Անդրադարձ 2021-2022 ուսումնական տարվան

Հեղինակ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հինգերորդ տարին է, ինչ բնագիտություն եմ դասավանդում: Ինձ համար 2021-2022 ուսումնական տարին տարբեր աշխատանքներ կատարելու, իրագործելու տարի էր` իր բազմաբովանդակ նախագծերով: Ամփոփ ներկայացնեմ նախորդ տարվա մի քանի նախագծերի հաշվետվությունը, որոնք շարունակական են:
Կառանձնացնեմ երեք հիմնական նախագիծ, որոնք կարևոր են իրենց բնույթով և շարունակականությամբ:
Միշտ սիրում եմ հետ նայել իմ կատարած աշխատանքին, խորհել, ավելացնել, ապա առաջ շարժվել: Ինձ համար կարծես ակնթարթի պես է անցնում ժամանակը. ամիսը սկսվում է, մեկ էլ արագ ավարտվում, պետք է հասցնես ինքնակրթվես, մտածես՝ ինչ նախագիծ իրականացնես սովորողների հետ, որ լինի ուսուցողական, օգտակար և շարունակական:
Այդ նախագծերն են՝

Երբ գալիս է ուսումնական առաջին շրջանը, միշտ մտածում ես՝ ինչ նախագիծ իրականացնես, որ կրտսեր դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներին հետաքրքիր լինի, ոգևորող, սովորողը մասնակից դառնա նախագծին իր ակտիվ գործունեությամբ:
2022թ.-ի ապրիլ ամսից սկսեցինք ակտիվ աշխատել Հյուսիսային դպրոցի սովորողների և  տարատարիք ճամբարականների հետ: Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցում էին տարբեր աշխատանքների: Երբ բակում աշխատանքները բազմաթիվ էին, սովորողների մոտ նկատելի էր ոգևորությունը, ժամերն էին հաշվում աշխատանքներին մասնակցելու համար, իրենք ընկերներով հերթ էին պահում, հանկարծ հերթը չխառնեն, բակ դուրս գան աշխատելու. սա էլ մի փոքրիկ դպրոց էր սովորողների համար: Միջավայրի  խնամք և ցանկացած  հանրօգուտ  աշխատանք  իրականացվում է համակարգմամբ։ Կարևոր   բաղկացուցիչ  է մեր  կրթական  ծրագրում, որ յուրաքանչյուր սովորող մասնակից  լինի այդպիսի աշխատանքների, դրա համար աշխատում  ենք խմբերով, հիմնականում այդ աշխատանքները ներառված են տեխնոլոգիայի  և  բնագիտության դասընթացներում։ Բակում հեշտ է լինում աշխատել հիմնականում հինգից յոթ սովորողի հետ, որ կարողանաս հետևել աշխատանքային գործիքներից օգտվելու կանոններին, հանկարծ պատահմամբ իրար չվնասեն, չցավեցնեն, միշտ  հիշեցնում եմ անվտանգության կանոնների և միմյանց հանդեպ հոգատարության  մասին:
Բայց միշտ չէ, որ այդ ամենը սահուն է ընթանում,  նաև դժվարությունների ես  բախվում, երբ մի քանի սովորող չեն ցանկանում  մասնակցել  հանրօգուտ,  հասարակական աշխատանքներին, միջավայրի խնամքին։ Չմասնակցելու  համար  լինում  են  տարբեր պատճառներ՝  սովորողը նոր է սեբաստացի  դարձել,   կամ  իր ընտանիքում  ընդունված  չէ  իրականացնել  այդպիսի  աշխատանքներ, հետո  այդպիսի  սովորողների մեծ մասը անընդհատ տեսնելով և իրականացնելով այդպիսի աշխատանքներ, իրենց ընտանիք են տեղափոխում այդ հմտությունները, տեսնում են, որ այդ աշխատանքն  այդքան էլ դժվար չէ կամ  տհաճ, ինչպես իրենք են պատկերացնում:

Առաջին աշխատանքը, որ սկսեցինք, բալենիների վերատնկումն էր. բալենիներն իրենց տեղը պետք է զիջեին խաղողի տնկիներին: Մեկնարկ տվեցինք վերածնունդ  նախագծին:  Այդ նախագծի հիմքում Դալմայի խաղողի այգիներից  բերված  խաղողի տնկիներին նոր կյանք տալն էր: Մեզ հյուր էր եկել Վայոց ձորի մարզպետը` մի խումբ ներկայացուցիչների հետ:  Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարգարյան Գեղամի  հետ  տնկեցինք խաղողի  տնկիները, և արդեն ամռան ընթացքում բավականին լավ աճեցին:
Երկրորդ կարևոր նախագիծը  Էկոտուր 2022 բնապահպանական ամենամյա ստուգատեսն էր, որը մեկնարկեց կրկին ապրիլ ամսին: Հետաքրքիր և արդյունավետ օգտագործեցինք մեր ժամանակը: Ապրիլի 30-ին Համապետական շաբաթօրյակն  էր:  Մասնակից  էին ծնողներ, սովորողներ, դասավանդողներ: Օրը  տոն  էր  բոլորիս համար, միասնական աշխատում էինք, իրար օգնում, միմյանց աջակցում,  ծաղկանոցներ ստեղծում: Կարևոր նախագիծ էր էկոտուրի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողների հետ ճամփորդությունը  դեպի Բջնի: Սովորողները սիրով մասնակցեցին և մաքրեցին Հրազդան գետի ափը: Էկոտուր 2022-ը սկսվեց ապրիլի 22- ին և ավարտվեց մայիսի 22-ին՝ իր կարևոր էկոլոգիական բաղադրիչներով:
Բնագիտության դասավանդման բաղադրիչներից է ճամփորդությամբ ուսուցումը: Ճամփորդությունների միջոցով կարողանում ես լավ ճանաչել սովորողներին, նրանց հետ բարձունք հաղթահարել, ճանապարհին զրուցել բույսերի օգտակար  և բուժիչ հատկությունների մասին, ինչպես նաև իրականացնել բնապահպանական մի շարք աշխատանքներ:Այդպիսի մի ճամփորդություն էր Վաղաշենի եռօրյա ճամբարը:
Շարունակեցի իրականացնել կարևոր մի նախագիծ՝ Հյուսիսի խնամվող պարտեզը,  այդ նախագծի շրջանակում բույսեր ենք տնկելմիջավայրի խնամք իրականացրել,  խաղողահավաք ենք իրականացրել, այն տեղափոխել խաղողի և գինու դպրոցմասնակցել գինու պատրաստման աշխատանքներին: Սովորողներն ի՜նչ խանդավառությամբ էին Քոլեջի ուսանողների հետ մասնակցում գինու ստեղծման արարողությանը, ոգևորությամբ աշխատում…
2022-2023 ուսումնական առաջին շրջանը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարեկան օրացույցով, ուսումնական պլանով ամրագրված, ուսուցման նոր շրջան էր: Դասավանդել եմ բնագիտություն  Հյուսիսային դպրոցում։ Որպես դասավանդող՝ ինձ համար յուրաքանչյուր նախագիծ կարևոր է, թե ինչ դեր կունենա այն սովորողի կյանքում` համեմատելով նախորդ տարվա աշխատանքների հետ, նոր ուղղություններ ավելացնել, որ սովորողին կհետաքրքրի: Հետաքրքիր է կարդալ, թե  սովորողներն ինչ կարծիք են հայտնում նախագծերի մասին և ինչպես են  մասնակցում: Յուրաքանչյուր նախագիծ հրապարակված է պատումներով և  լուսաբանումներով և շատ կարևոր են համագործակցային նախագծերը, ինչպես նաև երբ աշխատում ես հեռավար սովորողի հետ:
Ինձ համար կարևոր է լսել սովորողների կարծիքները նախագծերի  մասին. հատկապես տպավորվել էին «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի ֆիլմերը, քանի որ բուսական և կենդանական աշխարհի հանդեպ  հոգատարությունը կրկնակի է դառնում, դեռ փոքր տարիքից մտածում են` ինչպես  անեն, որ կենդանուն կերակրեն, փրկեն փորձություններից կամ ինչ անեն հրդեհի ժամանակ:
Հյուսիսային դպրոցի 4-րդ  և 5-րդ դասարանների սովորողները դիտել են ֆիլմեր և կարծիքներ հայտնել «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի ֆիլմերի մասին։
2021-2022 ուստարվա ընթացքում իրականացրած այլ նախագծեր`

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский