Միջավայրի խնամքն ու բարեկարգումը տեխնոլոգիա առարկայի բաղադրիչ

Հեղինակ: 

Յուրաքանչյուր մարդ ձգտում է ապրել լավ միջավայրում: Դա տարրական կենսական պահանջ է։ Իրենց միջավայրի բարելավման համար մարդիկ դիմում են տարբեր միջոցների` ոմանք մեծ գումար են ծախսում, ոմանք էլ փորձում են իրենց ուժերով ինչ-որ բան փոխել: Միջավայրում առկա խնդիրները հիմնականում ոչ բոլորն են տեսնում, իսկ դրանք լուծել քչերին է հաջողվում: Դա նաև կրթության բացթողումներից մեկն է:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում, ի տարբերություն հանրակրթական մյուս դպրոցների, սովորողներին կրթում են ոչ միայն որպես առարկայական գիտելիքներ կրողի, այլև մտածողի, ստեղծողի և կիրառողի…

Տեխնոլոգիա առարկայի բաղադրիչները

Տեխնոլոգիա առարկայի ուսուցումը Կրտսեր դպրոցում սկսվում է 1-ին դասարանից, սակայն ավելի մեծ ուշադրության տրվում է 4-րդ դասարանից սկսած: Առարկան հնարավորություն է տալիս սովորողներին աշխատել տարբեր նյութերով՝ սկսած թափոններից, մինչև շինարարական։ Նախագծերը, որոնց շուրջ աշխատում են սովորողները բազմազան են և հետաքրքիր: Տարբեր գործիքներով և նյութերով աշխատանքների շնորհիվ սովորողների ձեռքերը դառնում են հմուտ, իսկ միտքն ավելի ստեղծական: Նրանք բաց են իրենց ցանկություններում և մտահղացումներում։

Աշխատանք թափոններով

Յուրաքանչյուր օր Հայաստանում առաջանում է մեծ քանակությամբ թափոն, որը հետագայում չի վերամշակվում և դառնում է աղբ, որն էլ իր հերթին վնասում է բնությանը: Եթե մենք լինենք մի փոքր հնարամիտ և ստեղծագործ, կարող ենք թափոնային նյութերից կիրառելի կամ դեկորատիվ նոր բաներ պատրաստել:
Տեխնոլոգիա առարկայի ուսումնական պարապմունքներին կարևորում ենք տարատեսակ թափոններով աշխատանքները (պոլիէթիլենային տարաներ, ստվարաթղթե արկղեր…), որի նպատակն է՝

  • Պիտանելի որևէ բան պատրաստել, և թափոնին նոր կյանք հաղորդել:
  • Ձևավորել դպրոցի միջավայրը սովորողների աշխատանքներով։

Իրականացրած նախագծերի հղումները՝

Աշխատանք շինարարական նյութերով

Մեզ շրջապատող միջավայրում ամեն օր առաջանում են կենցաղային տարբեր խնդիրներ՝ աթոռն է կոտրվում, պատի ներկն է թափվում, սեղանի մակերեսն է վնասվում…
Այս խնդիրները լուծելու համար կան պարզ միջոցներ, որոնք քչերն են կիրառում: Տեխնոլոգիա առարկայի ծրագրի կարևոր մասն են կազմում շինարարական նյութերով աշխատանքները (յուղաներկ, ծեփամածիկ, լատեքսային ներկեր…)։ Աշխատանքները կրում են տեսական և պրակտիկ բնույթ։ Սովորողները սկզբնական փուլում ծանոթանում են նյութի առանձնահատկություններին և օգտագործման ձևին։ Օրինակ յուղաներկով աշխատելու համար կարևոր է իմանալ՝ ինչ չափաբաժիններով խառնել ներկերը, ինչպես որոշել թանձրության աստիճանը, ինչպես ստանալ համապատասխան գուներանգը, ինչպես քսել և հարթ ծածկել մակերեսը։ Աշխատանքային ուղղությունները լինում են տարբեր՝ սկսած հին գույքի ներկումից մինչև արտաքին պատերի, աստիճանների, ցանկապատերի ձևավորման աշխատանքներ…

Աշխատանքի նպատակը

  • Սովորողների մեջ զարգացնել շինարարական նյութերով աշխատելու հմտությունները։
  • Նոր հայացք ձևավորել տեսնելու համար միջավայրում առկա խնդիրները:
  • Հավատալ սեփական ուժերով միջավայրում դրական փոփոխություններ կատարելուն:
  • Միջավայրը բարեփոխելով՝ զարգացնել գեղարվեստական ճաշակ:

Իրականացրած նախագծերի հղումները՝

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский