Որպես արդյունք սովորող և դասավանդող ուսումնական համագործակցության
Primary tabs
Որ շրջադարձորեն փոխվել է ուսուցչի դերը`սովորեցնողի, եսակենտրոն դիրքը դասարանում, արդեն իրողություն է: Նա դարձել է սովորողին ողղորդող, իր ստեղծագործ միտքը դրսևորելու լայն հանարավորություն տվող՝ համակցելով գործունեությունը իր համակարգչային անսահման հնարավորություններին: Մեր դպրոցը իրապես ստեղծողի դպրատուն է, ապացույցը սովորողների կողմից ստեղծած բազմաթիվ ստեղծագործական ուսումնական գործերն են` ֆիլմեր, Slideshow և powerpoint ծրագրերով ստեղծած նյութեր, էլեկտրոնային գրքեր… Ուսումնական բազմաթիվ նախագծերը, օլիմպիադաները, DIGITECH Expo ցուցադրումները խթանում են այս գործընթացին:
Այս ուսումնական տարվա ձեռքբերումը ուսումնական բլոգների ստեղծումն էր, և ոչ միայն:
Քանի որ մեր դպրոցը իրականացնում է անհատի կրթական պատվեր, ապա այստեղ հեղինակային մանկավարժության կողմից ստեղծված ծրագրերն են, որ իրականացնում են այս հենակետային ուղղությունը: Ինձ` որպես այս դպրոցի ուսումնական ծրագիրը կրողի համար շատ արդյունավետ աշխատանքային հնարավորություն է ընձեռնվել Ավագ դպրոց վարժարանի 11-րդ դասարանում իրականացնելու անգլերենի խորացված ուսուցմամբ դասընթացը՝ կազմակերպելով ըստ Յուրա Գանջալյանի հեղինակային մեկնարկային ծրագրի:
Շաբաթական 8 ժամանոց դասընթացում ծրագրով նախատեսված է ոչ միայն ներառել բուհական քննության համար անհրաժեշտ քերականական նյութեր, այլ նաև ներգրավել հայ մշակույթի մասին անգլերեն ստեղծած նյութերը, որպես բանավոր խոսքի զարգացմանը նպատակաուղղված ծրագիր: Այստեղ էր, որ մենք ծավալեցինք ստեղծագործական աշխատանք, և որը շատ նոր, հետաքրքիր մտահղացումների տեղիք տվեց: Յուրաքանչյուր սովորող իր բլոգում ստեղծեց անգլերենի բաժին և իր անհատական աշխատանքով ստեղծած նյութերը` հոդվածների, ֆիլմերի տեսքով հրաարակեց դրանցում։ Հետո նոր մտահղացում ունեցանք սկիզբ դնելու «Ես ճանաչում եմ Երևանը, ճանաչիր նաև դու» նախագծին։ Արդյունքում մոտ 20 իրարից տարբեր անհատական աշխատանքներ, այցելություն Երևանի տեսարժան վայրեր, 2 փոքրիկ ֆիլմ: Ահա դրանցից մի քանիսը.
Շուշան Բալայան Քրիստինե Մելքոնյան Ռայիսա Սարիբեկյան Գառնիկ Արզումանյան
Այս նախաձեռնությունը դեռ չեզրափակած, սկիզբ դրեցինք նորին`«Հայեր, որոնք իրենց տաղանդի փայլատաակումն ունեցան հայաստանի սահմաններից դուրս»։ Անմիջապես սկսվեցին փնտրտունքները, ինտերնետային կայք էջերում և յուրաքանչյուր փնտրված նյութ մի մեծ ոգևորություն էր գտնողի համար, իսկ տեղեկատվություն՝ մյուսների համար: Օրինակ՝ ունկնդրելը Տիգրան Համասյանի անգլերեն հարցազրույցը և լսելը նրա վիրտուոզ կատարումները մեծ ոգևորություն ու բավականություն առաջացրին մեր մեջ:
Ահա սա է մեր հեղինակային մանկավարժության առավելությունն ու արդյունքը:
- Բացվել է 3999 անգամ