Ես սեբաստացի եմ. մուտք կրթահամալիր

Մանկավարժի աշխատանքն ամենապատասխանատուներից է: Ուսումնական դասընթացը սովորողի համար պետք է լինի հայտնագործություն անելու ամենօրյա հնարավորություն: Այդպիսի հնարավորություն սովորողին տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Կրթահամալիր, որտեղ գործում է հեղինակային կրթական ծրագիր, և որտեղ կարևորվում է սովորողի և դասավանդողի ստեղծագործական աշխատանքը:
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին երբևէ չեմ մտածել, որ կարող եմ զբաղվել մանկավարժությամբ, սակայն մեր կրթահամալիրը և մեր այլընտրանքային կրթական ծրագիրը գրավեցին ինձ: 2020 թ.-ին անցնելով քառօրյա վերապատրաստում և մուտքի ճամբար՝ մեկ տարի աշխատեցի Արևմտյան դպրոցում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ:
Տպավորիչ էր առաջին աշխատանքային օրս՝ ճամփորդություն դեպի Արագածի հարավային գագաթ: Կրթահամալիրում յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր բարձունքի հաղթահարում է։
Երկարացված օրը յուրահատուկ է մեր կրթահամալիրում: Հագեցած ուսումնական օրվանից հետո կազմակերպիչը պետք է կարողանա ուսուցողական հետաքրքիր նախագծերի շուրջ համախմբել իրարից տարբեր, հաճախ նաև տարատարիք սովորողների:
Այսպիսով՝ երկարացված օրը սկսվում է միջավայրի խնամքով։ Հետաքրքիր է սեբաստացիների կապը բնության հետ: Սովորողները հիանում են բույսերով, մեծ սիրով խնամում, դե իսկ բույսերն էլ ծաղկում և ժպտում են: Կարևոր է նաև շփումը կենդանիների հետ․ սովորողը դառնում է ավելի հոգատար և բարի: Երկարացված օրվա ընթացքում պարբերաբար այցելել ենք ուսումնական ագարակ, խնամել մեր սիրելի կենդանիներին, ձիավարել, իրականացրել «Իմ Կենդանին» նախագիծը:

Սեբաստացիների կյանքում կարևոր տեղ ունեն ճամփորդությունները: Հիանում եմ սեբաստացի սովորողներով․ նրանք միշտ մեծ խանդավառությամբ են ճամփորդում․սիրում են բացահայտել Հայաստանի գեղեցիկ և գողտրիկ վայրերը: Մեր սովորողները կարողանում են հոգ տանել մեր շրջակա միջավայրի և հայրենի բնության մասին:

Ճամփորդություններ՝

Լինելով երկարացված օրվա կազմակերպիչ և օրվա մեծն մասն անցկացնելով սովորողների հետ՝ իրենց օգնությամբ շատ հեշտ և արագ ընտելացա կրթահամալիրյան կյանքին: Միասին իրականացրինք բազում հետաքրքիր նախագծեր ՝ տեխնոլոգիականմարզականերաժշտական և այլն։

Կրթահամալիրում առանձնակի տեղ է տրվում ազգային ինքնությանը և երաժշտությանը: Յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է ընդհանուր պարապմունքով․ միասին պարում ենք, երգում մեր սիրելի երգերը և միասնական ընթերցումներ իրականացնում․

Սեբաստացիների համար կարևոր են ուրբաթ օրերը, որոնք սկսվում են Սբ. Երրորդություն եկեղեցում՝ միասնական ուսումնական ժամերգությամբ,  և ավարտվում կրթահամալիրի մարմարյա սրահում՝ միասնական տոնախմբությամբ՝ մեր սիրելի ուրբաթ-համերգներով: Չկա մեկ այլ դպրոց, որ այսքան մոտ լինի երաժշտությանը․

Իմ գործունեությունը կրթահամալիրում չէր սահմանափակվում միայն երկարացված օրվա կազմակերպիչ լինելով, մասնակցում էի նաև տարբեր երաժշտական նախագծերի (ուսուցչական երգչախումբ և վոկալ համույթ), իսկ 2021թ.-ի սեպտեմբերից  երաժշտության եմ դասավանդում երաժշտության ընտրությամբ խմբերին Արևմտյան և Հարավային դպրոցներում:
 Հատկապես մեծ է պատասխանատվությունը, երբ աշխատում ես ընտրությամբ գործունեության խմբերում, որովհետև այստեղ արդեն գործ ունես փոքրիկ երաժիշտների հետ:
Կարևոր է սովորողների մոտ զարգացնել սերը դեպի երաժշտությունը, երաժշտություն ունկնդրելու  կուլտուրան, երաժշտական լսողությունը:

Ընտրությամբ խմբերի հետ իրականացնում եմ «Ծանոթություն համաշխարհային  դասական և ֆոլկլոր  երաժշտությանը» ծրագիրը․ սովորում ենք երգել  տարբեր լեզուներով, միասին ունկնդրում ենք դասական  երաժշտություն, զարգացնում երաժշտական ճաշակ: Ինչպես նաև սովորում ենք նոտագրագիտություն, փորձում նոտագրել փոքրիկ երաժշտություններ, լսում և որոշում երաժշտության չափը:

Պատումներն ու տեսանյութերը՝

Սովորողների հետ ծանոթանում ենք նաև երաժշտական գործիքներին, փորձում տարբերել  ձայները, կազմակերպում հետաքրքիր հանդիպումներ երաժիշտների հետ, ուսումնասիրում աշխարհահռչակ կոմպոզիտորների կյանքը և կատարում ճամփորդություն դեպի թանգարաններ ՝ ամրամպնդելու համար մեր երաժշտական գիտելիքները:

Երաժշտական այլ նախագծեր ՝

Ամեն օր շփվելով սեբաստացիների հետ մի նոր աշխարհ եմ  բացահայտում…

Փոքրեր, ում ստեղծագործական մտքին և երևակայությանը կարող են նախանձել նույնիսկ մեծերը:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский