացվում է սովորողի ընտրությամբ։ Շաբաթական ունենք չորս դասաժամ։ Ուսուցումը կազմակերպել ենք նախագծերով։ Նախագծերը ընտրելիս հիմնական շեշտը դրել եմ հաղորդակցական հմտությունները զարգացնելու վրա, իսկ քերականությունը ծրագրում ներառված է այնքանով, որքանով որ անհրաժեշտ է հաղորդակցման համար: Իրականացրել ենք մի քանի նախագիծ՝

Conte et chanson 
Այս նախագծի ընթացքում երեխաները սովորել են ֆրանսերեն երեք երգ և թարգմանել են մեկ հեքիաթ։ Քանի որ սովորողները սկսնակներ են, և մի փոքր դժվար էր նրանց համար տեքստային թարգմանություններ կատարելը, տեքստից դուրս էի հանել բոլոր անծանոթ բառերը, որպեսզի նրանք նախ կատարեն բառային աշխատանք, ընթերցեն հեքիաթը, լեսեն տեքստի աուդիոտարբերակը, այնուհետև նախադասություն առ նախադասություն թարգմանեն այն: Երգերի ընտրության հարցում օգնել են նաև սովորողները: Առաջարկվող տարբերակներից ընտրել ենք այնպիսի երգեր, որոնք ունեն հարուստ բառապաշար։ Քանի որ մենք ոչ միայն երգում ենք, այլև թարգմնաում ենք ու սովորում բառերը:

Les traditions de Noël en France 
Այս նախագիծը սովորողներին օգնեց ճանաչելու ֆրանսիական ամանորյա ավանդույթներն ու ճաշատեսակները։ Սովորողները նախագծի ընթացքում ձեռք բերեցին թարգմանչական հմտություններ, հարստացրին իրենց ամանորյա բառապաշարը և արտահայտեցին իրենց կարծիքները թեմայի վերաբերյալ, համացանցում գտան և ուսումնասիրեցին Ֆրանսիայում Սուրբ Ծնունդին մատուցվող ճաշատեսակների պատրաստման եղանակները։ Ստորև ներկայացնում եմ այս տարվա մի քանի նախագծեր և դրանց արդյունքները։

Ճամբարային նախագիծ

Թեմատիկ երկխոսություններ

Արդյունքը`Sketch1, Sketch2,3,4

Կրթահամալիրյան հրաշարիքները՝ ֆրանսերեն

Արդյունքը` այստեղ։

Զատիկը ֆրանսիայում

Արդյունքը`այստեղ

 

Ֆրանսերենը շատ գեղեցիկ լեզու է։ Սովորել ֆրանսերեն, նշանակում է սովորել նաև սիրո լեզուն։ Որպեսզի լսարանում ապահովենք ֆրանսիական մթնոլորտ, մենք լսում ու սովորում ենք ֆրանսերեն երգեր ու դիտում ֆրանսիական ֆիլմեր։ Շատ կարևոր է օտար լեզու սովորելիս այն անընդհատ լսել։ Դասը շատ ավելի ակտիվ ու հետաքրքիր դարձնելու համար կազմակերպում ենք բազմաթիվ ուսուցողական խաղեր (թվերի, գույների, դպրոցական իրերի, մրգերի, բանջարեղենի և այլնի մասին)։ Քանի որ խմբում միշտ նորեկներ ենք ունենում, դասը կազմակերպում ենք սովորող սովորեցնող սկզբունքով: Սովորողները բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խմբին հատկացնում ենք մեկ աշակերտ-ուսուցիչ: Վերջինս ուսուցողական դաս է վարում իր խմբի անդամաների համար: Արդյունքում նորեկները ծրագրից հետ չեն ընկնում: Ակտիվ մասնակցությունից զգացվում է, որ դասը հետաքրքիր է անցնում նրանց համար: Այդ մասին կարող եք կարդալ Անահիտ Հովհաննիսյանի պատումը այստեղ: Շաբաթվա կտրվածքով սովորողները իրենց բլոգներում գրում են իրենց տպավորությունները մեր դասի մասին ու ներկայացնում են ֆոտոշարք  կամ էլ փոքրիկ տեսանյութեր: Մեր կրթական ծրագրում շատ մեծ կարևորություն ենք տալիս ճամփորդություններին, որոնք երեխաներին օգնում են բազմակողմանի զարգանալ: 2019 թվականի Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ, ս.թ. մարտի 11-ից 18-ը կազմակերպել էր Ֆրանկոֆոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Ցուցադրում էին 2013-ից 2019 թվականի բոլոր ժանրերից ֆիլմեր՝ կատակերգություններ, դրամաներ, անիմացիոն ֆիլմեր և այլն:Մենք խմբով ուսումնասիրեցինք ֆիլմերի ցանկը և համատեղ ընտրեցինք «Լուսաբացի խոստումը» կենսագրական դրաման (2017թ.) :
Ֆիլմը Ռոմեն Գարիի [1]ինքնակենսագրական վեպի (1960թ.) էկրանավորումն էր՝ նվիրված մայրական սիրուն :Այս ֆիլմը սովորողներին հնարավորություն տվեց մի պահ կտրվել հայկական միջավայրից ու հայտնվել ֆրանկոֆոն միջավայրում, քանի որ ոչ միայն ֆիլմն էր ֆրանսիական,այլև հանդիսատեսների մեծ մասը: Ֆիլմը իսկապես շատ լավն էր: Երեխաները քաղաքով զբոսնելիս հիշում էին ֆիլմի հուզիչ և ծիծաղելի հատվածները և իրար հետ կատակելիս օգտագործում էին ֆրանսերեն տարբերակը: Քանի որ ֆիլմում շատ էին արծածվում կենցաղային խնդիրները, սովորողները, լսելով լեզվակիրներին, հարստացրին նաև իրենց բառապաշարը:Մենք նաև մեծ տեղ ենք հատկացնում այն բանին, որ սովորողները ծանոթանան հայաստանյան բուհերին, որպեսզի կողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում: Այցելեցինք Հայաստանի Ֆրանսիական համալսարան ,ծանոթացանք համալսարանին և լսեցինք Լիլիթ Բլեյանի գեղեցիկ և մեղեդային կատարումները: Լիլիթ Բլեյանը հանդես եկավ Ժ.Բրելի [2]ստեղծագործություններով՝ նվիրված վերջինիս ծննդյան տարեդարձին:Կատարումները հնչում էին և՛ հայերեն,և՛ ֆրանսերեն: Պետք է վայելել գեղեցիկ կատարումները, քանի որ դրական էմոցիաները նպաստում են կյանքն ավելի գունեղ դարձնելուն: Ներկայացնում եմ մի փոքր հատված նրա կատարումից:


Մեր կրթահամալիրը բազմազբաղ և դադար չունեցող մի համակարգ է: Այն մեզ համար լայն հնարավորությունների շրջանակ է բացում: Մեր կրթահամալիրը համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան դպրոցների հետ։ Այս տարի այդ համագործակցության շրջանակը ընդլայնվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։ Փարիզի «Մկնիկներ» դպրոցը հրավիրել է մեզ Փարիզ՝ կրթական փոխանակման։ Այս ճամփորդությունը մեզ համար հիանալի հնարավորություն է՝ կիրառելու լեզուն հենց լեզվակիրների հետ շփվելիս ու նրանց միջավայրում։ Չէ՞ որ օտար լեզու սովորելու լավագույն միջոցը հենց լեզվակիրների հետ շփումն ու հաղորդակցումն է։ Լեզուն համարվում է տվյալ ժողովրդի լավագույն բնութագիրը։ Ինչքան շատ ենք ուսումնասիրում լեզուն, այնքան ավելի լավ ենք հասկանում լեզվակիրներին։ Լեզուն կենդանի, զարգացող համակարգ է, այն իր մեջ ներառում է գրեթե ամեն ինչ (մշակույթ, կենցաղ, ավանդույթ, խոհանոց, երգ, պար և այլն), այդ պատճառով էլ մենք սկսեցինք պատրաստվել մեր ճամփորդությանը՝ ուսումնասիրելով ֆրանսիական տոները, խոհանոցը, տեսարժան վայրերը։ Փարիզում մեր գործընկերների հետ միասին նշելու ենք Համբարձման ծեսը։ Հիմա սովորում ենք երգերը և պարերը։ Սեբստացիներով կատարելու ենք «Chemps Elisée » երգը համանուն պողոտայով քայլելիս։ Երևան-Փարիզ ճամբարի նախագիծ

Փարի՜զ,սեբաստացիները գալիս են։

 

[1] Ռոմեն Գարին Ֆրանսիացի օդաչու, պատերազմի հերոս, դիվանագետ, վիպասան, սցենարիստ և ռեժիսոր է:

[2] Ժ. Բրելը բելգիացի ֆրանսիալեզու բանաստեղծ, դերասան ու ռեժիսոր է:

 

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский