Ուսումնական ճամբար․ համագործակցային նախագծերի հունվար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատողի, սովորողի ուսումնական գործունեությունը կարգավորող գործիքներից է ուսումնական օրացույցը, որը հրապարակվում է և՛ տարեկան, և՛ ամսական, և օրական՝ համակարգելով սեբաստացիների ուսումնական օրը։

Եվ այսպես, կրթահամալիրի ուսումնական պլաններով ամրագրված է չորս ուսումնական շրջան, որանցից երկրորդը՝ հունվարը, և չորրորդը՝ հունիսը, ճամբարային են։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցն այդ ուսումնական շրջաններում առավել լեցուն է դառնում՝ արտացոլելով կրթահամալիրային նախաձեռնությունները, տեսանելի դարձնում հեղինակային կրթական ծրագրի կենսունակությունը, բաց-նախագծային լինելը, կապն իրականության հետ՝ չօտարումը։

Ինչ ասել է՝ ճամբարային շրջան և ինչով է ճամբարային շրջանը տարբերվում մյուս ուսումնական շրջաններից։

Ճամբարային շրջանների համար կրթահամալիրի մասնաճյուղ դպրոցներում կազմվում են առանձին աշխատակարգեր, որտեղ արտացոլվում են և՛ կոնկրետ ճամբարի բովանդակությունը, և՛ կազմակերպումը, և՛ կոնկրետ դպրոցի ճամբարային խմբերի համար կարևորվող նախագծային ուղղությունները։

Ուսուցիչները նախապես իրենց բլոգներում հրապարակում են ճամբարային նախագծերը՝ սովորողներին, ծնողներին հնարավորություն տալով ծանոթանալ դրանց, լրացումներ, առաջարկներ անել։

Երկրորդ ուսումնական շրջանի համար ուսուցիչները կազմում են համապատասխան աշխատակարգ, որը հրապարակվում է ուսումնական բլոգների համապատասխան բաժնում։

Եվ՛ երկրորդ, և՛ չորրորդ ուսումնական շրջաններն առանձնանում են ստուգատեսային, փառատոնային գործունեություններով։

Դրանք առանձին մշակումներ են, բաց, հետաքրքիր կազմակերպում բերող կրթահամալիրային նախագծեր, որոնք միավորում են տարատարիք սովորողներին, կրթահամալիրի դպրոցների նախագծային տարբեր խմբերի։

Ներկայացնենք այս տարվա Ձմեռային ստուգատեսները՝

Ճամբարային օրակարգերում առանձին տեղ են զբաղեցնում համագործակցային նախագծերը, սովորող-սովորեցնող նախագծային բաղադրիչը, հանդիպումները մասնագետների,ծնողների հետ, ճամփորդությունները, քայլքերն ու բացօթյա մարզումները։

Առանձնացնենք մի քանի կարևոր ուղղություններ, որոնք տեսանելի կդարձնեն ճամբարային գործունեությունների ուղղությունները։

  • Ճամբարային շրջանը սովորողի անհատական ընտրությունը, նախաձեռնողականությունը, ստեղծարարությունն արտացոլելու կարևոր փուլ է
  • Ճամբարային շրջանում օրվա աշխատակարգը կազմվում է սովորողի նախասիրությամբ․ սովորողն է ընտրում այն նախագծերը, որոնց ուզում է մասնակցել
  • Սովորողը կարող է առաջարկել նախագծեր, որոնք ուզում է իրականացնել՝ ստանալ ուսուցչի խորհրդատվությունը, աջակցությունը
  • Ճամբարային նախագծերը համագործակցային են ու բաց
  • Ճամբարային խմբերը չեն ազմվում ըստ դասարանների՝ դրանք նախագծի շուրջ հավաքված սովորողներն են, ովքեր կարող են նաև տարատարիք լինել
  • Ճամբարում նախագծերը բաց են, համագործակցային
  • Ճամբարային փուլին բնորոշ են ճամփորդությունները, քայլքերը, թափառումները
  • Ճամբարային շրջանին բնորոշ են հանդիպումները, դասերը, որոնք կազմում, համակարգում են ծնողները, հանրային գործիչները
  • Սովորող-սովորեցնող նախագիծը, որը սովորողների միջև կապերի, համագործակցության, հմտությունների փոխանցման լավ միջոց է
  • Ակումբային նախագծերը
  • Կրթահամալիրի բաց արվեստանոցների, կենտրոնների առաջարկած համագործակցային նախագծերը։

Ճամբարային գործունեության գնահատումն իրականացվում է առանց գնահատանիշի՝ հաշվի են առնվում սովորողների բազմամաբաղադրիչ ուսումնական գործունեության ձևերը։

Ճամբարային փուլերն ամփոփվում են հաշվետու պատումներով՝ սովորողի, դասավանդողի, որոնք հրապարակվում են ուսումնական բլոգներում։ Հաշվետու պատումներն ինչպես աշխատանքի ստացված բաղադրիչները հրապարակայնորեն ներկայացնելու, չստացվածի մասին խոսելու, պատճառները տեսնելու ձևեր են, նաև՝ հաջորդ ուսումնական ճամբարի զարգացումը մատնանշող, գծագրող նյութեր։

Հաշվետու նյութերը կարող են լինել ցուցահանդեսների, համերգների, պրեզենտացիոն կլոր սեղանների, ներկայացումների և այլնի տեսքով։

2021 թ․-ի ձմեռային ճամբարի հաջողությունները

Ձմեռային ուսումնական ճամբարի գործունեությունից, նախապատրաստումից առանձնացնում ենք այն կետերը, ուղղությունները որոնցում հաջողել ենք, ունենք տեսանելի ձեռքբերումներ։

  • Ճամբարային ծրագրերի կոնկրետ մշակումներ 
  • Ծնողը՝ հարթակում բաց, ներառող նախագծեր 
  • Ստուգատեսային նախագծերը՝ որպես սովորողի հետաքրքրությունների խթանում 
  • Դիջիթեքյան հանդիպումները 
  • Ազգագրության փառատոնի բաց նախագծերը 
  • Փառատոնի շրջանակում տոնի կամ ծեսի ընտանեկան պատվերներ
  • Էթնոտարածաշրջանային հասարակագիտական նախագծեր՝ հայ-ադրբեջանական սահմանը՝ համակեցություն
  • Բարբառները մեր կյանքում, տարածաշրջանում
  • Ընտանեկան դպրոցների մասնակցությունը կրթահամալիրային ստուգատեսներին
  • Մարզական նախագծերը, ճամփորդությունները 
  • Հանդիպումները տարբեր ոլորտների մասնագետների հետ 
  • Արատեսի դպրական կենտրոնի ձմեռային, անընդհատ փառատոնային նախագծերը 
  • Համագործակցային նախագծերը 
  • Օտար լեզուների՝ այլալեզու նախագծերը 
  • Սովորողն ընտրում է՝
  • Անհատական դասացուցակ
  • Նախագծային խմբերով աշխատանք

2021 –ի հունիսյան ճամբար․ կոնկրետ անելիքներ, զարգացումներ

  • Ճամբարային նախագծերի քննարկման փուլը բերել օրացույց․ կարևորել այն
  • Դասավանդողները աշխատեն ներկայացվող նախագծերի բովանդակության վրա, կարողանան դրանք քննարկել գործընկերների հետ, լրամշակել
  • Հրապարակվի ամենօրյա դասացուցակ, աշխատակարգ, որը կարտացոլի, թե յուրաքանչյուր երեխա, որ ժամին ինչ նախագծի է մասնակցում
  • Սովորողների՝ նախագիծ, ճամփորդություն ընտրելու համակարգը դարձնել առավել ճկուն, թափացիկ
  • Սովորողի՝ նախագծային խմբում ներառվելը նույնպես լինի կոնկրետ ծրագրով, թափանցիկ
  • Ճամբարային նախագծերում կադրերի բանկի մասնագետների ներառումը, մասնակից մասնագետների նախագծերի հրապարակումը՝ որպես նախագծի ղեկավարի օգնականների
  • Կրթահամալիրի ուսումնական տարածքների, դրանցից ճամբարի ժամանակ օգտվելու ուղեցույցների հրապարակում
  • Ժամանակացույց-նախագծերի հրապարակում
  • Ժամանակացույց-նախագծերը հրապարակվեն ըստ դպրոցների, այնուհետև բերվեն միասնական տեսքի՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր սեբաստացու, հյուրի ընտրություն կատարել, ուսումնասիր
  • Նախապես կազմվի, հրապարակվի դպրոցների ճամփորդական, հանդիպումների, վարպետաց դասերի օրացույցը, ինչը հնարավորություն կտա նախապես քննարկել սովորողների խմբի հետ, գրանցել մասնակցությունը, պատրաստվել
  • Նախապես հրապարակել քայլքերի, հեծանվաերթերի ժամանակացույցը

Որպես ամփոփում ասենք, որ կրթահամալիրային բոլոր նախագծերը, նաև՝ ճամբարները բաց են ու մասնակցային, հանրապետության դպրոցների տարբեր խմբեր, անհատ սովորողներ, ընկերախմբեր, կարող են միանալ ուսումնական մեր ճամբարներին։ Ճամբարից առաջ տեղադրվում են հայտարարություն-հրավերներ, որոնք տարածվում են․ հետևե՛ք mskh.am-ին։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский