ՀՈԴՎԱԾ Աշնանային մանկավարժական, ստեղծագործական բաց հավաքի աշխատադարանները․ հաշվետու պատում

Աշնանային մանկավարժական հավաքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն ավանդական դարձած, օրացուցային մեծ նախագիծ է, որտեղ ներկայանում-ներկայացնում են կրթահամալիրային նախագծեր իրականացնող տարբեր խմբեր։ Այս տարվա աշնանային հավաքը թվով տասնվեցերորդն է։ Յուրաքանչյուր հավաք իր հետ նոր գաղափարներ, նոր մտքեր, կազմակերպման նոր լուծումներ է բերում։ Հավաքների նպատակը մանկավարժական ներուժի միավորումն է, արդեն իրականացրած նախագծերի ներկայացումը, դրանց զարգացման շուրջ քննարկումն ու նախագծերի հանրայնացումը։ Կարևորվում են նաև հաջորդ ուսումնական տարվան ուղղված նախագծային զարգացումները, կոնկրետ շեշտադրումները։

Հավաքի մասին կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

Հավաքը կրթահամալիրային մանկավարժական նախագիծ է, որն իր մեջ ներառում ու ջնջում է կրթահամալիրի հանգույց-դպրոցների, սովորողների տարիքային սահմանները՝ բոլորին ներկայացումային բաց հարթակներ բերում։

Այս տարվա մանկավարժական հավաքի կլոր սեղանների համար առանձնացրել, շեշտադրել էինք հետևյալ թեմաները։

Մանրամասն ծրագիրը, նյութերը՝ մանկավարժության լաբորատորիայի բլոգում։

Յուրաքանչյուր կլոր-սեղանի օրակարգը, ցուցադրվող նյութերն ու գրանցված մասնակիցների անունները հրապարակվում էին լաբորատորիայի բլոգում, mskh.am-ի առաջին էջում։

Կլոր-սեղանների լուսաբանումները հրապարակվում էին դասավանդողների, սովորողների բլոգներում, կայքումՍեբաստացի TV-ի ենթակայքում։

Մանկավարժական ճամբարի արտագնա փուլը կազմակերպվեց Արատեսում․ այն համակարգում էր կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը, որը ճամբարային փուլը ներկայացրել է հաշվետվությամբ․ ծանոթացե՛ք խնդրեմ։

Կլոր սեղանների կազմակերպումն՝ ուսումնական, կրթահամալիրային նախագիծ

Կարևորում ենք նման նախագծերի նախապատրաստական փուլը, որը դառնում է ուսուցում հենց նախագծման փուլից։ Ի դեպ, սա ուսուցման կարևոր փուլ եմ համարում ո՛չ միայն սովորողների, այլև՝ նախագիծը համակարգողների, դպրոցների ղեկավարների, դասավանդողների համար։ Ուսուցման այս փուլում ակտիվ օգնություն ու խորհրդատվություն ենք ստանում կրթահամալիրի հիմնադիր տնօրենից, փոխտնօրենից, միմյանցից․ սա կարևոր է, որովհետև ցանկացած դիտարկոում օգնում է նախագծի զարգացմանը։ Կրթահամալիրային նախագծերը՝ նախագծեր են՝ ափի մեջ․ դրանք տեսանելի են բոլորին, դրանց ձևակերպումները, թերացումներն ու զարգացումը մեր հավաքանու աշխատանքի, ձեռքբերումների արդյունքն է, զարգացումը։ Ուստի էստեղ մենտոր ուսուցիչների դերը կարևոր է։ Թեմաների առանձնացման, նյութերի որոշման վրա նախագծային մեծ խումբ է աշխատում։

Կարևորում ենք և՛ հրավերների հասցեական ուղարկումը, և՛ հայտարարությունների տարածումը, և՛ կլոր-սեղանների համակարգողների հետ աշխատանքը։ Կարևորում ենք ոչ միայն գործընկեր կառույցների, այլև՝ գործընկեր մասնագետների, հանրային գործիչների, ծնողների մասնակցությունը։ Սովորողների համար նույնպես սա կարևոր ուսուցման փուլ է՝ նախագծելու, կարևորը երկրորդականից տարբերելու, խոսքի վրա աշխատելու, հանրային հարթակում հանդես գալու, այլ՝ կոնկրետ առաջադրված խնդրից ելնող հմտությունների զարգացմամբ։

Յուրաքանչյուր կլոր սեղանի հրավեր առանձնացվում է, շեշտադրվում, նախապես հրապարակվում, որպեսզի մարդիկ ծանոթանալու հնարավորություն ունենան։

Հավաքի քննարկումների արդյունքում ձևավորվեցին ոչ միայն հեղինակային կրթական ծրագրով ծրագրով կրթահամալիրում մեր անելիքները, այլ նաև կոնկրետացան առաջարկությունները մեր գործընկերներին։ Նախանշվեցին կոնկրետ նախագծերի զարգացումները, հստակեցվեցին այն ուղղությունները, որոնց շուրջ այս փուլում կենտրոնացնելու ենք մեր ջանքերը․ հաշվի առնվեցին առաջարկները։ Հնչած հարցադրումներն էլ օգտակար եղան վերաձևակերպումների, նոր մշակումների համար։

Կլոր սեղանների կազմակերպան զարգացումը, դրական կոնկրետ շեշտադրումները՝

  • Այս տարվա կլոր-սեղաններն առանձնացան նրանով, որ առանձնացված բոլոր թեմաները կրթահամալիրային մեծ նախագծեր էին, որոնց շարունակականության ու զարգացման մեջ տեսնում-կարևորում ենք գործընկերների, ծնողական համայնքի ներառվածությունը։
  • Դժվարությամբ, բայց հաջողվեց ներմուծել նախապես գրանցվելու մշակույթը։ Պարզ է, որ բոլոր մասնակիցները չէին գրանցվել, բայց ծնողները, հետաքրքրված սովորողներն ու դասավանդողները մեծ մասով նախապես էին հայտագրվել։
  • Հաջողություն ենք համարում ինքնին կրթական նման մեծամաշտաբ հավաքի կազմակերպումը, որում ներառված են ոչ ընտրված, սովորական ուսուցիչներ, սովորողներ։ Ներառված մարդիկ այն մարդիկ էին, որոնք իրենք են ստեղծում, իրականացնում այդ նախագծերը։
  • Հաջողություն է նաև օրացուցային հավաքի պահպանման ավանդույթը՝ թվով տասնվեցերորդ, կրթական այնպիսի հարթակի-միջավայրի ստեղծումը, որը հենց դասավանդողների ու սովորողների՝ նախագծային խմբի նախաձեռնության, առաջարկի դեպքում է ձևավորում։ Սա շատ կարևոր է։
  • Հաջողություն է մեծ թվով ծնողների, կոնկրետ մասնագետ-փորձագետների հասցեական ներառումը։

Կլոր-սեղանների, Աշնանային հավաքի կազմակերպման դժվարությունների մասին

  • Դժվար է յոթ ուսումնական հաստատություն ներառող մեծ կրթական համալիրում նման հավաքի իրականացումը։Նախագծերի, թեմաների ընտրությունը, կարևորումը։
  • Նման հավաքները բաց են և իրենց բաց լինելով էլ արդեն դժվար կազմակերպելի․ դրանք ներառում են տարբեր տարիքի մարդկանց, տարբեր կրթական հավակնություններ ունեցող անձանց, մասնագետների։ Նախապես հրապարակված բոլոր նյութերը քննարկելի են, դրանք կարելի է լրացնել, կրճատել, քննադատել։ Պետք է հասցնել բոլոր դիտարկումները լսել, ընդունելի դիտարկումները կազմակերպական տեսքի բերել։

 

 
 

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский