Մասնագիտական կրթության այլընտրանքը կրթահամալիրում հավաքից հավաք
Primary tabs
Կրթության ոլորտի ռազմավարության գլխավոր հարցը դպրոցական նոր մոդելի ձեռքբերումն է ու որակապես նոր ուսուցչի կայացումը: Կրթության նորացումը պահանջում է նաև անընդհատ, շարունակական կրթություն՝ ոչ միայն պաշտոնական, կազմակերպված ուսուցման, մասնագիտական զարգացման համակարգի շրջանակներում, այլ նաև ինքնակրթություն, ինքնազարգացում, ինքնակատարելագործում, ինքնանախաձեռնություն:
Այսօր ուսուցիչների որակավորման բարձրացման, մասնագիտական զարգացման ոլորտում նկատվում է նախկինում գոյություն ունեցող «պետպատվեր-կադրերի պատրաստում» համակարգից հեռանալու միտում: Դրան փոխարինելու է եկել մեկ այլ ճկուն համակարգ՝ կրթական կարիքների և դրանց համապատասխան առաջարկվող կրթական ծառայությունների համակարգը։ Այսինքն՝ մարդն ինքն է ընտրում իր մասնագիտական զարգացման վայրն ու ծրագիրը՝ ելնելով սեփական կարիքներից, անհրաժեշտություններից, հետագա պլաններից: Մասնագիտական զարգացման հե՛նց այս շեշտադրումն էլ փորձել ենք իրակակացնել այս ամիսների ընթացքում (Հոկտեմբերյան հավաքից- Մայիսյան հավաք):
Մեր մշակումների արդյունքում ունենք մասնագիտական զարգացման մի քանի ուղղություն, որոնց արդյունքները հրապարակում ենք արդեն մայիսյան հավաքին: Փորձենք ներկայացնել մասնագիտական զարգացման բովանդակության ու կազմակերպման այլընտրանքը:
-Կրթահամալիրի դասավանդողների ամենշաբաթյա սեմինարներ, որոնց բովանդակությունը յուաքանչյուր ամսվա համար հրապարակվել է: Սեմինարներն ուներն հաստատուն օր, ժամ (Երկուշաբթի, ժամը 15.15): Սեմինարները, մինչև հունվար ամիսը, իրականացվում էին ըստ կրթական ծրագրերի (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական, գրասենյակ, երակացված օրվա դաստիարակ), իսկ 2-րդ կիսամյակից արդեն սկսվեցին առարակայական խմբերով սեմինարներ, որոնց ընթացքում քննարկվում և մշակվում են այլընտրանքային առարկայական ծրագրերը: Կրթահամալիրի դասավանդողների նախաձեռնությամբ ու պատվերով որպես լրացուցիչ կրթություն իրականացվեց «Տեքստով աշխատելու խաղային մեթոդներ» սեմինարների շարք, որոնց արդյունքները արդեն հոդվածների տեքով հրապարակված են (Ռոդարիական հեքիաթների նախագիծ. ուղղորդված ընթերցանություն)
-Դասավանդողների աշնանային, ձմեռային, գարնանային դպրոցի գործունեություն.
Դպրոցական արձակուդներին կրթահամալիրում գործեց դասավանդողների աշնանային, ձմեռային, գարնանային դպրոցը: Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ուսումնական պարապմունքները կազմակերպվում էին կրթահամալիրի դպրոցներում, որը հնարավորություն էր տալիս տեսնելու այդտեղ ուսուցման միջավարի փոփոխությունները։ Ծրագիրը հագեցած էր՝ երգչախումբ, երգ-պար, կերպարվեստ, մարմնակրթություն, ակումբի ղեկավարների խորհրդակցություններ, Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանք, առարկայական սեմինարներ, «դպրոցական բակը՝ կրթական պարտեզ» նախագիծ, փոխանակման ծրագրեր, ուսումնական-հայրենագիտական ճամփորդություններ, կրթահամալիրի մասնաժողովի նիստեր։ Օրվա աշխատանքն ավարտվում էր երեկոյան mskh.am-ում առցանց քննարկմամբ։ Դասվանդողների դպրոցի ուսումնական աշխատանքներին մասնակցում էին 250-ից ավելի մանկավարժական աշխատողներ, գարնանային դպրոցին արդեն միացան նաև նաև հանրապետության մի քանի հանրակրթական դպրոցների դասավանադողներ, կազմակերպիչներ (Էջմիածնի թիվ 4 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 108, 97 դպրոցների առարկայական ուսուցիչներ):
-Կրթահալիրի դասավանդողների մասնագիտական զարգացում այլ կազմակերպությունների կողմից
Մասնակցում ենք նաև կրթահամալիրց դուրս առաջարկվող ծրագրերին, որոնք իրենց բնույթով տարբեր խնդիրներ են լուծում, բայց կարևոր են և՛ որպես վերապատրաստող, և՛ որպես վերապատրաստվող ծանոթանալու նոր մոտեցումներին ու մեթոդներին: Անընդհատ կրթությունը մեր մոտեցումն է: Այս ամիսներին շատ գիտաժողվների ու վերապատրաստումների են մասնակցել դասավանդողները, որոնք բոլորն էլ հրապարակվել են, բայց առանձնացրեցի մի քանիսը, որոնք անմիջապես հենց վերապատրաստողների դպրոցին են ուղղված:
- Քայլ առ քայլ.«Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով» հայտարարված ծրագրին մասնակցեցին կրթահամալիրի ներկայացուցիչներ, որոնցից երկուսն արդեն ընդգրկված են ծրագրում, ի դեպ ծրագրի փորձագետը նույնպես կրթահամալիրից է: Նրանք մասնակցել են երկու (հնգօրյա և երկօրյա) վերպատրաստումներին։ Մինչև ուսումնական տարվա ավարտը գնահատման գործիքների փաթեթը փորձարկելու են իրենց դասարաններում։
- ԾԻԳ-ի և համաշխարհային բանկի կողմից կազմակերպած «Սովորողների մասշտաբային գնահատում» թեմայով եռօրյա վերապատրում, որին մասնակցեցին կրթահամալիրի երկու դասավանդող:
- Շվեյցարական «Կազա» հիմնադրամի կողմից Գյումրիում կազմակերպված ոչ ֆորմալ կրթության «Ուսուցում ուսուցանողների համար» 5 օրյա սեմինարի մասնակցեցին կրթահամալիր 3 դասավանդող, (սեմինարին մասնակցության համար վճարել էր «Սեբաստացիներ» հիմնադրամը):
- Կրթահամալիրի կրթական ծրագրերի տարածում
- «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիր- Արցախի դպրոցների 102 դասվարների համար 4-օրյա վերապատրաստում Արցախում, եռօրյա՝ Երևանում,
Երևանի թիվ 78 դպրոցի պատվերով առարկայական ուսուցիչների համար եռօրյա վերապարաստում-
- Վայոց ձորի Մարտիրոս, Խնձորուտ, Բարձրունի դպրոցների ուսուցիչների եռօրյա վերապատրաստում Խնձորուտ գյուղում:
- Հանրապետության դասվար-դաստիարակների եռամսա վերապատրաստում
- Հանրապետության առարկայական ուսուցիչների մեկամյսա վերապատրաստում՝ smart notebook-ծրագրով
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության պատվերով
- Լոռու մարզի 12 դպրոցների տնօրենների, խորհրդի նախագահների, համայնքապետերի եռօրյա վերապատրաստում կրթահամալիրու
- Թալինի 28 դպրոցների կազմակերպիչների ու ինֆորմատիկայի ուսուցիչների եռօրյա վերապատրաստում «Վորլդ Վիժն Հայաստանի» Թալինի մասնաճյուղի գրասենյակում:
Բոլոր վերապատրաստումներն իրականացրել են կրթահամալիրի դասավանդողները՝ հաստատված մոդուլներով ու ծրագրերով: Կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ, որոնց հայտարարության տեքստն ու գրանցման ձևը հրապարակվել է, մարդիկ ազատ գրանցվել են, մասնակցել վերապատրաստումներին ու ստացել վկայագիր, որը հնարավորություն է տալիս կրթահամալիրում աշխատելու հավակնություն ունեցողներին մասնակցելու կրթահամալիրի դասավանդողների մրցույթին: Այս պահին էլ գրանցված են մարդիկ, որոնց հետ ստեղծել ենք անհատական գործունեության մեկամսյա պլան: Կրթահամալիրում վերապատրաստումներն ավարտվել են մասնակիցների հաշվետվություններով: Կրթահամալիում կազմակերպվող վերապատրաստումներն առանձնանում են նաև փորձառության կազմակերպմամբ: Mskh.am-ում հրապարակվել են մասնակիցների հրապարակումերը:
-Մասնագիտական փոձառություն
Կրթահամալիրը համաձայնագրեր ունի մի շարք համալսարանների հետ, որոնց հետ իրականացնում ենք մասնագիտական փորձառություն: Այս ամիսներին կրթահամալիրի տարբեր դպրոցներում բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի մոտ 65 ուսուանողների հետ կրթահամալիրի դասավադողներն իրականացրել են մասնագիտական փորձառություն, որն ավարտվել է ուսանողների հաշվետվություններով Mskh.am –ում:
-Կրթահամալիրի քոլեջն իրականացնում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն:
Այս ամիսներին ԿԳՆ-ի կողմից կրթահամալիրի միջին մասնագիտական կրթության նոր մասնագիտությունների լիցենզավորումը մեզ հնարավորություն տվեց նոր ուսումնական տարում իրականացնելու և՛ հիմնական, և՛ միջնակարգ կրթության հիմքով ուսուցում:
Թե՛ նախնական մասնագիտական, թե՛ միջին մասնագիտական կրթության ելքերը՝ դիպլոմային նախագծերը, այս տարի ներկայացվելու են մասնագիտական բլոգներով, որոնց մեջ առանձին բաժին է նաև հետազոտական աշխատանքը: Քոլեջում սովորում են նաև հանրապետության տարբեր մանկապարտեզների 35 դաստիարակ: Նրանք այս ընթացքում կարողացել են հմտանալ մեդիակրթության մեջ, ունեն մասնագիտական բլոգներ, որոնցում պատմում ու ներկայացնում են իրենց խմբերի, մանկապարեզի գործունեության մասին, դարձել են բլոգավարներ:
Կրթահամալիրը հայտ է ներկայացրել ԿԳՆ ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությունների մրցույթին: Կրթահամալիրը պարաստվում է 12 առարկայական մոդուլներով վերապատրաստումներին, որոնց մոդուլները մշակման փուլում են, այս մոդուլներում էլ կրթահամալիրը կներկայանա իր վերապատրաստման արդյունավետության այլընտրանքով:
Սրանք այն հիմնական ուղղություններն էին, որոնք իրականացրել ենք այս ընթացքում: Ուսուցանող միջավայրի ստեղծման գործում առանցքային դեր ունեն, իհարկե, փորձառու ուսուցիչները՝ ուսուցիչ-վերապատրաստողները: Ուսուցչից ուսուցիչ-վերապատրաստողի անցումը յուրաքանչյուրի համար չի նշանակում միայն սեփական փորձի փոխանցման պատրաստակամություն: Սա մասնագիտական զարգացման մի նոր մակարդակ է, որը ենթադրում է նաև վերապատրաստողի հմտություններ, մեծահասակների կրթության առանձնահատկությունների իմացություն, կրթության ոլորտում ժամանակակից պահանջների գիտակցում:
- Բացվել է 2476 անգամ