Ինչպես սիրել երեխաներին
Primary tabs
Պետք է սիրել երեխաներին՝ նրանց պաշտպանելու համար
Երեխաների հանդեպ Մանկավարժական Սերը կրթական ոլորտի ամենազորեղ արարիչ ուժն է, որն առանց այդ Սիրո, կրթական դառնալ չի կարող։ Դպրոցում պիտի լինի գոնե մի ուսուցիչ, որ սիրում է երեխաներին, և որին սիրում են երեխաները, և նա կարող է ինչ-որ չափով չեզոքացնել այն բացասական ժայթքումը, որը լցնում է Սեր չունեցող տարածությունը։
Իսկ իմ ներքին օրենքը սա է․
Երեխաները կառաջադիմեն իրենց հոգևոր-բարոյական կայացման և գիտելիքի իմացության մեջ այն չափով, ինչ չափով որ բարեբեր մանկավարժական սերը կհասնի բոլորին ու յուրաքանչյուրին։ Եվ որքան լցված լինի կրթական տարածությունն այդ էներգիայով, այնքան ավելի հարստությամբ կեռա նրանում երեխաների կյանքը։
Մանկավարժական Սերը պատվիրում է մեզ պաշտպանել երեխաներին։
Պետք է պաշտպանել նրանց
-անդաստիարակ դաստիարակներից,
-տգետ ուսուցիչներից,
-շաբլոն դասերից և դատարկ բարոյախոսությունից,
-բթացնող տնային հանձնարարություններից,
— սարսափ ու վախ ներշնչող ստուգողականներից և ստուգումներից,
-թվանշանների և գիտակցությունը թմրեցնող բալերի հեղեղից,
-ձանձրույթից,
-դասագրքերի բռնությունից,
— պետական շահախնդիր ծրագրերից,
-մեղքի մշտական զգացումից,
-պարտադրված ստից ու ագրեսիայից,
-անտարբերությունից,
-զազրախոսությունից,
-անվստահությունից,
-մեծերի ոտնձգություններից,
-տափակ իրականությունից
-«չարչիական ուղղվածությունից»,
-սեփականատիրական զգացումից և այլն։
Իսկ ամենակարևորը` պետք է պաշտպանել երեխաներին և ամեն մի Երեխայի անոգեղենությունից ու անաստվածությունից։
Պետք է պաշտպանել․
-զանգվածային լրատվական միջոցների բարոյազրկիչ ազդեցությունից,
-անբարո զվարճությունների բռնությունից,
-գռեհիկ զգացումներից և մտքերից,
-վատ տեսարաններից ու վատ երաժշտությունից,
-հանրային չարությունից։
Երեխաներին պետք է պաշտպանել․
-իր երիտասարդ քաղաքացիների նկատմամբ պետության ոտնձգությունից։
Մենք տեսնում ենք, թե ինչպես է պետությունը զոհաբերում երեխաների շահերը իր քաղաքական հավակնություններին։
-հնարավո՞ր է համարել, որ շուկայական սկզբունքը կրթության ոլորտում, կամ ինչպես Կ․ Դ․Ուշինսկին էր ասում, «չարչիական ուղղվածությունը, որը սկսել է կյանքից թափանցել դպրոց», պետության կողմից երեխաների հանդեպ խորագույն սիրո և հոգատարության դրսևորում է։
— Ո՛չ, իհակե։
-Հնարավո՞ր է հաստատել, որ ուսուցիչների և դաստիարակների վերապատրաստման աստիճանը արհեստականորեն իջեցնելով այսպես կոչված «եվրոպական ստանդարտներին» համապատասխանեցնելը երեխաների մասին և նրանց ապագայի համար պետության սիրո ու հոգատարության դրսևորում է։
-Իհարկե ո՛չ։
-Հնարավո՞ր է համարել, որ բռնությամբ կրթական աշխարհ ներմուծված այսպես կոչված միասնական պետական քննությունը, որ նույնպես «եվրոպական օրինակով» է, պետության ամենանվիրական սիրո դրսևորումն է իր երիտասարդ քաղաքացիների հանդեպ։
-Հիմարություն է։
-Հնարավո՞ր է հուսալ, որ երբ դպրոցների տնօրեններ, կրթության տարբեր աստիճանի ղեկավարներ, կրթության նախարարներ են նշանակվում սահմանափակ գիտակցությամբ մարդիկ, որոնք չգիտեն և չեն սիրում երեխաներին, տգետ են, ագահ, անհոգի, նույնպես երեխաների հանդեպ անկեղծ սիրուց է։
-Ո՛չ և ո՛չ։
-Այն, որ դպրոցի ուսուցիչները, փոխտնօրենները, տնօրենները թաղվում են վերադասի առաջ հաշվետվությունների մեջ, իսկ երեխաների հանդեպ նրանց հոգատարությունը տառապում է թղթային քաշքշուկներով, բյուրոկրատական հրահանգներով, մշտական և դաժան ստուգումներով, այդ բոլորը երեխաների հանդեպ սիրո՞ւց է։
-Ծիծաղելի է, աբսուրդ է։
Եթե կրթական աշխարհում ինչ-որ բան երեխաների հանդեպ սիրուց չէ, զգայուն հոգատարությունից չէ, ողջը չարություն ծնող սուտ կլինի։
Ահա դրանից էլ լինում են դժբախտությունները։
-Չեն եղել այսքան սարսափելի քանակի հասնող երեխա մուրացկաններ, իսկ հիմա կան։
-Երբեք չեն եղել այսքան շատ մանկական ինքնասպանություններ, իսկ հիմա կան։
-Երբեք չի եղել կրիմինալի այսպիսի աճ անչափահասների մեջ, իսկ հիմա կա։
-Երբեք չեն եղել ազգամիջյան թշնամություն և անբարյացակամություն երիտասարդների մեջ, իսկ հիմա կան։
-Երբեք չեն եղել հոգի սարսռեցնող այսքան թմրամոլներ, ծխողներ և հարբեցողներ երեխաների մեջ, իսկ հիմա կան։
-Երբեք չի եղել մանկական պոռնկության այսպիսի աճ, իսկ հիմա կա։
-Երբեք պոռնոգրաֆիային չի թույլատրվել երեխաներին մոտենալ, իսկ հիմա թույլատրվում է։
-Երբեք չի եղել երեխաների առևտրի ընդհատակյա բիզնես, իսկ հիմա կա։
— Երբեք չի եղել․․․
— Երբեք չի եղել․․․
Այս ամենը ոչ ոք չի կոչի երեխաների հադեպ սիրո դրսևորում։
Կա խավար։
Կա Լույս։
Լույսը քիչ է այնտեղ, որտեղ իշխանություն է կենտրոնացած, որը կարող էր այդ ամենին վերջ դնել, բայց չի անում։
Բայց բացի իշխանությունից, որում դեռ շատ քիչ է երեխաների հանդեպ սերը, կա ուսուցիչների, դաստիարակների բարի կամքը, որոնց սերը երեխաների հանդեպ և նրանց պաշտպանելու առաքելությունը նախասահմանված է Աստծուց։
Ես ձգտում եմ դեպի Ապագան
Ժամանակը առաջ է ընթանում։
«Սիրե՛ք ապագան՝ թևեր կաճեն», — ասում է Մեծն Արևելքը։
Առաջ ես չգիտեի այս իմաստնությունը, բայց իմ էությունն ինձ միշտ ուղղորդում էր դեպի Ապագան։
Ինչ-որ ժամանակ, մտածելով ժամանակի մասին, ես գրի եմ առել ինձ համար մտքերի հետևյալ կտորները։
Ապագան նա է, որ ցախ է հավաքում կրակի համար։
Ներկան նա է, որ խարույկ է վառում ցախից։
Անցյալը նա է, ով մոխրի մեջ պահպանում է անթեղված կրակը։
Ապագան Ներկայի արդարացումն է։
Ներկան հավերժական ու անդադրում մուտք է դեպի Ապագա։
Անցյալը նրանց հետքերն են։
Ապագան երազանքի բույնն է։
Ներկան երազանքը երկարաձգելու համար գործողությունն է։
Անցյալը արխիվ է դրանց համար։
Ներկան Ապագայի սխալն է։
Անցյալը ստուգողական է Ներկայի համար։
Սքանչացումը կրակի բռնկում է մարդու հոգում, որ առաջանում է Ապագայից եկող կայծի անսպասելի այցելումից։
Ուրախությունը Ներկան է, որ, պոկվելով Անցյալից, ժամանակից շուտ մտնում է Ապագա։
Տխրությունը այն ժամանակ է, երբ Ներկան չի կարող ոգեշնչվել Ապագայով, բայց և չի կարող վերադարձնել Անցյալը։
Հոռետեսությունը այն ժամանակ է, երբ Անցյալը լռվում է Ներկայում և թույլ չի տալիս նրան շարժվել դեպի Ապագա։
Ձանձրույթն այն Ներկան է, որը, մոռանալով Ապագայի մասին, փորում է Անցյալի մոխիրը՝ հետևելով, թե ինչպես են մարում վերջին կայծերը։
Կյանքը Ներկայի կրակոտ պարն է Ապագայի հետ, որի ոտնահետքերը պահում է Անցյալը։
Կյանքը հավերժական Ներկան է, որ հայտնի է Ապագային, բայց կասեցվում է Անցյալի կողմից։
Ապրում է նա, ով շտապում է Ապագան ձգել դեպի Ներկա՝ չմնալով Անցյալում։
Ես միշտ մղվել եմ դեպի Ապագա՝ չմտածելով, թե ինչ կտան ինձ տարիները։ Դեպի Ապագա եմ մղվում նաև հիմա։
Բայց ի՞նչ եմ ես փնտրում Ապագայում։
Մղվում եմ ոչ թե այն Ապագան, որ կարող է սով, ցուրտ, պատերազմ ու ավեր, անհուսալիություն ու դատապարտվածություն, չարություն ու ատելություն բերել։
Մղվում եմ ոչ թե համընդհանուր «չիպավորմանը», մոլորակի բնակչության գլոբալ ստրկացմանը և ոչ էլ գովազդային ստրկացմանը ու ոչ էլ շվայտանքների վերադարձին, ընտանիքի ոչնցացմանը, հակաքրիստոսի հանդեսին։
Մղվում եմ նրան, որ այս ամենը չլինի, այլ լինի մի ուրիշ բան, հակառակը՝ լուսավոր մի բան։
Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը։
Իսկ Գեղեցկությանը ի՞նչը կփրկի։
Ո՞վ, ի՞նչը կփրկի Գեղեցկությանը, որպեսզի ամբողջ աշխարհը, ողջ մարդկությունը փրկվի։
Ամպերը շարժվում են։
Ես չգիտեմ, թե մի հիսուն տարի հետո ինչ է սպասում մեր երեխաներին, որոնց այսօր դաստիարակում ենք։ Այնպես, ինչպես չգիտեին 30-ական, 40-ական թվականների ուսուցիչները, թե ինչ կարող է պատահել իմ սերնդի հետ անցյալ դարի 90-ական թվականներին։
Բայց ես սիրում եմ երեխաներին, և ես դառը փորձ ունեմ։ Դրա համար էլ շտապում եմ պաշտպանել նրանց գալիք հնարավոր սոցիալական աղետներից ու ցնցումներից։ Նրանք պետք է պատրաստ լինեն դրան, ուժ ու զորություն պետք է գտնեն՝ կասեցնելու դրանք, հակադրվելու դրանց, հաղթանակ տանելու այդ ուժերի դեմ։
Ե՛վ Աշխարհը, և՛ Գեղեցկությունը, և՛ Մշակույթը, և՛ Մարդկությունը կփրկի միայն Նախասկզբնական Էներգիան Սիրո, որ Աստծուց է։ Այդ էներգիան (նա անհատնում է) մարդիկ պետք է ամբարեն իրենց մեջ, բազմապատկեն և փոխանցեն, նվիրեն միմյանց։
Ինչքան Երկրագնդի վրա շատ ամբարվի Սիրո Նախասկզբնական Էներգիան, այնքան հաջողությամբ մարդիկ կբարեշրջվեն, կզարգանան, կարարեն, կընդարձակեն իրենց գիտակցությունը, կբացեն սրտերը, կդրսևորեն իրենց տաղանդը և իրար կնվիրեն իրենց հոգու պտուղները։
Հարկավոր է, որ Երկրի Նոոսֆերան պաշտպանված լինի ամենակարող Սիրո մթնոլորտով։
Սա մի՞թե երևակայություն է։
Չկա՞ն արդյոք Երկրի վրա մարդիկ, որոնք հավատում են, որ կգան այդպիսի ժամանակներ, բայց, իհարկե, անհրաժեշտ կլինեն կամքի ահռելի ջանքեր և անձնվեր, անվախ նպատակաուղղվածություն։
Կան։ Կան այդպիսի մարդիկ։
Նրանց կոչում են նպատակասլացներ։
Նրանց կոչում են ուսուցիչներ և դաստիարակներ։
Նրանց կոչում են Կյանքի նկարիչներ։
Նրանց կոչում են Լույսի Ուսուցիչներ։
Այդ մարդկանց իշխանության տակ է բոլոր մյուսներին Սիրո ազդակներ շնորհելը։
Ես ուզում եմ լինել նրանց շարքերում։
Բուշետի, Վրաստան
27.06.2009.
Բովանդակություն
- Սիրելի գործընկեր
- Իմ սիրո աղբյուրը
- Սիրե՞լ են արդյոք ինձ ուսուցիչները
- Ես՝ հերոս
- Ես վերաքննություն ունեմ
- Ես թաքնվում եմ խոհանոցում
- Ստուգողական ուսուցչի համար
- Անգլերենը՝ վրացերեն տառերով
- Բոլորին՝ ընդհանուր մեկ, ամեն մեկի գլխին՝ առանձին ելունդ
- Ես գիտեմ «էյ, բի սի, դի»
- Ուսուցիչների համաստեղությունը
- Մենք հիասթափված ենք։ Ի՞նչ է լինելու հետո
- Ի՞նչ կա ուսուցչի անվան մեջ
- Նվեր
- Նա իմն է
- Մենք նայում ենք անձայն լաց լինող ուսուցչուհուն
- Ես բանաստեղծելու շնորհք ունեմ
- Նա պատրաստում էր ինձ փրկության համար
- Ճշմարտության պահը
- Հերոսական սեր
- Տետր մաթեմատիկայի և բանաստեղծությունների համար
- Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես քեզ կսիրես
- Մենք մեծարում ենք ֆիզիկայի ուսուցչին
- Ուսուցչի չարությունից ինձ փրկում է ծածկաթերթիկը
- Ես արևելագիտության ֆակուլտետի ուսանող եմ
- Ճակատագրի զիգզագները
- Իմ սրտում արթնանում է նախասահմանվածության սերմը
- Այդպես էի մտածում ես 50-ական թվականներին
- Երեխաները կոչ են անում ինձ հեռու մնալ բռնատիրությունից
- Գաղափարներ ապագայից
- Թող ուսուցիչը ապրի հավերժության համար
- Սիրո՞ւմ են արդյոք երեխաներին բռնատիրական ուսուցիչները
- Սխալների ուղղում
- Տրագիկոմիկական իրադարձություններ
- Երազանք Մանկական պետության մասին
- Մանկավարժական կենդանի գործընթացի սիրտը
- Սուխոմլինսկու տխուր դեմքը
- «Ինչպես սիրել երեխաներին»
- Չսպասված ուրախություն
- Կյանքը՝ որպես Սեր, և մահը՝ որպես Սեր
- Հավատի ամրապնդումը
- Քսանամյա փորձարարություն
- Բացահայտում ենք արդեն բացահայտածը
- Բարի լուր Սիրո մասին
- Այնտեղ, որտեղ Սեր չի թագավորում
- Ես փորձառություն եմ անցնում Կոնստատին Դմիտրևիչ Ուշինսկու մոտ
- Մարդասիրական մանկավարժության ենթադրությունները
- Պաշտպանները
- Ոգեղենության և Սիրո կերոն
- Երեխաների հանդեպ Իմաստուն Սիրո մեղրաբջիջները
- Ես դիմում եմ գրքերին, ինչպես Երկնքին
- Իմ սիրո կծիկը
- Պետք է սիրել երեխաներին՝ պաշտպանելու համար
- Ես ձգտում եմ դեպի Ապագան
- Բացվել է 984 անգամ