Ինչպես դաստիարակել ծնողներին կամ նոր ոչ սովորական երեխա

Հեղինակ: 

Սկիզբը

Ականջի օղ անել
Այսպիսի բառ կա` кредит (ապառիկ): Նույն արմատից է նաև «кредо»-ն ` հավատամք: Ապառիկ` ինչ-որ բան, որ տրվում է մեկին հավատալով, վստահելով, բայց վերադարձնելու պայմանով: Երեխան աշխարհ է գալիս «հավատի ապառիկով»: Այդ ապառիկը տրվում է մեծերին, առաջին հերթին` ծնողներին: Երանի այդ պարտքն անսահման լիներ… Եվ երանի մեծերը կարողանային ոչ միայն մսխել այն, այլև վերադարձնել և բազմապատկել…

Դժվար ծնողներ
Երեկ չէ առաջին օրը «Պիտաչոկ»-ում «Դժվար ծնողներ» շարքի խաղերի օրն էր: Մենք 27 հոգի էինք` 5 տատիկ, 2 պապիկ, երեք ընտանիք` դեռահաս երեխաներով, որոնք խաղի ընթացքում պետք է աթոռները դասավորեն և կարգին հետևեն:
Խաղի մասնակիցներն էինք նաև Դանան` ազատության վարիչը (տարօրինակ պաշտոն), Անտուանը` Սև քննադատ, Կրոնիդ Խուսկիվաձեն՝ Հիշողության վարիչ, Նատաշա Օսիպովան և ես՝ թարգմանչության մրցույթի հանձնաժողով:

Դ.Ս.-ն, ինչպես միշտ, պաշտոն չուներ և հիմնականում Երեխա էր խաղում, որը, ցանկության դեպքում, միշտ բնական էր անում:
Սկզբում, այսպես ասած, նախավարժանքի նպատակով մեր սիրելի «Մանկապարտեզը» խաղացինք: Բոլորը երեխա էին դարձել և անում էին՝ ինչ ուզում էին, իսկ իսկական երեխաները փորձում էին մեր դաստիարակները լինել:
Ամեն ինչ բարեհաջող անցավ. լամպը ջարդեցինք, թեթևակի ջարդոտեցինք երկու աթոռ, ձեր խոնարհ ծառայի մորուքից մի կտոր պոկեցինք, լավ էր՝ մարդկային զոհեր չեղան:
Հաջորդը «հոգեբանական խճանկարն» էր:

Մենք բոլորս մի քիչ տատիկներ ենք. հոգեբանական թեորեմ «Կյանքն՝ անակնկալ է» շարքից

Ճաշի սեղանի մոտ հինգամյա Անտոնն է, նա որ Տղա և Թոռ է, Հայր, Փեսա էլ է, Տատիկ էլ, նաև Զոքանչ է:
Անտոնը վատ է ուտում, խաղում է պատառաքաղով, Տատիկը բարկանում է, պահանջում, որ Անտոնը կարգին ուտի:
Անտոնը կարգին է ուտում:
Հայրիկը լսում է և ուտում:
Հանկարծ Տղան հարցնում է.
- Հայրի՛կ, իսկ Տատիկն ինչո՞ւ է այդքան ձանձրալի և փնթփնթան:
Տատիկը լարված ժպտում է և նայում է Հայրիկին: Ի±նչ կպատասխանի նա:
Տեսարանը նորից են խաղում: Հայրիկի դերը, հընթացս հորինելով, 7 հոգի առանձին-առանձին փորձեց` 4 տղամարդ, 3 կին: Շատ տարբերակներ ստացվեցին, բերեմ 8 օրինակ:

1. Հեղինակության պաշտպանի դիրքից.
- Պատառաքաղը քթիցդ հանի՛ր և հիմարություններ դուրս մի՛ տուր: («Իսկ վաղը Մայրիկին կհարցնելու ես, թե Հայրիկն ինչու է այդքան հիմար»):
Տատիկը բավարարաված է, Անտոնը կարճ է կապում:

2. «Կյանքը իրական է, դաժան է»:
- Ա՛յ, կդառնաս հենց այդպիսին, նոր կհասկանաս: Անտոնը բավարարաված չէ: Տատիկը լալիս է:

3. «Պատերազմ է` թող լինի»:
- Ինքդ հարցրո՛ւ տատիկին:
Տատիկը հայրիկի վրա ափսե է նետում, Անտոնը շփոթված է:

4. «Միջանկյալ գաղտնագիր»
- Տե՛ս, է,՛ Անտոնչիկ, ինչ թռչնակ է թռչում: (Քաղցր տոնով, միաժամանակ ականջը բռնելով): Տատիկը զսպված հաղթանակ է տոնում, Անտոնը հրճվում է:

5. «Ե՛վ գայլերն են կուշտ, և՛ ոչխարներն են ողջ»:
- Դա քեզ թվում է, Անտոնչիկ: Իսկ թե ինչու է թվում, հետո կբացատրեմ: (Գրավող ժպիտով աչքով է անում):
6. «Միջոցները ձեռք են առնված»:
- Քեզ թվում է, Անտոնչիկ: Իսկ թե ինչու է թվում, հիմա կբացատրեմ: (Տատիկին աչքով անելով և գոտին հանելով): Տատիկը նետվում է թոռանը պաշտպանելու:

7. «Արգելակներով»։
- (Զգույշ, նրբանկատ-անհամարձակ.): Հասկանո՞ւմ ես, տղա՛ս, հարաբերականության սկզբունքից ելնելով, նաև նկատի ունենալով հոգեֆիզիկական զուգահեռները, բոլոր տատիկները մի քիչ փնթփնթան են, մի քիչ ձանձրալի, իսկ մենք էլ բոլորս մի քիչ տատիկներ ենք`մի քիչ ձանձրալի, մի քիչ փնթփնթան: Ա՛յ, հիմա ես մի քիչ կփնթփնթամ, որ դու ինձ այդպիսի տխուր հարց տվեցիր: Երբ ես 5 տարեկան էի և տատիկ ունեի, հայրիկիս այդպիսի փնթփնթան հարցեր չէի տալիս, որովհետև հայրս մեծ, շատ մեծ գոտի ուներ…
Տատիկն ու Անտոնը հիպնոսանում են:

Այլ տարբերակներ` հայրիկը տխուր ծիծաղում է:
Հայրիկը ուրախ լռում է:
Հայրիկը երգում է «Խոտերի մեջ մորեխ էր»:
Հայրիկը ռադիոն է միացնում, և այ քեզ բան` «Մեծերին երեխաների մասին» հաղորդումն է… Եվ այսպես շարունակ…

8. «Բժիշկ» տարբերակ
Հասկանո՞ւմ ես, Անտոշա, (խորամանկորեն) մարդը ձանձրալի է դառնում, երբ նրա հետ այլևս խաղացող չի լինում: Դրանից էլ նա փնթփնթան է դառնում, որովհետև տխուր է, որ իր հետ չեն խաղում: Համաձա՞յն ես: Դու էլ ես փնթփնթան ու ձանձրալի դառնում, չէ՞, երբ քեզ հետ չեմ խաղում: («Ըհը...»): Այ, տեսնո՞ւմ ես, եթե դու Տատիկի հետ ավելի շատ խաղաս, մեկ-մեկ էլ նրան լսես, կտեսնես, որ նա ուրախ-զվարթ կդառնա, ճի՞շտ է, Աննա Պետրովնա: (Տատիկը գլուխն է թափ տալիս մոլորված): Քո տեղը լինեի (ավելի խորամանկորեն դիվանագիտորեն), պատառաքաղը քթիցս կհանեի: Եվ ընդմիշտ, հասկանո՞ւմ ես… Ամբողջ կյանքում…

Թե ինչպես Բլիթն ու Նարինջը լեզու չգտան
Անտոնը Դ.Ս.-ն է, իսկ Տատիկը` Դանա Ռ.-ն:
Ճաշի սեղանի մոտ նույն Տատիկն ու Անտոնն են նստած: Անտոնը, մտքերի մեջ ընկած, բլիթն է կրծում:
Տատիկ (քնքշորեն և հոգատար). - Անտոնչիկ, թող բլիթը, հին է: Ավելի լավ է` նարինջ կեր, վերցրո՛ւ: Տես` ինչ սիրուն է: Քեզ համար կմաքրեմ...
Անտոն (ալարելով). - Նարինջ չեմ ուզում:
Տատիկ (համոզված). - Անտոն, պետք է նարինջ ուտել, դրա մեջ C վիտամին կա:
Անտոն (համոզված). - C վիտամին չեմ ուզում:
Տատիկ. - Բայց ինչո՞ւ, Անտոն, չէ՞ որ օգտակար է:
Անտոն (խորաթափանցորեն). - Օգտակար չեմ ուզում:
Տատիկ. (կտրական). - Պետք է լսել:
Անտոն (տխուր քմծիծաղով). - Իսկ ես չեմ լսի…
Տատիկ (զայրացած ու չգիտես ում դիմելով). -Դե արի ու սրա հետ խոսիր: Երես են տվել էս երեխեքին: Անտոն, ոնց չես ամաչում:
Անտոն (զիջելով).- Գնա, է...

Ով է ՉՀՕ-ն
Դ.Ս-ի մեկնաբանությունները
Բավականին հայտնի պատմություն է «Երկու կույրերի հանդիպումը»: Ե´վ Տատիկը, և´ Անտոնն իրենց այնպես են պահում, կարծես չգիտեն Ուրիշ աշխարհի մասին: Նրանք այս դեպքում գլխի էլ չեն ընկնում, որ իրենցից յուրաքանչյուրի դիմաց Չբացահայտված հոգեբանական օբյեկտ է (ՉՀՕ), ավելի ճիշտ` սուբյեկտ…

Տատիկը եզրակացության ամենաքիչը 5 փաստարկ ունի.
1. Անտոնն էլ, տատիկի նման, շատ է կարևորում սնունդը:
2. Գիտի` ինչ բան է C վիտամինը
3. Տատիկի նման էլ հասկանում է «օգտակար» բառի իմաստը։
4. Ընդունակ է իր ցանկություններից հրաժարվելու և ուրիշների ցանկություններն ընդունելու ինչպես իրենը։
5. Հեղինակությունները` բժշկական և այլ, ազդում են իր վրա:

Տատիկը հասկանո՞ւմ է, որ իր դիմաց երեխա է: Դե, իհարկե, ինքը հոգ է տանում, դաստիարակում է նրան, փորձում է ներշնչել, որ պետք է լսել… Բայց տատիկը հենց Անտոնի՞ն է դիմում, որ իր առջև է նստած, հաշվի առնո՞ւմ է, որ դա հենց Անտոնն է, և ոչ անորոշ մեկը… Ո՛չ, իհարկե: Նա դիմում է երեխայի դերը տանող ինչ-որ մեկի, դիմում է իր սպասելիքներից ելնելով, դիմում է իր երևակայության մեջ ապրող Անտոնի կերպարին… Եվ եթե մենք կարողանայինք իրականում տեսնել այդ կերպարը, ապա կպարզվեր, որ նա շատ նման է հենց իրեն` Տատիկին:

Իսկ ահա` կատարվածը Անտոնի տեսանկյունից: Դուք նստած Ձեր գործն եք անում, ոչ մեկին չեք խանգարում: Հանկարծ մոտենում է անտեղյակ- օտարերկրացի մեկը՝ Տատիկ ձևանալով, և իր լեզվով ինչ-որ բան է պահանջում:
Օտարերկրացին վստահ է, որ դուք իրեն հասկանում եք: Դուք նրան ասում եք` չեմ հասակնում, որ նշանակում է` անխտ ֆըրշտեյն, իսկ օտարը շարունակում է ինչ-որ բան դուրս տալ, դեռ բարկանում էլ է…Հենց այստեղ էլ գլխի եք ընկնում, որ օտարերկրացին, պարզվում է, խո՜ւլ է: Դուք փորձում եք նրա հետ ժեստերի լեզվով խոսել: Իսկ նա շարունակում է մրթմրթալ և բարկանալ: Եվ դուք ստիպված նրա հետ էլ չեք հարաբերվում…

Արդյոք Անտոնը Տատին ընկալե՞ց որպես սիրող, հոգատար: Չէ, չի տեսել: Իսկ անօգնակա՞ն, միամի՞տ: Տատիկ – երեխա՞, որին կարելի է և զիջել: Ոչ, իհարկե: Իսկ Տատիկի մեջ տեսե՞լ է իրեն, ինչպես Տատիկն է իրեն տեսնում: Չէ, չի տեսել, բայց զգացել է, որ ուզում են՝ ինքը Խելամիտ, Լսող Տղա լինի, ինքն էլ պաշտպանվել է, ինչպես կարողացել է:

«Ինչպես Նարինջը խորամանկորեն խաբեց Բլիթին»
Լավագույնը համարվող խաղարկային տարբերակ
Տատիկ: - Անտոն, օգնի՛ր ինձ` հեքիաթը ավարտեմ: Մի անգամ Նարինջը (հանում է նարինջը) Բլիթին հյուր է գնում և հանկարծ տեսնում է, որ Բլիթը բերանն է մտնում:
- Հեյ, Բլի՛թ,- կանչեց Նարինջը,- էս ո՞ւր, սպասի՛ր, չէ՞ որ ես քո հյուրն եմ: Արի՛ զրուցենք:
Անտոն-Բլիթ: - Արի:
Տատիկ-Նարինջ: - Լսի՛ր, Բլի՛թ, չէ՞ որ ես քո հին ընկերն եմ, քո լավ բարեկամն եմ: Ես առանց քեզ տխրում եմ: Եթե դու այդ քարանձավը գնաս, ես մենակ կմնամ: Ընկերների հետ այդպես չեն վարվում:
Անտոն-Բլիթ: - Ես չգիտեի, որ դու կգաս: Ես կարող եմ մնալ: Բայց ինձ արդեն մի քիչ կծել են:
Տատիկ – Նարինջ:- Դա կարևոր չէ: Արի միասին գնանք: Բայց, տես հա, ես եմ առաջինը:
Անտոն-Բլիթ: - Էս խորամանկին տես: Առաջինը ես եմ սկսել:
Տատիկ-Նարինջ: - Ես էլ առաջինն եմ ասել, նույնիսկ փրփուրն եմ լպստել: Բերանդ բաց:
Անտոն-Բլիթ: - Արի հերթով:
Տատիկ-Նարինջ: - Քեզ արդեն կծե՞լ են: Հիմա իմ հերթն է:
Անտոնը նարինջ է ուտում: Խնդիրը լուծված է` մեծը տեղափոխվել է երեխայի դաշտ, աննկատ մտել է խաղի մեջ` մի քիչ էլ զիջել: Իմպրովիզ ու մի քիչ ուրախ երևակայություն: Բոլորը հիացած են:

Փչացած հեռախոս
Հին մանկական զվարճանք է: Որքան շատ մասնակից` այնքան ուրախ խաղ: Դուք հարևանի ականջին ինչ-որ բան եք շշնջում, սա էլ իր հարևանին, և այսպես շարունակ, մինչև խոսքը ետ չի գալիս ձեզ: Մի անգամ Անտուանին ուղարկեցի. «Գործը շատ է, ջահելներ», Նատաշայից ստացա. «Դու շատ չմնացի՞ր, թալանչի»:
Այս մոդելով են ծնվում ասեկոսեներն ու լեգենդները: Իրար չհասկանալու մոդել. մտքերի թաքնված աղավաղում արդեն տեսողական և լսողական, իրար ընկալելու մակարդակում:
Խաղում ենք նման մի խաղ «Ենթագիտակցություն», կամ «Ինչ կա մտքին»: Մանրամասները բաց եմ թողնում: Խաղի իմաստն ընդհանուր ուժերով հաղորդածի բովանդակության թաքնված ենթատեքստը կարդալն է (դուրս բերելը, գլխի ընկնելը): Սառցաբեկորի (այսբերգ) վերևի մասը միշտ ավելի փոքր է ջրի մեջ գտնվող մասից:
Ահա մոր և որդու ամենհասարակ զրույցի ենթագիտակցական թարգմանությունը: Թարգմանությունը, իհարկե, միակը չէ, շատ տարբերակներ են եղել: Ենթագիտակցության «տողատակերի» տառացի «թարգմանությունը» ընդհանրապես անհնար է, միայն ենթադրություններ, մեկնաբանություններ, տարբերակներ...

Գրքին ենք նայում ենք, թուզ ենք տեսնում
Միաժամանակյա հոգեվերլուծության սեանս
Որդի:- Մամ, գնում եմ զբոսնելու:
Որդին ենթագիտակցորեն նկատի ունի. «Ձանձրանում եմ, ուղեղս չի աշխատում, իմ նյարդերն ու մկաններն աշխատանք են ուզում, հոգիս ճնշվում է»:
Մայրը ենթագիտակցորեն լսում է. «Ոչինչ չեմ ուզում անել, ես անպատասխանատու ծույլ եմ, ինձ համար կարևորը զվարճանալն է»:
Մայր – Դասերդ արե՞լ ես։
Որդին ենթագիտակցորեն լսում է. «Մի´ մոռացիր, որ ազատ չես»:
Մայրն էլ ենթագիտակցորեն նկատի ունի. «Քեզ ինչ կա, իսկ ես դեռ շորերդ պիտի լվանամ»:
Որդի: - Ըհը՛:
Որդին ենթագիտակցորեն մտածում է. «Հիշում եմ, դու կթողնես` մոռանա՞մ»:
Մայրը ենթագիտակցորեն մտածում է. «Ինչ ուզում ես արա, նա իր էշն է քշում»:
Մայր: - Մի ժամից տանը լինես:
Որդին ենթագիտակցորեն լսում է. «Քեզ հիմա էլ չեմ հավատում, և հույս չունենաս, թե երբևէ այլ կերպ կլինի»:
Մայրը ենթադրում է. «Կարող ես և երկար զբոսնել, գլուխս ցավում է: Գոնե մի քիչ շուտ մեծանար, հը՞»:
Տղա: - Դե, ես գնացի:
Տղան նկատի ունի. «Անհնար է հույս չունենալ: Գնում եմ ուժերս հավաքեմ, որ կարողանամ դիմադրել»:
Մայրը ենթագիտակցորեն լսում է. «Դու հրաշալի գիտես, որ ես ժամանակին չեմ գա, իսկ դաս ստուգելը զուր միտք է»:
Մայր: - Բաճկոնդ հագի´ր, ցուրտ է:
Որդին ենթագիտակցորեն լսում է. «Մի՛ մոռցիր, որ փոքր ես և միշտ այդպիսին էլ կմնաս»:
Մայրը ենթագիտակցորեն մտածում է. «Դմբո˜, ես քեզ սիրում եմ»:
Որդի: - Չէ´, ցուրտ չէ: Վիտյան արդեն բաճկոն չի հագնում:
Որդին ենթագիտակցորեն նկատի ունի. «Ե՞րբ ես վերջապես վերջ տալու քո ճղճիմ խնամքին: Կարող է ես էլ հենց մրսել եմ ուզում»:
Մայրը ենթագիտակցորեն լսում է. «Ավելի խելոք մայրեր էլ կան»:
Մայր: - Հագի´ր, ասում եմ, կմրսես:
Որդին ենթագիտակցորեն լսում է. «Փոքր մնա, մի´ մեծացիր, քո կամքը մի ունեցիր»:
Մայրը մտքում նկատի ունի. «Ոչինչ, որ ես ամենախելացին չեմ, բայց դու մի օր կհասկանաս, որ դու ավելի լավը չէիր էլ կարող ունենալ»:
Որդի: - Դե, ցուրտ չի, էլի, չեմ ուզում: Վերջ տուր:
Որդին ենթագիտակցորեն նկատի ունի. «Ների´ր, այլ կերպ արտահայտվել չեմ կարող: Մի´ խանգարիր, որ սիրեմ քեզ»:
Մայրը ենթագիտակցորեն լսում է. «Դու ձանձրացրել ես ինձ: Դու հիմար ես, ես քեզ չեմ սիրում»:
Մայր: - Ի՞նչ: Դու դարձյալ կոպտում ես:

Հինգերորդ անկյունը
Այս հոգեցունց խաղի անունը վերցված է ոչ այնքան հաճելի մի զվարճանքից, երբ մի քանի մարդ մեկին մի անկյունից մյուսն են հրում կամ «իրար են փոխանցում»` միաժամանակ հաշվելով կապտուկներն ու վնասվածքները։ Քառանկյուն տարածքը քառակուսիների է բաժանվում, այսպիսի նշումներով (տես նկարը)։

Սա հարաբերությունների դաշտն է, որը կառուցված է Մեծի և Երեխայի փոխադարձ դիրքորոշումների կոորդինատներով: 
Երեխան կենտրոնում է:
Մեծերը` ինչ-որ տեղ ներսում:
Հետո խաղարկվում են տեսարաններ, որոնցում յուրաքանչյուրը մե՛կ Ծնողի դեր է կատարում, մե՛կ`Երեխայի: Ամեն տեսարանից հետո Թարգմանող ժյուրին (որում Երեխայի ներկայությունը պարտադիր է) կարդում է վարքի ենթատեքստը և ոչ բարդ համեմատական գործողությունների արդյունքում Ծնողը հայտնվում է ինչ-որ քառակուսում` մեկ Դաշտի մի կողմում, մեկ՝ մյուս, մեկ ինչ-որ անկյունի մոտ, մեկ` կենտրոնում:

Ամեն անգամ ծնողի խնդիրը մեկն է` ուղիղ կենտրոն ընկնել, իր երեխայի մոտ: Երբ դա նրան հաջողվում է, Հարմոնիկ Դիրքի հասնելու համար նա կատակ-պարգև է ստանում: Բայց դե, դժվար է…
Ես, օրինակ, չորս էտյուդի եմ մասնակցել, որտեղ ես պիտի կարողանայի իմ Երեխային մոտենալ պարզ հարցի միջոցով. «Հը, ինչպե՞ս են գործերդ»: Եվ արդյունքում ամեն անգամ հայտնվում էի անկյուններից մեկում` ստանալով Մեղավորի, Չափից դուրս հոգատարի, Խուսափողի կամ Մեղադրողի կոչում: Ահա թե ամեն մի դեպքում ինչպես էին հնչում իմ «ենթագիտակցիկները»:
Մեղավոր. «Խեղճ, ես գիտեմ, որ քեզ համար դժվար է, և ես դարձյալ ինչ-որ բան այնպես չեմ անում, բայց…»:
Խուսափող. «Հուսով եմ` հասկանում ես, որ իմ ուշք ու միտքը դու չես, և չես սկսի պատմել, թե ինչպես ես»:
Չափից դուրս հոգատար. «Ինձ սպառիչ տեղեկություն տուր, որ կարողանամ հասկանալ, թե ինչին պետք է անհապաղ խառնվել: Քո մասին հոգ տանելու հնարավորություն տուր»:
Մեղադրող. «Հիմա ի՞նչ ես արել, խոստովանի´ր, անպիտան: Քեզնից լավ բան չեմ սպասում, հիմա որ տվել եմ, է՛…»:
Ահա այսպիսի բաներ: Հենց մի քիչ ակտիվություն ես ցուցաբերում, անմիջապես հայտնվում ես գերակտիվության մեջ, ամենավտանգավոր սխալը:
Մի մայր մի քանի տեսարաններում անընդհատ նույն բանն էր կրկնում. «Ընթրիքը պատրաստ է», և ամեն անգամ, ինչպես ես, հայտնվում էր անկյուններից մեկում: Ենթագիտակցիկ-ենթատեքստերը այսպիսին էին ստացվում.
Մեղավոր. «Խնդրում եմ, պատիվ արա, կեր, անուշի´կս, թեև սա այն չէ, ինչ դու ես սիրում»:
Խուսափող. «Ինչպես տեսնում ես, իմ պարտականությունը կատարում եմ: Իսկ ընդհանրապես` ավելի լավ է դու տատիկի մոտ գնաս»:
Գերխնամող. «Չփորձես հրաժարվել, մինչև վերջին փշուրը պիտի ուտես, սա օգտակար է»:
Մեղադրող. «Ուղիղ դեպի սեղանը, ձրիակե՛ր»:
Մի հայրիկ էլ փորձեց ամնօրյա մի արտահայտություն ասել. «Նստի´ր պարապելու» կամ` «Արի´, դասերդ արա´»:
Ահա թե դրանից ինչ էր ստացում:
Մեղավոր. «Գիտեմ, դու չես ուզում, բայց խղճիդ հանգստության, գոնե ձևի համար մի քիչ պարապի´ր, հա՞…Խնդրում եմ, գոնե մի քիչ…»:
Խուսափող. «Արա` ինչ ուզում ես: Կարևորն այն է, որ ես քեզ չտեսնեմ և չլսեմ»:
Խնամակալ. «Ես մի բան գիտեմ, որ դու պիտի անես ամեն րոպե և ողջ կյանքում` առանց ինձ ոչ մի քայլ: Ես միշտ քեզ հետ դասերդ անելու եմ: Ես միշտ քեզ հետ եմ լինելու, ընդմիշտ…»:
Մեղադրող. «Էլի ճանճ ես քշելու, անբանի մեկը, անամոթ գլուխ պահող: Ես քեզ ցույց կտամ, կսովորեցնեմ, կստիպեմ, խելքդ գլուխդ կհավաքես»:
Խաղի վերջում ամփոփեցին: Պարզվեց, որ մեզ` բոլոր ծնողներիս, կարելի է ևս երեք տեսակի բաժանել:

Թարգմանություն ռուսերենից

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский