Ուսումնական՝ ընտանեկա՞ն, թե՞ ընտանեկան՝ ուսումնական տարի

Մեր կրթական համայնքով` ընտանեկան, թե դպրոցական, մայիսյան ուսումնական շրջան ենք մտել։ Միասին՝ սովորող ու սովորեցնող, անցել ենք ուսումնական երկար ճանապարհ՝ իր բազմազան, բեղուն ուսումնական շրջաններով։ Ուսումնական տարին ավարտում ենք դասարանից դասարան փոխադրման «Ելք» ստուգատեսով՝ ներկայացնելով ուսուցչի և սովորողի ուսումնական աշխատանքը, գնահատելով ինչպես ընտանեկան դպրոցի օգնությամբ, այնպես էլ դասարանական ընտանիքով։ Ընտանեկան դպրոցը, սովորողն ու աշխատողն իրենց ուսումնական բլոգներում պիտի ներկայացնեն իրենց ուսումնական գործունեությունն ու ձեռքբերումները, ամփոփեն ուսումնական տարին։

Կարծես երեկ էր սկսվել ուսումնական տարին՝ «Գիտելիքի օր»,«Ես», «Տիեզերք»․․ Չորս նորեկ սեբաստացիների մուտքը մեր դասարան նշանավորեցինք «Ճանաչում ենք կրթահամալիրը» նախագծով, իսկ ամսվա վերջին էլ՝ ուսումնական բարձունքի հաղթահարմամբ։  Աշունը կրթահամալիրում հեքիաթային է, երփներանգ, գունագեղ, իսկ ուսումնական աշունը՝   գույնզգույն ու բազմազան, ամենից ամենա ուսումնական։ 2019 թվականին կրթահամալիրը տոնական էր, այս տարի նաև՝ հոբելյանական։ Կրթահամալիրը` իր սեբաստացի մեծով ու փոքրով, մանկավարժական աշխատողներով ու սովորողներով, բոլորով-բոլորով, այդ թվում՝ սովորողների ընտանիքներով, տոնում էր իր երեսնամյա հոբելյանը։ Տոնն ուներ իր բաղադրիչները՝ թթուդրիկլավաշթխիկմարզատոնվարպետության դասեր, չրատոն ու շարոցատոն, որոնք առանձնահատուկ նվեր էին ամեն դասարան-ընտանիքի կողմից կրթահամալիրին, մեզ՝ բոլորիս։  Ինչպես դասավանդողները, այնպես էլ սովորողների ընտանիքները հանդես եկան իրենց ձոն-պատումներով։ Տոնը նշանավորվեց նաև «Գեղարվեստը կրթահամալիրում»համերգով, «Անցանկապատ կրթության» մասին ծնողների ու սովորողների անդրադարձով։ Սեբաստացիների տոնը յուրատեսակ գնահատում-ամփոփումը դարձավ արածի, ստեղծածի ու տարածածի։

Ուսումնական աշունն ամփոփվեց «Խնկոյանական օրեր» նախագծով, ուսումնական ճամփորդությամբ, հարիսայի գովք-համտեսով։ Տարին այնքա՜ն արագ մոտեցավ ավարտին լույսերով, զանգերով, ղողանջներով՝ Ամանոր 2020-ով: Տարեմուտը կրթահամալիրում համընկնում է ուսումնական նոր՝ երկրորդ շրջանի մեկնարկին։ Այս տարի էլ ճամբարային հունվարը հագեցած էր ստեղծական մտքի վառ երևակայությամբ՝ ճամփորդություններձմեռային մարզական հրճվանք, ազգագրական փառատոն, Ղափամայի ծես։ Դե իսկ ձմեռային դիջիթեքյան ու բնագիտատեխնիկական նախագծերը թվային միջոցների ու բնագիտական-տեխնիկական հմտություների ու կարողություններին ինքնատիպ, չկրկնվող ստուգատես են  բոլորիս համար։

Հաջորդ ուսումնական շրջանը համընկնում է ձմռան վերջին՝ փետրվարին։ Այն միշտ հագեցած է թումանյանական շնչով, խոսքով ու գործով, մայրենի լեզվին նվիրված զանազան նախագծերով։

ԳարնանամուտԲարեկենդան ու․․․կորոնավիրուս․․․

Սա ի՞նչ է, դեռ պարզ չէ կարծես ( հետո պիտի պարզվեր, որ սա էլ մի ուրույն ուսումնական նախագիծ է սովորողների համար), բայց մինչ կհասկանանք, շարունակեցինք զուգահեռ աշխատել։ Արագ կողմնորոշվող սեբաստացիները ոչ մի օր չկտրեցին ուսումնական կապը միմյանց հետ։ Ինչպե՞ս։ Այսպե՛ս։

Ո՞վ կմտածեր, որ հեռավար-առցանց ուսուցումն այսքան լայն տարածում կունենա։ Բայց, արի ու տես, ունեցավ ու․․․․իր հետ բերեց նորանոր հմտությունների ու կարողությունների բացահայտում, վերհանում, ուսումնասիրում, յուրացում, ասել է թե՝  տարօրինակ-յուրօրինակ ինքնակրթութուն։ Վարակը մեդիահմտությունների յուրատեսակ ստուգատեսի բերեց բոլորիս, որը տարածվեց, կաթիլ-կաթիլ ներծծվեց, մտավ ընտանիքներ։ Ուսումնական գործունեությունը՝ սովորողի և դասավանդողի միջև իրականացվող, շարունակվեց այլընտրանքային ճանապարհով՝ մեդիամիջավայրում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և  մեդիագործիքների միջոցով: Առցանց աշխատանքի համար կազմեցին աշխատակարգեր՝  և դասավանդողը, և՛ սովորողը՝ իրենց կրթահամալիրյան, հետագայում նաև՝ ընտանեկան նախագծերով։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Ընտանիքները կամաց-կամաց վերածվեցին ուսումնական լաբորատորիաների՝ առժամանակ փոխարինելով կրթական բաց միջավայրին։ Վարակը ստիպեց մտածել, մտածել, ընդլայնել մտահորիզոնը, ստեղծագործել․․․

Շախմատային փոխատեղման հատուկ քայլով ծնողը դարձավ ընտանեկան ուսուցիչ, ուսուցիչը՝ խորհրդատու-օգնական։ Կրթահամալիրը մարտ ամսին մշակեց ընտանեկան կրթության ուղեցույց՝ կազմված չորս բաղկացուցիչից։ Այստեղ կարևորվեցին ընտանեկան ստեղծագործական երևակայությունը, ծնողի հեղինակային իրավունքները, ինքնադրսևորումը՝ իր հեղինակային-այընտրանքային ձևերով։ Ձևավորվեց ընտանեկան կրթական միջավայր՝ տարատեսակ ուսումնական լաբորատորիաներով։ Ամեն ինչ սկսվեց հիգիենայի ստուգատեսից, ու գնաց մտքի թռիչքը… Ինչե՜ր ասես՝ չեն անցնի մարդու մտքով՝ առցանց ճամփորդություն, առցանց ընտանեկան խաղեր, առցանց ընտանեկան ներկայացում, առցանց համերգ ու ցուցահանդես․․․Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը․․․մեկը մյուսից բազմազան, մեկը մեկից հետաքրքիր, առանց «պարտադիր» բաղադրիչի՝ ինքնաբուխ և ստեղծական։ Ես էլ, ինչպես բոլորը, ստեղծեցի իմ ընտանեկան դպրոցը՝ իր տարատեսակ նախագծերով՝ մարզական, խաղային, խոհանոցային, ընթերցողական, ճամփորդական․․․

Դասավանդողները՝ որպես ընտանեկան խորհրդատու-խրախուսողներ, պարբերաբար տեսակապի մեջ մտնելով սովորողի հետ, անհրաժեշտ դիտարկումներով, ուղղորդումներով ուսումնական նյութերով լրացրին և շարունակում են լրացնել ընտանեկան դպրոցի ղեկավար-ուսուցչին։ Օրացուցային ոչ մի նախագիծ չսպրդեց մեր աչքից՝  ԶատիկՌոդարիական օրեր, Ձոն մայրիկներին, ընդհակառակը՝ լրացվեց, ինքնըստինքյան լրամշակվեց նոր, հեղինակային-ընտանեկան տարրերով։ Այս՝ հեռավար ուսուցման շրջանում ստեղծագործելու պակաս չզգացվեց․ դրանով վարակվեցին ընտանեկան դպրոցի թե՛ խորհրդատու-ուսուցիչները, թե՛ ղեկավարները, թե՛ սովորողները, որոնք հանդես եկան պատումերովհորդվածներով «Դպիր»-ում։ Արդեն հրապարակված է հեղինակային կրթական ծրագրի՝ մայիսի մեր ուսումնական օրացույցը։

Շարժվում ենք առաջ՝ նոր ուժով, ստեղծագործելու նոր՝ մայիս-հունիսյան շնչով։ Առջևում հունիսն է՝  իր ամառային ուսումնական ճամբարով, փառատոններով, «Մուտք կրթահամալիր» ճամբարով։ Միասին պիտի կազմակերպենք 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը կրթահամալիր՝ ազդարարելով նորեկ սեբաստացիների մուտքը կրթական բաց միջավայր։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский